«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 (որոշումը` հիմքում ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 և ՀՀ հողային օրենսգրքի 104 հոդվածների դրույթները, հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների ենթաօրենսդրական կարգավորման առումով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 3, 8 (1-ին մաս), 31 (3-րդ մաս), 43, 83.5. (1-ին և 2-րդ կետեր), 85 (2-րդ մաս) հոդվածների պահանջներին 18.04.06 ՍԴՈ-630 որոշմամբ)
1 օգոստոսի 2002 թվականի N 1151-Ն
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևանում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտիները` 345000 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Երևանի քաղաքապետին`
ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.
գ) օտարման գոտիների տարածքներում լիցենզավորման համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը` կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար.
ե) կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2003-2008 թվականների ընթացքում` ըստ փուլերի` ներգրավված ներդրումների ծավալներին համապատասխան:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| 
 | 
| Հավելված N 1 | 
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան | 
| Հավելված N 2 | 
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ
| Թաղամասի | Թաղամասը պարփակող և հարակից | Հողամասի | 
| 1. | Գլխավոր պողոտա Փավստոս Բուզանդի, Արամի փող. Եզնիկ Կողբացու փող., Արամի փող. Ամիրյան փող., Փավստոս Բուզանդի փող. Սարյան փող., Արամի փող. Փավստոս Բուզանդի փող., Մեսրոպ Մաշտոցի պող., Ամիրյան փող., Սարյան փող. | 71.700 | 
| 2. | 33-րդ թաղամաս | 51000 | 
| 3. | Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք Տիգրան Մեծի պող., Ե. Քոչարի փող. | 35300 | 
| 4. | Կոնդ թաղամաս | 164000 | 
| 5. | Երևանի գինու գործարանի հարակից տարածք | 23000 | 
| 
 | Ընդամենը | 345000 | 
| _________ | 
| Ծանոթագրություն: | Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման` ըստ գույքագրման պայմանագրերի: | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |