Basic information
Number
N 158-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (01.07.2015-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2015.06.22/17(529) Հոդ.148
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
29.05.2015
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
29.05.2015
Effective date
01.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 մայիսի 2015 թ.
ք. Երևան

N 158-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 19-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանելու մասին» N 241-Ն որոշման 1-ին կետում «2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն» բառերը փոխարինել «2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation