ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2016 թվականի N 243-Ն
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 15 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 243-Ն որոշման |
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՅՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների (վերահսկողության և ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանումների) (այսուհետ՝ ծառայություն) աշխատողների համազգեստի նկարագրի և այն կրելու հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայության աշխատողները համազգեստը կրում են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:
3. Համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և պահվի անթերի վիճակում:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
4. Ծառայության մուտքերի վերահսկողության ստորաբաժանման աշխատողների կրծքանշանն աստղաձև է, 6 անկյունով՝ պատրաստված դեղին գույնի մետաղից: Կրծքանշանի կենտրոնում սև տառերով դրոշմագրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերն ու կրծքանշանի համարը: Կրում են կրծքավանդակի ձախ կողմում:
5. Ծառայության մուտքերի վերահսկողության ստորաբաժանման տղամարդկանց համազգեստն է՝
1) գլխարկ՝ ձմեռային՝ կիսաբրդյա, սև գույնի.
2) գլխարկ՝ ամառային (կեպկա)՝ սև գույնի, առջևի հատվածում սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «SECURITY» բառերը.
3) տաբատ՝ ձմեռային՝ կիսաբրդյա, սև կտորից, 2 ներկարված կողային գրպանով, ծնկների հատվածում և հետևի մասում՝ 2 արտաքին գրպանով՝ կափույրով.
4) տաբատ՝ ամառային՝ սև կտորից, 2 ներկարված կողային գրպանով, ծնկների հատվածում և հետևի մասում՝ 2 արտաքին գրպանով՝ կափույրով.
5) բաճկոն` կապույտ գույնի, ձմեռային՝ շղթայով և ամրացնող կոճակներով, օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ 3 լուսարձակող ժապավենով, առջևի հատվածում՝ դեպի վեր բարձրացող 4 գրպանով, կրծքամասի գրպանի վերևում և հետևամասում սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերն ու տվյալ օդանավակայանի անվանումը.
6) բաճկոն՝ սև գույնի՝ շղթայով և օձիքով, կողային գրպաններով, առջևի վերևի աջ հատվածում՝ ներկարված շղթայով գրպան, կրծքավանդակի հատվածում սպիտակ գույնով պատկերված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության տարբերանշանը (այսուհետ՝ տարբերանշան), իսկ թիկունքին՝ սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերը.
7) սվիտեր՝ կապույտ և սև գույների՝ կիսաբրդյա կտորից, ձախ թևքի վրա 12 չափսի տառատեսակով դեղին կամ կարմիր գույնի թելով ասեղնագործված են հայերեն «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «SECURITY» բառերն ու տարբերանշանը.
8) սվիտեր՝ կարմիր՝ բրդյա, ձմեռային, երկար թևքերով, առջևի մասում կոճկվում է շղթայով, առջևի ձախ հատվածում սպիտակ գույնով պատկերված է տարբերանշանը, թիկունքին սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերը, սպիտակ գույնով պատկերված են տարբերանշանը, տվյալ օդանավակայանի անվանումն ու հայերեն «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ» և անգլերեն «Armenia» international airports» CJSC» բառերը.
9) շապիկ՝ կարճաթև՝ սև գույնի, բամբակյա, թիկունքին սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերը, իսկ կրծքավանդակի հատվածում սպիտակ գույնով պատկերված է տարբերանշանը.
10) ժիլետ՝ անդրադարձիչ, առանց թևերի՝ օդանավակայանի տարածքում գիշերային ժամերին ծառայություն իրականացնելու համար` գազարագույն պոլիէթիլենից, էլաստիկ: Առջևի հատվածում և թիկունքին՝ լուսարձակող ժապավեններով: Թիկունքի հատվածում կապույտ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերը.
11) կոշիկ՝ կիսաճտքավոր՝ կարված է սև բնական կաշվից, միջադիրը` բյազ կամ համանման կտոր, երեսամասից կապվում է քուղերով:
6. Ծառայության մուտքերի վերահսկողության ստորաբաժանման կանանց համազգեստ է՝
1) գլխարկ՝ ձմեռային՝ կիսաբրդյա, սև գույնի.
2) գլխարկ՝ ամառային (կեպկա)՝ սև գույնի, առջևի հատվածում սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «SECURITY» բառերը.
3) տաբատ՝ ձմեռային՝ կիսաբրդյա, սև կտորից, 2 ներկարված կողային գրպանով, ծնկների հատվածում և հետևի մասում՝ 2 արտաքին գրպանով՝ կափույրով.
4) տաբատ՝ ամառային՝ սև կտորից, 2 ներկարված կողային գրպանով, ծնկների հատվածում և հետևի մասում՝ 2 արտաքին գրպանով՝ կափույրով.
5) բաճկոն` կապույտ գույնի, ձմեռային՝ շղթայով և ամրացնող կոճակներով, օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ 3 լուսարձակող ժապավենով, առջևի հատվածում՝ դեպի վեր բարձրացող 4 գրպանով, կրծքամասի գրպանի վերևում և հետևամասում սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերն ու տվյալ օդանավակայանի անվանումը.
6) սվիտեր՝ կապույտ և սև գույների՝ կիսաբրդյա կտորից, ձախ թևքի վրա 12 չափսի տառատեսակով դեղին կամ կարմիր գույնի թելով ասեղնագործված են հայերեն «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «SECURITY» բառերն ու տարբերանշանը.
7) սվիտեր՝ կարմիր՝ բրդյա, ձմեռային, երկար թևքերով առջևի մասում կոճկվում է շղթայով, առջևի ձախ հատվածում սպիտակ գույնով պատկերված է տարբերանշանը, թիկունքին սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերը, սպիտակ գույնով պատկերված են տարբերանշանը, տվյալ օդանավակայանի անվանումն ու հայերեն «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ» և անգլերեն «Armenia international airports» CJSC» բառերը.
8) շապիկ՝ կարճաթև՝ սև գույնի, բամբակյա, թիկունքին սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերը, իսկ կրծքավանդակի հատվածում սպիտակ գույնով պատկերված է տարբերանշանը.
9) կոշիկ՝ կիսաճտքավոր՝ կարված է սև բնական կաշվից, միջադիրը` բյազ կամ համանման կտոր, երեսամասից կապվում է քուղերով:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
7. Ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման տղամարդկանց համազգեստն է՝
1) վերնաշապիկ՝ տղամարդու, սպիտակ՝ երկար և կարճ թևքերով, ծալովի օձիքով, կոճակներով, կրծքամասում` վրադիր գրպան, գրպանի վերևի ձախ հատվածում՝ կապույտ գույնի թելով ասեղնագործված է տարբերանշանը.
2) փողկապ՝ կարմիր գույնի.
3) տաբատ՝ տղամարդու, կիսաբրդյա՝ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է կոճակով և շղթայով, արտաքին գրպանները՝ թեք, ներկարված: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող գրպան.
4) տաբատ՝ տղամարդու՝ մոխրագույն կտորից, ուղիղ ուրվագծով: Գոտին՝ գոտեմակօղերով, կոճկվում է կոճակով և շղթայով, արտաքին գրպանները՝ թեք, ներկարված: Հետևամասի աջ կողմում՝ կոճակով կոճկվող գրպան.
5) պիջակ՝ տղամարդու՝ կապույտ գույնի կտորից, կոճկվում է առաջամասի կենտրոնում տեղադրված կոճակներով, առաջամասի ներքևում դեպի վեր բարձրացող ներկարված գրպաններով, կրծքամասում՝ դեպի վեր բարձրացող գրպանով, որի ձախ անկյունում սպիտակ գույնի թելով ասեղնագործված են տարբերանշանը, հայերեն «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «SECURITY» բառերը.
6) սվիտեր՝ կարմիր՝ բրդյա, ձմեռային, երկար թևքերով, առջևի մասում կոճկվում է շղթայով, առջևի ձախ հատվածում սպիտակ գույնով պատկերված է տարբերանշանը, թիկունքին սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերը, սպիտակ գույնով պատկերված են տարբերանշանը, տվյալ օդանավակայանի անվանումն ու հայերեն «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ» և անգլերեն «Armenia» international airports» CJSC» բառերը.
7) բաճկոն` կապույտ գույնի, ձմեռային՝ շղթայով և ամրացնող կոճակներով, օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ 3 լուսարձակող ժապավենով, առջևի հատվածում՝ դեպի վեր բարձրացող 4 գրպանով, կրծքամասի գրպանի վերևում և հետևամասում սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերն ու տվյալ օդանավակայանի անվանումը.
8) կոշիկներ՝ սև գույնի, բնական կաշվից.
9) կոշիկ՝ կիսաճտքավոր, ձմեռային՝ կարված է սև բնական կաշվից, միջադիրը` մորթի, կոճկվում է շղթայով:
8. Ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման կանանց համազգեստն է՝
1) վերնաշապիկ՝ կանացի, սպիտակ՝ երկար և կարճ թևքերով, ծալովի օձիքով, կոճակներով, կրծքամասում` ձախ հատվածում կապույտ գույնի թելով ասեղնագործված է տարբերանշանը.
2) տաբատ՝ կանացի, կիսաբրդյա՝ կապույտ գույնի կտորից, ուղիղ ուրվագծով: Կոճկվում է կոճակով և շղթայով.
3) տաբատ՝ կանացի՝ կապույտ գույնի կտորից, ուղիղ ուրվագծով: Կոճկվում է կոճակով և շղթայով.
4) պիջակ՝ կանացի՝ կապույտ գույնի կտորից: Կոճկվում է առաջամասի կենտրոնում տեղադրված կոճակներով, առաջամասի ներքևում՝ դեպի վեր բարձրացող ներկարված գրպաններով, կրծքամասում սպիտակ գույնի թելով ասեղնագործված են տարբերանշանը, հայերեն «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «SECURITY» բառերը.
5) սվիտեր՝ կարմիր՝ բրդյա, ձմեռային, երկար թևքերով, առջևի մասում կոճկվում է շղթայով, առջևի ձախ հատվածում սպիտակ գույնով պատկերված է տարբերանշանը, թիկունքին սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերը, սպիտակ գույնով պատկերված են տարբերանշանը, տվյալ օդանավակայանի անվանումն ու «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ» և անգլերեն «Armenia» international airports» CJSC» բառերը.
6) բաճկոն` կապույտ գույնի, ձմեռային՝ շղթայով և ամրացնող կոճակներով, օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ 3 լուսարձակող ժապավենով, առջևի հատվածում՝ դեպի վեր բարձրացող 4 գրպանով, կրծքամասի գրպանի վերևում և հետևամասում սպիտակ տառերով գրված են հայերեն «ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն «AVIATION SECURITY» բառերն ու տվյալ օդանավակայանի անվանումը.
7) կոշիկներ՝ սև գույնի, բնական կաշվից.
8) կոշիկ՝ կիսաճտքավոր, ձմեռային՝ կարված է սև բնական կաշվից, միջադիրը` մորթի, կոճկվում է շղթայով:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
9. Վերնազգեստը, տաբատը և վերնաշապիկը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում, թույլատրվում է վերնաշապիկը կրել առանց բաճկոնի, փողկապով:
10. Ամառային կամ ձմեռային համազգեստի անցնելը հայտարարվում է ծառայության ղեկավարի կարգադրությամբ:
11. Թույլատրվում է սույն կարգի աղյուսակի 13-րդ կետով սահմանված կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը, իսկ 19-րդ կետով սահմանված ձմեռային կոշիկները՝ կոշիկներով և հակառակը:
12. Ծառայության ստորաբաժանումնների աշխատողներին համազգեստ կրելու օգտագործման ժամկետները սահմանված են աղյուսակում.
Աղյուսակ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը` մեկ մարդու համար (հատ) |
Կրելու ժամկետը (տարի) |
1. |
Գլխարկ՝ ձմեռային |
1 |
2 |
2. |
Գլխարկ՝ ամառային |
1 |
1 |
3. |
Տաբատ՝ ձմեռային |
1 |
1 |
4. |
Տաբատ՝ ամառային |
1 |
1 |
5. |
Բաճկոն՝ կապույտ գույնի, ձմեռային |
1 |
3 |
6. |
Բաճկոն՝ սև գույնի |
1 |
2 |
7. |
Սվիտեր՝ կապույտ և սև |
2 |
1 |
8. |
Սվիտեր՝ կարմիր |
1 |
2 |
9. |
Շապիկ՝ կարճաթև |
2 |
1 |
10. |
Ժիլետ՝ անդրադարձիչ, առանց թևերի |
1 |
1 |
11. |
Կոշիկ՝ կիսաճտքավոր |
1 |
1 |
12. |
Վերնաշապիկ՝ սպիտակ, երկար թևքերով |
2 |
1 |
13. |
Վերնաշապիկ՝ սպիտակ, կարճ թևքերով |
2 |
1 |
14. |
Փողկապ |
1 |
1 |
15. |
Տաբատ՝ տղամարդու |
1 |
1 |
16. |
Տաբատ՝ տղամարդու, կիսաբրդյա |
1 |
1 |
17. |
Պիջակ՝ տղամարդու |
1 |
2 |
18. |
Կոշիկ |
1 |
2 |
19. |
Կոշիկ՝ կիսաճտքավոր, ձմեռային |
1 |
2 |
20. |
Տաբատ՝ կանացի |
1 |
1 |
21. |
Տաբատ՝ կանացի, կիսաբրդյա |
1 |
1 |
22. |
Պիջակ՝ կանացի |
1 |
2 |
23. |
Կրծքանշան |
1 |
2 |
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ
13. Ծառայության մուտքերի վերահսկողության ստորաբաժանման աշխատողների համազգեստի թևքի նշանը (Նկար 1) և կրծքանշանը (Նկար 2) ունեն հետևյալ տեսքը.
Նկար 1 և Նկար 2
14. Ծառայության ստորաբաժանումների աշխատողների համազգեստի տարբերանշանը (Նկար 3) ունի հետևյալ տեսքը.
Նկար 3
15. Ծառայության մուտքերի վերահսկողության ստորաբաժանման աշխատողների համազգեստը (Նկար 4) ունի հետևյալ տեսքը.
Նկար 4
16. Ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների համազգեստը (Նկար 5) ունի հետևյալ տեսքը.
Նկար 5
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |