Համարը 
թիվ 187-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2015.09.15/23(535) Հոդ.258
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
25.08.2015
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.09.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

25 օգոստոսի 2015 թ.

թիվ 187-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ԹԻՎ 96 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նվազեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի կողմից դրամական փոխանցումների կատարման ժամկետները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանել դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 2-րդ մասի «ե» կետը, ինչպես նաև «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական փոխանցումների կատարման առավելագույն ժամկետների վերաբերյալ կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ սահմանելու կարգը» հաստատելու մասին թիվ 96 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան

 

2015 թ. օգոստոսի 27

Երևան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2015 թվականի օգոստոսի 25-ի

թիվ 187-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություններ) միջնորդությամբ իրականացվող դրամական փոխանցումների, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեներ ուղղված վճարումների և հանրային ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումների իրականացման առավելագույն ժամկետները:

2. Սույն կարգով սահմանված առավելագույն ժամկետները չեն կիրառվում դրամական այն փոխանցումների դեպքում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեներ ուղղված վճարումների և հանրային ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարումների), երբ վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության և շահառուի միջև կնքված գործակալության, կոմիսիայի կամ հանձնարարության պայմանագրով սահմանված են այլ ժամկետներ:

3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են՝

1) վճարման կարգադրություն՝ դրամական միջոցները փոխանցելու նպատակով ֆինանսական կազմակերպությանը տրված հանձնարարություն՝ վճարել կամ հանձնարարել այլ ֆինանսական կազմակերպությանը վճարել շահառուին վճարողի բանկային հաշվից՝ վճարման հանձնարարական ներկայացնելու միջոցով կամ վճարողի կողմից կանխիկի տրամադրման կամ վճարողի էլեկտրոնային փողի միջոցով,

2) դրամական փոխանցում (այսուհետ՝ փոխանցում)՝ ֆինանսական կազմակերպությունների միջնորդությամբ՝ վճարողի կողմից շահառուին ուղղված՝

ա) վճարում, որի դիմաց վճարողին տրամադրվում է գույք կամ գույքային իրավունք կամ մատուցվում է ծառայություն կամ կատարվում է աշխատանք, այդ թվում նաև՝ հանրային ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարում, կամ

բ) վճարում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե, կամ

գ) դրամական միջոցների փոխանցում, որի դիմաց վճարողին չի տրամադրվում գույք կամ գույքային իրավունք, չի մատուցվում ծառայություն, չի կատարվում աշխատանք,

3) հանրային ծառայությունների մատուցման դիմաց կատարվող վճարում՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում ներառված ծառայությունների դիմաց կատարվող վճարում,

4) փոխանցման մասին տեղեկացում՝ վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից շահառուին փոխանցման մասին տեղեկատվության տրամադրում,

5) բանկ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկ կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

6) վճարահաշվարկային կազմակերպություն՝ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած վճարահաշվարկային կազմակերպություն,

7) ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանում՝ ֆինանսական կազմակերպության գլխամաս կամ ֆինանսական կազմակերպության մասնաճյուղ,

8) վճարող՝ փոխանցումը նախաձեռնող անձ (առաջին վճարման կարգադրությունը ներկայացնող անձ),

9) շահառու՝ վճարողի վճարման կարգադրությամբ փոխանցվող գումարի վերջնական հասցեատեր,

10) վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպություն՝ վճարողի կողմից ներկայացված վճարման կարգադրությունը ստացող և կատարող բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն,

11) շահառուին սպասարկող կազմակերպություն՝ շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպություն՝ բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության Գանձապետարան, որը պետք է իրականացնի փոխանցվող գումարի վճարումը շահառուին,

12) միջնորդ բանկ՝ վճարման կարգադրությունը ստացող բանկ, որը տարբերվում է վճարողին և շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպություններից,

13) գործառնական օր` ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված՝ ֆինանսական կազմակերպության աշխատանքային օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում ֆինանսական կազմակերպությունը ստանում և կատարում է վճարման կարգադրությունները՝ իրականացնելով հաճախորդների սպասարկումը,

14) վճարման կարգադրության ստացման օր՝ ֆինանսական կազմակերպության աշխատանքային այն օրը, երբ ֆինանսական կազմակերպությունը ստանում է վճարման կարգադրությունը: Եթե ֆինանսական կազմակերպությանը վճարման կարգադրությունը ներկայացվում է գործառնական օրվա ավարտից հետո, ապա վճարման կարգադրությունը համարվում է ստացված հաջորդ աշխատանքային օրվա գործառնական օրվա բացման պահին,

15) վճարման կարգադրության կատարման օր՝

ա) վճարողը և շահառուն տարբեր կազմակերպությունների կողմից սպասարկվելու դեպքում՝ այն գործառնական օրն է, երբ վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության կողմից, ի կատարումն վճարողի վճարման կարգադրության, վճարման շղթայի հաջորդ մասնակցին ուղարկվում է կարգադրություն,

բ) վճարողը և շահառուն միևնույն ֆինանսական կազմակերպությունում սպասարկվելու դեպքում՝ շահառուին վճարելու օրն է,

16) վճարման օր՝ այն գործառնական օրն է, երբ վճարման կարգադրությունում նշված գումարը ենթակա է վճարման շահառուին վերջինիս սպասարկող ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանման կողմից,

17) վերջնահաշվարկ՝ ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:

4. Սույն կարգով սահմանված փոխանցումների կատարման առավելագույն ժամկետները վճարման տարբեր շղթաների դեպքում ամփոփ ներկայացված են սույն կարգի անբաժանելի մասը կազմող Հավելված 1-ում:

 

ԳԼՈՒԽ 2. ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԵՐԲ ՎՃԱՐՈՂԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆ ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

5. Եթե վճարողը և շահառուն սպասարկվում են միևնույն ֆինանսական կազմակերպության կողմից, ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է ապահովել վճարումը շահառուին՝

1) վճարողի վճարման կարգադրությունում կատարման և վճարման օր նշված չլինելու դեպքում՝ վճարման կարգադրության ստացման օրվա ընթացքում,

2) վճարման կարգադրությունում կատարման օր նշված լինելու դեպքում՝ վճարման կարգադրությունում նշված կատարման օրվա ընթացքում,

3) վճարման կարգադրությունում վճարման օր նշված լինելու դեպքում՝ վճարման կարգադրությունում նշված վճարման օրվա ընթացքում:

6. Սույն գլխի իմաստով միևնույն ֆինանսական կազմակերպությունում սպասարկվող վճարող և շահառու չեն հանդիսանում էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգում գրանցված օգտագործողները և ծառայություն մատուցողները:

 

ԳԼՈՒԽ 3. ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԵՐԲ ՎՃԱՐՈՂԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆ ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

7. Եթե վճարողը և շահառուն սպասարկվում են տարբեր կազմակերպությունների կողմից, և վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպությունը վճարահաշվարկային կազմակերպություն է, ապա վճարահաշվարկային կազմակերպությունը (անկախ վճարողը վճարահաշվարկային կազմակերպության գլխամասում կամ մասնաճյուղում, այդ թվում նաև՝ վճարումների ընդունման տերմինալի միջոցով անմիջականորեն սպասարկվելու հանգամանքից) պարտավոր է, ի կատարումն վճարողի վճարման կարգադրության, իրեն սպասարկող բանկին կարգադրություն ուղարկել այնպիսի եղանակով և ժամկետներում, որ իրեն սպասարկող բանկը կարգադրությունը ստանա՝

1) վճարողի վճարման կարգադրությունում կատարման և վճարման օր նշված չլինելու դեպքում՝ առավելագույնը վճարողի կարգադրության ստացման օրվան հաջորդող գործառնական օրվա ընթացքում,

2) վճարողի վճարման կարգադրությունում կատարման օր նշված լինելու դեպքում՝ առավելագույնը վճարողի վճարման կարգադրությունում նշված կատարման օրվա ընթացքում, եթե վճարման կարգադրությունում նշված կատարման օրը չի համընկնում վճարման կարգադրության ստացման օրվա հետ, հակառակ դեպքում, եթե վճարման կարգադրությունում նշված կատարման օրը համընկնում է կարգադրության ստացման օրվա հետ՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում,

3) վճարողի վճարման կարգադրությունում վճարման օր նշված լինելու դեպքում՝ այնպիսի ժամկետներում, որ շահառուին սպասարկող կազմակերպությունը հնարավորություն ունենա վճարումը շահառուին կատարել վճարողի կարգադրությունում նշված վճարման օրը:

8. Եթե սույն կարգի 7-րդ կետի համաձայն վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպությունը վճարահաշվարկային կազմակերպություն է, ապա տվյալ վճարահաշվարկային կազմակերպությանը սպասարկող բանկը (անկախ վճարահաշվարկային կազմակերպությունը բանկի գլխամասում կամ մասնաճյուղում անմիջականորեն սպասարկվելու հանգամանքից) պարտավոր է վճարահաշվարկային կազմակերպության կարգադրությունը կատարել այնպիսի եղանակով և ժամկետներում, որ՝

1) շահառուին սպասարկող կազմակերպության հաշիվը միջնորդ բանկում կրեդիտագրվի և վերջնահաշվարկը կատարվի առավելագույնը վճարահաշվարկային կազմակերպությանը սպասարկող բանկի կողմից կարգադրության ստացմանը հաջորդող՝ միջնորդ բանկի գործառնական օրվա ընթացքում, կամ

2) շահառուին սպասարկող կազմակերպության հաշիվը վճարահաշվարկային կազմակերպությանը սպասարկող բանկում կրեդիտագրվի և վերջնահաշվարկը կատարվի առավելագույնը վճարահաշվարկային կազմակերպությանը սպասարկող բանկի կողմից կարգադրության ստացմանը հաջորդող՝ շահառուին սպասարկող կազմակերպության գործառնական օրվա ընթացքում, կամ

3) վճարահաշվարկային կազմակերպությանը սպասարկող բանկի հաշիվը շահառուին սպասարկող կազմակերպությունում դեբետագրվի և վերջնահաշվարկը կատարվի առավելագույնը վճարահաշվարկային կազմակերպությանը սպասարկող բանկի կողմից կարգադրության ստացմանը հաջորդող՝ շահառուին սպասարկող կազմակերպության գործառնական օրվա ընթացքում:

9. Եթե վճարողը և շահառուն սպասարկվում են տարբեր կազմակերպությունների կողմից և վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպությունը բանկ է, ապա բանկը (անկախ վճարողը բանկի գլխամասում կամ մասնաճյուղում անմիջականորեն սպասարկվելու հանգամանքից) պարտավոր է վճարողի վճարման կարգադրությունը կատարել այնպիսի եղանակով և ժամկետներում, որ շահառուին սպասարկող կազմակերպության հաշիվը միջնորդ բանկում կամ վճարողին սպասարկող բանկում կրեդիտագրվի կամ շահառուին սպասարկող կազմակերպությունում վճարողին սպասարկող բանկի հաշիվը դեբետագրվի և վերջնահաշվարկը կատարվի՝

1) վճարողի վճարման կարգադրությունում կատարման և վճարման օր նշված չլինելու դեպքում՝ առավելագույնը վճարողի կարգադրության ստացման օրվան հաջորդող գործառնական օրվա ընթացքում, ընդ որում՝ շահառուին սպասարկող կազմակերպության հաշիվը միջնորդ բանկում կրեդիտագրվելու դեպքում՝ միջնորդ բանկի գործառնական օրվա ընթացքում, իսկ շահառուին սպասարկող կազմակերպության հաշիվը վճարողին սպասարկող բանկում կրեդիտագրվելու դեպքում կամ վճարողին սպասարկող բանկի հաշիվը շահառուին սպասարկող կազմակերպությունում դեբետագրվելու դեպքում՝ շահառուին սպասարկող կազմակերպության գործառնական օրվա ընթացքում,

2) վճարողի վճարման կարգադրությունում կատարման օր նշված լինելու դեպքում՝ առավելագույնը վճարողի վճարման կարգադրությունում նշված կատարման օրվա ընթացքում, եթե վճարման կարգադրությունում նշված կատարման օրը չի համընկնում վճարման կարգադրության ստացման օրվա հետ, հակառակ դեպքում, եթե վճարման կարգադրությունում նշված կատարման օրը համընկնում է կարգադրության ստացման օրվա հետ՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում,

3) վճարողի վճարման կարգադրությունում վճարման օր նշված լինելու դեպքում՝ այնպիսի ժամկետներում, որ շահառուին սպասարկող կազմակերպությունը հնարավորություն ունենա վճարումը շահառուին կատարել վճարողի կարգադրությունում նշված վճարման օրը:

10. Շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպությունը, սույն կարգի համաձայն վերջնահաշվարկի կատարման պարագայում, պարտավոր է ապահովել վճարումը շահառուին՝

1) վճարողի վճարման կարգադրությունում վճարման օր նշված չլինելու դեպքում՝ վերջնահաշվարկի կատարման օրվա ընթացքում (անկախ շահառուն ֆինանսական կազմակերպության գլխամասում կամ մասնաճյուղում անմիջականորեն սպասարկվելու հանգամանքից), եթե վերջնահաշվարկը կատարվել է շահառուին սպասարկող ֆինանսական կազմակերպության գործառնական օրվա ընթացքում, իսկ եթե վերջնահաշվարկը կատարվել է վերջինիս գործառնական օրվանից հետո, ապա վերջնահաշվարկի կատարման օրվան հաջորդող գործառնական օրվա ընթացքում,

2) վճարողի վճարման կարգադրությունում վճարման օր նշված լինելու դեպքում՝ վճարման օրվա ընթացքում:

11. Սույն կարգի իմաստով վերջնահաշվարկը կատարված է համարվում, երբ՝

1) շահառուին սպասարկող կազմակերպությունը ստանում է տեղեկատվություն վերջնահաշվարկի կատարման մասին, կամ

2) շահառուին սպասարկող կազմակերպությունը ստանում է տեղեկատվություն վերջինիս հաշվի կրեդիտագրման մասին, կամ

3) շահառուին սպասարկող կազմակերպությունը դեբետագրում է վճարման կարգադրություն ուղարկող ֆինանսական կազմակերպության հաշիվը:

 

Հավելված 1

«Հայաստանի Հանրապետության տարածքում

փոխանցումների կատարման առավելագույն

ժամկետների վերաբերյալ կարգի»

 

Փոխանցումների կատարման առավելագույն ժամկետները վճարման տարբեր շղթաների դեպքում

 

Սույն Հավելված 1-ում օգտագործվող հապավումներն են՝

 

Ֆինանսական կազմակերպության գլխամաս՝ ՖԿԳ,

Ֆինանսական կազմակերպության մասնաճյուղ՝ ՖԿՄ,

Վճարահաշվարկային կազմակերպության գլխամաս՝ ՎԿԳ,

Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղ՝ ՎԿՄ,

Բանկի գլխամաս՝ ԲԳ,

Բանկի մասնաճյուղ՝ ԲՄ,

Միջնորդ բանկ՝ ՄԻՋ,

Հայաստանի Հանրապետության գանձապետարան՝ Գ,

Կենտրոնական բանկ՝ ԿԲ:

 

1. Վճարողը և շահառուն միևնույն ֆինանսական կազմակերպության կողմից սպասարկվելու դեպքում

 

Վճարման շղթան

Առավելագույն ժամկետ

ՖԿՄ1

ՖԿԳ

ՖԿՄ2

(1)*

ՖԿՄ1

ՖԿԳ

-

(1)

-

ՖԿԳ

ՖԿՄ2

(1)

-

ՖԿԳ

-

(1)

 

*Փակագծում նշված մեկ օրը ներառում է վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանման կողմից վճարման կարգադրության ստացման օրը կամ վճարման կարգադրությունում կատարման օրը նշված լինելու դեպքում՝ կատարման օրը, որի ընթացքում պետք է կատարվի վճարումը շահառուին:

 

2. Վճարողը և շահառուն տարբեր կազմակերպությունների կողմից սպասարկվելու դեպքում

 

1) Միջբանկային փոխանցումների դեպքում

 

Վճարման շղթան

Ժամկետ

Առանց միջնորդի (լորո/նոստրո հաշիվների միջոցով)

 

ԲՄ1

ԲԳ1

-

ԲԳ2

ԲՄ2

(1) +1*

-

ԲԳ1

-

ԲԳ2

-

(1)+1

ԲՄ1

ԲԳ1

-

ԲԳ2

-

(1)+1

-

ԲԳ1

-

ԲԳ2

ԲՄ2

(1)+1

Միջնորդի միջոցով

 

ԲՄ1

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

ԲՄ2

(1)+1**

-

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

-

(1)+1

ԲՄ1

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

-

(1)+1

-

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

ԲՄ2

(1)+1

 

*Փակագծում նշված մեկ օրը ներառում է վճարողին սպասարկող բանկի տարածքային ստորաբաժանման կողմից վճարման կարգադրության ստացման օրը, իսկ «+1»-ը նշանակում է, որ շահառուին վճարումը կատարվելու է առավելագույնը վճարման կարգադրության ստացման օրվան հաջորդող գործառնական օրվա ընթացքում:

** Փակագծում նշված մեկ օրը ներառում է վճարողին սպասարկող բանկի տարածքային ստորաբաժանման կողմից վճարման կարգադրության ստացման օրը, իսկ «+1»-ը նշանակում է, որ շահառուին վճարումը կատարվելու է առավելագույնը վճարման կարգադրության ստացման օրվան հաջորդող գործառնական օրվա ընթացքում, եթե շահառուի բանկի հաշիվը միջնորդ բանկում կրեդիտագրվում և վերջնահաշվարկը կատարվում է շահառուին սպասարկող բանկի գործառնական օրվա ընթացքում:

 

2) Վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով կատարված փոխանցումների դեպքում

 

Վճարման շղթան

Ժամկետ

Առանց վճարահաշվարկային կազմակերպությանը սպասարկող բանկի և շահառուին սպասարկող բանկի միջև միջնորդի

 

ՎԿՄ

ՎԿԳ

ԲՄ1

ԲԳ1

-

ԲԳ2

ԲՄ2

(1) +2*

-

ՎԿԳ

ԲՄ1

ԲԳ1

-

ԲԳ2

ԲՄ2

(1)+2

-

ՎԿԳ

-

ԲԳ1

-

ԲԳ2

ԲՄ2

(1)+2

ՎԿՄ

ՎԿԳ

-

ԲԳ1

-

ԲԳ2

ԲՄ2

(1)+2

ՎԿՄ

ՎԿԳ

ԲՄ1

ԲԳ1

-

ԲԳ2

-

(1)+2

-

ՎԿԳ

ԲՄ1

ԲԳ1

-

ԲԳ2

-

(1)+2

-

ՎԿԳ

-

ԲԳ1

-

ԲԳ2

-

(1)+2

ՎԿՄ

ՎԿԳ

-

ԲԳ1

-

ԲԳ2

-

(1)+2

Վճարահաշվարկային կազմակերպությանը սպասարկող բանկի և շահառուին սպասարկող բանկի միջև միջնորդի միջոցով

 

ՎԿՄ

ՎԿԳ

ԲՄ1

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

ԲՄ2

(1)+2**

-

ՎԿԳ

ԲՄ1

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

ԲՄ2

(1)+2

-

ՎԿԳ

-

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

ԲՄ2

(1)+2

ՎԿՄ

ՎԿԳ

-

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

ԲՄ2

(1)+2

ՎԿՄ

ՎԿԳ

ԲՄ1

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

-

(1)+2

-

ՎԿԳ

ԲՄ1

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

-

(1)+2

-

ՎԿԳ

-

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

-

(1)+2

ՎԿՄ

ՎԿԳ

-

ԲԳ1

ՄԻՋ

ԲԳ2

-

(1)+2

 

*Փակագծում նշված մեկ օրը ներառում է վճարողին սպասարկող վճարահաշվարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանման կողմից վճարման կարգադրության ստացման օրը, իսկ «+2»-ը նշանակում է, որ շահառուին վճարումը կատարվելու է առավելագույնը վճարման կարգադրության ստացման օրվան հաջորդող 2-րդ գործառնական օրվա ընթացքում:

** Փակագծում նշված մեկ օրը ներառում է վճարողին սպասարկող վճարահաշվարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանման կողմից վճարման կարգադրության ստացման օրը, իսկ «+2»-ը նշանակում է, որ շահառուին վճարումը կատարվելու է առավելագույնը վճարման կարգադրության ստացման օրվան հաջորդող 2-րդ գործառնական օրվա ընթացքում, եթե շահառուի բանկի հաշիվը միջնորդ բանկում կրեդիտագրվում և վերջնահաշվարկը կատարվում է շահառուին սպասարկող բանկի գործառնական օրվա ընթացքում:

 

3) Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե ուղղված վճարումների դեպքում

 

 Վճարման շղթան

 

Ժամկետ

-

-

ԲՄ

ԲԳ

ԿԲ

Գ

(1) +1*

-

-

-

ԲԳ

ԿԲ

Գ

(1)+1

ՎԿՄ

ՎԿԳ

ԲՄ

ԲԳ

ԿԲ

Գ

(1)+2

-

ՎԿԳ

ԲՄ

ԲԳ

ԿԲ

Գ

(1)+2

-

ՎԿԳ

-

ԲԳ

ԿԲ

Գ

(1)+2

ՎԿՄ

ՎԿԳ

-

ԲԳ

ԿԲ

Գ

(1)+2

 

*Փակագծում նշված մեկ օրը ներառում է վճարողին սպասարկող ֆինանսական կազմակերպության տարածքային ստորաբաժանման կողմից վճարման կարգադրության ստացման օրը, իսկ «+1»-ը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության գանձապետարանի հաշիվը Կենտրոնական բանկում կրեդիտագրվում է և վերջնահաշվարկը կատարվում է առավելագույնը վճարողի վճարման կարգադրության ստացման օրվան հաջորդող գործառնական օրվա ընթացքում: