Համարը 
թիվ 15-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2015.10.15/25(537) Հոդ.288
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
24.09.2015
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.09.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60315410

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 սեպտեմբերի 2015 թ.

թիվ 15-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 19-ի «2015 թվականի պետական վիճակագրական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) որոշմամբ հաստատված հավելված 1-ի «1.1 ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ» բաժնի 2-րդ, 7-րդ, 10-րդ, 15-րդ և 19-րդ տողերի 8-րդ սյունակից հանել «1100-101» թվերը, 5-րդ տողի 8-րդ սյունակում «1100-101» թվերը փոխարինել «ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջի տվյալների բազա» բառերով, 8-րդ տողի 8-րդ սյունակում «1100-101» թվերը փոխարինել «1000-401, 1000-402» թվերով, 23-րդ տողի 3-րդ սյունակում «կազմում» բառից հետո լրացնել «, 2013 թվականի տարեկան հաշվետու տվյալներով» բառերը, 7-րդ սյունակը լրացնել «դեկտեմբեր», իսկ 8-րդ սյունակը «ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջի տվյալների բազա» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելված 2-ի «Հետազոտություններ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«4.

2015 թվականի
Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն

հունիս-
դեկտեմբեր

Բնակչության, առողջության և սնուցման վերաբերյալ տվյալների հավաքագրումը, վերլուծությունը և մշակումը, պլանավորման, քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման ընթացքում տվյալների կիրառման խթանումը:

2017 թվականի ընթացքում».

3) որոշմամբ հաստատված հավելված 3-ի «1. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ» բաժնի 6-րդ տողը հանել:

 

Նախագահ

Ս. Մնացականյան