Գլխավոր տեղեկություն
Номер
N 53
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (18.12.2014-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2014
Дата вступления в силу
18.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 53

 

18. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԻ (ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած հավելվածում ընդգրկված պետական մարմիններն իրենց կողմից կազմված բյուջետային ծրագրերի նկարագրերը (անձնագրերը) ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընդունվող առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագրեր) կազմող պետական մարմիններին ցուցաբերել անհրաժեշտ մեթոդական աջակցություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի նիստի N 53
արձանագրային որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԻ (ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ՍՏԵՂԾՄԱՆ

 

 

Կատարման պատասխանատու գերատեսչությունը

 

Բյուջետային ծրագրի անվանում

Ծրագրի կոդը

Կատարման ժամկետը (տարեթիվը)

1

 ՀՀ Նախագահի աշխատակազմ

1

 Քաղաքական հետազոտություններ և հանրային իրազեկում

1091

   

2017

2

 ՀՀ Ազգային Ժողով

1

 Օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ

1024

   

2017

3

 ՀՀ կառավարության աշխատակազմ

1

 Աջակցություն հանգստի և սպորտի ոլորտին (Շախմատիստների պատրաստման ծառայություններ)

1152

 

2016

 

4

 ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

1

 Դատական ծառայություններ

1080

   

2017

5

 Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն(համաձայնությամբ)

1

 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ

1042

   

2017

6

 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ)

1

 Քաղաքացիական ծառայության ոլորտի լրացուցիչ կրթության ծրագիր

1174

 

2016

 

7

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

1

 Ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագիր

1068

2015

   

2

 Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիր

1153

 

2016

 

8

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

1

 Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարների և պատվովճարների տրամադրման ծրագիր

1005

   

2017

2

 Պատերազմների մասնակիցներին և նրանց ընտանիքներին աջակցության ծրագիր

1048

2015

   

3

 Սոցիալական ապահովագրության ծրագիր

1082

 

2016

 

4

 Կենսաթոշակային ապահովության ծրագիր

1102

   

2017

5

 Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման ծրագիր

1121

 

2016

 

9

 ՀՀ առողջապահության նախարարություն

1

 Առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ծրագրեր

1053

2015

   

2

 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր

1142

 

2016

 

3

 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր

1150

   

2017

10

 ՀՀ արդարադատության նախարարություն

1

 Քրեակատարողական ծառայություններ

1120

2015

   

2

 Արդարադատության ոլորտում լրացուցիչ կրթություն

1149

 

2016

 

11

 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

1

 Փրկարարական ծառայություններ

1090

   

2017

2

 Հիդրոօդերևութաբանական ծառայություններ

1020

   

2017

3

 Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ

1028

 

2016

 

4

 Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և մոնիտորինգի ծառայություններ

1100

2015

   

5

 Այլընտրանքային աշխատանքային ծառայության ծրագիր

1110

2015

   

12

 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

1

 Փախստականներին մատուցվող ծառայություններ և օժանդակություն

1070

   

2017

13

 ՀՀ բնապահպանության նախարարություն

1

 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիտորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ

1016

   

2017

14

 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

1

 Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն

1059

2015

   

2

 Անասնաբուծական և տոհմաբուծական ծառայություններ

1103

   

2017

3

 Կրթական և խորհրդատվական ծառայությունների ծրագիր

1122

 

2016

 

15

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

1

 Կոլեկտորադրենաժային ծառայություններ

1027

 

2016

 

16

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

1

 Ստանդարտացման, չափումների միասնականության նորմերի և տեխնիկական կանոնակարգերի մշակման և վերահսկման ծառայություններ

1067

2015

   

17

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1

 Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ

1171

 

2016

 

18

 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն

1

 Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում և հանցագործությունների դեմ պայքար

1014

2015

   

2

 Ոստիկանության կրթական ծառայություններ

1101

 

2016

 

19

 ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե

1

 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների ծառայություններ

1162

2015

   

20

 ՀՀ մշակույթի նախարարություն

1

 Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր

1075

2015

   

2

 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր

1168

 

2016

 

21

 ՀՀ պաշտպանության  նախարարություն

1

 Հատուկ տրանսֆերտներ

1076

   

2017

2

 Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեություն

1119

 

2016

 

3

 Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցություն

1172

   

2017

4

 Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ

1177

 

2016

 

22

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

1

 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր

1041

2015

   

23

 ՀՀ սփյուռքի նախարարություն

1

 Սփյուռքի հայապահպանության ծրագիր

1114

2015

   

2

 Սփյուռքագիտության զարգացման ծրագիր

1151

 

2016

 

3

 Հայաստան-Սփյուռք մերձեցման ծրագիր

1156

   

2017

24

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

1

 Հեռահաղորդակցության բնագավառում ծառայություններ

1164

2015

   

25

 ՀՀ ֆինանսների նախարարություն

1

 Պետական պարտքի կառավարում

1006

   

2017

2

 Հանրային հատվածի ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման ծառայություններ

1031

 

2016

 

3

 Պետական գնումների գործընթացի կազմակերպում, համակարգում և կատարելագործում

1137

2015

   

ԸՆԴԱՄԵՆԸ`
Ծրագրերի քանակն ըստ տարիների

     

15

17

16