«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014472
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 7 հոկտեմբերի 2014 թ.  | 
 թիվ 260-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 231-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 
5-րդ մասը, 
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի «Բանկերի, վարկային կազմակերպությունների, արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք, արտարժույթի առուվաճառք իրականացնող անձանց, դրամական փոխանցումներ իրականացնող անձանց, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, գրավատների (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձանց) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 001 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 55-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 231-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ  | 
  
 Ն. Երիցյան  | 
| 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|