Basic information
Number
N 209-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (01.09.2014-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2014.03.19/13(1026) Հոդ.171
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.03.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.03.2014
Effective date
01.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 209-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ժամկետները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ և 12-րդ կետերով.

«

11.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր
(կենսաչափական տվյալներով) տալը կամ փոխանակելը`
5-րդ աշխատանքային օրը

5000

12.

Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 5-րդ
աշխատանքային օրը

5000

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 10

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation