ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 298-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) «Ոլորտ 2 - Հումանիտար գիտություններ և մշակույթ» բաժնի «Ստեղծագործական գործունեություն» ենթաոլորտի
| 
 2-90.03.06  | 
 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն (ըստ ճյուղերի)  | 
 2-90.03.06.01-4  | 
 Ղեկավար՝ ստեղծագործական խմբի (ըստ ճյուղերի)  | 
 4  | 
 3  | 
 -  | 
 3473  | 
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
| 
 2-90.03.07  | 
 Երաժշտական գործիքների պատրաստում և նորոգում  | 
 2-90.03.07.01-4  | 
 Ազգային նվագարանների պատրաստող և նորոգող  | 
 -  | 
 2.5  | 
 -  | 
 7312  | 
2) «Ոլորտ 4 - Բնական գիտություններ» բաժնի «Ծրագրային ապահովման մշակում» ենթաոլորտի
| 
 4-62.01.03  | 
 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր  | 
 4-62.01.03.01-4  | 
 Տեխնիկ՝ հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի շահագործման  | 
 4  | 
 3  | 
 4  | 
 3121  | 
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
| 
 4-62.01.04  | 
 Համակարգչային գեղարվեստական նախագծում  | 
 4-62.01.04.01-4  | 
 Վեբ-դիզայներ  | 
 3  | 
 3  | 
 -  | 
 3471  | 
3) «Ոլորտ 6 - Գյուղատնտեսություն» բաժնի «Խառը գյուղատնտեսություն» ենթաոլորտի
| 
 6-01.50.02  | 
 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում  | 
 6-01.50.02.01-4  | 
 Ֆերմեր  | 
 4  | 
 3  | 
 4  | 
 3212  | 
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
| 
 6-01.50.03  | 
 Ջերմատնային տնտեսություն  | 
 6-01.50.03.01-4  | 
 Տեխնիկ-ագրոնոմ  | 
 3  | 
 2  | 
 3  | 
 6113  | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|