Գլխավոր տեղեկություն
Номер
N 436-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (03.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
02.03.2015
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
02.03.2015
Дата вступления в силу
03.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2 մարտի 2015 թ.

N 436-Ա

 

«ՕՔՍԻԺԵՆ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և «ՕՔՍԻԺԵՆ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի փետրվարի 23-ին ներկայացված դիմումը,

 

Հրամայում եմ`

 

1. Վերաձևակերպել «ՕՔՍԻԺԵՆ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2010 թվականի դեկտեմբերի 30-ին (Կ-XX-001502) և 2013 թվականի մարտի 13-ին (Կ-ԲՕ-001816) տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան` իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով՝ ք. Երևան, Ամիրյան 27/8:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան