Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 փետրվարի 2016 թվականի N 6
12. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԻՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսել հատուկ կրթության և ներառական կրթության գծով պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող միջոցների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 23
Երևան |
|
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ