Գլխավոր տեղեկություն
Номер
N 43
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (23.10.2014-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.10.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.10.2014
Дата вступления в силу
23.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 43

 

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՂԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թ.

հոկտեմբերի 16-ի նիստի N 43 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների

մոնիթորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման

I. Ծրագրի նպատակը

1. Հանրապետության հաստատված և չհաստատված պաշարներով ստորերկրյա քաղցրահամ ջրերի (ՍՔՋ) շատ հանքավայրեր աղբյուրային և հորատանցքային ջրառներով օգտագործվում են իրենց թույլատրելի հզորությամբ: Բայց մշտադիտարկումների անհրաժեշտ դիտակետերի քանակի բացակայության պատճառով, որոնք կոչված են արտացոլելու հանրապետության ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանումը և ռացիոնալ կառավարումը, անհնար է գնահատել նշված ջրառների ստորերկրյա ջրերի որակական և քանակական փոփոխությունները, ինչպես նաև ապահովել դրանց ռացիոնալ կառավարումը շահագործման ընթացքում:

2. ՍՔՋ մոնիթորինգի ազգային ցանցի դիտակետերի անբավարար քանակն անհագստացնող է և անակնկալներով լի (դրա ցայտուն օրինակը Արարատյան արտեզյան ավազանում (ԱԱԱ) ստեղծված իրավիճակն է): Հանրապետության տարածքի միջլեռնային գոգավորություններում մեծ տարածում ունեն հիմնականում ածխաթթվային, հազվադեպ ծծմբային գազով (Գյումրիի գոգավորություն) հարուստ հանքային ջրերը, ԱԱԱ-ի տարբեր աստիճանի հանքայնացման ջրերը: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի ոչ ռացիոնալ օգտագործման արդյունքում հանքային կամ բարձր հանքայնացման ջրերը կխառնվեն քաղցրահամ ջրերին և կորակազրկեն դրանց՝ դարձնելով խմելու համար ոչ պիտանի: Արդյունքում մի շարք շրջանների բնակավայրեր (Արթիկի, Ախուրյանի, Մարալիկի, Արմավիրի, Վաղարշապատի, Արարատի) կզրկվեն որակյալ, խմելու համար անհրաժեշտ ջրերից: Մի շարք հանքավայրերում հորատանցքային և աղբյուրային ջրառների համատեղ անհաշվենկատ աշխատանքի ընթացքում անհայտանում են աղբյուրները (օր. Սև ջուր գետի ակունքների աղբյուրները): Համանման վտանգ է սպասվում Վերին Ախուրյանի, Կաթնաղբյուրի, Ապարան–Քուչակի և այլ գոգավորությունների և իջվածքների ստորերկրյա ջրաղբյուրներին: Հյուսիսային և հարավային ջրավազանային կառավարման տարածքներում մեծ տարածում ունեն թույլ ջրաթափանց ապարները, որտեղ ձևավորվող ստորերկրյա ջրերն անմիջական կապի մեջ են բնակլիմայական պայմանների կամ արտածին գործոնների հետ: Նման պայմաններում գտնվող ջրաղբյուրներին բնորոշ է ժամանակավոր կամ խիստ փոփոխական բնույթը և աղտոտման վտանգը: Վերոհիշյալ գործոնների առկայության պատճառով ստորերկրյա ջրերի որակական և քանակական փոփոխությունների կանխատեսման և դրանց պահպանման նպատակներով անհրաժեշտ է ավելացնել հիդրոերկրաբանական մշտադիտարկումների ենթակա դիտակետերի քանակը, որպեսզի դիտարկվող ցանցն ընդգրկի ՀՀ տարածքի տարբեր հիդրոերկրաբանական պայմաններում ձևավորվող ստորերկրյա ջրերը (բացառությամբ Մեղրի գետի և Ողջիի գետավազանները):

 

II. Իրավիճակի նկարագրությունը

 

3. Ջրի ազգային ծրագրի իրականացման կարճաժամկետ միջոցառումների գործողություններից, որպես առաջնահերթային, առանձնացվել է Հայաստանում ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիթորինգի համակարգի վերականգնումը և իրականացումը: Հանրապետության խմելու ջրամատակարարման համար օգտագործվող ջրերի 96 %-ն իրականացվում է ստորերկրյա ջրերով: Վերջիններն օգտագործվում են նաև տնտեսական տարբեր նպատակներով՝ ոռոգման, արդյունաբերական, ձկնաբուծական և այլն:

4. Ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործումը, պահպանումն աղտոտումից և սպառումից հանդիսանում է հիդրոերկրաբանական ծառայությունների գլխավոր խնդիրը և ստորերկրյա ջրերի մոնիթորինգի վարման գլխավոր նպատակը:

 

III. Ծրագրի խնդիրները

 

5. Ծրագրի խնդիրներն են.

1) Ստորերկրյա ջրերի ռեժիմի ձևավորման օրինաչափությունների ուսումնասիրություն ստորերկրյա ջրաղբյուրներում կատարված ջրերի մակարդակի, ծախսի, ջերմաստիճանի և քիմիական կազմի մշտադիտարկումների արդյունքներով, դրանց հաշվեկշռի (ստորերկրյա ջրերի սնման և բեռնաթափման) գնահատում, հաշվի առնելով բնական և արհեստական (եթե առկա են) գործոնները, կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների (ծախսի, մակարդակի, ջերմաստիճանի, քիմիական կազմի) փոփոխությունների կազմում՝ ստորերկրյա ջրերի համապարփակ (բազմակողմանի, տնտեսական տարբեր նպատակներով) պլանավորման և կառավարման համար:

2) Մշտադիտարկումների արդյունքներով ստորերկրյա ջրերի պահպանումը հնարավոր աղտոտումից և սպառումից, որոնք հնարավոր են արհեստական և բնական գործոնների ազդեցության տակ, ստորերկրյա ջրաղբյուրների և ջրատար հորիզոնների պաշտպանվածության միջոցառումների մշակում (սանիտարական պահպանման գոտիների անհրաժեշտ չափսերի կամ գործող գոտու վիճակի, հնարավոր աղտոտման օջախների, հեղուկ և պինդ թափոնների առկայության և դրանց վերացման, հանքային ջրերի միախառնման և այլ գործոնների վերաբերյալ:

3) Ստորերկրյա ջրերի հետ կապված էկոհամակարգերի կամ ֆաունայի և ֆլորայի պաշտպանվածության ապահովում, որոնք կարող են խախտվել ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումների, ջրաղբյուրների անհայտացուման և որակի փոփոխությունների պատճառով:

 

IV. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

6. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

1) Ստորերկրյա ջրերի պահպանությունը սպառումից և աղտոտումից, արդյունավետ օգտագործումը կամ ջրօգտագործման տրամադրումը թույլատրելի սահմաններում ռացիոնալ կամ նպաստավոր կառավարումը, ինչպես նաև ստորերկրյա ջրերի պետական կադաստրի տվյալների բանկի հարստացումը հիդրոերկրաբանական մշտադիտարկումների արդյունքներով:

2) Ստորերկրյա ջրերի սնման պայմանների բացահայտումը բնական և արհեստական գործոնների ազդեցության տակ, ջրերի որակի և քանակի հնարավոր փոփոխությունների կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները:

3) Ստորերկրյա ջրերի հետ կապված էկոհամակարգերի կամ շրջակա միջավայրի ֆաունայի և ֆլորայի պահպանությունը:

4) Ստորերկրյա ջրերի ռացիոնալ օգտագործման շնորհիվ ապագա սերունդների կայուն տնտեսական զարգացման ապահովվածությունը:

 

V. Ծրագրի ֆինանսավորման ծախսերը և արդյունքները

 

7. 2009-2013թթ. ազգային ցանցի 70 դիտակետերի մշտադիտարկումների համար նախատեսվել է 18.0-18,42 մլն, դրամ: Նշված գումարի մեջ չեն մտել դիտակետերի վերանորոգման, վերականգնման, անհրաժեշտ չափիչ սարքավորումներով կահավորման և հիմնական տրանսպորտային ծախսերը (բենզինի գնի էական փոփոխություններ):

 8. Հանրապետության տարածքում նախատեսվում են 128 դիտակետեր, որոնցից յուրաքանչյուրի պահպանման և հիդրոերկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ է տարեկան շուրջ 344706 դրամ կամ ընդամենը 44122447դրամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան