Համարը 
N 120-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.07.01/14(557) Հոդ.176
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվը 
16.06.2016
Ստորագրող մարմինը 
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
16.06.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ 24-01- 2016 «ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11716202

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունիսի 2016 թ.

N 120-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 24-01- 2016 «ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101 -րդ, 16-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 24-01- 2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում կատարել հետևյալ լրացումը`

1) հրամանով սահմանված ցանկի «ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների. Նախագծման նորմեր» տողից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի այն դրույթները, որոնք ընդգրկված չեն «ՀՀՇՆ 24-01- 2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերում, գործում են մինչև ՀՀԿՀ 24-101- «Շենքերի ջերմային պաշտպանության նախագծում» (կանոնների հավաքածու ՀՀՇՆ 24-01-2016 նորմերի) կանոնների հավաքածուի ուժի մեջ մտնելը:»:

 

Նախարար`

Ն. Սարգսյան

 

 

Հավելված
Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2016 թվականի հունիսի 16-ի

N 120-Ն հրամանով

 

ՇԵՆՔԵՐԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀՇՆ 24-01-2016

________________________________________________________________________________

Գործարկման թվականը