Համարը 
N 332-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2011.04.13/20(823) Հոդ.411
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.03.2011
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.04.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2011 թվականի N 332-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 07.07.16 N 714-Ն)

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 07.07.16 N 714-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրման և գործարկման ուղեցույցը.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի ներդրումն ու գործարկումն ապահովող միջոցառումների կատարման ժամանակացույցը.

3) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ընդհանրական բնութագրերին համապատասխան՝ ըստ մասնագիտությունների (կամ մասնագիտությունների խմբերի) և կրթական աստիճանների հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների բնութագրերը` մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով դրանց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 8
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 31-ի N 332-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ

(վերնագիրը խմբ. 07.07.16 N 714-Ն)

 

Մա-կար-դակը

Որակավորումը

Կրթական
աստիճանը/ծրա-գիրը

Բնութագրիչները

գիտելիքները

հմտությունները

կարողունակությունը
(կոմպետենցիան)

1-ին

ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Միջնակարգ կրթության 1-ին աստիճան՝
տարրական կրթություն

Տևողությունը`
4 տարի

Տարրական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մայրենի լեզվով գրելու, կարդալու, խոսելու և թվաբանական գործողություններ կատարելու համար:

Տարրական գիտելիքներ բնության, հասարակության, արվեստի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ:

Օտար լեզվով սահմանափակ բառապաշարի և արտահայտությունների իմացություն՝ իր անձը և պարզ առօրյա իրադրությունները նկարագրելու համար:

Տարրական հմտություններ, որոնք անհրաժեշտ են պարզ առաջադրանքներ և գործողություններ կատարելու համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով պարզագույն կանոններ, գործիքներ, չափիչ ու այլ սարքեր և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (այսուհետ` ՏՀՏ):

Գործել և սովորել անմիջական վերահսկո-ղության ներքո՝ ծանոթ ու հստակ սահմանված պայմաններում և ներկա-յացնել կատարած աշխատանքը:

2-րդ

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆ

Միջնակարգ կրթության 2-րդ աստիճան՝
միջին դպրոց

Տևողությունը`
5 տարի

Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև բնագիտական, հասարակագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսագործունեության բնագավառների առարկաներից՝ հետագա ուսումնառության կամ մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանք կատարելու համար:

Իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի որոշակի հմտություններ, որոնք նպատակաուղղված են` 1) հանձնարարված առաջադրանքների կատարմանը և առօրյա խնդիրների լուծմանը՝ պարզ կանոնների, մեթոդների գործիքների և սարքերի կիրառման միջոցով.
2) անհրաժեշտ տեղեկատվության որոնմանը, հավաքագրմանը և պահպանմանը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզվով ամենօրյա կիրառություն ունեցող արտահայտությունների ընկալմանը և գործածությանը:

Գործել և սովորել վերահսկողության ներքո՝
ծանոթ և հստակ սահմանված պայման-ներում, որոշ աստիճանի ինքնուրույնության և պատասխանատվության դրսևորմամբ:

Հասկանալ բնության, հասարակական և առօրյա կյանքի տարբեր երևույթները և կատարել դատողություններ դրանց վերաբերյալ:

Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցության տարրեր:

Դրսևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքների ընդհանուր իմացություն:

3-րդ

ԱՐՀԵՍՏԱՎՈՐ
(Հիմնական կրթությամբ)

(Վարպետային ուսուցման որակավորման վկայական)

Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր

Տևողությունը`
6 ամսվանից
1 տարի

Բազային գիտելիքներ մայրենի ու օտար լեզուներից, ՏՀՏ-ից, մաթեմատիկայից, ինչպես նաև հասարակագիտական, բնագիտական, արվեստի, սպորտի, անվտանգ կենսա-գործունեության բնագավառների առարկաներից՝ որոշակի ոլորտում պարզ աշխատանք կատարելու կամ հետագա ուսումնառության համար:

Ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք բավարար են պարզ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

Իմացական, ճանաչո-ղական, հաղորդակցման և գործնական բնույթի բազային հմտություններ, որոնք անհրաժեշտ են`
1) որոշակի մաս-նագիտական խնդիրների լուծման և առաջադրանքների կատարման համար՝ համապատասխան կանոնների, մեթոդների, սարքերի և գործիքների ընտրության ու կիրառ-ման միջոցով.
2) անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման և օգտագործման համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզվով ամեն-օրյա կիրառություն ունեցող արտահայտու-թյունների գործածու-թյան համար:

Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու պարզ մաս-նագիտական հմտու-թյուններ:

Աշխատանքի և ուսում-նառության ընթացքում ցուցաբերել ինքնուրույնություն և ստանձնել առաջա-դրանքների կատարման արդյունքների հանդեպ անձնական պատասխա-նատվություն:

Հարմարեցնել սեփական վարքագիծը խնդիրների լուծման ընթացքում ի հայտ եկող հանգամանքներին:

Բացատրել ու կատարել եզրահանգումներ բնության, հասարա-կության և առօրյա կյանքի տարբեր երևույթների ու օրի-նաչափությունների վերաբերյալ:

Տիրապետել հասարա-կական համակեցության կանոններին և դրսևորել քաղաքացիական գիտակցություն:

Կարևորել ազգային և համամարդկային մշա-կութային արժեքները:

4-րդ

1. ՄԻՋՆԱ-ԿԱՐԳ
ԿՐԹՈՒԹՅԱՆ
ԱՏԵՍՏԱՏ




2. ԱՐՀԵՍ-ՏԱՎՈՐ
(Միջնակարգ կրթությամբ)

 


(Արհեստա-
գործական կրթության դիպլոմ)

Միջնակարգ կրթության 3-րդ աստիճան՝
ավագ դպրոց

Տևողությունը`
3 տարի

Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագիր

Տևողությունը`
1-3 տարի

Փաստական և տեսական հիմնարար գիտելիքներ միջնակարգ կրթության բոլոր բնագավառներից՝ հետագա աշխատանքի կամ ուսումնառության համատեքստում:

Աշխատանքի բնագավառին առնչվող ընդհանուր հասկացությունների, սկզբունքների և մեթոդների իմացություն, որոնք պահանջվում են հետագա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

Տարաբնույթ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) աշխատանքի կամ հետագա ուսումնա-ռության որևէ բնագա-վառում կոնկրետ խնդիրներ լուծելու, առաջադրանքներ և ուսումնասիրություն-ներ կատարելու, ինչպես նաև գործածված մեթոդներն ու ձեռք բերված արդյունքները վերլուծելու և ամփո-փելու համար.
2) տեղեկատվության հավաքագրման, համադրման, դասակարգման և օգտագործման համար՝ կիրառելով ՏՀՏ.
3) օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու համար:

Ուսումնառության արդյունքում ձեռք բերած գիտելիքները և իմացությունն աշխատանքում կիրառելու մասնա-գիտական հմտու-թյուններ:

Ինքնուրույն կազմա-կերպել և կառավարել սեփական աշխա-տանքային կամ ուսում-նառության գործընթաց-ները՝ կանխատեսելի, բայց փոփոխունակ միջավայրում և ստանձ-նել դրանց գնահատման ու բարելավման որոշ պատասխանատվություն:

Հստակ ուղղորդման ներքո բացահայտել սեփական կրթական պահանջմունքները` ուսումնառությունը շարունակելու համար:

Կազմակերպել այլ անձանց առօրյա գործողությունները:

Կատարել բնության, հասարակության և առօրյա կյանքի տարաբնույթ երևույթ-ների վերլուծություններ՝ կիրառելով հիմնա-վորման և ապացուցման մեթոդներ:

Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները և դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ:

Արժևորել և գնահատել ազգային և համամարդ-կային արժեքները:

5-րդ

ՄԱՍՆԱԳԵՏ


(Միջին մասնագի-
տական կրթության դիպլոմ)

Միջին մասնագի-տական կրթական ծրագիր

Տևողությունը`
2-5 տարի

Հիմնարար և համակողմանի փաստական, տեսական և մասնագիտացված գիտելիքներ՝ աշխատանքի կամ ուսումնառության ոլորտից:

Մասնագիտության հիմնարար հասկացությունների, տեսությունների և մեթոդների իմացություն:

Բազմակողմանի և համապարփակ իմացական, ճանաչողական, վերլու-ծական և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) տարաբնույթ, այդ թվում` մասնագի-տական, խնդիրները բացահայտելու համար.
2) առաջացած խնդիր-ների վերաբերյալ դատողություններ կատարելու և լու-ծումներ առաջադրելու համար` ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում:

Հաղորդակցման և ՏՀՏ հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝
1) մասնագիտությանն առնչվող տեղեկա-տվությունը, գաղա-փարները, հասկացությունները, խնդիրներն ու դրանց լուծումները բացատ-րելու և հանրության նեղ շրջանակներում ներկայացնելու համար.
2) մասնագիտական ոլորտում աշխատանքը դյուրացնելու և արագացնելու համար.
3) մասնագիտությանն առնչվող քանակական և որակական տվյալները հավա-քագրելու, մշակելու և վերլուծելու համար:

Որոշ չափով կառավարել և վերահսկել աշխատանքային կամ ուսումնառության գործընթացներ՝ անկանխատեսելի ու փոփոխունակ միջա-վայրում, ստանձնել սեփական ու այլ անձանց գործողություններին հետևելու և դրանք բարելավելու պատաս-խանատվություն:

Բացահայտել սեփական կրթական պահանջմունքները և ընդունել որոշում հետագա ուսումնառության վերաբերյալ:

Պահպանել հասարա-կական համակեցության կանոնները, կենսական տարբեր իրավիճակ-ներում դրսևորել քաղաքացիական գիտակցությամբ վարքագիծ, ինչպես նաև իրականացնել որոշակի վերահսկողություն թիմում այդ կանոնների պահպանման նկատմամբ:

Կիրառել ազգային և համամարդկային արժեքներն առօրյա հարաբերություններում:

 

Մա-կար-դակը

Որակավորումը

Կրթական ծրագիրը

Գիտելիքները

Հմտությունները

Կարողունակու-թյունը
(կոմպետենցիան)

գիտելիքի կիրառման հմտությունները

հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) և տվյալների հետ աշխատելու հմտությունները

ընդհանրական իմացական հմտությունները

ինքնուրույնու-թյունը և պատասխանա-տվությունը

6-րդ

ԲԱԿԱԼԱՎՐ

(Բակալավրի դիպլոմ)

Բակալավրի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն
3 տարի

(Կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգ, այսուհետ` ԿՓԿՀ)

(180-240 ԿՓԿՀ)

Մասնագիտական աշխատանքի կամ ուսում-նառության ոլորտի արդի և հիմնարար հասկացու-թյունների, տեսությունների ու մեթոդների իմացություն և առաջադեմ գիտելիքներ:

Հմտություններ, որոնք ցուցաբերում են նորարարական ու առաջադեմ մոտեցումներ և անհրաժեշտ են ձեռք բերած գիտելիքը և իմացությունը մասնագիտական աշխատանքի կամ ուսում-նառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս:

Տվյալ ոլորտին առնչվող տեղեկա-տվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները մասնագիտական և ոչ մասնա-գիտական հանրությանը ներկայացնելու և բացատրելու հմտություններ։

● Մասնագիտական
ոլորտում խնդիրներ լուծելու և աշխատանքը դյուրացնելու համար ՏՀՏ-ներ կիրառելու հմտու-թյուններ:

● Մասնագիտական ոլորտին առնչվող քանակական և որակական տվյալներ հավա-քագրելու, մշակելու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ` հիմնավորված դատողություններ անելու համար:

Վերլուծելու և եզրահանգումներ կատարելու հմտություններ՝ դրսևորելով քննադատական մտածողություն:

Հմտություններ, որոնք պահան-ջում են ստեղ-ծագործական մոտեցում ոլորտի մաս-նագիտական խնդիրները բացահայտելիս և տարբեր լուծումներ առաջադրելիս:

 

Ծավալել լիարժեք մասնագիտական գործունեություն:

Կառավարել մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում, ստանձնել պատասխա-նատվություն առանձին անհատների կամ թիմի մաս-նագիտական զարգացման համար:

Որոշել հետագա ուսումնառության կամ աշխատանքի ուղիները՝ ելնելով սեփական պահանջմունք-ներից:

Գիտակցել անձնական պատասխա-նատվությունը ազգի և պետու-թյան հանդեպ, հետամուտ լինել ժողովրդավարա-կան սկզբունքների իրագործմանը, ազգային և հա-մամարդկային արժեքների տարածմանը:

7-րդ

ՄԱԳԻՍՏՐՈՍ(Մագիստրոսի դիպլոմ)

ԴԻՊԼՈՄԱ -ՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏ(Դիպլոմա-վորված մասնագետի դիպլոմ)

Մագիստրոսի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն
1 տարի

(60-120 ԿՓԿՀ)

Դիպլոմա-վորված մասնագետի կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն
5 տարի

Խորը մասնա-գիտացված գիտելիքներ, այդ թվում՝ տվյալ ոլորտի վերջին ձեռքբերումների վերաբերյալ, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, հետազո-տության և աշխատանքի ընթացքում։

Տվյալ մասնա-գիտական բնա-գավառի և միջ-մասնագիտական ոլորտների տեսությունների, առաջավոր սկզբունքների ու մեթոդների իմացություն:

Առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են`

հետազոտա-կան ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ տարբեր ոլորտ-ների գիտելիքը համակցելու և նոր գիտելիք ստեղծելու համար,

նոր և անծանոթ իրադրություն-ներում տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար:

● Մասնագիտական և ոչ մասնա-գիտական լայն հանրությանն իր եզրահանգումները, համապատասխան հիմնավորումներն ու հետազո-տության արդյունքները հստակ ու համա-կարգված ներկա-յացնելու և բացա-տրելու հմտու-թյուններ:

Մասնագի-տական և (կամ) միջմասնա-գիտական ոլորտ-ներում բարդ խնդիրներ լուծելիս և հետազո-տություններ կատարելիս
ՏՀՏ-ները վարժ կիրառելու հմտություններ:

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնա-գիտական և
(կամ) միջմաս-նագիտական ոլորտներին առնչվող քանակական ու որակական տվյալ-ները խորը վերլու-ծելու և գնահատելու համար՝ ոչ ամբող-ջական կամ սահ-մանափակ տեղե-կատվության պայմաններում եզրահանգումներ անելու և որոշումներ կայացնելու նպատակով:

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են մասնագիտա-կան ոլորտի հիմնախնդիրները հետազոտելու, արդիական գաղափարներ ու մոտեցումներ առաջադրելու, ինչպես նաև ոլորտի գիտելիքի և պրակտիկայի ընդլայնմանը միտված նորա-րարական ու ստեղծագործա- լուծումներ առաջարկելու համար:

Մասնագի-տական կամ ուսումնառության ոլորտում ծավալել գործունեություն, որը պահանջում է բարդ և անծանոթ աշխատանքային իրադրությունների կառավարման ու վերափոխման ռազմավարական նոր մոտեցումներ:

Նպաստել մասնագիտական գիտելիքի զարգացմանը:

Ստանձնել թիմի ռազմավարական նպատակների իրագործումը վերահսկելու պատասխանա-տվություն:

Գնահատել իր շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարիքները՝ արդի տեխնոլոգիական զարգացումների համատեքստում, ունակ լինել շարունակելու ուսումնառու-թյունն արագ փոփոխվող միջավայրերում:

Նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը:

Գործել` զուգակցելով հայոց ազգային արժեհամակարգն ու պատ-մամշակութային փորձը համա-մարդկային արժեքների հետ:

8-րդ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ-ՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

(Գիտություն-ների թեկնածուի վկայական )

Հետբուհական մասնագի-տական կրթական ծրագիր

Տևողությունը` առնվազն
3 տարի

(180 ԿՓԿՀ)

Առավել առաջադեմ (առաջանցիկ) գիտելիքներ մասնագիտական բնագավառից և միջմասնագի-տական ոլորտ-ներից, որոնք կիրառվում են ուսումնառու-թյան, գիտական հետազոտու-թյունների և աշխատանքի ընթացքում:

Մասնագիտա-կան բնագավառի և միջմասնագի-տական ոլորտ-ների նորագույն տեսությունների, մոտեցումների, վարկածների և գիտահետա-զոտական մեթոդների համընդգրկուն և խոր իմացություն:

Առաջադեմ մասնագիտական հմտություններ` ներառյալ սինթեզ և գնահատում, որոնք անհրաժեշտ են՝

ձեռք բերած գիտելիքը և բնագավառի հայեցակարգային սկզբունքների և մեթոդների իմա-ցությունը բարդ տեսական ու գործնական խնդիրներ լուծելիս,

նորարարական գիտական հետազոտու-թյուններ պլանավորելիս և իրականացնելիս:

Տեսական ու գործնական, բարդ և համալիր խնդիրներ, հետազոտության արդյունքներ գիտական շրջա-նակներին և լայն հանրությանը ներկայացնելու և դրանք մեկնա-բանելու զարգացած հմտություններ:

Գիտական հետազոտություն կատարելիս և նոր գիտելիք ստեղծելիս ՏՀՏ-ները համա-կողմանի կիրառելու հմտություններ:

Փոխկա-պակցված տարբեր ոլորտներից ստացած մեծա-ծավալ քանակական ու որակական տվյալները գնա-հատելու և օգտա-գործելու հմտու-թյուններ՝ բարդ և համալիր գաղա-փարներ առաջա-դրելու և նոր գիտե-լիք ստեղծելու համար:

Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝
1) բարդ և վերա-ցական գաղա-փարներ առա-ջադրելու.
2) առկա տեղե-կատվությունը ու հիմնախնդիրները ներկայացնելու և դրանց վերաբեր-յալ նոր և ինք-նատիպ մեկնա-բանություններ անելու համար՝ հիմնվելով գիտա-կան հետազո-տության արդ-յունքների վրա:

Հմտություններ, որոնք անհրա-ժեշտ են՝
1) ինքնատիպ հետազոտություն պլանավորելու և իրականացնելու համար.
2) այնպիսի արդ-յունքներ ստա-նալու համար, որոնք, հանդիսա-նալով ներդրում գիտության և (կամ) մասնագի-տական գործու-նեության ոլոր-տում, տպա-գրվում են ազգա-յին և միջազգային գրախոսվող հրատարակու-թյուններում.
3) հետազոտու-թյան արդյունք-ները տեսության վերածելու համար:

Գիտակրթական և մասնագիտա-կան առաջատար ոլորտներում նախաձեռնել և ղեկավարել համալիր նորա-րարական գործ-ընթացներ՝ դրսևո-րելով գիտական և մասնագիտական բարեխղճություն, անկախություն ու ինքնուրույնություն:

Ղեկավարել հետազոտական կամ մասնագի-տական թիմ՝ դրսևորելով բավարար ազդե-ցություն և հանձ-նառության պատրաստակա-մություն:

Գործել ի նպաստ ազգի և պետության հարատև զար-գացման՝ պահ-պանելով ու պաշտպանելով ազգային և համամարդկային արժեքները:

(հավելվածը խմբ. 07.07.16 N 714-Ն)


 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան