Basic information
Number
N 1876-Ա
Type
Հրաման
Act type
Исходный акт (05.08.2014-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
04.08.2014
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
04.08.2014
Effective date
05.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

N 1876-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԿՈՍԵՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «Էկոսենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի հուլիսի 25-ին ներկայացված դիմումը,

 

Հրամայում եմ՝

 

1. Վերաձևակերպել «Էկոսենս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հոկտեմբերի 21-ին (Կ-XX-001462) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով` քաղաք Երևան, Էստոնական փ. /3/16:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան