Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (22.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2015.04.22/1(31)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
14.11.2008
Дата подписания
14.11.2008
Дата вступления в силу
22.12.2014

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության մասին

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետև` Կողմեր,

ելնելով Կողմերի պաշտպանության նախարարությունների օբյեկտներում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության ուղղությամբ ջանքերի միավորման անհրաժեշտությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին

 

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ սահմանումները.

«ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտ»` օբյեկտ, որտեղ պահպանում, վերամշակում, օգտագործում կամ փոխադրում են ռադիոակտիվ նյութեր, թունավոր քիմիկատներ կամ կենսաբանական միջոցներ, որի վթարի կամ քանդվելու դեպքում կարող է առաջանալ մարդկանց մահ կամ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի ռադիոակտիվ, քիմիական կամ կենսաբանական վարակում,

«Կողմի պետության պաշտպանության նախարարության օբյեկտ»` Կողմերից մեկի պետության զինված ուժերի զորամաս կամ կազմակերպություն:

 

Հոդված 2

 

Կողմերը փոխգործակցում են Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների օբյեկտներում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության բնագավառում այդ իրադրության փոփոխության և Կողմերի պետությունների տարածքներում ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման վտանգի մասին տեղեկատվություն տրամադրելու միջոցով:

Այդ նպատակով Կողմերը ստեղծում են Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման միացյալ համակարգ (այսուհետև` Միացյալ համակարգ):

Միացյալ համակարգի ստեղծման և դրա խնդիրների կատարման սկզբունքները սահմանվում են «Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման միացյալ համակարգի մասին» կանոնակարգով (այսուհետև` Միացյալ համակարգի մասին կանոնակարգ), որը նախատեսված է որպես դիտարկվող Համաձայնագրի հավելված և համարվում է դրա անբաժանելի մասը:

Սույն Համաձայնագրի գործնական իրագործումն իրականացնում են Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունները:

 

Հոդված 3

 

Միացյալ համակարգն ստեղծվում է հետևյալ խնդիրները լուծելու համար.

Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների օբյեկտներում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության մշտական համատեղ հսկողության ապահովում,

Կողմերի պետություններից յուրաքանչյուրի տարածքում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության փոփոխության և Կողմերի պետությունների տարածքներում ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման վտանգի մասին տեղեկատվության տրամադրում և ստացում,

գործողությունների համադրում Կողմերի պետություններից յուրաքանչյուրի տարածքում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության փոփոխության և մյուս Կողմերի պետությունների տարածքներում ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման վտանգի մասին զորքերի (ազգաբնակչության) տեղեկացման համատեղ միջոցառումների ծրագրման, կազմակերպման և անցկացման դեպքում:

 

Հոդված 4

 

Միացյալ համակարգի ստեղծման և կատարելագործման ուղղությամբ գործողությունների համաձայնեցման նպատակով Անկախ պետությունների համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր կազմավորվում է Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի համադրման կոմիտե (այսուհետև` Համադրման կոմիտե):

Համադրման կոմիտեի կազմում որպես դրա անդամներ, բացի Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերից, Կողմերի համաձայնությամբ կարող են ընդգրկվել նաև Կողմերի պետությունների այլ պաշտոնատար անձինք:

Համադրման կոմիտեն գործում է Միացյալ համակարգի մասին կանոնակարգին համապատասխան:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության կազմակերպումը, այդ թվում Կողմերի` Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների օբյեկտներում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության փոփոխության և Կողմերի պետությունների տարածքներում ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման վտանգի մասին տեղեկատվության տրամադրման, կարգը սահմանվում է Համադրման կոմիտեի մշակած և Կողմերի պետությունների պաշտպանության նախարարների հաստատած Փոխգործակցության ծրագրով:

Կողմերի պետություններից մեկի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ուժերի և միջոցների անմիջական կառավարումն իրականացնում է այդ Կողմի պետության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետը` հաշվի առնելով հաստատված Փոխգործակցության ծրագիրը:

Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ուժերի և միջոցների գործողությունների համադրումն իրականացնում է Համադրման կոմիտեն:

 

Հոդված 6

 

Կողմերի պետություններից յուրաքանչյուրի տարածքում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության փոփոխության և մյուս Կողմերի պետությունների տարածքներում ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման վտանգի մասին սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող տեղեկատվությունը բացառապես օգտագործվում է սույն Համաձայնագրի նպատակների համար: Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել ի վնաս մյուս Կողմերի:

Միջպետական գաղտնիքների հետ վարվելու կարգը և դրանց պաշտպանությունն իրականացվում է 1993 թվականի հունվարի 22-ի միջպետական գաղտնիքների պահպանության փոխադարձ ապահովման մասին համաձայնագրին կամ գաղտնի տեղեկատվության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության (պահպանության) երկկողմ համաձայնագրերին համապատասխան:

Խորհրդապահական տեղեկատվության փոխանցումը և դրա պաշտպանությունն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:

Կողմերն իրավունք ունեն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել տեղեկատվության պահպանման համար:

 

Հոդված 7

 

Ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման բնագավառի զինվորական մասնագետների ուսուցումն իրականացվում է Կողմերի միջև երկկողմ համաձայնագրերի հիման վրա:

 

Հոդված 8

 

Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերից բխող Կողմերի պարտավորությունները:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` այն ստորագրած Կողմերի ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու ամսաթվից:

Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից:

 

Հոդված 10

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված տարաձայնությունները կարգավորվում են Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցություների միջոցով:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` ավանդապահին այդ մասին դուրս գալու ամսաթվից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ գրավոր ծանուցագիր ուղարկելով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը միանալու համար բաց է Անկախ պետությունների համագործակցության մյուս մասնակից պետությունների համար, որոնք ընդունում են դրա նպատակներն ու սկզբունքները և պատրաստ են ստանձնել սույն Համաձայնագրից բխող պարտավորություններ, և նրանց համար համարվում է ուժի մեջ մտած` միանալու մասին ծանուցագիրն ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից:

 

Կատարված է Քիշնև քաղաքում, 2008 թվականի նոյեմբերի 14-ին` մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

«Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական

իրադրության հսկողության բնագավառում

Անկախ պետությունների համագործակցության

մասնակից պետությունների պաշտպանության

նախարարությունների միջև փոխգործակցության

մասին» 2008 թվականի նոյեմբերի 14-ի

համաձայնագրի

 

Կանոնակարգ
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման միացյալ համակարգի մասին

 

1. Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջև փոխգործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման միացյալ համակարգը (այսուհետև` համապատասխանաբար` Համաձայնագիր և Միացյալ համակարգ) ստեղծվում է Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտներում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության մշտական հսկողության ապահովման, ինչպես նաև Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարություններին (այսուհետև` Կողմեր) և նրանց ռազմական կառավարման մարմիններին Կողմերից յուրաքանչյուրի պետության տարածքում նշված իրադրության փոփոխության և մյուս Կողմերի պետությունների տարածքներում ռադիոակտիվ նյութերի, թունավոր քիմիկատների ու կենսաբանական նյութերի տարածման վտանգի մասին տեղեկատվության օպերատիվ տրամադրման համար:

2. Միացյալ համակարգը ներառում է Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ուժերը և միջոցները (այսուհետև` Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ուժեր և միջոցներ)` ի շահ նրանց խնդիրների համատեղ լուծման:

Միացյալ համակարգի ուժերն ու միջոցները գործում են ազգային սկզբունքով և ինքնուրույն լուծում են Կողմերից յուրաքանչյուրի պաշտպանության նախարարության օբյեկտներում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման խնդիրները:

Միացյալ համակարգը բաղկացած է Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ազգային համակարգերից, որոնք տեղեկատվորեն վերջափակվում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտներում զանգվածային ոչնչացման զենքի կիրառման, վթարների (ավերածությունների) ծավալների և հետևանքների հայտնաբերման ու գնահատման միացյալ համակարգի Օպերատիվ համադրման կենտրոնի վրա: Նշված ազգային համակարգերն իրենց հերթին ներառում են Կողմերի պետությունների զինված ուժերի զորքերի տեսակների և զորատեսակների զորամիավորումների, միավորումների, ինչպես նաև համապատասխան զորամասերի ենթահամակարգեր (օղակներ): Ենթահամակարգերը ներառում են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակներ: Օղակները կազմված են կառավարման կետերից, միջուկային պայթյունների հայտնաբերման, ռադիացիոն, քիմիական հետախուզության և ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական դիտարկման ուժերից և միջոցներից:

Կողմերից յուրաքանչյուրն ինքնուրույն է ապահովում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման իր ազգային համակարգի գործունեությունը:

Միացյալ համակարգի գործունեությունն ամենօրյա ռեժիմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման խնդիրների շուրջօրյա կատարումը դրվում է ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ենթահամակարգերի (օղակների) հերթափոխերի վրա:

Միացյալ համակարգի հերթապահ ուժերի և միջոցների կառավարումն իրականացվում է Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի կառավարման կետերից:

Կողմի պետության պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում, որը կարող է ազդել Կողմերի պետությունների տարածքներում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության վրա, ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական հսկողության և գնահատման խնդիրների լուծումն իրականացվում է այդ Կողմի պետության պաշտպանության նախարարության ուժերի և միջոցների հետ փոխգործակցությամբ` Փոխգործակցության հաստատված ծրագրի հիման վրա:

Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ուժերի և միջոցների համատեղ գործողությունների կառավարումն իրականացվում է այն Կողմի պետության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետի կառավարման կետից, որի տարածքում իրականացվում են նշված միջոցառումները:

3. Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ուժերի և միջոցների համատեղ գործողությունների համադրումն իրականացնում է Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի համադրման կոմիտեն (այսուհետև` Համադրման կոմիտե): Համադրման կոմիտեի մասին կանոնակարգը հաստատում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը:

Համադրման կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, որպես կանոն, տարեկան մեկ անգամ, հաջորդաբար Կողմերից որևէ մեկի պետության տարածքում, ինչը որոշվում է նրանց միջև նախնական համաձայնեցմամբ:

Համադրման կոմիտեի նիստերի անցկացման ծախսերը կրում է այն Կողմի պետությունը, որի տարածքում անցկացվում է նիստը: Համադրման կոմիտեի անդամների գործուղման ծախսերը կրում է ուղարկող պետությունը:

4. Համադրման կոմիտեի նախագահությունն իրականացվում է Համադրման կոմիտեի մասին կանոնակարգին համապատասխան:

Համադրման կոմիտեի նախագահն իր գործունեության մեջ ղեկավարվում է Համաձայնագրով, Համադրման կոմիտեի մասին կանոնակարգով և Փոխգործակցության հաստատված ծրագրով:

5. Համադրման կոմիտեի նախագահը.

Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի հետ համատեղ կազմակերպում է Փոխգործակցության ծրագրի մշակումը ու նախապատրաստումը և այն ներկայացնում է Կողմերի պետությունների պաշտպանության նախարարների հաստատմանը,

Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) զորքերի պետերի հետ համատեղ կազմակերպում է Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողության և գնահատման ուժերի և միջոցների մարտական պատրաստության հետագա զարգացման ու բարձրացման առաջարկությունների և երաշխավորությունների մշակումը:

6. Համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության դեպքում Միացյալ համակարգի ուժերի և միջոցների ղեկավարումն իրականացվում է ռուսերեն:

7. Կողմերի պետությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (քիմիական պաշտպանության) ծառայությունների ներկայացուցիչների մուտքի թույլտվությունը Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական առումով վտանգավոր օբյեկտներ և Կողմերի պետությունների պաշտպանության նախարարությունների օբյեկտներ իրականացվում է Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. դեկտեմբերի 22-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան