Գլխավոր տեղեկություն
Номер
N 22
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (25.05.2015-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.05.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2015
Дата вступления в силу
25.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

21 մայիսի 2015 թվականի N 22

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆԻՍՏԻ N 36 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի նիստի N 36 արձանագրության 4-րդ կետով հավանության արժանացած «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգի իրականացման միջոցառումների 2013-2017 թվականների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) 2-րդ կետում «2013-2014 թթ.» բառերը փոխարինել «2015-2017 թթ.» բառերով.

2) որոշման հավելվածը լրացնել նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 21-ի նիստի N 22
արձանագրային որոշման

 

«
 

Միջոցառման անվանումը

 Կատարող

Համակատարող

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Ֆինանսա-վորման աղբյուրը

2.1

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում» պահպանվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեկան խանգարումների վերաբերյալ տվյալների կոդավորում և համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 871-Ն հրամանի պահանջներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջա-պահության նախարա-րություն

2015-2016թթ.

Հիվանդու-թյունների միջազգային դասակարգման վերանայված 10-րդ դասակարգչին համապա-տասխանեցված տեղեկատվական համակարգի առկայություն

Ֆինանսավորում չի պահանջում

2.2

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում ընդգրկված և խնամք ստացող տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում» պահպանվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տվյալների ներառում Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելիք միասնական առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջա-պահության նախարարություն, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուց-վածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ
/համաձայ-նությամբ

2016-2017թթ.

Միասնական առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայություն

Դոնոր կազմակեր-պություններ(համաձայ-նությամբ)

»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան