Համարը 
N 1647-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.1391
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.11.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.12.2004
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
08.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2004 թվականի N 1647-Ն

 

ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով լաքերի և ներկերի բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի ու առողջության, կենդանիների և բույսերի կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով հաստատել լաքերի և ներկերի արտադրության և իրացման սանիտարական կանոնները և նորմերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետ` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 20-րդ կետի պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՍԻՆԹԵՏԻԿ ՀԻՄՔՈՎ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան տարածվում է հետևյալ սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի (այսուհետ` լաքաներկանյութեր) վրա, որոնք նախատեսված են առավելապես շենքերի և շինությունների ներքին հարդարման և կահույքի համար`

լաքեր և արծնաներկեր (արծններ)` սինթետիկ կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ոչ ջրային միջավայրում (այսուհետ` օրգանանոսրացվող լաքաներկանյութեր) 3208,

լաքեր և ներկեր` սինթետիկ կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով, որոնք դիսպերսված կամ լուծված են ջրային միջավայրում (այսուհետ` ջրադիսպերսային լաքաներկանյութեր) 3209:

Նշված լաքաներկանյութերի դասակարգումը ներկայացված սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում:

(1-ին կետը լրաց. 16.06.06 N 878-Ն)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց պահման, փոխադրման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ լաքաներկանյութերի վրա`

արծններ` սիլիկատային (բովախառնուրդներ),

լաքաներկանյութեր` բիտումների և բնական խեժերի հիմքով,

լաքաներկանյութեր, որոնք օգտագործվում են սննդամթերքի հետ շփվող նյութերի և առարկաների ներկման կամ պատման համար,

լաքեր` գունավոր,

լաքեր` հեղուկ, էպօքսիդային կամ պոլիուրեթանային հիմքով, որոնք չեն պարունակում լուծիչ,

հակաբուսապատման լաքաներկանյութեր,

հակախեցային ներկեր (թունավոր նյութեր պարունակող),

ներկեր` գեղարվեստական, այդ թվում` ջրաներկեր,

ներկեր` թանձրալեսած,

ներկեր` սիլիկատային,

ներկեր և լաքեր` յուղային,

ներկեր` սոսնձային,

ներկեր` տպագրական:

4. Սինթետիկ հիմքով լաքերը և ներկերը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

արծնաներկ (արծն)` ներկ, որը գունանյութերի կամ դրանց հետ լցանյութերի խառնուրդի կախույթն է լաքի մեջ.

գունանյութ` նյութ` մանրադիսպերս մասնիկների տեսքով, գործնականում չլուծվող լաքաներկային միջավայրում, որն օգտագործվում է իր օպտիկական-պաշտպանական կամ դեկորատիվ հատկությունների շնորհիվ.

թաղանթագոյացնող նյութ` լաքաներկային միջավայրի չցնդող մաս, որը գոյացնում է թաղանթ և կապում գունանյութը.

լաք` նյութ, որը պատվող մակերևույթի վրա գոյացնում է կարծր, թափանցիկ թաղանթ` պաշտպանական, դեկորատիվ կամ հատուկ տեխնիկական հատկություններով.

լաքաներկային միջավայր` բաղադրամասերի համախումբ, որը կազմում է ներկի հեղուկ ֆազը.

լաքաներկանյութ` նյութ, որն օժտված է պատվող մակերևույթի վրա պաշտպանական կամ դեկորատիվ թաղանթ գոյացնելու հատկությամբ.

լաքաներկանյութի թաղանթ` չընդհատվող շերտ, որն ստացվում է մակերևույթի միանգամյա կամ բազմապատիկ պատումից.

լաքաներկանյութի լուծիչ` լաքաներկանյութի չորացման պայմաններում ցնդող միաբաղադրիչ կամ բազմաբաղադրիչ հեղուկ, որում թաղանթագոյացնող նյութը լրիվ լուծվում է. լաքաներկանյութի չորացում` կերպափոխումների համալիր, որը հանգեցնում է հեղուկ լաքաներկանյութի թաղանթի պնդացմանը.

լցանյութ` փոշենման նյութ` սովորաբար սպիտակ կամ թույլ գունավորված, 1,7-ից պակաս բեկման ցուցիչով, գործնականում չլուծվող լաքաներկային միջավայրում, որն օգտագործվում է իր ֆիզիկական և քիմիական հատկությունների շնորհիվ.

ներկ` գունանյութ պարունակող հեղուկ կամ փոշենման նյութ, որը պատվող մակերևույթի վրա գոյացնում է ոչ թափանցիկ թաղանթ` պաշտպանական, դեկորատիվ կամ հատուկ տեխնիկական հատկություններով.

վերափոխված բնական պոլիմեր` պոլիմեր, որի քիմիական կառուցվածքը ներառում է բնական նյութ` մասամբ ձևափոխված համապատասխան քիմիական ռեակցիաների արդյունքում:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում լաքաներկանյութերի իրացումն առանց համապատասխանության գնահատման` արգելվում է:

(6-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող լաքաներկանյութերը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

(7-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

 

IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Լաքաներկանյութերին ներկայացվող պահանջները

 

8. Օրգանանոսրացվող լաքերի և արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են համապատասխանաբար 1-ին և 2-րդ աղյուսակներում, ջրադիսպերսային լաքաներկանյութերինը` 3-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 1.

Լաքերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

Ցուցանիշի անվանումը Նորմը
լաքեր
պոլիուրե-թանային նիտրա-թաղանթա-նյութային պոլիեթե-րային` չհագեցած պենտա-
ֆտալային
այլ
1 2 3 4 5 6
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս 24 22 25 40 22
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը.
(20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ ավելի,
անդրամանուշակագույն ճառագայթմամբ չորացնող լամպի տակ (տեսակարար հզորությունը` 80 Վտ/սմ), վ, ոչ ավելի
36

չեն որոշում
4

չեն որոշում
12


16
72

չեն որոշում
24


16
Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ`
(20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ պակաս
24 6 24 8 6
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC`

3.2

3.3

9.1

մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր
23 և բարձր մինչև 61-ից ցածր
61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր

 

(աղյուսակը խմբ. 16.06.06 N 878-Ն)

 

Աղյուսակ 2.

Արծնաներկերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

Ցուցանիշի անվանումը Նորմը
արծնաներկեր
նիտրա-
թաղանթա-
նյութային
պոլիեթերային`
չհագեցած
պենտա-
ֆտալային
այլ
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս 21 46 44 21
Չորացման ժամանակը մինչև 3-րդ աստիճանը.
(20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ ավելի, անդրամանուշակագույն ճառագայթմամբ չորացնող լամպի տակ (տեսակարար հզորությունը 80 Վտ/սմ), վ, ոչ ավելի

2

 

 

 

 

-

12

 

 

 

 

15

48

 

 

 

 

-

24

 

 

 

 

15

Կայունությունը ջրի ստատիկ ներգործության նկատմամբ` (20±2)օC ջերմաստիճանում, ժ, ոչ պակաս 6 24 8 6
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում` ըստ հետևյալ վտանգավորության դասերի և ենթադասերի, օC`

3.2

3.3

9.1

մինուս 18-ից բարձր մինչև 23-ից ցածր
23 և բարձր մինչև 61-ից ցածր
61 և բարձր մինչև 90-ից ոչ բարձր

 

(աղյուսակը խմբ. 16.06.06 N 878-Ն)

 

Աղյուսակ 3.

Ջրադիսպերսային լաքաներկանյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ լաքաներկանյութերի դասակարգման

 

Ցուցանիշի անվանումը Նորմը
լաքեր ներկեր
Չցնդող նյութերի զանգվածային մասը, %, ոչ պակաս  30 50
Ջրածնային ցուցիչը (pH) 6,5-9,5
Չորացման ժամանակը (20±2)օC ջերմաստիճանում մինչև
3-րդ աստիճանը, ժ, ոչ ավելի
1
Թաղանթի ողողվելիությունը, գ/մ2, ոչ ավելի չեն
որոշում
3,5

 

(աղյուսակը խմբ. 16.06.06 N 878-Ն)

(8-րդ կետը խմբ. 16.06.06 N 878-Ն)

9. Սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակում ներկայացված ջրադիսպերսային լաքերի և ներկերի համար` վերափոխված ալկիդների կիրառմամբ կարող է սահմանվել նշված նորմերից ավելի երկար չորացման ժամանակ, բայց 24 ժամից ոչ ավելի:

Օրգանանոսրացվող խեժերով վերափոխված ջրադիսպերսային ներկերի համար չցնդող նյութերի զանգվածային մասը պետք է լինի 33 տոկոսից ոչ պակաս:

(9-րդ կետը խմբ. 16.06.06 N 878-Ն)

10. Չորացման աստիճանը, վտանգավորության դասերը և ենթադասերը` ներկայացված 1-ին և 2-րդ աղյուսակներում, սահմանված են սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված ստանդարտների պահանջներին համապատասխան:

11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին և 2-րդ աղյուսակներում ներկայացված` ըստ բռնկման ջերմաստիճանի վտանգավորության դասերը որոշվում են փոխադրական տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների` սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված տվյալների մակնշման դեպքում:

(11-րդ կետը խմբ. 16.06.06 N 878-Ն)

12. Լաքաներկանյութերը պետք է արտադրվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:

 

Լաքաներկանյութերի մակնշումը

 

13. Լաքաներկանյութ պարունակող յուրաքանչյուր սպառողական և փոխադրական տարայի, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի, ավտոցիստեռնների վրա պետք է նշվեն`

ա) արտադրանքը բնութագրող հետևյալ տվյալները`

արտադրող կազմակերպության (ֆիրմայի) անվանումը,

արտադրող երկրի անվանումը,

արտադրողի և (կամ) վաճառողի գտնվելու վայրը,

լաքաներկանյութի անվանումը, գույնը և տեսակը,

զտաքաշը,

համաքաշը,

սպառողական տարաների թիվը և մեկ սպառողական տարայի զտաքաշը,

խմբաքանակի համարը,

արտադրման տարեթիվը և ամիսը,

(պարբերությունն ուժը կորցրել է 16.06.06 N 878-Ն)

լաքաներկանյութի նշանակումը (այդ թվում` շինության ներսում և (կամ) դրսում օգտագործման վերաբերյալ ցուցում) և օգտագործման եղանակը,

լաքաներկանյութի անվտանգ պահման, փոխադրման, օգտագործման ու օգտահանման կանոնները և պայմանները,

լաքաներկանյութի հետ վարվեցողության նախազգուշական միջոցառումները,

հիմնական սպառողական հատկությունները և բնութագրերը,

պիտանիության ժամկետը,

«Պաշտպանել կրակից» մակագրությունը` օրգանանոսրացվող լաքաներկանյութերի համար,

թաղանթագոյացնող նյութի և լուծիչի տեսակները,

երկու և ավելի բաղադրամասերով լաքաներկանյութերի համար բաղադրամասերի մասին անհրաժեշտ լրացուցիչ տվյալները.

բ) բեռի վտանգավորությունը բնութագրող հետևյալ տվյալները (այն օրգանանոսրացվող լաքաներկանյութերի համար, որոնք դասակարգված են սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված վտանգավոր բեռների դասակարգման և մակնշման ստանդարտով)`

վտանգավորության նշանը,

բեռի տրանսպորտային անվանումը,

ՄԱԿ-ի կողմից տրված համարը,

դասակարգման ծածկագիրը,

վթարային քարտի համարը (երկաթուղային տրանսպորտով փոխադրման դեպքում).

գ) տրանսպորտային մակնշումը բնութագրող հետևյալ վարվելակարգային նշանները (սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտով)`

«Բեկուն է: Զգո'ւյշ»,

«Պաշտպանել խոնավությունից»,

«Հերմետիկ փաթեթավորում»,

«Վերև»,

«Պաշտպանել արևի ճառագայթներից»,

«Ջերմաստիճանային միջակայքի պահպանում»` ջրադիսպերսային լաքաներկանյութերի համար:

Մականշվածքները պետք է զետեղվեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված լաքաներկանյութերի մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան:

(13-րդ կետը փոփ. 16.06.06 N 878-Ն)

14. Տարաների վրա պետք է նշվեն զտաքաշի բացասական թույլատրելի շեղումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մակագրությունները կամ դրանց որոշ մասի բացառումները` սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված մակնշման և փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:

(14-րդ կետը խմբ. 16.06.06 N 878-Ն)

15. Մանրածախ առևտրի համար նախատեսված լաքաներկանյութերի տարայի կափարիչի կամ օղակի վրա պետք է նշված լինի գունավոր լաքաներկանյութերի ներկվածքը:

16. Տարաների, փոխադրական փաթեթների, փաթեթավորման միջոցների, հատուկ բեռնարկղերի և ավտոցիստեռնների մակնշման եղանակները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված լաքաներկանյութերի մակնշման ստանդարտի պահանջներին:

17. Անմիջապես սպառողական տարայի մակնշման դեպքում մականշվածքի գույնը պետք է հակադիր լինի տարայի գույնին:

18. Երկաթուղային տրանսպորտով փոխադրման ժամանակ բեռի վտանգավորությունը բնութագրող մականշվածքները զետեղվում են հատուկ բեռնարկղերի վրա երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման կանոններին համապատասխան:

19. Տեղեկատվությունն սպառողի համար պետք է լինի հստակ և հեշտ ընթեռնելի: Պահմանը, փոխադրմանը, օգտագործմանը և օգտահանմանը ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ մակագրությունները պետք է առանձնացվեն այլ տառատեսակով, գույնով կամ այլ եղանակով:

20. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող լաքաներկանյութերի մասին` սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետում ներկայացված տեղեկատվության տրամադրումը` հայերենով:

21. Մակնշման միջոցները պետք է ապահովեն մականշվածքի կայունությունը լաքաներկանյութերի պահման, փոխադրման, իրացման և օգտագործման ամբողջ ընթացքում:

22. Փոքր չափերի (մինչև 0,3 դմ3) տարաների դեպքում տեղեկատվությունը զետեղվում է ներդիր թերթիկի վրա, որը կցվում է յուրաքանչյուր տարային կամ մատակարարվող լաքաներկանյութերի ապրանքաուղեկից փաստաթղթերին:

 

Լաքաներկանյութերի փաթեթավորումը, փոխադրումը ԵՎ պահումը

 

23. Լաքաներկանյութերի փաթեթավորման համար օգտագործվում են հատուկ բեռնարկղեր, փոխադրական միջոցներ կամ հետևյալ տեսակների տարաները`

ա) սպառողական տարաներ`

բիդոններ` մետաղե,

կանիստրներ` պոլիէթիլենային,

տարաներ` սև, սպիտակ կամ քրոմազօծ թիթեղից, համակցված և պոլիէթիլենային,

շշեր և սրվակներ` ապակե.

բ) փոխադրական տարաներ`

տափաշշեր և թմբուկներ`պողպատե, առանց ներքին մակերևույթի պատվածքի, ցինկապատ, ներքին պոլիէթիլենային կամ լաքաներկային պատվածքով, պողպատե` պոլիէթիլենային ներդիրով, ալյումինե (բացառությամբ թմբուկների),

տակառներ` պողպատե և ցինկապատ, ալյումինե, փայտե, այդ թվում` պոլիէթիլենային ներդրակով:

(պարբերությունն ուժը կորցրել է 16.06.06 N 878-Ն)

(23-րդ կետը փոփ. 16.06.06 N 878-Ն)

24. Որոշակի լաքաներկանյութեր փաթեթավորվում են սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված փաթեթավորման ստանդարտների պահանջներին համապատասխան:

(24-րդ կետը փոփ. 16.06.06 N 878-Ն)

25. Լաքաներկանյութերը փոխադրվում են բոլոր տեսակների ծածկված փոխադրամիջոցներով տվյալ տեսակի փոխադրամիջոցի համար գործող` բեռների փոխադրման կանոններին համապատասխան:

26. Փաթեթավորված օրգանանոսրացվող լաքաներկանյութերը պահվում են փակ պահեստային շինություններում, շրջապատող միջավայրի մինուս 40-ից մինչև 40օC ջերմաստիճանի պայմաններում:

Փաթեթավորված ջրադիսպերսային լաքաներկանյութերը պահվում են 5օC-ից բարձր, բայց 35օC-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Թույլատրվում է փաթեթավորված լաքաներկանյութերը պահել հատուկ հարթակների վրա` պաշտպանված արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունից:

 

Լաքաներկանյութերի վտանգավորության դասերը ԵՎ դրանց արտադրման, իրացման ու օգտագործման ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները

 

27. Լաքաներկանյութերը վնասակար, հրդեհապայթունավտանգ նյութեր են:

Ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի` լաքաներկանյութերը բաժանվում են 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ վտանգավորության դասերի, սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված վնասակար նյութերի դասակարգման ստանդարտի պահանջներին համապատասխան:

Որոշակի լաքաներկանյութերի վտանգավորության դասը սահմանվում է դրանց նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերով:

28. Լաքաներկանյութերի արտադրության և օգտագործման ժամանակ գոյանում են պինդ, հեղուկ և գազանման թափոններ, որոնք աղտոտում են ջրերը և մթնոլորտային օդը:

29. Լաքաներկանյութերի արտադրության, պահման, փոխադրման և կիրառման ժամանակ պետք է ապահովվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:

30. Շրջակա միջավայրն աղտոտումից պահպանելու համար կեղտաջրերի հետ միասին ջրային օբյեկտ թափվող լաքաներկանյութերում պարունակվող վնասակար քիմիական նյութերի քանակությունները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված թույլատրելի մակարդակները:

31. Սարքավորանքների և տարաների մաքրման ժամանակ գոյացած և բոլոր այլ աղտոտված լուծիչների մնացորդները պետք է վնասազերծվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)

 

32. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանությունը ճիշտ գնահատելու նպատակով, կախված ռիսկի աստիճանից և դրանց բաղադրությունից` լաքաներկային միջավայրից, դրանք դասակարգվում են`

I կատեգորիա` ջրադիսպերսային լաքաներկանյութեր,

II կատեգորիա` օրգանանոսրացվող լաքաներկանյութեր:

33. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 կամ Ե 1 ընթացակարգը:

(33-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

34. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանելու դեպքում պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը լաքաներկանյութերի սպառողական և փոխադրական տարաների և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

(34-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

35. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով լաքաներկանյութերի նմուշառումն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:

(35-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

36. Լաքաներկանյութերի նույնականացման գործընթացում ստուգվում է անմիջապես փաթեթավորման տարաների կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում տրված տեղեկատվությանը:

37. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան:

(37-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

38. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության`

1) ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի՝

ա. Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս,

բ. Ե 1 ընթացակարգի դեպքում` 36 ամիս.

2) ժամկետը սահմանվում է` հաշվի առնելով լաքաներկանյութերի պիտանիության ժամկետը, բայց 36 ամսվանից ոչ ավելի:

(38-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

39. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:

(39-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

40. Սերտիֆիկացված լաքաներկանյութերի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 39-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

(40-րդ կետը փոփ. 16.06.06 N 878-Ն, խմբ. 02.04.15 N 356-Ն)

41. (կետն ուժը կորցրել է 02.04.15 N 356-Ն)

42. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

(42-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

43. Լաքաներկանյութերի չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

44. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին լաքաներկանյութերի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VIII. ԼԱՔԱՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

45. Լաքաներկանյութերն ըստ քիմիական բաղադրության (թաղանթագոյացնող նյութի տեսակի) դասակարգվում են`

ալկիդաակրիլային

ալկիդաուրեթանային

ացետաբուտիրատթաղանթանյութային

ացետիլթաղանթանյութային

գլիֆտալային

էթիլթաղանթանյութային

էպօքսիդային

էպօքսիեթերային

էտրիֆտալային

կարբամիդային

կաուչուկային

համապոլիմեր-վինիլացետատային

համապոլիմերվինիլքլորիդային

մելամինային

յուղաստիրոլային և ալկիդաստիրոլային

նիտրաթաղանթանյութային

պենտաֆտալային

պերքլորվինիլային և պոլիվնիլքլորիդային

պոլիակրիլային

պոլիամիդային

պոլիեթերային` հագեցած

պոլիեթերային` չհագեցած

պոլիիմիդային

պոլիուրեթանային

պոլիվինիլացետալային

պոլիվինիլացետատային

վինիլացետիլենային և երկվինիլացետիլենային

սիլիկաօրգանական

քլորավորված պոլիէթիլենային

քսիֆտալային

ցիկլահեքսանոնային

ֆենոլաալկիդային

ֆենոլային

ֆտորապլաստային

ֆուրիլային

 

IX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտի նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը

1

2

ԳՕՍՏ 12.1.005

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ

ԳՕՍՏ 12.1.007

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ

ԳՕՍՏ 12.1.044

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Նյութերի հրդեհապայթյունավտանգավորություն. Ցուցանիշների անվանացանկ և դրանց որոշման մեթոդներ

(տողն ուժը կորցրել է 16.06.06 N 878-Ն)

ԳՕՍՏ 9980.2

Լաքաներկանյութեր. Փորձարկումների համար նմուշառում

ԳՕՍՏ 9980.3

Լաքաներկանյութեր. Փաթեթավորում

ԳՕՍՏ 9980.4

Լաքաներկանյութեր. Մակնշում

ԳՕՍՏ 14192

Մակնշում բեռների

ԳՕՍՏ 17537

Լաքաներկանյութեր. Ցնդող և չցնդող, պինդ և թաղանթագոյացնող նյութերի զանգվածային մասի որոշման մեթոդներ

ԳՕՍՏ 19007

Լաքաներկանյութեր. Չորացման ժամանակի և աստիճանի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 19433

Բեռներ վտանգավոր. Դասակարգում և մակնշում

(տողն ուժը կորցրել է 16.06.06 N 878-Ն)
ԳՕՍՏ 9.403
(բաժին 2)
Լաքաներկային պատվածքներ. Ջրի ստատիկ ներգործության նկատմամբ կայունության փորձարկման մեթոդներ
ԳՕՍՏ 9980.1
(3-9-րդ կետերը)
Լաքաներկանյութեր. Ընդունման կանոններ
ԳՕՍՏ 26319 Բեռներ` վտանգավոր. Փաթեթավորում
ԳՕՍՏ Ռ 52020
(9.4, 9.5-րդ կետերը)
Լաքաներկանյութեր` ջրադիսպերսային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԻՍՕ 1523 Բռնկման ջերմաստիճանի որոշում. Հավասարակշիռ պայմաններում փակ հալքանոթի կիրառման մեթոդ


(ցանկը փոփ., լրաց. 16.06.06 N 878-Ն)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 16.06.06 N 878-Ն, փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան