Basic information
Number
N 245-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (20.03.2014-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2014.03.19/14(1027) Հոդ.181
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.03.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.03.2014
Effective date
20.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2014 թվականի N 245-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 163-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 11-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 163-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների համաձայն ներկայացվող ազգային զեկույցների, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող փաստաթղթերի, այլ երկրների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումն անգլերենով և ռուսերենով.

2) Եվրոպական միության և Եվրոպական համայնքի իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և հարակից փաստաթղթերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումը հայերենով և ռուսերենով.».

2) որոշման 4-րդ կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 10-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների համաձայն ներկայացվող ազգային զեկույցների, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող փաստաթղթերի, այլ երկրների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումն անգլերենով և ռուսերենով.

2) Եվրոպական միության և Եվրոպական համայնքի իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և հարակից փաստաթղթերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումը հայերենով և ռուսերենով.»:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում թարգմանությունների կենտրոնի գործադիր մարմնի միջոցով ապահովել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation