«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 նոյեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 32014514
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
| 
 4 նոյեմբերի 2014 թ.  | 
 N 276-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Սույն Կարգը սահմանում է`
1) Հայաստանի Հանրապետության օդանավերի գրանցումը և Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրի վարումը,
2) քաղաքացիական և պետական օդանավերի Գրանցման Սերտիֆիկատի հատկացումը,
3) օդանավերի Ապագրանցման Սերտիֆիկատի հատկացումը,
4) քաղաքացիական և պետական օդանավերի Պիտանիության Սերտիֆիկատի հատկացումը,
5) օդանավերի Արտահանման Պիտանիության Սերտիֆիկատի հատկացումը,
6) օդանավերի Աղմուկի Սերտիֆիկատի հատկացումը,
7) օդանավերի ներկման, օդանավերի ազգային և գրանցման նիշերի շնորհումը և նշագծման կարգը:».
2) Կարգի 3-րդ կետում.
ա. առաջին պարբերությունը «օդանավերի» բառից առաջ լրացնել «և պետական» բառերով.
բ. երկրորդ պարբերությունից հանել «քաղաքացիական» բառերը.
3) Կարգի 4-րդ կետը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «և պետական» բառերով.
4) Կարգի 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական» բառերը.
5) Կարգի 7-րդ կետից հանել «քաղաքացիական» բառը.
6) Կարգի 8-րդ կետի առաջին պարբերությունում, 11-րդ, 21-րդ և 22-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում» բառերը փոխարինել «Ռեգիստրում» բառով.
7) Կարգի 8-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի» բառերը փոխարինել «Ռեգիստրի» բառով.
8) Կարգի 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրից» բառերը փոխարինել «Ռեգիստրից» բառով.
9) Կարգի 13-րդ կետում «Քաղաքացիական օդանավերի» բառերը փոխարինել «Օդանավերի» բառով.
10) Կարգի 14-րդ կետի առաջին պարբերությունում.
ա. հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի» բառերը.
բ. «գրանցված» բառից հետո հանել «քաղաքացիական» բառը.
11) Կարգի 16-րդ կետի «դ» ենթակետը լրացնել «(առևտրային տրանսպորտային օդանավերի դեպքում)» բառերով.
12) Կարգի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«17. Ռեգիստրում կամ նրա հավելվածում գրանցված յուրաքանչյուր օդանավին տրվում է Քաղաքացիական Օդանավի Գրանցման Սերտիֆիկատ (Հավելված 2) կամ Պետական Օդանավի Գրանցման Սերտիֆիկատ (Հավելված 15), որոնք պարունակում են տեղեկատվություն անգլերեն լեզվով:».
13) Կարգի 18-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «Հայաստանի Հանրապետության օդանավերի» բառերը և երկրորդ պարբերության «ռեգիստրի» բառը փոխարինել «Ռեգիստրի» բառով.
14) Կարգի 19-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի» բառերը.
15) Կարգի 23-րդ կետի առաջին նախադասությունը «EK» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության պետական օդանավերի համար հանդիսանում է «Armenia» և/կամ «Հայաստան» բառերը».
16) Կարգի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«IV. ՕԴԱՆԱՎԸ ՌԵԳԻՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ (ԱՊԱԳՐԱՆՑԵԼՈՒ) ԿԱՐԳԸ».
17) Կարգի 29-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
18) Կարգի 30-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության օդանավերի» բառերը.
19) Կարգի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ».
20) Կարգի 33-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«33. Քաղաքացիական և պետական օդանավերի թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատները (Հավելված 10, Հավելված 16) տրվում են Գլխավոր Վարչության կողմից մինչև առաջին կամ հերթական նորոգումը` ոչ ավել, քան երեք օրացուցային տարի ժամկետով:».
21) Կարգի 34-րդ, 35-րդ և 36-րդ կետերում «Քաղաքացիական օդանավի» բառերը փոխարինել «Օդանավի» բառով.
22) Կարգի 6-րդ և 7-րդ գլուխների վերնագրերից հանել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ» բառը.
23) Կարգի Հավելված 1-ում «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ» բառը փոխարինել «_______________________»
| նշել ավիացիայի տեսակը | 
բառերով.
24) Կարգի Հավելվածներ 6-ում, 8-ում և 9-ում «քաղաքացիական օդանավերի» բառերը փոխարինել «օդանավերի պետական» բառերով.
25) Կարգի Հավելված 7-ում «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ» բառերը փոխարինել «ՕԴԱՆԱՎԻ» բառով, իսկ «CIVIL AIRCRAFT» բառերը փոխարինել «AIRCRAFT» բառով.
26) Կարգը լրացնել նոր «ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ» հավելված 15-ով՝ համաձայն հավելված 1-ի.
27) Կարգը լրացնել նոր «ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ» հավելված 16-ով՝ համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Գլխավոր վարչության պետ  | 
Ա. Մովսեսյան | 
| 
 Հավելված 1 հրամանի  | 
| 
 «Հավելված 15  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ 
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION AT THE GOVERNMENT 
ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
CERTIFICATE OF REGISTRATION OF STATE AIRCRAFT
N XXXX
| 
 1.Ազգային և գրանցման նիշերը ....................................  | 
 2. Օդանավ արտադրողը, արտադրողի կողմից ........................................................................................ ........................................................................................  | 
 3. Օդանավի սերիայի  | ||||||
| 
 4. Օդանավի նշանակությունը ........................................................................................................................  | ||||||||
| 
 5. Օդանավի սեփականատերը ......................................................................................................................... 6. Սեփականատիրոջ գտնվելու վայրը ............................................................................................................ 
  | ||||||||
| 
 7. Սույնով հավաստվում է, որ տվյալ օդանավը սահմանված կարգով գրանցված է Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական Ռեգիստրում՝ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:  | ||||||||
| 
 Թռիչքային պիտանիության վարչության պետ 
  | ||||||||
| 
 Սույն սերտիֆիկատը տրված է միայն գրանցման նպատակով և չի հանդիսանում օդանավի  | ||||||||
| 
 Հավելված 2 հրամանի  | 
| 
 «Հավելված 16  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ  
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION AT THE GOVERNMENT 
ՊԵՏԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
CERTIFICATE OF AIRWORTHINESS OF STATE AIRCRAFT
N XXXX  
| 
 1. Ազգային և ...................................  | 
 2. Օդանավ արտադրողը, արտադրողի կողմից ....................................................................................... .......................................................................................  | 
 3.Օդանավի սերիայի ...................................  | ||||||
| 
 4. Օդանավի նշանակությունը ..................................................................................................................  | ||||||||
| 
 5. Օդանավի սեփականատերը .................................................................................................................  | ||||||||
| 
 6. Լրացուցիչ տեղեկություն ......................................................................................................................  | ||||||||
| 
 7. Սույն Օդանավի Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը տրված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 192-Ն հրամանին համապատասխան և վերաբերում է նշված օդանավին, որը համարվում է թռիչքներին պիտանի այն պայմանով, որ տեխնիկական սպասարկումը և շահագործումը համապատասխանում է վերը նշված նորմերի պահանջներին և շահագործման սահմանափակումներին: This Certificate of Airworthiness is issued pursuant to the GDCA RA Director's order number 192-N dated 9 December 2004 in respect of the abovementioned aircraft which is considered to be airworthy when maintained and operated in accordance with the foregoing and the pertinent requirements and operating limitations.  | ||||||||
| 
 Թռիչքային պիտանիության վարչության պետ 
 
  | ||||||||
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|