Գլխավոր տեղեկություն
Номер
N 1879-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (05.08.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
04.08.2014
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
04.08.2014
Дата вступления в силу
05.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

4 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

N 1879-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՍԿՈՒԼԱՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի հուլիսի 25-ին ներկայացված դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով Երևանի քաղաքապետի 14.07.2011 թվականի թիվ 3103-Ա որոշումը,

 

Հրամայում եմ՝

 

Ի գիտություն ընդունել, որ «Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2006 թվականի հունվարի 25-ին (Կ-XX-000798) տրված դեղերի արտադրության իրականացման լիցենզիայում իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը վերահասցեավորվել է` ք. Երևան, Դավիթաշեն, 1-ին թ., Հ. 17/2 հասցե:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան