Գլխավոր տեղեկություն
Номер
N 26
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (19.06.2014-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.06.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

19 հունիսի 2014 թվականի N 26

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 25 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի նիստի N 25 արձանագրության 6-րդ կետով հավանության արժանացած «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրերում «2013-2015» թվերը փոխարինել «2015-2017» թվերով.

2) հավելվածի 4.3-րդ` «Ծրագրի ժամկետները» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.3. Ծրագրի ժամկետները`

Ծրագրում ներառված միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2015-2017 թթ. ժամանակահատվածում` դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում` ստորև նշված ժամանակացույցով`

 

NN

ը/կ

Միջոցառումները

Միջոցառում-ների իրականաց-ման ժամկետը

Միջոցառումների իրականացման շրջանակներում կատարվող աշխատանքների ծավալը

1.

Արգելավայրի տարածքի հազվագյուտ, անհետացող, էնդեմիկ բուսատեսակների գույքագրում և նշագրված ցուցակների կազմում

2015 թ.

x

2.

Արգելավայրի տարածքի քարտեզագրում և բուսատեսակների կադաստրի ստեղծում

2015 թ.

95.99 հա

3.

Խնամքի, մշակման, պաշտպանական, պահպանության և այլ անհրաժեշտ աշխատանքների համար տրանսպորտային միջոցի ձեռքբերում

 2015 թ.

մինի տրակտոր` 1 հատ

ավտոմեքենա` 1 հատ

4.

Ջուզգունի բնական վերաճն ապահովելու նպատակով խնամքի և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացում

 2015 թ.

95.99 հա

5.

Ջուզգունի բուսակներ աճեցնելու նպատակով տնկարանային տնտեսության հիմնում:

Տնկարանի տարածքի ցանկապատում

 2015 թ.

2 հա

400 մ

6.

Արգելավայրի պահպանման գոտում աճող ջուզգունի բնական վերաճի տնկիներով, ինչպես նաև հիմնադրվող տնկարանում աճեցված տնկիներով արգելավայրի բուսականությունից զուրկ տարածքներում տնկման աշխատանքներ

2015-2017 թթ.

4 հա

7.

Տարածքի ցանկապատում, ինչպես նաև բնական ցանկապատի ստեղծում

2015-2017 թթ.

1.5 կմ

8.

Հակահրդեհային միջոցառումների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում

2015 թ.

x

9.

Ցուցապաստառների, ցուցանակների և ուղեցույցների ձեռքբերում և տեղադրում

2015 թ.

50 հատ

10.

Տնակի գնում և տեղադրում

2015 թ.

2 տնակ

11.

Տարածքի ցանկապատում և անասնապահության նպատակով արգելավայրին հարակից արոտավայրերի օգտագործումը չխոչընդոտելու համար անցուղիների առանձնացում

2015-2017 թթ.

0.5 կմ

12.

Արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպում և համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում

2016-2017 թթ.

 
 

ա. «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասին ուղեցույցների, բուկլետների և ֆոտոալբոմների պատրաստում և տպագրում

2016 թ.

3 հատ` 1000-ական տպաքանակով

բ. կարճատև հանգստի կազմակերպման նպատակով առանձնացված մասերում հանգստյան գոտիների, համապատասխան տաղավարների, ցուցանակների տեղադրում

2016-2017 թթ.

ցուցանակներ` ըստ անհրաժեշտության

տաղավարներ` 5 հատ

13.

Արգելավայրի տարածքում անտառտնտեսական աշխատանքների իրականացում`

   
 

տնկարանի խնամք

 

2 հա

 

ոռոգման ցանցի ընթացիկ նորոգում

2016թ-ից սկսած

10 կմ

 

ոռոգման աշխատանքներ

200.0 խմ

 

հողի նախապատրաստում

15 հա

 

տնկանյութի աճեցում (ջուզգունի բուսակների աճեցում)

20.0 հազ. հատ

14.

Արգելավայրի տարածքում գտնվող «Դամբարանադաշտ» պատմամշակութային հուշարձանի անխաթար պահպանությունն ապահովելու նպատակով դրա պահպանական գոտու սահմանների առանձնացում հատուկ նշաններով

2015-2017թթ.

 

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 27

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան