Համարը 
N 581-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.642
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
22.04.2004
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
29.04.2004
Վավերացնող մարմինը 
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվը 
04.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2004 թվականի N 581-Ա

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում իրականացվող տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված ու Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սարքավորումների հետագա տնօրինումը, սպասարկումը և շահագործումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել էներգետիկայի բնագավառում իրականացվող` ստորև նշված տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված ու ծրագրերի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սարքավորումների ներդրումը հետևյալ կազմակերպություններում`

ա) «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորության տնտեսական գործերի նախարարության միջև ստորագրված «Հայաստանի հետ համագործակցության Նիդերլանդների 1998 թ. ծրագիր» փոխըմբռնման հուշագրի համաձայն իրականացված «Հայաստանում PSO-ի «ԱրմՆեդՎինդ» հողմաէներգետիկ ծրագիր» նախագծի արդյունքում ստացված 14142,0 հազ. դրամ արժեքով գույքի և «1998 թ. Տասիս ծրագիր» շրջանակներում իրականացված «Օժանդակություն էներգետիկ ռազմավարական կենտրոնին» ավարտված ծրագրի արդյունքում ստացված 5999,5 հազ. դրամ արժեքով գույքի մասով.

բ) «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով, «2000 թ. Տասիս ծրագիր» շրջանակներում իրականացվող «Հայաստանի միջուկային էներգիայի փոխարինումը երկրի հիդրոէներգետիկայի զարգացման միջոցով» ծրագրի մասով.

գ) «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված` Զարգացման օգնությունն օգտագործելուն ուղղված փոխհամաձայնության հուշագրի համաձայն իրականացվող «Հողմաէլեկտրակայանի կառուցման առաջնեկային նախագծի և հողմաէներգետիկ տվյալների մոնիտորինգի իրականացում» ծրագրի մասով.

դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.08.16 N 863-Ա)

 (1-ին կետը լրաց. 16.06.06 N 862-Ա, փոփ. 30.11.06 N 1689-Ա, 11.08.16 N 863-Ա)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. ապրիլի 29
Երևան