Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-582-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Инкорпорация (04.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.03/66(1079) Հոդ.1084
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
22.11.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.11.2014
Дата вступления в силу
04.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ ԿՆՔՎԱԾ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ԹԻՎ 4565-AM ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի սեպտեմբերի 10-ին և 2014 թվականի հոկտեմբերի 28-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2009 թվականի հունիսի 5-ին կնքված «Կրթության որակի և համապատասխանության երկրորդ ծրագիր» թիվ 4565-AM ֆինանսավորման համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» նամակ-համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. նոյեմբերի 22
Երևան
ՆՀ-582-Ն