Գլխավոր տեղեկություն
Тип
Инкорпорация (25.05.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Дата подписания
25.05.2015
Дата вступления в силу
25.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
21 մայիսի 2015 թվականի N 22
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 36 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի նիստի N 36 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 2-րդ կետում «2013-2014 թթ.» բառերը փոխարինել «2015-2017 թթ.» բառերով.
2) որոշման հավելվածը լրացնել նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 25
Երևան |
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 21-ի նիստի N 22 արձանագրային որոշման |
« |
|
Միջոցառման անվանումը |
Կատարող |
Համակատարող |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
2.1 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում» պահպանվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեկան խանգարումների վերաբերյալ տվյալների կոդավորում և համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 871-Ն հրամանի պահանջներին: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ առողջա-պահության նախարա-րություն |
2015-2016թթ. |
Հիվանդու-թյունների միջազգային դասակարգման վերանայված 10-րդ դասակարգչին համապա-տասխանեցված տեղեկատվական համակարգի առկայություն |
Ֆինանսավորում չի պահանջում |
2.2 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում» պահպանվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տվյալների ներառում Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելիք միասնական առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ առողջա-պահության նախարարություն, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուց-վածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ /համաձայ-նությամբ |
2016-2017թթ. |
Միասնական առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայություն |
Դոնոր կազմակեր-պություններ(համաձայ-նությամբ) | |
»: |