Համարը 
N 1420-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.12.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2015 թվականի N 1420-Ա

 

«ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տրամադրել «ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 56.110.874288) «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն) շափյուղայի բյուրեղների աճեցման սարքավորումների մշակման, պատրաստման և շափյուղայի բյուրեղների արտադրության իրականացման համար:

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 5 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումից հետո 3-օրյա ժամկետում «ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական:

2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը մեկօրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 4

Երևան