Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Тип
                    Исходный акт (25.08.2014-по сей день)
                 
                
                
                
                
                
                
                    Первоисточник
                    ՀՀԳՏ 2014.08.15/19(498) Հոդ.235
                 
                
                
                
                    Принят
                    Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
                 
                
                
                
                
                
                
                    Подписан
                    Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
                 
                
                
                
                    Дата подписания
                    29.07.2014
                 
                
                
                
                    Дата вступления в силу
                    25.08.2014
                 
                  «Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32014315
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
| 
 29 հուլիսի 2014 թ.  | 
N 189-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը. 
 
Հրամայում եմ`
 
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի 2012 թվականի ապրիլի 20-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրանց տալու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 108-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի հավելված 1-ի 13-րդ կետի 2-րդ ենթակետից «և 8-րդ» բառերը հանել.
2) Հրամանի հավելված 1-ի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
«Օդանավ շահագործողի վկայականի բնօրինակը պահպանվում է կազմակերպությունում, իսկ օդանավի փաստաթղթերում՝ կազմակերպության կողմից հաստատված դրա պատճենը:».
3) Հրամանի Հավելված 1-ի Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի: 
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
| 
 Գլխավոր վարչության պետ  | 
Ա. Մովսեսյան | 
 
|    | 
 Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2014 թվականի հուլիսի 29-ի N 189-Ն հրամանի  | 
 
«Ձև 4
 
|   | 
 
 
| 
 Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia  | 
 ՓԱՐՏ-Մ-Ի ԵՆԹԱՄԱՍ Ջ-Ի ՎԱՎԵՐԱՑՈՒՄ Part-M Subpart G APPROVAL  | 
 ՀԱՅՏ՝ Application for սկզբնական շնորհման           [ ] initial grant փոփոխման          [ ] change  |  
|   |  
| 
 1.   | 
 Հայտատուի գրանցված անվանումը: Registered name of applicant:  | 
  |  
|   | 
  | 
  |  
| 
 2.   | 
 Առևտրային անվանումը (առկայության դեպքում) Trading name (if different):  | 
  |  
|   | 
  | 
  |  
| 
 3.   | 
 Վավերացման ենթակա հասցեները: Addresses requiring approval:  | 
  |  
|   | 
  | 
  |  
|   | 
  | 
  |  
|   | 
  | 
  |  
|   | 
  | 
  |  
| 
 4.   | 
 Հեռ. Tel.  | 
 Ֆաքս. Fax.  | 
 Էլ. փոստ. E-mail.  |  
| 
 5.   | 
 Ենթամաս-Ջ-ի վավերացման տիրույթը համաձայն սույն հայտի: Scope of Subpart-G Approval relevant to this application.  | 
  |  
| 
 6.   | 
 Հաշվետու կառավարիչի (ներկայացված*) պաշտոնը և անուն ազգանունը: Position and name of the (proposed *) Accountable Manager.  | 
  |  
| 
 7.   | 
 Հաշվետու կառավարիչի ստորագրությունը (ներկայացված*): Signature of the (proposed *) Accountable Manager.  | 
  |  
| 
 8.   | 
 Հասցե: Place.  | 
  |  
| 
 9.   | 
 Թվականը: Date.  | 
  |  
|   | 
 Ծանոթություն 1. Ձև(եր)ը ներկայացվում է (են) Note 1: The Form(s) should be sent to  | 
 Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն General Department of Civil Aviation at the Government of the Republic of Armenia  |  
|   | 
 Ծանոթություն 2. Տեղեկատվություն վճարումների վերաբերյալ Note 2: Information on any fees payable  | 
  |  
| 
 * Կիրառելի է միայն ՓԱՐՏ-ի նոր հայտատուի համար Applicable only in the case of new PART Applicant  |    | 
 »: |