ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 917-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման հավելվածը «Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ» և «Քրեակատարողական ծառայությունում շնորհվող կոչումներ» վերտառությամբ սյունակներից հետո համապատասխանաբար լրացնել «Քննչական կոմիտեի դեպարտամենտում շնորհվող պետական ծառայության դասային աստիճաններ» և «Քննչական կոմիտեում շնորհվող կոչումներ» վերտառությամբ սյունակներով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2014 թ. սեպտեմբերի 8 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 917-Ն որոշման | 
| 
 | 
 | 
| Հայաստանի Հանրապետության | Դ. Հարությունյան |