Համարը 
թիվ 11-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2016.10.03/20(563) Հոդ.260
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
22.09.2016
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.09.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 սեպտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60316319

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 սեպտեմբերի 2016 թ.

թիվ 11-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 02-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների ձևերի լրացման հրահանգը` համաձայն հավելված 3-ի:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի ««Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-կշ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-կշ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 02-Ն որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2016 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 11-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ԿՇ

(ամսական)

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20  թ. ___________

              (ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ____________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ______________________________________________________ I___I___I___I___I

(գործունեության իրականացման վայրը)

(փոստային դասիչ)

Մարզը __________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը _________________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը_________________________________________

_______________________________________________________________ I___I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը                I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                             I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                                       I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները

 /փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի համարը

Շինմոնտաժային աշխատանքներ

որից`
այլ երկրներում կատարված
 (մինչև 12
ամիսն ընկած ժամանակա-հատվածում)

Ա

Բ

1

2

Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ)

(110.1+110.2+110.3)

110

   

 այդ թվում ըստ տնտեսական ործունեության

տեսակների «Շինարարություն» F բաժնի

     

 շենքերի և կառույցների կառուցման ընդհանուր

 շինարարական աշխատանքներ

 (110.1.1+110.1.2)

110.1

   

 այդ թվում`

     

կառուցապատման նախապատրաստական

աշխատանքներ

110.1.1

   

բնակելի և ոչ բնակելի շենքերի

110.1.2

   

 քաղաքացիական շինարարության բնագավառում 

 կառույցների ընդհանուր շինարարական աշխատանքներ

 (110.2.1+110.2.2+110.2.3)

110.2

   

 այդ թվում`

     

 ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների

110.2.1

   

 կոմունալ կառույցների

110.2.2

   

 քաղաքացիական շինարարության այլ կառույցների

110.2.3

   

 մասնագիտացված շինարարական աշխատանքներ 

 (110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4)

110.3

   

 այդ թվում`

     

 շենքերի և շինությունների քանդման և շինհրապարակի 

 նախապատրաստական աշխատանքներ

110.3.1

   

 էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ 

 շինարարական հավաքակցման աշխատանքներ

110.3.2

   

 ավարտական և վերջնամշակման շինարարական

 աշխատանքներ

110.3.3

   

 այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ

110.3.4

   

110 տողից` բնակչության պատվերով

111

   

110 տողից`

     

 հիմնանորոգում

112

   

 դրանից`

     

 բնակելի շենքերի

112.1

   

 ոչ բնակելի շենքերի

112.2

   

 քաղաքացիական կառույցների

112.3

   

 ընթացիկ նորոգում

113

   

 դրանից`

     

 բնակելի շենքերի

113.1

   

 ոչ բնակելի շենքերի

113.2

   

 քաղաքացիական կառույցների

113.3

   

 2. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին

 ամսական թվաքանակը, տարեսկզբից___________մարդ

 3. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության

 ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների (եռամսյակային) 

 /փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի/

Կառուցապատողի անվանումը

Տողի համարը

Շինարարությունն ըստ տնտեսական գործունեության տեսակի

Շինարա-րությունը հաշվետու եռամսյակում

այդ թվում` ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել)

     

Ա

Բ

Գ

1

2

3

4

 

310

         
 

311

         
 

312

         
 

313

         
 

314

         
 

315

         
 

316

         
 

317

         
 

318

         
 

319

         
 

320

         

Ղեկավար

______________________

(Ազգանուն, անուն)

_________________

(Ստորագրություն)

 

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________

(Ազգանուն, անուն)

_________________

(Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2016 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 11-Ն որոշման

 

ՁԵՎ 1-ԿՇ

(տարեկան)

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20  թ. ___________

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը

Ներկայացնում է ____________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ______________________________________________________ I___I___I___I___I

(գործունեության իրականացման վայրը)

(փոստային դասիչ)

Մարզը __________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը _________________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը_________________________________________

_______________________________________________________________ I___I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը                I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը                             I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                                       I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

 1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները

 /փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի հարկի/

Անվանումը

Տողի համարը

Շինմոնտաժային աշխատանքներ

որից`
այլ երկրներում կատարված (մինչև
 12 ամիսն ընկած ժամանակա-հատվածում)

Ա

Բ

1

2

Ընդամենը կատարված սեփական ուժերով

(ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ)

(110.1+110.2+110.3)

110

   

այդ թվում ըստ տնտեսական գործունեության 

 տեսակների «Շինարարություն» F բաժնի

     

 շենքերի և կառույցների կառուցման ընդհանուր 

 շինարարական աշխատանքներ (110.1.1+110.1.2)

110.1

   

 այդ թվում՝

     

 կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ

110.1.1

   

 բնակելի և ոչ բնակելի շենքերի  (110.1.2.1+110.1.2.2)

110.1.2

   

 այդ թվում`

     

 բնակելի շենքերի և շինությունների

110.1.2.1

   

 ոչ բնակելի շենքերի և շինությունների

110.1.2.2

   

 քաղաքացիական շինարարության բնագավառում 

 կառույցների ընդհանուր շինարարական աշխատանքներ 

 (110.2.1+110.2.2+110.2.3)

110.2

   

 այդ թվում`

     

 ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների

(110.2.1.1+110.2.1.2+110.2.1.3)

110.2.1

   

 այդ թվում`

     

 ավտոճանապարհների, փողոցների, օդանավակայանի

 վերթիռվայրէջքային գոտիների

110.2.1.1

   

 վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների

110.2.1.2

   

 կամուրջների և թունելների

110.2.1.3

   

  կոմունալ կառույցների (110.2.2.1+110.2.2.2+ 110.2.2.3+

 110.2.2.4+110.2.2.5+110.2.2.6+110.2.2.7)

110.2.2

   

 այդ թվում`

     

 մայրուղային խողովակաշարերի անցկացման

110.2.2.1

   

 տեղական նշանակության խողովակաշարերի անցկացման

110.2.2.2

   

 ոռոգման համակարգերի

110.2.2.3

   

 ջրային հորատանցքերի և սեպտիկ համակարգերի

110.2.2.4

   

էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական մայրուղային

գծերի անցկացման

110.2.2.5

   

էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական տեղային

գծերի անցկացման

110.2.2.6

   

էլեկտրակայանների

110.2.2.7

   

  քաղաքացիական շինարարության այլ կառույցների 

  (110.2.3.1+110.2.3.2.+110.2.3.3)

110.2.3

   

այդ թվում`

     

 հանքարդյունահանող և մշակող արդյունաբե-

 րության կառույցների

110.2.3.1

   

 բացօթյա մարզադաշտերի և սպորտային

 մարզահրապարակների

110.2.3.2

   

 այլ

110.2.3.3

   

 մասնագիտացված շինարարական աշխատանքներ 

 (110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4)

110.3

   

այդ թվում`

     

 շենքերի և շինությունների քանդման և շինհրապարակների

 նախապատրաստական աշխատանքներ 

 (110.3.1.1+110.3.1.2+110.3.1.3+110.3.1.4)

110.3.1

   

 այդ թվում`

     

շենքերի և շինությունների քանդման

110.3.1.1

   

գրունտի և հողերի նախապատրաստման ու մաքրման

110.3.1.2

   

գրունտի փորման և տեղափոխման

110.3.1.3

   

հետախուզական հորատում և գայլիկոնում

110.3.1.4

   

  էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ

  շինարարական հավաքակցման աշխատանքներ

  (110.3.2.1+110.3.2.2+110.3.2.3+ 

  110.3.2.4+110.3.2.5+110.3.2.6+110.3.2.7)

110.3.2

   

այդ թվում`

     

 էեկտրահավաքակցման

110.3.2.1

   

 ջրամատակարարման և կոյուղու համակարգերի

110.3.2.2

   

 ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի

110.3.2.3

   

 գազի համակարգերի

110.3.2.4

   

 մեկուսիչ աշխատանքներ

110.3.2.5

   

 ցանկապատերի և պարիսպների տեղադրման

110.3.2.6

   

 այլ

110.3.2.7

   

  ավարտական և վերջնամշակման շինարարական

  աշխատանքներ  (110.3.3.1+110.3.3.2+110.3.3.3+110.3.3.4+

  110.3.3.5+110.3.3.6+110.3.3.7+110.3.3.8)

110.3.3

   

 այդ թվում`

     

 սվաղի

110.3.3.1

   

 ատաղձագործական և հյուսնի

110.3.3.2

   

 հատակների և պատերի սալապատման

110.3.3.3

   

 հատակների հարդարման, հատակների և պատերի

 ծածկապատման

110.3.3.4

   

 ներկարարական

110.3.3.5

   

 ապակեպատման (բացառությամբ լուսամուտներ)

110.3.3.6

   

 գեղազարդ վերջնամշակման

110.3.3.7

   

 այլ

110.3.3.8

   

  այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ

 10.3.4.1+110.3.4.2+110.3.4.3+110.3.4.4+110.3.4.5+

 110.3.4.6+110.3.4.7+110.3.4.8+110.3.4.9)

110.3.4

   

 այդ թվում`

     

 տանիքածածկման

110.3.4.1

   

 ջրամեկուսիչ

110.3.4.2

   

 փայտամածերի և լաստակների տեղադրման

110.3.4.3

   

 ցցերի խփման և հիմնադրման

110.3.4.4

   

 բետոնե և երկաթբետոնե

110.3.4.5

   

 պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման

110.3.4.6

   

 աղյուսի և քարի շարման

110.3.4.7

   

 հավաքովի կառուցվածքների հավաքման և հավաքակցման

110.3.4.8

   

 այլ

110.3.4.9

   

110 տողից` բնակչության պատվերով

111

   

110 տողից`

     

 հիմնանորոգում

112

   

 դրանից`

     

 բնակելի շենքերի

112.1

   

 ոչ բնակելի շենքերի

112.2

   

 քաղաքացիական կառույցների

112.3

   

 ընթացիկ նորոգում

113

   

 դրանից`

     

 բնակելի շենքերի

113.1

   

 ոչ բնակելի շենքերի

113.2

   

 քաղաքացիական կառույցների

113.3

   

 2. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական

 թվաքանակը, տարեսկզբից___________մարդ

 

Ղեկավար

______________________

(Ազգանուն, անուն)

_________________

(Ստորագրություն)

 

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

______________________

(Ազգանուն, անուն)

_________________

(Ստորագրություն)

 

« _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 3

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2016 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 11-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» ձև 1-ԿՇ (ամսական) և ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. «Կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`

1) 1-ին սյունակում` հաշվետու ամսում/տարում Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին սեփական ուժերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:

2) 2-րդ սյունակում առանձնացվում են հաշվետու ամսում/տարում այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:

3) 110 տողում` «Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ)» ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալներն ըստ կատարողական ակտերի (110տ.=110.1տ.+110.2տ.+110.3տ.):

4) Շինմոնտաժային աշխատանքների թվին դասվում են`

ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.

բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռքբերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.

գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.

դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.

ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.

զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման աշխատանքները.

է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձրլեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).

ը. շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը.

թ. շինմոնտաժային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն շինարարական կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:

5) 110.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:

6) 110.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները (նոր շենքերի, օժանդակ կառույցների կառուցման աշխատանքներ, վերակառուցման և նորոգման աշխատանքներ), որի մեջ ներառվում են.

ա. բնակելի շենքերի և շինությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները` բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի շինարարություն.

բ. ոչ բնակելի շենքերի և շինությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները` արդյունաբերական, գյուղատնտեսական, արտադրական շենքերի և պահեստների, առևտրական կամ վարչական շենքերի` գրասենյակների, բանկերի, առևտրի կենտրոնների, օդանավակայանների, ավտոկայանների, երկաթուղային կայարանների, ավտոտնակների, մեքենաների տեխնիկական սպասարկման և ավտոլցակայաններ, մշակութային կազմակերպությունների շենքերի` կինոթատրոնների, թատրոնների, համերգային սրահների, պարասրահների և գիշերային ակումբների, հյուրանոցների, մոթելների, պանդոկների, հանրակացարանների, ռեստորանների և համանման նպատակների համար շենքերի, կրթական հաստատությունների` դպրոցների, քոլեջների, համալսարանների, գրադարանների, արխիվների և թանգարանների, առողջապահական կազմակերպությունների` հիվանդանոցների, առողջարանների, փակ լողավազաննների և այլ սպորտային կառույցների, փակ մարզադաշտերի (սահադաշտերի, մարզասրահների, թենիսի փակ դաշտերի, հատուկ նշանակության սպորտային սրահների, բռնցքամարտի հրապարակների և այլն), ինչպես նաև այլ ոչ բնակելի շենքերի, օրինակ` կրոնական կազմակերպությունների և բանտերի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ:

7) 110.2.1 տողում լրացվում են ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.

ա. ավտոճանապարհների, փողոցների, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները` ավտոմայրուղիների, ավտոմոբիլային ճանապարհների, փողոցների և այլ ավտոմոբիլային կամ հետիոտնի համար ճանապարհների պատվածքների հիմքերի կառուցման, պինդ պատվածքով ավտոկայանատեղերի պատվածքների (ասֆալտից, բետոնից և այլն) վերականգնման, հետիոտնի համար ուղիների, մայթերի, ավտոտրանսպորտի շարժման արագության իջեցման համար ճանապարհային կառույցների, հեծանվաուղիների և այլնի շինարարության, ճանապարհային ցանկապատերի, ցածր բաժանիչ պատերի, ճանապարհային նշանների և այլնի հավաքակցման աշխատանքներ, ճանապարհային երթուղիների և ցուցանակների սյուների կանգնեցման կետերի մշակման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, ավտոճանապարհների նորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների, ներառյալ գետնավարման ճանապարհների և համանման կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, ճանապարհային, ավտոկայանատեղիների և համանման պատվածքների մակերեսի, գծանշման աշխատանքներ.

բ. վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները` ռելսուղիների խճապատման և տեղադրման աշխատանքներ, սլաքային հաղորդակների, սլաքների, սլաքային գծանցումների հավաքակցման, երկաթուղային երթևեկության կառավարման և անվտանգության ապահովման համակարգերի տեղադրման, ճոպանուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, երկաթուղիների վերականգնման և վերանորոգման ծառայություններ.

գ. կամուրջների և թունելների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները` կամուրջների և ուղեկամուրջների (մետաղե, բետոնե կամ այլ նյութերից) բոլոր տեսակի ցամաքային տրանսպորտի և հետիոտների համար, ավտոճանապարհային էստակադների ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար, թունելների, ստորգետնյա երկաթուղային երթևեկության հետ կապված թունելային կառուցատարրերի շինարարություն։

8) 110.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.

ա. մայրուղային խողովակաշարերի` վերգետնյա, ստորգետնյա, ստորջրյա մայրուղային խողովակաշարերի (նավթի, գազի, ջրի, անձրևաջրերի, կոյուղաջրերի և այլ հեղուկների համար) անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքներ.

բ. տեղական նշանակության խողովակաշարերի` ջրի, անձրևաջրերի, կոյուղաջրերի, տաք ջրի, գազի, գոլորշու և այլ հեղուկների համար անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքներ.

գ. ոռոգման համակարգերի` ջրատարների և ջրմուղային համակարգերի, ջրամաքրման կայանների, կեղտաջրերի մաքրման կայանների և պոմպակայանների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ.

դ. ջրային հորատանցքերի և սեպտիկ համակարգերի` ջրառման հորատանցքերի կամ ջրհորերի հորատման, հատուկ մասնագիտացում պահանջող շինարարական աշխատանքներ, ջրառման պոմպերի և ջրառման խողովակաշարերի համակարգերի հավաքակցման աշխատանքներ.

ե. էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական մայրուղային գծերի անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքները` մայրուղային, զգալի երկայնության, վերգետնյա էլեկտրահաղորդագծերի` ներառյալ երկաթուղիների համար գծերի, մայրուղային, զգալի երկայնության, ստորջրյա կամ ստորգետնյա էլեկտրահաղորդագծերի, զգալի երկայնության վերգետնյա հեռահաղորդակցական գծերի, զգալի երկայնության, ստորջրյա և ստորգետնյա հեռահաղորդակցական գծերի անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ.

զ. էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական տեղային գծերի անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքները` ստորգետնյա և վերգետնյա, տեղային էլեկտրահաղորդագծերի, անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ, ներառյալ օժանդակ աշխատանքները` տրանսֆորմատորային կայանների ու ենթակայանների, տեղային սահմաններում էլեկտրականության բաշխման համար, շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, տեղային վերգետնյա և ստորգետնյա հեռահաղորդակցական գծերի անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ, ներառյալ օժանդակ աշխատանքները` հաղորդագծերի աշտարակային հենարանների, ալեհավաքների և տեղային սահմաններում էլեկտրականության բաշխման համար տրանսֆորմատորային կայանների ու ենթակայանների հավաքակցման ընդհանուր շինարարական աշխատանքներ.

է. բոլոր տեսակի էլեկտրակայանների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:

9) 110.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.

ա. հանքարդյունահանող և մշակող արդյունաբերության, օրինակ` բեռնման, բեռնաթափման կայանների, հիմնային հանքափողերի և բարձրակների, հրահալոցների և կոքսահնոցների շինարարության հետ կապված, քիմիական արդյունաբերության կառույցների և օժանդակ շինությունների, մշակող արդյունաբերության համար այլ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ.

բ. բացօթյա մարզադաշտերի և սպորտային մարզահրապարակների` սպորտային խաղերի` ֆուտբոլի, բասկետբոլի, ռեգբիի, մարմնամարզության, ավտոմոբիլային կամ հեծանիվների մրցարշավների և ձիարշավների համար բացօթյա մարզադաշտերի և մարզահրապարակների, հանգստի համար կառույցների` գոլֆի համար խաղահրապարակների, լողափի կառույցների, սարերում ապաստարանների, հանգստի համար զբոսայգիների հատվածամասերի և կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ.

գ. քաղաքացիական շինարարության այլ կառույցների` հողերի բաժանում հողամասերի և դրանց բարեկարգումը, ներառյալ ճանապարհների, հաղորդակցուղիների հասանելիության ապահովումը և/կամ տարածքների բարեկարգման համանման նախնական և քաղաքացիական շինարարության այլ կառույցների, չներառված ուրիշ խմբավորումներում, շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:

10) 110.3.1 տողում լրացվում են շենքերի և շինությունների քանդման, շինհրապարակների նախապատրաստական աշխատանքները, որի մեջ ներառվում են.

ա. շենքերի և շինությունների քանդման աշխատանքները` շենքերի և այլ կառույցների կազմատման և քանդման աշխատանքները` փողոցների և մայրուղիների շինարարության համար.

բ. գրունտի և հողերի նախապատրաստման ու մաքրման աշխատանքները` գյուղատնտեսական հողերի նախապատրաստական աշխատանքներ, հետագա շինարարական աշխատանքների համար շինհրապարակների նախապատրաստում, ներառյալ հորատապայթեցման և ժայռային ապարների հեռացման աշխատանքները, հանքարգործական աշխատանքների համար տարածքների նախապատրաստում` մակաշերտի հեռացման և օգտակար հանածոների հանքավայրերի կամ տեղանքի շահագործման և նախապատրաստական աշխատանքներ, ներառյալ թունելների փորումը, բացի նավթի և գազի արդյունահանման հետ կապված ծառայություններից, շինհրապարակների մաքրման և բուսականության հեռացման, գրունտի ամրացման աշխատանքներ, մալուխների կամ ցամաքուրդային խողովակների անցկացման համար հորիզոնական անցուղիների հորատում, տարածքների ցամաքուրդի համար խրամուղիների փորման աշխատանքներ.

գ. գրունտի փորման և տեղափոխման աշխատանքները` խրամուղիների փորում կոմունալ ցանցերի, քաղաքային ցամաքուրդային ցանցերի, տարբեր ճանապարհային և այլ աշխատանքների համար, տարբեր կառուցվածքների համար սովորական խրամուղիների, փոսորակների փորում, գրունտի աղտոտված շերտերի հեռացում, տարածքների վերականգնման, ճանապարհաշինարարության (ավտոմոբիլային, ավտոմայրուղային, երկաթուղային և այլն) նախապատրաստական խոշորամասշտաբ հողային աշխատանքներ, հողապատնեշների փորում, հարթում, գրունտի տեղափոխում, գրունտի փորման և տեղափոխման այլ աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում.

դ. հետախուզական հորատում և գայլիկոնում` շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և համանման հետազոտությունների համար հանուկի նմուշառում:

11) 110.3.2 տողում լրացվում են էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքները, որի մեջ ներառվում են.

ա. էլեկտրահավաքակցման աշխատանքները` շենքերում և այլ շինարարական կառույցներում, հատուկ որակավորում պահանջող Էլեկտրամոնտաժային աշխատանքներ` լուսավորման և էլեկտրամատակարարման հիմնական ցանցերի կամ էլեկտրաարմատուրների հավաքակցման համար, էլեկտրամոնտաժային աշխատանքներ կապված սարքերի տեղադրման հետ, վթարային էլեկտրամատակարարման համակարգերի համար լուսավորման և էլեկտրամատակարարման ցանցերի կամ էլեկտրաարմատուրների, շինհրապարակներում հրդեհային և պահպանական ազդանշանային համակարգերի, բոլոր տեսակի կենցաղային ալեհավաքների, ներառյալ արբանյակային ալեհավաքները, շենքերում մալուխային հեռուստատեսության հաղորդագծերի և մալուխային համակարգերի հավաքակցման աշխատանքներ, հեռահաղորդակցական լարերի անցկացման էլեկտրամոնտաժային աշխատանքներ, այլ էլեկտրական սարքավորանքի, ներառյալ արևային էներգիայի էլեկտրական հավաքիչները, շրիշակային էլեկտրական ջեռուցիչները, էլեկտրաէներգիայի ծախսի հաշվիչների տեղադրման աշխատանքներ, ճանապարհների, օդանավակայանների, նավահանգիստների լուսավորման և ազդանշանային համակարգերի հավաքակցման աշխատանքներ.

բ. ջրամատակարարման և կոյուղու համակարգերի հավաքակցման աշխատանքները` տաք և սառը ջրի մատակարարման հիմնական ցանցերի, ցայտաջրմուղային համակարգերի, սանիտարատեխնիկական սարքավորանքի, հրաշրջման համար ճնշումային ջրմուղ համակարգերի (ներառյալ հրշեջ ճկափողերով և արտաթողման խողովակաոստերով հրշեջ ջրածորանները), կոյուղու համակարգերի հավաքակցման աշխատանքներ և ջրմուղային փոխկապակցված աշխատանքներ.

գ. ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի հավաքակցման աշխատանքները` ջեռուցման սարքավորանքի (էլեկտրական, գազի, նավթի, արևային ոչ էլեկտրական հավաքիչների) հավաքակցման աշխատանքներ և այդ աշխատանքների անբաժանելի մաս կազմող խողովակաշարերի, օդամուղերի անցկացման և նրբաթերթ մետաղի օգտագործմամբ իրականացվող այլ փոխկապակցված աշխատանքներ, կենտրոնական ջեռուցման կառավարման համակարգերի տեղադրում և տեխնիկական սպասարկում, կենտրոնական համակարգի և տարածքային ջեռուցման համակարգերի միացում, կենցաղային ջեռուցման կաթսաների և ջրաջեռուցիչների նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, շենքերում, գրասենյակներում օդափոխության, հովացման կամ օդի լավորակման սարքավորանքի հավաքակցման աշխատանքներ և այդ աշխատանքների անբաժանելի մաս կազմող խողովակաշարերի, օդամուղերի անցկացման և նրբաթերթ մետաղի օգտագործմամբ իրականացվող այլ փոխկապակցված աշխատանքներ.

դ. գազի համակարգերի հավաքակցման աշխատանքները` տարբեր գազերի մատակարարման (օրինակ` հիվանդանոցներում թթվածնի մատակարարման) համակարգերի հավաքակցման աշխատանքներ և գազի այլ սարքավորանքի միացման աշխատանքներ.

ե. մեկուսիչ աշխատանքները` ջերմամեկուսիչ աշխատանքներ, ներառյալ եղանակային պայմանների ազդեցությանը կայուն ջերմամեկուսիչ նյութերով արտաքին պատերի խոռոչների լցման, տաք և սառը ջրմուղ խողովակաշարերի, կաթսաների և խողովակների տարանջատիչների ջերմամեկուսացման, ձայնամեկուսիչ, հակահրդեհային պաշտպանության աշխատանքներ.

զ. ցանկապատերի և պարիսպների տեղադրման աշխատանքները` տարբեր նյութերից (մետաղացանցից, փայտից, մետաղից, ապակեթելքից) ցանկապատերի, պարիսպների և համանման պաշտպանակների տեղադրում տարբեր վայրերում` բակերում, խաղադաշտերի, մասնավոր սեփականությունների կամ արդյունաբերական շենքերի շուրջ, մետաղական փրկասանդուղքների հավաքակցման, հատուկ մասնագիտացում պահանջող աշխատանքներ.

է. այլ հավաքակցման աշխատանքները` վերելակների, շարժասանդուղքների, շարժվող մայթերի, պահանջող հատուկ մասնագիտացում, նորոգում և տեխնիկական սպասարկում, ավտոմատ և պտտվող դռների, փակոցափեղկերի և ծածկարանների հավաքակցման աշխատանքներ, տարբերանշանների տեղադրման աշխատանքներ, շանթարգելների հավաքակցման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված հավաքակցման աշխատանքներ, ներառյալ շենքերի հիմնական կոնստրուկցիաների կամ կառույցների կազմում չընդգրկված արտադրատեսակների հավաքակցում:

12) 110.3.3 տողում լրացվում են ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.

ա. սվաղի աշխատանքները` ներքին և արտաքին սվաղի աշխատանքներ` սվաղի շաղախի, սվաղի ցանցերի և այլ նյութերի օգտագործմամբ, չոր սվաղի թերթերով (սովորաբար գիպսից) պատերի երեսպատման աշխատանքներ.

բ. ատաղձագործական և հյուսնի աշխատանքները` ցանակացած նյութերից պատրաստված դռների և լուսամուտների բլոկների, շրջանակների, դռների և լուսամուտների (բացի ավտոմատ գործող և պտտվող դռներից), փեղկերի, ավտոտնակային տեսակի դռների, ամրացված կառուցվածքով կամ մետաղական թիթեղվածքով արտաքին դռների, հակահրդեհային դռների, ներքին սանդուղքների, ներկառուցված պահարանների, ներկառուցված խոհանոցային սարքավորանքի, մետաղական տարրերից շարժական միջնապատերի և կախովի առաստաղների, առանձնատներում ծածկապատշգամբների և ծաղկաջերմոցների տեղադրման աշխատանքներ և պատերի թիթեղապատում պանելներով, շերտաձողերով և այլ.

գ. հատակների և պատերի սալապատման աշխատանքները` շենքերի և այլ կառույցների ներքին կամ արտաքին մակերևույթների` պատերի, հատակների, մայթերի ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալերով, շենքերի արտաքին պատերի գեղազարդային երեսպատում խեցեգործական նյութերից, քարերից, աղյուսից և այլն.

դ. հատակների հարդարման, հատակների ու պատերի ծածկապատման աշխատանքները` գորգի, լինօլեումի և այլ ճկուն պատվածքներով հատակների ծածկապատում, ներառյալ զուգընթաց աշխատանքները, հատակների ծածկապատում փայտասալիկներով, մանրատախտակով, հատակների և պատերի երեսպատում այլ փայտե ծածկերով, ներառյալ զուգընթաց վերջնամշակման աշխատանքները` հղկումը, մոմով ողորկումը, կցվանքների հերմետիկացումը, պատերի պաստառապատման և այլ ճկուն պատվածքներով պատերի ծածկապատման, պաստառների հեռացման աշխատանքներ.

ե. ներկարարական աշխատանքները` շենքերի ներքին ներկման (առավելապես գեղազարդ) և համանման աշխատանքներ (լաքապատում և այլ), շենքերի արտաքին ներկման (սովորաբար արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար), շենքերում բազրիքների, ճաղերի, դռների ու լուսամուտների շրջանակների և այլնի ներկման, այլ ճարտարագիտական կառույցների ներկման, ներկերի հեռացման աշխատանքներ.

զ. ապակեպատման աշխատանքները (բացառությամբ լուսամուտներ)` ապակե պանելներով, հայելային պատերով և այլ ապակե արտադրատեսակներով պատման աշխատանքներ, լուսամուտների ապակիների տեղադրում և համանման ներքին աշխատանքներ.

է. գեղազարդ վերջնամշակման աշխատանքները` ստանդարտ կամ պատվերով պատրաստված մետաղական թիթեղների, գեղազարդ մետաղական արտադրատեսակների կամ ճարտարապետական մետաղական զարդանախշերի, ռադիատորների գեղազարդ վանդակների տեղադրման աշխատանքներ.

ը. այլ աշխատանքները` սենյակների հնչականության (ձայնականության) բարելավման աշխատանքներ` ակուստիկ պանելների, սալերի և այլ տարրերի տեղադրում ներքին պատերին և առաստաղներին, շինարարությունից հետո նոր շենքերի մաքրում, շենքերում և կառույցներում ավարտական և վերջնամշակման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:

13) 110.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.

ա. տանիքածածկման աշխատանքները` տանիքների կրող կառուցատարրերի հավաքակցման աշխատանքներ, շենքերի և կառույցների բոլոր տեսակի տանիքների ծածկապատման, ջրհորդանների, ճոռերի, տանիքային ջրթափերի (մետաղական և սալիկային) տեղադրման շինարարական աշխատանքներ.

բ. ջրամեկուսիչ աշխատանքները` հարթ տանիքների տանիք-պատշգամբների ջրամեկուսիչ, շենքերի և կառույցների արտաքին կառուցատարրերի և այլ ստորգետնյա կառույցների ջրամեկուսիչ, խոնավամեկուսիչ աշխատանքներ.

գ. փայտամածերի և լաստակների տեղադրման աշխատանքները` փայտամածերի, լաստակների, աշխատանքային հարթակների տեղադրման և կազմատման աշխատանքներ.

դ. ցցերի խփման և հիմնադրման աշխատանքները.

ե. բետոնե և երկաթբետոնե աշխատանքները` բետոնե շաղախի լցում կաղապարամածեր և այլ բետոնե և երկաթբետոնե աշխատանքներ (ընդհանուր հիմքերի, հոծ լաստակների, հենակների, հատակների և այլնի հիմնադրում), կաղապարամածային ձևերի և ամրանների արտադրության հետ կապված աշխատանքներ, շենքերի հիմքերի ուժեղացում, կառուցատարրերի չափսերով կամ շինարարության եղանակներով պայմանավորված հատուկ որակավորում կամ սարքավորանք պահանջող աշխատանքներ` շենքերի և կառույցների երկաթբետոնե կառուցատարրերի հավաքակցման համար, երկաթբետոնե գմբեթների և գմբեթ-թաղանթների հավաքակցման աշխատանքներ, հատուկ մասնագիտացում պահանջող շինարարական աշխատանքներ, ներառյալ երկաթբետոնե կառուցատարրերի պողպատե ամրանների ճկումը և եռակցումը շինարարական հրապարակներում.

զ. պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման աշխատանքները` հատուկ որակավորում պահանջող աշխատանքներ` պողպատե հիմնակմախքների հավաքակցման համար, շենքերի և այլ կառույցների` կամուրջների, կամրջաձև ամբարձիչների կամ էլեկտրական հաղորդագծերի հենասյուների պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման աշխատանքներ.

է. աղյուսի և քարի շարման աշխատանքները` աղյուսի, քարի ու քարե բլոկների շարման և քարի այլ աշխատանքներ.

ը. հավաքովի կառուցվածքների հավաքման և հավաքակցման աշխատանքները` հավաքովի կառուցվածքների տեղադրման, հավաքման և հավաքակցման աշխատանքներ, փողոցի բոլոր տեսակի սարքավորանքի (օրինակ` ավտոբուսների կանգառներում տաղավարներ, նստարաններ և այլն) տեղադրման ծառայություններ.

թ. այլ աշխատանքները` արդյունաբերական ծխնելույզների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, արդյունաբերական վառարանների և այլ հրակայուն ներպատվածքի կառուցման շինարարական աշխատանքներ, բացօթյա լողավազանների շինարարության, գեղազարդ բուխարիների տեղադրման ընդհանուր շինարարական աշխատանքներ, գոլորշիով մաքրման, ավազաշիթային մշակման և շենքերի արտաքին պատերի մշակման համանման մասնագիտացված շինարարական աշխատանքներ, ամբարձիչների և այլ շինարարական սարքավորանքի վարձակալություն գործարկուի (օպերատորի) հետ, երբ սարքավորանքը չի նախատեսված շինարարական որոշակի ծառայության համար, այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:

14) 110 տողից 111 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները:

15) 110 տողից 112 տողում առանձնացվում են հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները.

ա. 112 տողից 112.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները.

բ. 112 տողից 112.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները.

գ. 112 տողից 112.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների հիմնանորոգման աշխատանքները:

16) 110 տողից 113 տողում առանձնացվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ.

ա. 113 տողից 113.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները.

բ. 113 տողից 113.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները.

գ. 113 տողից 113.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքները:

7. «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» բաժինը լրացվում է աճողական կարգով տարեսկզբից` հաշվարկվում է հաշվետու ամիսների աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակի մեջ ներառվում են միայն շինարարության ոլորտում զբաղված աշխատողները: Ամսական հաշվետվությունում բաժինը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ:

8. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների» բաժինը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով:

1) Ա սյունակում` կառուցապատողի` պատվիրատուի անվանումը (այն դեպքում, երբ հաշվետու շինարարական կազմակերպությունը հանդես է գալիս որպես ենթակապալառու, ապա նշված սյունակում լրացվում է գլխավոր կապալառուի անվանումը):

2) 1-ին սյունակում` ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին I, II, III, IV եռամսյակներում կառուցապատողի կողմից կատարված շինարարության ծավալների վերաբերյալ տվյալները։

3) 1-ին սյունակից 2-4-րդ սյունակներում` ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների) վերաբերյալ տվյալները: