Համարը 
N 52-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2007.06.01/15(255) Հոդ.242
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվը 
10.04.2007
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
10.04.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

10 ապրիլի 2007 թ.
ք. Երևան

N 52-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Աերոնավիգացիոն կապի եվ դիտարկման ապահովման կարգը հաստատելու մասին

(վերնագիրը խմբ. 26.01.16 N 9-Ն)

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը»` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Գլխավոր վարչության պետ`

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի ապրիլի 10-ի
թիվ 52-Ն հրամանի

 

Աերոնավիգացիոն կապի եվ դիտարկման ապահովման կարգ

(վերնագիրը խմբ. 26.01.16 N 9-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը (այսուհետ` Կարգ) մշակված է Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն և սահմանում է պահանջներ, որոնց բավարարման դեպքում կապի և դիտարկման միջոցները կարող են օգտագործվել օդային երթևեկության սպասարկման կապի և դիտարկման ապահովման նպատակով:

(1-ին կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

2. Կարգի իմաստով օդային երթևեկության սպասարկման կապի և դիտարկման ապահովումը (այսուհետ` կապի և դիտարկման ապահովում) օդային երթևեկության սպասարկման գործընթացում ռադիոնավիգացիոն, ավիացիոն էլեկտրակապի և դիտարկման (ռադիոլոկացիոն) միջոցների, այդ թվում` դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի, ինչպես նաև դրանց տեղակայման շենքերի ու շինությունների (օբյեկտների), կապի գծերի և էներգամատակարարման ապահովման տեխնիկական և կազմակերպական միջոցառումների համալիրն է, որը նպատակաուղղված է թռիչքների անվտանգության ընդունելի մակարդակի շարունակական ապահովմանը:

(2-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

3. Կարգում կապի և դիտարկման ապահովմանը վերաբերող հասկացություններն օգտագործված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) 10-րդ հավելվածում դրանց համար սահմանված իմաստով:

(3-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

կապի եվ դիտարկման ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 26.01.16 N 9-Ն)

 

4. Թռիչքների անվտանգության ապահովման նպատակով կապի և դիտարկման ապահովման միջոցները պետք է բավարարեն.

1) Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորով` ռադիոնավիգացիոն միջոցների, 2-րդ հատորով` կապի կանոնների, 3-րդ հատորով` կապի համակարգերի, 4-րդ հատորով` դիտարկման և բախման նախազգուշացման համակարգերի, 5-րդ հատորով ավիացիոն ռադիոհաճախականության տիրույթի օգտագործման սահմանված միջազգային չափորոշիչների, առաջարկվող գործելաձևերի և աերոնավիգացիոն սպասարկման համար նախատեսված ընթացակարգերի, ինչպես նաև դրանցից բխող` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) կողմից հրատարակված տեխնիկական պահանջները: Նշված փաստաթղթերի գործող օրինակներում ԻԿԱՕ-ի կողմից կատարված փոփոխություններն ու լրացումները կիրառվում են, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) կողմից չկան սահմանված այլ պահանջներ ու որոշումներ,

2) Եվրոկոնտրոլ կազմակերպության փաստաթղթերում ընդգրկված տեխնիկական պահանջների չափորոշիչների և(կամ) Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-139-ի 2-րդ հատորի և Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի պահանջները` համաձայն Կարգի դրույթների,

3) արտադրողի կողմից տրված շահագործատեխնիկական փաստաթղթերի պահանջները:

(4-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն, խմբ. 31.03.16 N 53-Ն)

5. Կարգի 4-րդ կետի պահանջները բավարարելը հավաստվում է տվյալ սարքավորումն արտադրող` ԻԿԱՕ-ի անդամ երկրի կամ միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից տրված սերտիֆիկատներով (հավաստագրերով), և(կամ) արտադրողի կողմից տրված շահագործատեխնիկական փաստաթղթերով:

6. Կապի և դիտարկման ապահովման նոր միջոցների ձեռքբերման կամ օգտագործվող կապի և դիտարկման ապահովման միջոցներում փոփոխությունների իրականացման դեպքերում, երբ դրանք կարող են անդրադառնալ օդային երթևեկության սպասարկման ընթացակարգերի և(կամ) թռիչքների անվտանգության վրա, մինչև դրանց ներդրումն ու օգտագործումը կապի և դիտարկման ապահովումն իրականացնող կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) կողմից անցկացվում են կապի և դիտարկման միջոցների անվտանգության գնահատման միջոցառումներ` Գլխավոր վարչության պետի 20.10.2004 թ. թիվ 165-Ն հրամանով հաստատված «Օդային երթևեկության սպասարկման կարգի» դրույթների համաձայն:

Անվտանգության գնահատումները ներառում են կապի և դիտարկման ապահովման նոր միջոցների (փոփոխությունների) ներդրման, գործարկման, շահագործման ու դուրսգրման (կենսագործունեության) բոլոր փուլերը: Կարգի 9-րդ կետով նախատեսված կապի և դիտարկման ապահովման միջոցների տեղադրման, փորձարկումների անցկացման, ներդրման ու շահագործման միջոցառումները կարող են կազմել անվտանգության գնահատման միջոցառումների բաղկացուցիչ մասը:

(6-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

7. Կապի և դիտարկման ապահովման միջոցներում Եվրոկոնտրոլի Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ 1 (ESARR 1) փաստաթղթով սահմանված էական փոփոխությունների դեպքերում դրանց շահագործման թույլտվությունը տրվում է Գլխավոր վարչության կողմից` Կարգի 4-րդ կետում նշված պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

Եթե կազմակերպությունը տեղադրում է կապի և դիտարկման ապահովման նոր տիպի միջոցներ, որոնց առնչությամբ սույն կարգի 4-րդ կետի 1) և(կամ) 2) ենթակետերում նշված փաստաթղթերով պահանջներ չեն սահմանված, Գլխավոր վարչությունը դրանք օգտագործելու թույլտվություն կարող է տալ, եթե կազմակերպության կողմից անցկացվող անվտանգության գնահատումների արդյունքները ցույց են տալիս, որ տեղադրվող միջոցներն ապահովում են անվտանգության ընդունելի մակարդակ:

(7-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

8. Կապի և դիտարկման ապահովման յուրաքանչյուր ռադիոճառագայթող միջոցի համար հատկացվում են խանգարումներից պաշտպանված ռադիոհաճախականություններ` համաձայն սույն կարգի դրույթների:

(8-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

9. Կապի և դիտարկման ապահովման միջոցների օգտագործման գործընթացում այդ միջոցների տեղադրման և հետագա շահագործման գործունեությունը ներառում է կազմակերպության կողմից թռիչքների անվտանգության շարունակական ապահովմանը նպատակաուղղված հետևյալ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.

1) շահագործման մեջ մտցնելը,

2) տեխնիկական սպասարկումը,

3) վերգետնյա և թռիչքային ստուգումները,

4) վերանորոգումը,

5) արդիականացումն ու լրամշակումը,

6) տեխնիկական սպասարկման և վերանորոգման չափաբանական ապահովումը,

7) ծառայության ժամկետի (ռեսուրսի) երկարաձգումը,

8) թռիչքների անվտանգության ապահովման համար կապի և դիտարկման ապահովումն իրականացնող ինժեներատեխնիկական անձնակազմի պատրաստվածությանը ներկայացվող պահանջների և նրանց անհատական պարտավորությունների սահմանումն իրենց գործառույթների շրջանակներում,

9) ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական պատրաստվածության ապահովումն ու պահպանումը,

10) հրշեջ անվտանգության և աշխատանքի պաշտպանության միջոցառումներն ու նյութատեխնիկական ապահովումը,

11) կապի և դիտարկման միջոցների բնութագրերին վերաբերող ապահովության հայտանիշների սահմանումը և դրանց վերահսկողության նպատակով համապատասխան տվյալների հավաքման, վերլուծության և տարածման համար անհրաժեշտ տեղեկությունների գրանցումը:

Կապի և դիտարկման ապահովման միջոցների տեղադրման և շահագործման սույն կետով նախատեսված միջոցառումների իրականացման մանրամասն ընթացակարգերը սահմանվում են կազմակերպության ներքին կանոնակարգերով` հաշվի առնելով Կարգի 4-րդ կետում նշված միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պահանջները: Նշված պահանջներին համապատասխանության ապահովման վերահսկողությունն իրականացնելու նպատակով սահմանվող կանոնակարգերը համաձայնեցվում են Գլխավոր վարչության հետ:

(9-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

10. Կազմակերպությունն արտաքին մատակարարներից կապի և դիտարկման կամ էլեկտրակապի ծառայություններ գնելիս ապահովում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանող փաստաթղթերի առկայությունն` արտաքին մատակարարների կողմից իրեն մատուցվող ծառայությունների անվտանգության ապահովման նպատակով:

(10-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. Ավիացիոն «Երկինք-երկիր» ձայնային կապի միջոցների թվին են պատկանում բարձր և շատ բարձր հաճախականությունների հաղորդիչ և ընդունիչ ռադիոսարքավորումները, ինչպես նաև շատ բարձր հաճախականության անկախ վերահաղորդիչները:

Ավիացիոն «Երկինք-երկիր» ձայնային կապի միջոցները պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 3-րդ հատորի 2-րդ մասի 2-րդ գլխի, Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ 170-ի 2-րդ հատորի 3.2 գլխի պահանջներին և պետք է աշխատեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 5-րդ հատորի սահմանած միջակայքերի համաձայն:

Շատ բարձր հաճախականության միջակայքի անտենային համակարգերը պետք է համապատասխանեն Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ 170-ի 2-րդ հատորի 3.6 գլխի պահանջներին:

Շատ բարձր հաճախականության միջակայքի ավիացիոն շարժական կապի նոր ներդրվող միջոցների տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ձեռնարկի» 5-րդ մասի 4-րդ գլխում:

(11-րդ կետը խմբ. 31.03.16 N 53-Ն)

12. Շատ բարձր հաճախականության միջակայքի աերոդրոմային էլեկտրակապի վերգետնյա միջոցները (տեխնոլոգիական կապ) լինում են շարժական, ավտոմոբիլային և անշարժ:

Շարժական ռադիոկայանները պետք է աշխատեն կուտակիչ մարտկոցներից` 6 ժամից ոչ պակաս:

Աերոդրոմային էլեկտրակապի վերգետնյա միջոցները պետք է աշխատեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 5-րդ հատորի սահմանած միջակայքերում:

Աերոդրոմային էլեկտրակապի վերգետնյա ավտոմոբիլային միջոցների տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) փաստաթղթի 5-րդ մասի 5-րդ գլխում:

Աերոդրոմային էլեկտրակապի վերգետնյա միջոցների համար կարող են օգտագործվել 163,2-164,2125 ՄՀց միջակայքում աշխատող, 10 Վտ-ից ոչ ավելի ելքային հզորությամբ, հաճախականային մոդուլացում օգտագործող և 12,5 կՀց ցանցով ռադիոկայաններ:

13. Ավիացիոն ֆիքսված էլեկտրակապի կենտրոնները ներառում են ցանցի գլխավոր կենտրոնը և ցանցի ծայրամասային կենտրոնները:

Ավիացիոն ֆիքսված էլեկտրակապի կենտրոնի կազմում պետք է ընդգրկվեն`

1) թեժ պահուստավորմամբ կրկնակված տեխնիկական միջոցներ պարունակող ապարատածրագրային համալիրը, որը խափանումների դեպքում հաղորդագրություններ ընդունելիս, հաղորդելիս, մշակելիս և պահպանելիս ապահովում է կենտրոնի տեխնոլոգիական գործառույթների իրականացման անընդհատությունը,

2) ծայրամասային կենտրոնների համար` սարքավորումների խափանումների դեպքում պահուստայինին անցնելու գործընթացն ապահովող կրկնակված տեխնիկական միջոցները,

3) գլխավոր կենտրոնի համար` տվյալների հաղորդման ցանցի կառավարման, ցանցի վիճակի վերահսկման և կապի ցանցի նմանակման միջոցները,

4) անալոգային և(կամ) թվային կապուղիների (հաղորդման ուղիների) հետ համակցման միջոցները,

5) միացվող կապուղիների համակցումն ապահովող սարքավորումը (կրոս),

6) չընդհատվող էլեկտրասնուցման աղբյուրը,

7) ծառայողական կապի սարքերը:

14. Ավիացիոն ֆիքսված էլեկտրակապի կենտրոնների տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 2-րդ հատորի 4-րդ գլխի, 10-րդ հավելվածի 3-րդ հատորի 1-ին մասի 8-րդ գլխի և Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 3.3 գլխի պահանջներին:

15. Ավիացիոն ֆիքսված էլեկտրակապի կենտրոնները շահագործման մեջ մտցնելիս դրանց տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) փաստաթղթի 5-րդ մասի 8«ա» գլխում:

16. Կարգավարական վերգետնյա կապի ապահովման նպատակով օգտագործվող ձայնային կապի համակարգերի (Վի Սի Էս` VCS) կազմում ընդգրկվում են.

1) ռադիոկապի կառավարման վահանակը,

2) հեռախոսակապի (վերգետնյա կապի) կառավարման վահանակը,

3) ռադիոկապի համակցման և փոխարկման սարքերը,

4) հեռախոսակապի (վերգետնյա կապի) համակցման և փոխարկման սարքերը,

5) գրանցման միջոցների հետ համակցման սարքերը,

6) հսկման և կառավարման սարքերը:

17. Ձայնային կապի համակարգը պետք է համապատասխանի Չիկագոյի կոնվենցիայի 11-րդ հավելվածի և 10-րդ հավելվածի 3-րդ հատորի 2-րդ մասի 4-րդ գլխի պահանջներին:

18. Ձայնային կապի թվային համակարգերի տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ձեռնարկի» (Ի Ջի Այ Էս` EGIS) փաստաթղթի 5-րդ մասի 2-րդ գլխում:

19. Ձայնային կապի ժամանակակից թվային համակարգերը շահագործման մեջ մտցնելիս կիրառվում են Չիկագոյի կոնվենցիայի Փաստ. 9804 Էյ Էն (AN) 1762 «Կարգ օդային երթևեկության սպասարկման «Երկիր-երկիր» ձայնային կապի փոխարկման և ազդանշանման» և Եվրոկոնտրոլի «Կարգ ձայնային կապի համակարգի ձեռքբերման» փաստաթղթերի պահանջները:

 20. «Երկինք-երկիր» տվյալների հաղորդման թվային գծերի սարքերը Էս (S) ռեժիմում պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 3-րդ հատորի 1-ին մասի 5-րդ գլխի պահանջներին:

21. «Երկինք-երկիր» տվյալների հաղորդման գծերի սարքերը Վի Դի Էլ (VDL) 2-րդ ռեժիմում պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 3-րդ հատորի 1-ին մասի 6-րդ գլխի պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

22. Շատ բարձր հաճախականության համասփյուռ ռադիոփարոսը (Վի Օու Ար` VOR) պետք է համապատասխանի Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխների կամ Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 2.4 գլխի պահանջներին:

23. Ուլտրաբարձր հաճախականության հեռաչափ սարքավորումը (Դի Էմ Ի` DME) պետք է համապատասխանի Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխների կամ Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 2.5 գլխի պահանջներին:

24. Վայրէջքի սարքավորումային համակարգի (Այ Էլ Էս` ILS) կազմում պետք է ընդգրկվեն.

1) անտենաֆիդերային համակարգով կուրսային ռադիոփարոսը,

2) անտենաֆիդերային համակարգով գլիսադային ռադիոփարոսը,

3) անտենաֆիդերային համակարգով տեղանիշ ռադիոփարոսները,

4) հսկման, ազդանշանման և հեռակառավարման սարքերը,

5) հսկիչ արտածվող սարքը:

25. 2-րդ և 3-րդ կարգերի նվազագույններով թռիչքների համար նախատեսված աերոդրոմների վայրէջքի սարքավորումային համակարգի կազմում կարող է ընդգրկվել ներքին տեղանիշ ռադիոփարոս, որն օդանավի անձնակազմին կապահովի վազքուղու շեմի հեռավորության մասին տեղեկատվությամբ:

26. Բարդ տեղանքով մոտեցման գոտի ունեցող աերոդրոմների վայրէջքի սարքավորումային համակարգի կազմում կարող է ընդգրկվել լրացուցիչ տեղանիշ ռադիոփարոս:

27. Վայրէջքի սարքավորումային համակարգի տեղանիշ ռադիոփարոսների փոխարեն թույլատրվում է օգտագործել ուլտրաբարձր հաճախականության հեռաչափ սարքավորումը:

28. Վայրէջքի սարքավորումային համակարգի տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխների կամ Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 2.2 գլխի պահանջներին:

29. Չուղղորդված (Էն Դի Բի` NDB) և առբերող ռադիոփարոսների (Locator) տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխների կամ Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 2.7 գլխի պահանջներին:

30. Ավտոմատ ռադիոպելենգիչների տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 2-րդ հատորի 6-րդ գլխի և Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 2.8 գլխի պահանջներին:

31. Մայրուղային տեղանիշ ռադիոփարոսների բնութագրերը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխների պահանջներին:

32. Գլոբալ արբանյակային նավիգացիոն համակարգերի ֆունկցիոնալ հավելումների վերգետնյա համակարգերի տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխների պահանջներին:

33. Վայրէջքի միկրոալիքային համակարգի (Էմ Էլ Էս` MLS) տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխների պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

34. Դիտարկման առաջնային ռադարների (մայրուղային և աերոդրոմային) տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխների կամ Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 1-ին գլխի կամ «Եվրոկոնտրոլի չափորոշիչ փաստաթուղթ օդային երթուղիներում և աերոդրոմի գոտում ռադարային դիտարկման» փաստաթղթի պահանջներին:

35. Դիտարկման առաջնային նոր ռադարները շահագործման մեջ մտցնելիս դրանց տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) փաստաթղթի 4-րդ մասի 1-10-րդ գլուխների պահանջներով:

36. Դիտարկման երկրորդային ռադարը պետք է համապատասխանի Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 4-րդ հատորի պահանջներին:

Էյ. Սի. Էս (A.C.S) ռեժիմում աշխատող դիտարկման երկրորդային ռադարի տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Եվրոկոնտրոլ կազմակերպության «Օդային երթուղիներում և աերոդրոմի գոտում ռադարային դիտարկման Եվրոկոնտրոլի չափորոշիչ փաստաթուղթ» SUR.ET1.ST01: 1000-STD-01-01 փաստաթղթի պահանջներին:

37. Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 1.3 գլխում բերված են երկստանդարտ` Էյ. Սի. Էս. (A.C.S) և Բէ. Էն. Վե (ÁÍ.Â) ռեժիմներում աշխատող դիտարկման երկրորդային ռադարների տեխնիկական և տակտիկական բնութագրերին ներկայացվող պահանջները:

38. Նոր միաիմպուլս դիտարկման երկրորդային ռադարը շահագործման մեջ մտցնելիս դրա տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) փաստաթղթի 4-րդ մասի 1-10-րդ գլուխներում:

39. Երկստանդարտ դիտարկման երկրորդային ռադարների տեղեկատվության առաջնային մշակման սարքերն օգտագործելիս դրանց տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիոն կանոններում` Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 1.4 գլխում շարադրված պահանջներին:

40. Տեղեկատվության առաջնային մշակման սարքերի (էքստրակտոր, տվյալների ֆիլտր և համակցիչ) նոր համակարգերը շահագործման մեջ մտցնելիս դրանց տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) փաստաթղթի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ գլուխներում:

41. Ճշգրիտ մոտեցման ռադարը պետք է համապատասխանի Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ և 3-րդ գլուխներում կամ Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 1.5 գլխում շարադրված պահանջներին:

42. Վերգետնյա երթևեկության հսկման ռադարների տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 1.6 գլխում շարադրված պահանջներին:

43. Աերոդրոմի մակերևույթի վրա երթևեկության կառավարման և հսկման ժամանակակից համակարգերը շահագործման մեջ մտցնելիս դրանց տեխնիկական և տակտիկական բնութագրերին վերաբերող ուղեցուցային առաջարկները ներկայացված են «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) փաստաթղթի 4-րդ մասի 12 գլխում:

44. Երկրորդային դիտարկման բազմադիրքային համակարգերի կազմի մեջ պետք է մտնեն.

1) կենտրոնական և կողային ընդունիչ կայանների սարքավորումները` անտենային համակարգերով,

2) կապի համակարգերը` կենտրոնական կայանի և կողային կայանների միջև (միկրոալիքային ռադիոռելեային կայաններ (և)կամ օպտիկական թելքային կապի համակարգեր),

3) մշակման կենտրոնական պրոցեսորը,

4) Էյ/Սի/Էս (A/C/S) ծածկագրի համակցված հարցասարքը,

5) ստուգիչ-պատասխանիչը,

6) հսկման և հեռակառավարման սարքերը,

7) տեղեկատվության արտապատկերման հսկիչ համակարգը:

45. Բազմադիրքային համակարգի տեխնիկական բնութագրերը պետք է բավարարեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 4-րդ հատորով դիտարկման միջոցների բնութագրերին ներկայացվող պահանջներին, իսկ տակտիկական բնութագրերը` Եվրոկոնտրոլ կազմակերպության «Օդային երթուղիներում և աերոդրոմի գոտում ռադարային դիտարկման Եվրոկոնտրոլի չափորոշիչ փաստաթուղթ» SUR.ET1.ST01: 1000-STD-01-01 փաստաթղթի պահանջներին:

46.  Բազմադիրքային համակարգի կենտրոնական պրոցեսորը կարող է իրականացնել ռադիոհեռարձակման ռեժիմում ավտոմատացված կախյալ դիտարկման տվյալների մշակման գործառույթ:

Կողային ընդունիչ կայանների թիվը չորսից պակաս չպետք է լինի:

Օդանավի կոորդինատների որոշման միջին քառակուսային սխալը աերոդրոմի շրջանում պետք է լինի 30 մետրից պակաս:

Թռիչքատեղեկատվական շրջանում օդանավի կոորդինատների որոշման միջին քառակուսային սխալը պետք է լինի 200 մետրից պակաս:

Համակարգի ելքում տվյալները պետք է լինեն Էյ Էս Թի Ի Ար Այ Էքս (ASTERIX) ձևաչափում` համաձայն «Ռադարային տվյալների փոխանակման Եվրոկոնտրոլի չափորոշիչ փաստաթուղթ» փաստաթղթի պահանջների:

Ռեժիմ-ԷՍ (S) ընդլայնված սքուիթերի ազդանշանների ADS-B (ԷՅ ԴԻ ԷՍ-ԲԻ) ընդունիչ կայանները կարող են օգտագործվել ինչպես առանձին, այնպես էլ մոնոիմպուլսային ռադարի կամ բազմադիրքային դիտարկման համակարգի (WAM, MLAT) կազմում:

ADS-B կայանների տեխնիկական բնութագրերը պետք է բավարարեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 4-րդ հատորի 5-րդ գլխով ներկայացվող պահանջներին:

(46-րդ կետը խմբ. 31.03.16 N 53-Ն)

47. Օդային երթևեկության կառավարման կենտրոնների և կարգավարական աշտարակների սարքավորումների թվին են պատկանում.

1) ռադարային տեղեկատվության մշակման ծրագրաապարատային միջոցները,

2) պլանային տեղեկատվության մշակման ծրագրաապարատային միջոցները,

3) կարգավարական վահանակներն ու արտապատկերման միջոցները,

4) գրանցման և տեղեկատվության վերարտադրման սարքերը,

5) կապի միջոցները և համակարգերը,

6) համաժամանակեցման միջոցները,

7) օդային երթևեկության կառավարման և հսկման ավտոմատացված համակարգերը, որոնց կազմի մեջ պետք է մտնեն վերը նշված համակարգերը,

8) չընդհատվող սնուցման համակարգերը:

48. Բացի Կարգի 47-րդ կետի 3), 4) և 5) ենթակետերում նշված սարքավորումներից, օդային երթևեկության կառավարման կետերում տեղադրվող սարքավորումների անհրաժեշտության մասին որոշումն ընդունում է կազմակերպությունը` ելնելով օդային երթևեկության ինտենսիվությունից և նշանակությունից, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման ընթացակարգերից:

49. Օդային երթևեկության կառավարման կենտրոնների և կետերի սարքավորումների տեխնիկական և տակտիկական բնութագրերը պետք է համապատասխանեն Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-170-ի 2-րդ հատորի 4-րդ գլխի և(կամ) Եվրոկոնտրոլ կազմակերպության հետևյալ փաստաթղթերի պահանջներին`

1) «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ձեռնարկի» (Ի Ջի Այ Էս` EGIS) 6-րդ մասի 1-ին գլուխ,

2) «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) փաստաթղթի 5-րդ մասի 11-րդ գլուխ,

3) «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) փաստաթղթի 5-րդ մասի 9-րդ գլուխ:

 

Գ Լ ՈՒ Խ  6


կապի եվ դիտարկման ԱՊԱՀՈՎՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ

(վերնագիրը փոփ. 26.01.16 N 9-Ն)

 

50. Կարգում օգտագործված օդային երթևեկության սպասարկման կապի և դիտարկման ապահովման օբյեկտներն իրենցից ներկայացնում են կապի և դիտարկման ապահովման միջոցների և անշարժ տեղակայված կամ շարժական օժանդակ ու տեխնոլոգիական սարքերի ամբողջություն (անկախ էլեկտրասնուցման միջոցները, կապի և կառավարման գծերը և այլն), որոնք սպասարկում է ինժեներատեխնիկական անձնակազմը և, որոնք նախատեսված են օդային երթևեկության կազմակերպման, ինչպես նաև կազմակերպության աերոնավիգացիոն սպասարկման արտադրական գործունեության համար:

(50-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

51. Օդային երթևեկության սպասարկման կապի և դիտարկման ապահովման օբյեկտների կազմի մեջ կարող են ներառվել.

1) դիտարկման օբյեկտները`

ա. դիտարկման առաջնային մայրուղային ռադարը,

բ. դիտարկման առաջնային աերոդրոմային ռադարը,

գ. դիտարկման երկրորդային ռադարը,

դ. ճշգրիտ մոտեցման ռադարը,

ե. վերգետնյա երթևեկության հսկման ռադարը,

զ. երկրորդային դիտարկման բազմադիրքային համակարգերը և ավտոմատացված կախյալ դիտարկման համակարգերը,

2) նավիգացիայի օբյեկտները`

ա. ավտոմատ ռադիոպելենգիչը,

բ. շատ բարձր հաճախականության համասփյուռ ռադիոփարոսը,

գ. ուլտրաբարձր հաճախականության հեռաչափ սարքավորումը,

դ. չուղղորդված և առբերող ռադիոփարոսը,

ե. կուրսային ռադիոփարոսը,

զ. գլիսադային ռադիոփարոսը,

է. տեղանիշ ռադիոփարոսը,

ը. մոտակա առբերող ռադիոփարոսը,

թ. հեռավոր առբերող ռադիոփարոսը,

ժ. արբանյակային նավիգացիոն համակարգերի ֆունկցիոնալ հավելումների վերգետնյա համակարգերը,

3) ավիացիոն էլեկտրակապի օբյեկտները`

ա. հաղորդիչ ռադիոսարքավորումները,

բ. ընդունիչ ռադիոսարքավորումները,

գ. շատ բարձր հաճախականության անկախ վերահաղորդիչները,

դ. ավիացիոն ֆիքսված էլեկտրակապի կենտրոնները,

4) կարգավարական աշտարակները և օդային երթևեկության կառավարման կենտրոնները:

(51-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

52. Միևնույն դիրքում տեղակայված և(կամ) ընդհանուր էլեկտրասնուցման համակարգ, կապի գծեր, կառավարում և ինժեներատեխնիկական անձնակազմ ունեցող կապի և դիտարկման ապահովման միջոցները միասնական օբյեկտ են, որի վրա տարածվում են առանձին գործող օբյեկտին ներկայացվող պահանջները:

(52-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

53. Միևնույն օբյեկտում թույլատրվում է համատեղել սարքավորման հետևյալ տեսակները.

1) դիտարկման առաջնային մայրուղային ռադարը և դիտարկման երկրորդային ռադարը,

2) դիտարկման առաջնային աերոդրոմային ռադարը, դիտարկման երկրորդային ռադարը, ճշգրիտ մոտեցման ռադարը և ավտոմատ ռադիոպելենգիչը,

3) կուրսային ռադիոփարոսը, առբերող ռադիոփարոսը և տեղանիշ ռադիոփարոսները,

4) առբերող ռադիոփարոսը և հաղորդիչ ռադիոսարքավորումը,

5) ընդունիչ ռադիոսարքավորումը և ավտոմատ ռադիոպելենգիչը,

6) ընդունիչ-հաղորդիչ ռադիոսարքավորումները:

54. Ընդունիչ-հաղորդիչ սարքերի էլեկտրամագնիսական համատեղելիության նորմերի և պահանջների պահպանման դեպքում կարող են իրականացվել կապի և դիտարկման ապահովման միջոցների միևնույն դիրքում տեղակայման այլ տարբերակներ:

(54-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

55. Օդային երթևեկության սպասարկման կապի և դիտարկման ապահովման օբյեկտների կազմի մեջ մտնում են անտենաֆիդերային համակարգով կապի և դիտարկման ապահովման միջոցները և օբյեկտը կազմող հետևյալ բաղադրիչները.

1) տեխնիկական շենքերը (շինությունները),

2) էլեկտրամատակարարման համակարգերը,

3) կառավարման և կապի գծերը,

4) ավիացիոն անվտանգության համակարգերը (պահպանման ազդանշանային համակարգը, լարափակոցի լույսերը և այլն),

5) հրշեջ անվտանգության միջոցները (հրշեջ անվտանգության ազդանշանային համակարգը, կրակի մարման միջոցները),

6) ինժեներատեխնիկական անձնակազմի կենսապահովման և աշխատանքի պաշտպանության միջոցները (օդորակումը, օդափոխումը, լուսավորությունը, պաշտպանիչ հողանցումը և այլն),

7) տեխնիկական օդափոխման և օդորակման միջոցները,

8) տեխնիկական շահագործման ապահովման միջոցները,

9) շահագործման փաստաթղթերը:

Վայրէջքի սարքավորումային համակարգը կուրսային ռադիոփարոս, գլիսադայի ռադիոփարոս և տեղանիշ ռադիոփարոս օբյեկտների ամբողջությունն է:

(55-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՇԵՆՔԵՐԻՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԿԱՊԻ ԳԾԵՐԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  (ՕԲՅԵԿՏ ԿԱԶՄՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ)

 

56. Տեխնիկական շենքերը, օդային երթևեկության սպասարկման կետերի և կենտրոնների շենքերն ու շինությունները նախատեսված են կապի և դիտարկման ապահովման միջոցների և այլ սարքավորման տեղակայման, ինչպես նաև սպասարկող ինժեներատեխնիկական ու կարգավարական անձնակազմերի համար:

(56-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

57. Կապի և դիտարկման ապահովման օբյեկտների և թռիչքների կառավարման կենտրոնների շենքերն ու շինությունները նախագծելիս կիրառվում են Չիկագոյի կոնվենցիայի և Եվրոկոնտրոլ կազմակերպության հետևյալ փաստաթղթերի պահանջները.

1) «Օդային երթևեկության սպասարկման ձեռնարկ» Փաստ. 9426-Էյ Էն (AN)/924:

2) «Ներդրման ապահովման Եվրոկոնտրոլի ընդհանուր ուղեցույց» (Ի Ջի Դի` EGD) 4-րդ մասի 1-ին, 7-րդ և 8-րդ գլուխներ:

(57-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

58. Կապի և դիտարկման ապահովման օբյեկտների և օդային երթևեկության սպասարկման կենտրոնների շենքերն ու շինությունները, կարգավարական աշտարակները, ինչպես նաև աերոդրոմներում և դրանց շրջակայքում տեղադրված անտենային սարքերը պետք է բավարարեն բարձունքային խոչընդոտների սահմանափակմանը վերաբերող ԻԿԱՕ-ի 14-րդ հավելվածի պահանջներին և ունենան տարբերակիչ գունավորում:

(58-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

59. Կապի և դիտարկման ապահովման օբյեկտների և օդային երթևեկության կառավարման կենտրոնների, կարգավարական աշտարակների էլեկտրաընդունիչները, ինչպես նաև էլեկտրամատակարարման խափանումների դեպքերում էլեկտրամատակարարման վերականգնման առավելագույն ժամանակը պետք է համապատասխանեն Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 1-ին հատորի 2-րդ գլխի և Միջպետական ավիացիոն կոմիտեի Ավիացիոն կանոններ-139-ի մաս 2-րդի պահանջներին:

(59-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

60. Կապի և դիտարկման ապահովման միջոցների աշխատանքի վերահսկման, հեռակառավարման, կապի ազդանշանների, պահպանման և հրշեջ անվտանգության ազդանշանային համակարգերի ազդանշանների հաղորդման համար նախատեսված կապի և կառավարման գծերը պետք է ապահովեն օբյեկտների, օպերատիվ կապի միջոցների, պահպանման և հրշեջ անվտանգության ազդանշանային համակարգերի հուսալի գործառությունը:

(60-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

61. Օդային երթևեկության կառավարման ապահովման համար օդային երթևեկության կառավարման կենտրոններում և կարգավարական աշտարակներում կապի, կառավարման և ձայնային կապի փոխարկման գծերը պետք է համապատասխանեն «Կարգ օդային երթևեկության սպասարկման «Երկիր-երկիր» ձայնային կապի փոխարկման և ազդանշանման» Փաստ. 9804-Էյ Էն(AN)762 փաստաթղթի պահանջներին:

62. Օբյեկտների պահպանման անվտանգության համակարգերի նպատակը կապի և դիտարկման ապահովման օբյեկտներ և թռիչքների կառավարման կենտրոններ չթույլատրված ներթափանցումը կանխելն է: Պահպանման անվտանգության համակարգերի առկայությունը որոշվում է Փաստ. 9426-Էյ Էն (AN) 924 փաստաթղթի պահանջներով և նախագծային փաստաթղթերով:

(62-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

63. Կապի և դիտարկման ապահովման օբյեկտներում պահպանության միջոցառումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման պահանջներին համապատասխան:

(63-րդ կետը խմբ. 24.09.10 N 154-Ն, փոփ. 26.01.16 N 9-Ն)

64. Հրշեջ անվտանգության միջոցները նախատեսված են հրդեհի հայտնաբերման, տեղեկացման և օջախների վերացման համար: Կապի և դիտարկման ապահովման օբյեկտներում և թռիչքների կառավարման կենտրոններում հրշեջ անվտանգության միջոցների առկայությունը որոշվում է Փաստ. 9426-Էյ Էն(AN)/924 փաստաթղթի պահանջներով, նախագծային փաստաթղթերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի հրդեհային անվտանգության ապահովման մասին հրահանգը հաստատելու մասին» 2005 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1343-Ն որոշմամբ:

(64-րդ կետը փոփ. 24.09.10 N 154-Ն, փոփ. 26.01.16 N 9-Ն)

65. Կապի և դիտարկման ապահովման օբյեկտներում, հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները սահմանվում են Կազմակերպության ներքին կանոնակարգերով` ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

(65-րդ կետը խմբ. 24.09.10 N 154-Ն, փոփ. 26.01.16 N 9-Ն)

66. Կենսապահովման (օդորակումը, օդափոխումը, պաշտպանական միջոցները, լուսավորությունը, պաշտպանիչ հողանցումը և այլն) և աշխատանքի պաշտպանության միջոցները նախատեսված են կարգավարական և սպասարկող ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքային հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովման համար: Օբյեկտներում, թռիչքների կառավարման կենտրոններում ու աշտարակներում կենսապահովման միջոցները և դրանց պարամետրերը որոշվում են համաձայն Չիկագոյի կոնվենցիայի Փաստ. 9426-Էյ Էն (AN)/ 924 փաստաթղթի:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 31.03.16 N 53-Ն)

 

67. ԻԿԱՕ-ի կարիքների համար հատկացված հաճախականությունների տիրույթում (սպեկտր) աշխատող (այսուհետ` ԻԿԱՕ-ի հաճախականությունների տիրույթ) ռադիոճառագայթող սարքավորումների հաճախականությունները նշված են Չիկագոյի կոնվենցիայի Փաստ. 9718 «Տեղեկատու քաղաքացիական ավիացիայի կարիքների համար ռադիոհաճախականությունների տիրույթը» փաստաթղթում: ԻԿԱՕ-ի հաճախականությունների տիրույթը ամբողջությամբ ընդգրկված է կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրում:

68. Կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարման նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 517-Ն որոշման համաձայն:

69. Եթե Հավելվածի 68-րդ կետում նշված որոշման համաձայն ներկայացված ռադիոհաճախականությունն ընդգրկված է Չիկագոյի կոնվենցիայի 10-րդ հավելվածի 5-րդ հատորում, ապա Գլխավոր վարչությունն այն համաձայնեցնում է օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ:

70. Գլխավոր վարչությունն օտարերկրյա պետությունների հետ համաձայնեցումն իրականացնում է ԻԿԱՕ-ի Փաստ. 011 «Ռադիոհաճախականությունների կառավարման ձեռնարկի» համաձայն:

71. Ստանալով հաճախականությունը և անհրաժեշտության դեպքում ազդակոչը` քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը Գլխավոր վարչություն է ներկայացնում սարքավորումը շահագործման մեջ մտցնելու մասին փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի» մեջ հրատարակելու համար պահանջվող տվյալ սարքավորման մասին տեղեկատվություն` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հավելվածի պահանջների:

72. Քաղաքացիական նշանակության տիրույթում ռադիոհաճախականությունների ստացումն ու գրանցումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշման:

(գլուխը խմբ. 31.03.16 N 53-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

73. Կարգի կապի և դիտարկման ապահովման միջոցների տեխնիկական բնութագրերին վերաբերող դրույթները տարածվում են Կարգի ուժի մեջ մտնելուց հետո տեղադրվող սարքավորումների վրա: Կարգի ուժի մեջ մտնելու պահին օգտագործվող սարքավորումների հետագա շահագործումն իրականացվում է համաձայն Կարգի 9-րդ կետի պահանջների:

(73-րդ կետը փոփ. 26.01.16 N 9-Ն)

(հավելվածը  խմբ., փոփ. 24.09.10 N 154-Ն, 26.01.16 N 9-Ն, խմբ. 31.03.16 N 53-Ն)