Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
11 դեկտեմբերի 2014 թվականի N 52
24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համագործակցության հուշագրին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համագործակցության հուշագիրն ստորագրելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 11-ի նիստի N 52 արձանագրային որոշման |
Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
__ _______ 2014 թ.
քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը ՝ ի դեմս նախարար Գ. Բեգլարյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ ի դեմս նախարար _____________________, այսուհետ՝ Կողմեր,
հաշվի առնելով երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները ինչպես նաև կապի, ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը պետությունների զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության մշակութային, կրթական, սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական տեղեկատվության մատչելիության գործում,
նպատակ ունենալով ամրապնդել Նախարարությունների միջև համագործակցությունը,
ցանկանալով համագործակցել կապի, ինտերնետի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա խնդիրների լուծման, ինտերնետ տրաֆիկի փոխանցման, գիտատեխնոլոգիական ոլորտում տեղեկատվության տրամադրման հարցերում:
Կողմերը համաձայնեցին համագործակցել հետևյալ ուղղություններով.
1. Կողմերի միջև առկա կապուղիների միջոցով երրորդ երկրին միջազգային «ԱՅՓԻ» (IP) տարանցման ծառայությունների մատուցման հնարավորության ապահովման.
2. Կողմերի միջև երկկողմ միջազգային «ԱՅՓԻ» (IP) տարանցման ապահովում և թողունակության անսահմանափակ հնարավորության ստեղծում,
3. ՏՀՏ ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացում և ծրագրերի մշակում` ներառյալ հետազոտության արդյունքների և դրանց առընչվող տեղեկատվության փոխանակում:
4. ՏՀՏ ոլորտի մասնագետների և փորձի փոխանակման, հնարավորություն ընձեռող համատեղ ծրագրերի մշակում,
5. տեղական և տարածաշրջանային ինտերնետ փոխանակման կետերի և տվյալների կենտրոնների ստեղծում:
6. Կողմերի աշխարհագրական դիրքի առավել արդյունավետ օգտագործմամբ՝ մալուխային ցանցի ստեղծում:
7. սույն Հուշագրով սահմանված համագործակցության իրավական և կազմակերպչական ուղղությունների շրջանակներում անհրաժեշտ այլ տեղեկատվության տրամադրում և (կամ) փոխանակում:
8. Յուրաքանչյուր տարվա համար Կողմերը կարող են հաստատել նաև թիրախային (հասցեական) աշխատանքային ծրագրեր:
Սույն Հուշագրի դրույթների իրագործման համար Կողմերը կարող են ստեղծել աշխատանքային խմբեր, կազմակերպել համատեղ խորհրդակցություններ, աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ, համատեղ թեմատիկ սեմինարներ։
Սույն Հուշագրի գործողության շրջանակներում իրականացվող հանդիպումների օրակարգը, վայրը, օրերը և այլ հարցերը, կարգավորվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Սույն հուշագիրը չի առաջացնում ֆինանսական պարտավորություն կողմերից որևէ մեկի համար:
Կողմերը ապահովում են ստացված տեղեկատվության գաղտնիությունը՝ համաձայն յուրաքանչյուր Կողմի երկրում գործող օրենսդրության պահանջների։
Սույն հուշագրի դրույթների իրականացման նպատակով կողմերը կարող են կնքել համաձայնագրեր:
Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով:
Սույն Հուշագիրը կատարված է ---------- 2014 թ. ----------, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներով. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն հուշագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն լեզվով տարբերակին:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար |
Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|