Basic information
Number
ՀՕ-221-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (31.12.2014-01.01.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.10
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
17.12.2014
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
30.12.2014
Effective date
31.12.2014
Interrupt date
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության տարածքով օտարերկրյա պետության տարածք մատուցվող ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունների համար ծառայության մատուցման վայր է համարվում այդ օտարերկրյա պետության տարածքը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-221-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation