Համարը 
ԱԺՈ-243-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.11.02/78(1258) Հոդ.1017
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.10.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.10.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.11.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան


21 հոկտեմբերի 2016 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-243-Ն

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԾՐԱԳԻՐ

 

 

Երևան-2016

Հոկտեմբեր

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի ու հայության ամբողջ ներուժը: Անհրաժեշտ է հանրապետությունում իրականացվող արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝

- պաշտպանվածությունը,

- արժանապատվությունը,

- կենսամակարդակի բարձրացումը,

- արդար հասարակության մեջ ապրելը,

- լավատեսությունն ապագայի նկատմամբ:

Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների առկա փուլում զարգացման ստանդարտ մոտեցումները չեն կարող ձևավորել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են մեր մարտահրավերներին: Հաշվի առնելով նաև արտոնյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավման և ներքին շուկայի հաշվին արտադրողականության հետագա աճի սահմանափակ հնարավորությունները՝ անհրաժեշտ է վերլուծել և վերաիմաստավորել զարգացման մասին մեր պատկերացումներն ու մոտեցումները, հատկապես, պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսական աճի ներուժի, մրցակցության և մրցունակության վերաբերյալ: Այդ մոտեցումները մշակելիս հաշվի են առնվում առկա աշխարհաքաղաքական և անվտանգության սպառնալիքները, որոնցով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ զինված ուժերի թվակազմի, պահպանման և զարգացման պաշարների անհամաչափությունը երկրի բնակչությանը թելադրում է հատուկ լուծումների ներդրում, որի արդյունքում զինված ուժերը կդառնան առաջընթացը խթանող կարևորագույն ինստիտուտ:

Կառավարության գործունեության ռազմավարական խնդիրներն են լինելու՝

- Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովումը.

- 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կենսագործումը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի արդիականացումը.

- ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը.

- ընտրական համակարգի նկատմամբ վստահության ավելացումը.

- կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացումը.

- աղքատության դեմ պայքարը և միջին խավի ընդլայնումը.

- մարդկային կապիտալի զարգացումը և գործազրկության կրճատումը.

- սոցիալական արդարության հաստատումը.

- հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովումը բոլոր նրանց համար, ովքեր ստեղծում են ավելացված արժեք.

- արտահանմանն ուղղված արտադրության խթանումը.

- պետության աջակցությունն արագ տնտեսական աճ ապահովող նոր ձևավորվող նախագծերին.

- Հայաստանի ճանաչելիության և երկրի նկատմամբ վստահության, ներդրումային գրավչության բարձրացումը.

- Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը.

- պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումը.

- էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի շարունակական դիվերսիֆիկացիան.

- էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացումը և մասսայականացումը.

- շրջակա միջավայրի պահպանության բարելավումը.

- առողջապահության և կրթության ոլորտներում որակական աճի ապահովումը.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շարունակական համագործակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման խթանման համար.

- սոցիալական աջակցության հասցեականության բարձրացումը:

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ արդյունավետ կառավարում, մշտապես կատարելագործվող կառավարիչներ, պետություն-քաղաքացի հստակ և արդար հարաբերություններ, համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց զարգացումներին պատրաստ ու համարժեք արձագանքող տնտեսական քաղաքականություն և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն:

Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվեն ազգ-բանակ գաղափարը և «Հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Հայոց բանակը պետք է դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակի, արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման և նրա գործարար գաղափարները կյանքի կոչելու համար հնարավորություն ստեղծելու նպատակով կառավարությունը մշակված բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները՝

- արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում.

- տնտեսության երկարատև, կայուն և բարձր աճի ապահովում.

- պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում.

- սոցիալական ենթակառուցվածքների զարգացում և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում:

Տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով զարգացում ապահովելը չափազանց բարդ է: Այդ նպատակով կառավարությունն իր առջև խնդիր է դնում՝ սեղմ ժամկետում իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, եղած բյուջետային հնարավորությունների սահմանում առաջիկա վեց ամսում իրականացնել չափելի կարճաժամկետ միջոցառումներ, ինչպես նաև առաջարկել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների ծրագրեր՝ Հայաստանի տնտեսության զարգացման պայմանների նախանշմամբ: Ի լրումն առկա գործիքակազմի՝ երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով պլանավորվում է ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որտեղ նշված խնդրի լուծմամբ կզբաղվեն Հայաստանի, ինչպես նաև սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները:

 

1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1.1. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

 

Պետական կառավարման համակարգի օպտիմալացում

 

1) վստահված ոլորտի արդյունավետ կառավարումն ապահովելու համար կառավարության անդամների պաշտոնական լիազորությունների ավելացում և դրան համարժեք պատասխանատվության սահմանում.

2) առկա մարտահրավերների համատեքստում վարկային ծրագրերի արդյունավետության վերագնահատում և գերակայությունների սահմանում.

3) պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին ու տնտեսավարող սուբյեկտներին կոռուպցիայից զերծ ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերհանում ու վերացում, առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները նվազագույնի հասցնելը.

4) պետական կառավարման մարմինների հաշվետվողականության և թափանցիկության ավելացում, ինչպես նաև նրանց և քաղաքացիների ու տնտեսավարող սուբյեկտների միջև արդյունավետ հետադարձ կապի ստեղծում.

5) պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը.

6) պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից հրաժարում.

7) քաղաքացիներին և ներդրողներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համակարգերի ընդլայնում՝ օգտագործելով գոյություն ունեցող հարթակները և, որպես ծառայություններ մատուցողներ, ներգրավելով նաև մասնավոր սուբյեկտներին.

8) բոլոր հանրապետական գործադիր մարմինների համար կատարողականի առանցքային ցուցիչների սահմանում և ըստ դրանց վարկանշում, տարածքային կառավարման մարմինների գործունեության գնահատման նոր կարգի սահմանում.

9) հանրային ծառայողների մասնագիտական ունակությունների, ինչպես նաև աշխատանքային պարտականությունների կատարման աստիճանի գնահատման կատարողականության նոր չափանիշների ներդնում՝ հիմք ընդունելով պետական ծառայողի կերպարի արմատական վերափոխման հրամայականը.

10) հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, ծրագրային բյուջետավորման համակարգի ներդնում.

11) բյուջետային ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով բյուջետավորման գործընթացի հնարավորինս ավտոմատացում.

12) հարկաբյուջետային քաղաքականության իրականացման թափանցիկության և հաշվետվողականության աստիճանի բարձրացման նպատակով մասնագիտական ու հանրային հետադարձ կապի ապահովում.

13) 2017 թվականին պետությանը պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսական և ֆիդուցիար կառավարման մշտադիտանցման կենտրոնացված համակարգի ներդրում, ինչպես նաև այդ կազմակերպությունների գործունեության գնահատման համար որոշակի հաշվարկային ցուցանիշների համակարգի ներդրում:

 

Պետական գնումներ

 

1) վեց ամսվա ընթացքում՝

ա. գնման գործընթացների պարզեցում, պատվիրատուների թվի կրճատում և մասնակի կենտրոնացված համակարգի ներդրում,

բ. օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի համաձայն իրականացվող գնումների՝ թղթային եղանակով կազմակերպումից աստիճանական անցում էլեկտրոնային եղանակի՝ օգտագործելով պետական գնումների էլեկտրոնային հարթակը,

գ. հակամրցակցային երևույթների զսպման նպատակով գնման գործընթացներում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարութունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնում,

դ. գնման պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացի՝ էլեկտրոնային եղանակով կազմակերպում:

 

Էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում

 

1) բոլոր էլեկտրոնային և փաստաթղթային ծառայությունների գույքագրում և էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների թվի մեծացում.

2) պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման և ներդրման միջոցառումների իրականացում.

3) 2017 թվականին՝

ա. մասնագիտացված օղակի ստեղծում, որը միասնական տեսլականի հիման վրա կհամակարգի ՏՀՏ-ի ոլորտի զարգացման քաղաքականությունը,

բ. պետական և տեղական ՏՀՏ-ի համակարգերի փոխգործելիության պլատֆորմի ներդրման սկիզբ, որը նախադրյալներ կստեղծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգերում ցանկացած տեղեկատվության մուտքագրում միայն մեկ անգամ՝ ստեղծելով հասանելիություն բոլոր լիազորված օգտագործողների համար,

գ. բոլոր խոշորացված համայնքներում և հինգ քաղաքում կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրում.

4) 2018 թվականին բոլոր պետական մարմիններում ներդրված համակարգերի՝ միասնական մուտքի և նույնականացման համակարգի անցում:

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

1) սահմանամերձ համայնքներին տրամադրվող արտոնությունների շարունակականության ապահովում.

2) երեք ամսվա ընթացքում համայնքի զարգացման հնգամյա ծրագրերի մշակման նոր մեթոդիկայի մշակում, համայնքային գույքի, ֆինանսների կառավարման արդյունավետության ներքին և արտաքին հսկողական մեխանիզմների կատարելագործում.

3) վարչատարածքային փոփոխությունների շարունակականության ապահովում և 2017 թվականին շուրջ 150 համայնքի խոշորացում 18 փնջերում.

4) 2017 թվականի ընթացքում համայնքային այն ծառայությունների պատվիրակման մոդելների մշակում, որոնք կարող են ավելի մատչելի և որակով մատուցվել մասնավոր հատվածի կողմից.

5) երկու տարվա ընթացքում՝

ա. համայնքներին ֆինանսական շուկաները մատչելի դարձնելուն ուղղված իրավական փոփոխությունների իրականացում,

բ. 5 խոշորացված համայնքում պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումների իրականացում, որոնք ուղղված կլինեն համայնքային ծառայությունների մատուցմանը և համայնքում ձեռնարկատիրության զարգացմանը,

գ. առնվազն 45 գյուղական համայնքում ավելացված արժեք ապահովող ծրագրերի (ջերմոցներ, սառնարաններ, վերամշակման փոքր արտադրություններ, սպանդանոցներ և այլն) իրականացում.

6) հինգ տարվա ընթացքում խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրում, բյուջեի կազմման հարցերում ավագանու դերակատարության բարձրացում:

 

1.2. ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Ներդրումների խրախուսում և պաշտպանություն

 

1) մեկ տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում և գործունեության արդյունավետության բարձրացում.

2) 2017 թվականի ընթացքում՝

ա. ներդրումային ծրագրերի ֆինանսավորման աջակցության նպատակով պետության կողմից ներդրումային ֆոնդի ձևավորում՝ հետագայում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ գործող ֆոնդ ունենալու տեսլականով,

բ. գործարար միջավայրի և տնտեսական զարգացման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017 թվականի արդյունքներով Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու (Doing Business) վարկանիշում կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման՝ առնվազն 4 կետով,

գ. չաշխատող ակտիվների (այդ թվում՝ ֆինանսական հաստատություններում գրավադրված) վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրում,

դ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ներդրումների ներգրավման գործում դերակատարման ավելացում,

ե. որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի մշակում,

զ. դժվար իրացվող պետական գույքի դեպքում գույքի օտարման, մասնավորեցման ոլորտում առավել ճկուն մոտեցումների կիրառում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ներդրումային և սոցիալական պատասխանատվության բարձրացմանը:

 

Գործարարության զարգացում և խրախուսում

 

1) տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում՝

ա. նոր ստեղծվող ձեռնարկությունների, բարձր տեխնոլոգիական, ինովացիոն ձեռնարկությունների, գերակա համարվող ճյուղերում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների և որոշակի չափանիշներ բավարարող՝ մրցակցություն չունեցող նոր ձեռնարկությունների համար առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով (այդ թվում՝ հարկային արտոնությունների, էներգակիրների արտոնյալ սակագներ սահմանելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու միջոցով),

բ. խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքի պարբերական մշտադիտանցման և դրանց իրականացմանը խոչընդոտող խնդիրների վերհանման ու կարգավորման նպատակով,

գ. փոքր և միջին ձեռներեցության խթանման համալիր միջոցառումների իրականացման նպատակով.

2) մինչև 2016 թվականի ավարտը՝

ա. գործունեության որոշ տեսակների համար (ջերմոցային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներ և այլն) բնական գազի սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների վերաբերյալ առաջարկի ներկայացում,

բ. աջակցության ցուցաբերում, որպեսզի բնական գազ մատակարարող ընկերությունը սպառող կազմակերպությունների համար կիրառի գործունեության ընդլայնումը խթանող մոտեցումներ (օրինակ՝ որոշակի ծավալից ավելի գազ սպառելուց հետո ավելի ցածր սակագներ առաջարկելու միջոցով).

3) վեց ամսվա ընթացքում՝

ա. տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում,

բ. տնտեսական ակտիվությունը, տնտեսավարողների մրցակցությունը սահմանափակող իրավանորմերի մշտադիտանցում և վերհանված խոչընդոտների վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացում, տնտեսավարողների համար կանխատեսելի և ընկալելի տնտեսական միջավայրի ստեղծում,

գ. գործարար համայնքի ներկայացուցիչների հետ առավել արդյունավետ համագործակցության ինստիտուցիոնալ հարթակի ձևավորում,

դ. պետական մասնակցությամբ ընկերություններում պետական բաժնեմասի ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով մասնավորեցման հնարավորությունների ուսումնասիրում.

4) 2017 թվականին՝

ա. գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների և լիցենզիաների ցանկի կրճատում ու տրամադրման գործընթացների առավելագույն պարզեցում,

բ. առնվազն վեց ոլորտում տեսչական գործառույթների փոփոխություն` պատժող մեխանիզմները հնարավորինս կանխարգելող մեխանիզմներով փոխարինելով,

գ. որակի հսկողության բարձր մակարդակ ունեցող երկրներից որոշակի ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխան փաստաթղթեր (հավաստագրեր, լաբորատոր փորձաքննության արդյունքներ և այլն) ներկայացնելու ժամանակ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի զննման կամ լաբորատոր փորձաքննության պահանջների վերանայում և կրճատում,

դ. բիզնես հաշտարարի ինստիտուտի հայեցակարգի մշակում և 2018 թվականին ինստիտուտի գործարկում,

ե. արժեթղթավորման օրենսդրության փոփոխությունների նախաձեռնում և դրան համապատասխան՝ ինստիտուցիոնալ դաշտի ձևավորում,

զ. ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի համար Հայաստանում ստեղծվելու ու գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորում:

 

Արտահանման խթանում

 

1) տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում հետևյալ ուղղություններով՝

ա. արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վերանայում և արդիականացում,

բ. Հայաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացում, մուտքի հնարավորությունների ընդլայնում և հայրենական ապրանքներն արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացնելուն ուղղված միջոցառումների իրականացում,

գ. տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ տնտեսական համագործակցության ակտիվացում՝ հայկական ապրանքների համար այդ երկրներ մուտք գործելու առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով,

դ. 2017 թվականի ընթացքում մասնագիտացված արտահանող կառույցների (այդ թվում՝ լոգիստիկ ընկերությունների) ձևավորմանը և հզորացմանն ուղղված աջակցության մեխանիզմների ներդրում ու կիրառում,

ե. հավատարմագրման ազգային համակարգի միջազգային ճանաչման ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունում տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի (փորձարկման արձանագրությունների և համապատասխանության սերտիֆիկատների) ճանաչումն արտերկրում ապահովելու համար,

զ. Հայաստան վերազգային կորպորացիաների մուտքի համար խթանող դաշտի ձևավորում, վերազգային կորպորացիաների ցանցերում հայկական կազմակերպությունների դիրքավորման հնարավորությունների բացահայտում և իրացում.

2) 2017 թվականից սկսած՝

ա. արտահանման խրախուսման նպատակով ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում,

բ. արտահանման ապահովագրության կատարելագործում, արժութային ռիսկերի զսպման նոր գործիքների (օրինակ՝ ածանցյալ ֆինանսական գործիքների) ներդրում,

գ. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հայկական արտադրանքի արտահանման գործում դերակատարման ավելացում:

 

Հարկային և մաքսային համակարգեր

 

1) մաքսային փաստաթղթավորման առավել բարձր մակարդակ ունեցող երկրներից ներմուծվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի մեխանիզմների կատարելագործում՝ գործարքի գնի մեթոդով (օրինակ՝ հիմք ընդունելով արտահանման հայտարարագրի համար հիմք հանդիսացած փաստաթղթերը).

2) տնտեսությունում կատարվող գործարքների ամբողջական փաստաթղթավորման մշակույթի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացում` կարևորելով հատկապես խոշոր տնտեսավարողների կողմից իրականացվող գործարքների լիարժեք փաստաթղթավորումը.

3) հարկային և մաքսային ոլորտին առնչվող համաձայնագրերի ցանցի ընդլայնում, այդ թվում` կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կնքումը հատկապես այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի կամ ակնկալում է ձևավորել ակտիվ առևտրատնտեսական կապեր, ինչպես նաև հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման համաձայնագրերի ցանցի ընդլայնում.

4) վեց ամսվա ընթացքում՝

ա. հարկային և մաքսային մարմինների գործուն մեխանիզմների ներդրում, որոնք կապահովեն՝

- հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը,

- օրինապահ հարկատուների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը,

- հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկությունը, արդյունավետության չափելիությունն ու հաշվետվողականության բարձրացումը,

բ. ապրանքների ներմուծման ընթացակարգերը և դրանց վրա ծախսվող ժամանակը կրճատելու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող ներմուծման գործառնությունների ռիսկայնության աստիճանի գնահատման նոր համակարգի ներդրումը,

գ. ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման ընթացակարգի պարզեցումը,

դ. հարկային և մաքսային վարչարարության իրականացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով վարչարարության գործընթացի պարզեցումը և ամբողջական անցումը հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի.

5) 2017 թվականի ընթացքում՝

ա. գույքահարկով հարկման մեխանիզմների վերանայում՝ նպատակ ունենալով խթանել պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը,

բ. հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով վեց ամսվա ընթացքում հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշների վերանայում,

գ. օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակի ընդլայնում,

դ. ինքնազբաղված անձանց համար առավել արտոնյալ պայմանների սահմանում,

ե. հայրենադարձների անձնական գույքի ներմուծման ընթացակարգերի պարզեցում:

 

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

Զբոսաշրջության զարգացում

 

1) առկա զբոսաշրջային արդյունքների/ծառայությունների թիրախավորված փաթեթավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա.

2) Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացում` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով՝ կարևորելով առցանց սոցիալական հարթակներում Հայաստանի գովազդումը.

3) վեց ամսվա ընթացքում՝

ա. զբոսաշրջային ծառայությունների և ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդնում,

բ. 60 գյուղական բնակավայրերում գյուղական զբոսաշրջության փորձնական ծրագրի մեկնարկ, մեկ տարվա արդյունքների ամփոփման հիման վրա գյուղական զբոսաշրջության զարգացման ազգային ծրագրի մեկնարկ,

գ. առնվազն 5 քարանձավներ զբոսաշրջային վայր դարձնելու նպատակով մրցույթների նախաձեռնում,

դ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» զբոսաշրջային ռազմավարության մշակում.

4) 2017 թվականին՝

ա. զբոսաշրջության մեծ ներուժ ունեցող նոր ուղղությունների (լեռնագնացություն, հեծանվորդություն, էքստրեմալ տուրիզմ, էկոտուրիզմ, առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու և այլն)՝ արդեն իսկ գործող մասնավոր նախաձեռնություններին աջակցություն և զարգացման ծրագրի մշակում՝ նպատակ ունենալով 5 տարվա ընթացքում առնվազն եռապատկել զբոսաշրջիկների թիվը,

բ. առանց արտոնագրի մուտք գործելու հնարավորություն ունեցող քաղաքացիների երկրների և սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր ստանալու հնարավորություն ունեցող քաղաքացիների երկրների ցանկի ընդլայնում,

գ. առնվազն 20 զբոսաշրջության վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջության վայր դարձնելու ծրագրի մշակում:

 

Գյուղատնտեսություն

 

1) երեք ամսվա ընթացքում՝

ա. սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման վերաբերյալ հայեցակարգի մշակում,

բ. անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի մշակում՝ ուղղված անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավմանը,

գ. բնակլիմայական աղետներից (երաշտ, կարկտահարություն և այլն) վնասների կանխարգելման հայեցակարգի մշակում,

դ. ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգի մշակում.

2) սննդամթերքի որակի և անվտանգության բարձրացման նպատակով կենդանական ծագման սննդի հիգիենայի միջազգային ընդունված պահանջների տեղայնացում՝

ա. 2017 թվականից սկսած՝ մսի համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերում և սպանդանոցային մորթի ենթարկված մսի դրոշմավորման պահանջի կիրառում,

բ. 2017 թվականից սկսած՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021 թվականն ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով.

3) հայկական կոնյակի վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանումով՝ պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքաչափերի և հաշվարկման մեթոդի քննարկում,

բ. 2018 թվականին գինեգործական արտադրանքի մակնշում՝ ըստ իզոտոպային բաղադրության փորձաքննության արդյունքների.

4) պտղատու ինտենսիվ այգիների հիմնման խթանման նպատակով`

ա. 2017 թվականին, տարվա ընթացքում տնկանյութի և խաղողի պատվաստված տնկանյութի արտադրությամբ զբաղվող գենոֆոնդի պահպանության և ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զարգացման գիտաարտադրական կենտրոնի ստեղծում,

բ. 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար համապատասխան պայմանների ստեղծում.

5) 2017 թվականին՝

ա. անտառապատման և անտառավերականգնման ծավալների ընդլայնում,

բ. չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավման և ոռոգվող տարածքների ընդարձակման մեխանիզմների մշակում,

գ. գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման ուղղությամբ միջոցառումների իրականացում.

6) 2017 թվականից սկսած՝

ա. հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի գնի մասնակի սուբսիդավորման ծրագրերի իրականացում,

բ. սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործում,

գ. սերմնաբուծական մասնագիտացված տնտեսություններին բարձր վերարտադրության սերմերի արժեքի մասնակի սուբսիդավորում՝ նախապայման համարելով գյուղացիական տնտեսություններին վերարտադրված որակյալ սերմերի մրցակցային գներով մատակարարումը,

դ. գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման համար տոհմային տնտեսություններին հանրապետությունում իրացված տոհմային մատղաշի արժեքի մասնակի սուբսիդավորում,

ե. կոոպերատիվների անդամ տնտեսություններում կաթի արտադրության ծավալների խթանման և որակական հատկանիշների բարելավման համար կոոպերատիվներին հավաքման սառնարանային կետերի և վերամշակման արտադրամասերի կառուցման աջակցություն,

զ. գյուղացիական տնտեսությունների համար մասնագիտական դասընթացների կազմակերպում.

7) երկրի գինեգործության վարկանիշի և մրցունակության բարձրացում՝

ա. 2017 թվականին Հայաստանում «Գինու աշխարհ» համաժողովի կազմակերպում,

բ. միջազգային մրցույթին հայկական գինիների մասնակցության աջակցություն,

գ. երեք տարվա ընթացքում գինու որակի տեղական չափորոշիչների և չափանիշների համապատասխանեցում միջազգային պահանջներին (ԵՄ, ԵՏՄ և Ասիական երկրների պահանջներին համապատասխան):

 

Տրանսպորտ, կապ և ՏՀՏ-ի ոլորտ

 

1) տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների զարգացման ռազմավարական ծրագրերի շարունակական իրականացում.

2) ՏՀՏ-ի գործարար համայնքի հետ համագործակցության համալիր միջոցառումների իրագործում ոլորտում առկա խոչընդոտները բացահայտելու և լուծման ուղիներ համատեղ գտնելու համար.

3) վեց ամսվա ընթացքում ՏՀՏ-ի և ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանն աջակցող միջազգային կառույցների ֆինանսական և տեխնիկական աջակցության ծրագրերի գույքագրում, պետական աջակցության ծրագրերի օպտիմալացում և արդյունավետության բարձրացում.

4) 2017 թվականին՝

ա. ՏՀՏ-ի ոլորտի խթանման և հայաստանյան շուկա նոր միջազգային ընկերությունների մուտքի ապահովման նպատակով միջազգային հարթակներում առնվազն 2 թիրախային միջոցառումների իրականացում,

բ. արտակարգ իրավիճակների համար կիրառվող տվյալների վերականգնման ծրագրի մշակում,

գ. «խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգի մշակում,

դ. ՏՀՏ-ի ոլորտի ուսումնական, հետազոտական կենտրոնների ծրագրերի շարունակական իրականացում ու զարգացում,

ե. ավտոտրանսպորտի տեխնիկական զննման նոր կանոնակարգերի մշակում, տեխնիկական զննման կտրոնների փոխարինում էլեկտրոնային համակարգով և տեխնիկական զննման փաստացի իրականացման վերահսկողական մեխանիզմների ներդրում,

զ. տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի վերանայում` հավասար մրցակցային պայմաններ սահմանելով տաքսամոտորային ծառայություններ մատուցողների միջև,

է. միջպետական, իսկ մինչև 2019 թվականը բոլոր հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ճանապարհային ակտիվների կառավարման մեկ միասնական համակարգի ներդնում,

ը. ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրումների կանոնակարգում,

թ. միջազգային չափանիշներին համահունչ որակյալ փոստային ծառայությունների մատուցման նպատակով ազգային փոստային օպերատորի կառավարչի ընտրության մրցույթ.

5) 2018 թվականին պետություն-մասնավոր համագործակցությամբ տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծում.

6) երկու տարվա ընթացքում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործընթացների կանոնակարգում.

7) ավիափոխադրումների շուկայի ծավալի և աշխարհագրության ընդլայնման և բյուջետային ավիաընկերությունների կողմից դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան չվերթերի իրականացման նախադրյալների ստեղծում, ավիափոխադրողներին երթուղիների սպասարկման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցում` առցանց համակարգի ներդրման միջոցով:

 

Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ

 

1) տարածաշրջանում իրացման նոր շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների ակտիվ կերպով իրականացում.

2) 2017 թվականին՝

ա. վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագրի մշակում և 2018 թվականին ծրագրի մեկնարկ,

բ. նոր կառուցվող և վերակառուցվող բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում պարտադիր էներգախնայողության չափանիշների սահմանում, 2018 թվականից էներգետիկ փորձաքննության իրականացման ապահովում և չափանիշների կիրառում,

գ. հանքարդյունաբերության ոլորտում տատանվող գների ազդեցությունը մեղմող միջոցառումների մշակում.

3) ընդերքօգտագործման իրավունքի մրցակցային տրամադրման, ընդերքի արդյունավետ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև 2017 թվականին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցության հայտի ներկայացում.

4) օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքների հետևողական իրականացում՝ մինչև 2018 թվականն այն առցանց հասանելի դարձնելով բոլոր հնարավոր ներդրողների համար.

5) խմելու ջրի համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, հանրապետության 730 հազարից ավելի բաժանորդների համար կանխատեսելի և միաժամանակ միասնական և մատչելի սակագներ ապահովելու նպատակով եռամսյա ժամկետում միջազգային հեղինակություն վայելող օպերատորի ներգրավում.

6) նախատեսված ժամկետում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելը.

7) նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման նպատակով քննարկումների ու հնարավոր ներդրողների հետ բանակցությունների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացում.

8) 2019 թվականին Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր էլեկտրահաղորդման գծերի շինարարության ավարտ.

9) Կլիմայի ներդրումային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակներում արևային համակարգային կայանների կառուցում 2017-2019 թվականներին.

10) հողմային էլեկտրական կայանների կառուցման մասնավոր ծրագրերի աջակցություն՝ այդ ուղղությամբ նաև օրենսդրական խթանների մշակում.

11) 2017-2018 թվականներին «Կարկառ» կոչվող տեղանքում տնտեսական շահավետության տեսանկյունից երկրաջերմային պաշարների վերջնական հաստատման դեպքում էլեկտրակայանի կառուցման ներդումային ծրագրի կազմում ու մասնավոր ներդրողի ներգրավման նպատակով մրցույթի իրականացում.

12) ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ծրագրերի, ինչպես նաև ոռոգման ջրամատակարարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլային և շարունակական իրականացում:

 

1.3. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՓՅՈՒՌՔ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծված արտաքին քաղաքական ուղենիշերի հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման համար արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու՝

1) ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա.

2) արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչի ամրապնդմանը.

3) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը նպաստելուն.

4) Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը.

5) Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը.

6) եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը.

7) անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը.

8) հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորմանը.

9) փոխշահավետ համագործակցության ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկող ԱՊՀ մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացմանը.

10) Չինաստանի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի երկրների հետ համագործակցության հարաբերությունների զարգացմանը.

11) Մերձավոր Արևելքի ավանդական գործընկեր երկրների հետ փոխգործակցության շարունակմանը.

12) Ամերիկա մայրցամաքի երկրների հետ համագործակցության զարգացմանը.

13) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը.

14) ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը.

15) Եվրոպական միության հետ գործընկերության ընդլայնմանը, համագործակցության իրավական նոր շրջանակի ձևավորմանը.

16) ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությանը.

17) ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածությանը և Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը.

18) Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության ներգրավվածության խորացմանը.

19) ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակմանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը.

20) միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը.

21) Հայաստանի տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, զարգացմանն ու դիվերսիֆիկացիային, հայրենական արտադրանքի արտահանմանը, նոր շուկաների բացահայտմանը, արտաքին ներդրումների և դեպի Հայաստան զբոսաշրջիկների քանակի ավելացման խրախուսմանը.

22) օտարերկրյա պետություններում Հայաստանի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը.

23) արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին, այդ թվում՝ սիրիահայերին աջակցության ցուցաբերմանը.

24) օտարերկրյա պետություններում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը.

25) միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնելուն, բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձևավորմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

 

ՍՓՅՈՒՌՔ

 

1) Հայաստանի Հանրապետության կառավարության օժանդակությամբ «Մեկ պատուհանի սկզբունքով» գործող կառույցի ստեղծում՝ սփյուռքահայերին խորհրդատվական ծառայություններ տրամադրելու, բիզնես ծրագրեր առաջարկելու, ներդրումների սահուն իրականացմանն օգնելու համար.

2) սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրմանն ուղղված ծրագրերի շարունակական իրականացում.

3) համահայկական կառույցների հետ համատեղ հայապահպան ծրագրերի մշակում՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և աջակցելով երիտասարդության հայոց լեզվի ուսուցմանը, կրթական այլ ծրագրերի մեջ նրանց ներգրավմանը.

4) Հայաստան այցելությունների և հայրենաճանաչության նոր ծրագրերի իրականացում.

5) Հայաստանում և սփյուռքում սփյուռքահայ ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում.

6) սփյուռքում ստեղծված մասնագիտական ընկերակցությունների հետ համագործակցություն և դրանց գործունեության ակտիվացում Հայաստանի Հանրապետությունում.

7) վիրահայության, այդ թվում՝ Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանը, մայրենի լեզվի պահպանմանը, երիտասարդական և մշակութային կենտրոնների նյութատեխնիկական բազայի զարգացմանն աջակցության ծրագրերի իրականացում:

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1) ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար ռազմական կարողությունների ստեղծմանն ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում.

2) զինված ուժերի ազգային կարողությունների և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացում.

3) զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացում. մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարմանը զուգահեռ՝ հանրային իրազեկման պատշաճ ապահովում, բանակ-հասարակություն կապի զարգացում, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ապահովում, ինչպես նաև հայրենասիրության, բարոյական նորմերի, կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդում.

4) զինված ուժերի քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության և հանրային հաշվետվողականության ապահովում.

5) պաշտպանական ռազմավարական պլանավորման, ծրագրային բյուջետավորման ներդրման, ռազմական ոլորտի գնումների գործընթացի և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացում.

6) ռազմաարդյունաբերական համալիրի արդյունավետության և տնտեսական շահավետության ապահովման և այդ ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ աշխատանքների իրականացում.

7) արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգի ստեղծում, ռազմական կրթության ոլորտում ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերի ներդրում.

8) զինված ուժերի զորային օղակում արհեստավարժ բաղադրիչի ընդլայնում, պայմանագրային զինծառայողներով համալրում, կրտսեր հրամանատարական օղակում՝ արհեստավարժ ենթասպաների ընդգրկում.

9) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովում, զինծառայողների համար բարձրակարգ բուժօգնության կազմակերպման բարելավում.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և փոխհատուցումների մասին տեղեկատվության հասանելիության մակարդակի բարձրացում.

11) պահեստազորային և զորահավաքային պատրաստության համակարգի կատարելագործում, զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցության ապահովում՝ զինվորական ծառայությունը դիտարկելով որպես կրթության և դաստիարակության, օրինապաշտ քաղաքացու ձևավորման կարևոր գործընթաց.

12) զինվորական ծառայությունն ավարտելուց հետո զինծառայողների՝ հասարակության մեջ վերաինտեգրման ուղղությամբ նպատակային ծրագրի իրականացում.

13) կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում:

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ

 

1) ազգային անվտանգության և իրավապահ համակարգերի ռազմավարական բարեփոխումների շարունակականության ապահովում.

2) ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման համակարգերի հետևողական կատարելագործում.

3) սահմանադրական կարգի պահպանությունն ապահովող անվտանգության համակարգի հետևողական զարգացում.

4) անվտանգության սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության (դրա բոլոր դրսևորումներով), զանգվածային ոչնչացման զենքի և թմրանյութերի տարածման ու տարանցման, փողերի «լվացման», կիբերհանցագործությունների, մարդկանց առևտրի կանխում և չեզոքացում.

5) տեղեկատվական անվտանգության համակարգերի կատարելագործում, սպառնալիքների կանխատեսման, հայտնաբերման, գնահատման, ձևերի ու մեթոդների արդիականացում.

6) անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամանակակից համակարգերի ներդրում.

7) միջազգային կառույցների և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության խորացում.

8) ազգային անվտանգության և իրավապահ այլ մարմինների կարողությունների զարգացում.

9) մեկ տարվա ընթացքում համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնում.

10) օպերատիվ տեղեկատվական և օպերատիվ կառավարման ենթակառուցվածքների զարգացում, այդ թվում՝ մեկ տարվա ընթացքում ոստիկանությունում օպերատիվ տեղեկատվական կենտրոնի ստեղծում և երկու տարվա ընթացքում Գյումրի և Վանաձոր քաղաքներում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում:

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

 

1) վեց ամսվա ընթացքում աղետների վաղ ազդարարման համակարգի զարգացում՝ 10 համայնքում.

2) մեկ տարվա ընթացքում՝

ա. աղետների ռիսկերի բացահայտման և գնահատման համակարգի ներդրում 10 համայնքում,

բ. 2 համայնքում սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրում,

գ. ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում թվային կապի ամբողջական համակարգի ներդրում.

3) երկու տարվա ընթացքում՝

ա. տարածքային պաշտպանության համակարգի ձևավորում,

բ. արտակարգ իրավիճակների հոգեբանական արձագանքման համակարգի ներդրում,

գ. 10 սահմանամերձ բնակավայրերում՝ յուրաքանչյուրում մեկական քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ստեղծում,

դ. հանրապետության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի հաշվառման, հավաքման, պահեստավորման և ոչնչացման համակարգի ձևավորում՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում կառուցվելիք պահեստարանի հիման վրա.

4) երեք տարվա ընթացքում՝

ա. համայնքային զարգացման ծրագրերում աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչների ներդրում,

բ. պետական փրկարարական համակարգի տեխնիկական վերազինում 3 մարզում և 39 հրշեջ-փրկարարական ավտոմեքենայի ավելացում:

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

 

Մարդու իրավունքներ և արդարադատություն

 

1) ընտրական գործընթացների նկատմամբ վստահության աճի ապահովում, այդ թվում` եռամսյա ժամկետում, համաֆինանսավորելով Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական գործընթացների օրինականությունն ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացումը, ներառյալ՝ տեխնիկական սարքավորումների ձեռքբերումն ու գործարկումը.

2) վեցամսյա ժամկետում՝

ա. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի բարեփոխում՝ օբյեկտիվ չափանիշների սահմանման միջոցով ապահովելով գործընթացի արդյունավետությունը և կանխատեսելիությունը,

բ. մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների 2017-2019 թվականների ծրագրի հաստատում,

գ. դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի բարելավում, մասնավորապես, առավել հստակեցնելով դատական ակտերի հարկադիր կատարման ժամկետները, նվազեցնելով հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունները,

դ. հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու համակարգի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում,

ե. օրենսդրական գործընթացի բարելավում՝ ներդնելով օրենքների կիրառման մոնիթորինգի, օրենքի նախագծերի պլանավորման, նախագծերի կազմման, կարգավորման ազդեցության գնահատականների տրամադրման արդյունավետ համակարգեր,

զ. 11 քրեակատարողական հիմնարկներում առողջության առաջնային պահպանման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ապահովում.

3) 2017 թվականի ընթացքում՝

ա. ողջամիտ ժամկետում գործերի քննությունն ապահովող օրենսդրական կարգավորումների կատարելագործում, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության գնահատման արդյունավետ կառուցակարգերի և չափանիշների ներդրում,

բ. դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգի զարգացում (էլեկտրոնային եղանակով հայցադիմումներ, դիմումներ, ապացույցներ, միջնորդություններ ներկայացնելը և դատավարական այլ գործողությունների կատարում, գործերի նյութերին առցանց ծանոթանալու, պատճենների ստացման ապահովում, առցանց եղանակով դատական նիստերին հետևելու և հեռավար դատավարություններ իրականացնելու հնարավորություն),

գ. էներգախնայողության ծրագրի իրականացում՝ 10 քրեակատարողական հիմնարկներում՝ կատարելով շենքերի ջերմային և հիգիենիկ հարմարավետության ապահովման աշխատանքներ,

դ. պրոբացիայի պետական ծառայության գործունեության բարելավում, այլընտրանքային խափանման միջոցների և քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անվտանգության միջոցների կիրարկման ապահովում՝ պրոբացիայի պետական ծառայության միջոցով:

 

Կոռուպցիայի դեմ պայքար

 

1) պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսևորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում.

2) եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում.

3) վեցամսյա ժամկետում՝

ա. հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով,

բ. հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործում,

գ. գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի օրենսդրորեն ընդլայնման և փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառումների իրականացում,

դ. շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում,

ե. ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումների իրականացում,

զ. կանխիկ գործառնությունների սահմանափակումը նախատեսող իրավակարգավորումների սահմանում.

4) մեկ տարվա ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար ավելի խիստ պատասխանատվություն նախատեսող օրենսդրության մշակում՝ հաշվի առնելով առավել բարձր վտանգավորության աստիճանը:

 

1.4. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

1) հանրակրթության ոլորտ՝

ա. եռամսյա ժամկետում յուրաքանչյուր դպրոցում բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովում,

բ. վեցամսյա ժամկետում միջին բեռնվածության և թերբեռնված դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմի մշակում,

գ. վեցամսյա ժամկետում դպրոցի զարգացման ծրագրի կազմման մեթոդաբանության հաստատում և ներդնում,

դ. 2017 թվականի ընթացքում նախակրթարանները 12-ամյա կրթության համակարգում (1+11) ներառելու արդյունավետության ուսումնասիրություն,

ե. 2017 թվականի ընթացքում գյուղական համայնքներում կրթության որակի և հեղինակության բարձրացմանն ուղղված ծրագրերի, հանրակրթական առարկաների ինքնուրույն սովորելու հնարավորության ընձեռում՝ տեսադասերի հասանելիությունն ապահովելու միջոցով,

զ. 2017 թվականի ընթացքում բնագիտական առարկաների և մաթեմատիկայի տեսադասերի ապահովում՝ առնվազն 7-8 դասարանների համար,

է. մեկ տարվա ընթացքում կրթական ծրագրերի վերանայում՝ համապատասխանեցնելով արդի պահանջներին (օրինակ` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր, առավել կմեծացվեն բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերը),

ը. 2017 թվականից կայուն դպրոցական սննդի ազգային ծրագրի ներդնում մեկ սահմանամերձ մարզի բոլոր դպրոցներում,

թ. ֆիզիկական կրթության զարգացում և առողջ ապրելակերպի ներդրում ու քարոզում դպրոցական առօրյայում,

ժ. 2017 թվականին «Արարատյան բակալավրիատի» և կրթության գերազանցության ազգային ծրագրի ներառմամբ ազգային կրթակարգի վերջնական ձևավորում.

2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտ՝

ա. 2017 թվականին ուսումնական հաստատությունների ծրագրերի արդիականացում և համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին.

3) բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտ՝

ա. վեց ամսվա ընթացքում բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծում,

բ. 2017 թվականի ընթացքում ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագործակցության ապահովման հնգամյա գործընթացի սկիզբ՝ ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով,

գ. երկու տարվա ընթացքում պետական պատվերից անցում նպատակային և կրթաթոշակային ֆինանսավորման,

դ. բոլոր վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում՝ 70 տարեկանով,

ե. բարձրագույն կրթության որակի ապահովման և հավատարմագրման գործընթացների կատարելագործում, այդ թվում՝ կույր գնահատումների ավելացման և վերաքննությունների աստիճանական բացառման միջոցով,

զ. բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում դնել ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացը.

4) գիտություն՝

ա. 2017 թվականին գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացում` եվրոպական երկրների հետ համադրելի համակարգ ստեղծելու նպատակով,

բ. 2017 թվականին գիտահետազոտական կազմակերպությունների վարչական պաշտոններում աշխատանքային տարիքի սահմանափակում 70 տարեկանով,

գ. 2018 թվականից սկսած գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասի ուղղորդում դեպի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրեր:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1) 2017 թվականից սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, այդ թվում՝ զբաղվածության ապահովմանն ուղղված նոր ծրագրերի ներդրում.

2) մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրում.

3) սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնում, մինչև 2016 թվականի ավարտը երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարում առցանց դիմումների հիման վրա, 2017 թվականի հունվարից, անկախ բնակության վայրից, ցանկացած տարածքային կենտրոնից կենսաթոշակների և նպաստների վճարման համար դիմումների ներկայացում.

4) եռամսյա ժամկետում անապահովության գնահատման մոտեցումների ու մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցումը.

5) 2017 թվականի ընթացքում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերափոխում ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոնների՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը լիարժեք իրացնելու նպատակով.

6) 2017 թվականից՝

ա. սոցիալական պաշտպանության ոլորտի որոշ ծրագրեր և ծառայություններ պատվիրակման միջոցով իրականացնելու համար անհրաժեշտ հնարավորությունների ստեղծում և երեք տարվա ընթացքում դրանց իրագործում՝ մրցակցային սկզբունքով,

բ. հաշմանդամության սահմանման նոր մոդելի փորձնական կիրառում և հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի իրականացում՝ գնահատված կարիքներին համապատասխան.

7) երեք տարվա ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտանցման և գնահատման էլեկտրոնային համակարգի ներդրում.

8) աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի նախատեսում՝ հատկապես փոքր և գերփոքր ձեռնարկությունների համար, ինչպես նաև կամավորական աշխատանքի բազմոլորտ ներդրմանն անհրաժեշտ հիմքերի ապահովում:

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

1) առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության, հասանելիության ապահովման շարունակական աշխատանքների իրականացում.

2) կանխարգելիչ բժշկության համակարգի շարունակական զարգացում.

3) դեղերի պետական գնումների համակարգի բարելավում, GMP ստանդարտների ներդրման շարունակականության ապահովում.

4) երեք ամսվա ընթացքում ծխելու դեմ պայքարի ազգային ծրագրի ընդունում՝ որպես հիմնական ծրագրային ուղղություններ ներառելով, մասնավորապես, հանրային վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակումների ընդլայնումը, ծխելու վնասակարության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խթանումը.

5) 2017 թվականին՝

ա. պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացում,

բ. էլ-առողջապահության տեղեկատվական համակարգի աստիճանական ներդրման սկիզբ,

գ. բժշկական հաստատությունների դեմ քաղաքացիների ներկայացրած բողոքների ուսումնասիրման և վեճերի լուծման երկաստիճան համակարգի (առաջին մակարդակ՝ բուժհաստատությունների ներսում բողոքների քննության ինստիտուտ և երկրորդ մակարդակ՝ անկախ մարմնի` բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ) ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում, 2018 թվականից բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի գործարկում,

դ. ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքների շարունակում.

6) երկու տարվա ընթացքում միջազգային (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) և օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում և ներդրում.

7) էլ-առողջապահության համակարգի ամբողջական ներդրումից հետո պետպատվերի շրջանակներում վճարման մեխանիզմի փոփոխություն գործող կանխավճարայինից փաստացի հետվճարայինի:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1) օրենսդրական կարգավորումներին համահունչ՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության շարունակական վերականգնում և պահպանություն.

2) վեց ամսվա ընթացքում՝

ա. Ախուրյանի և երեք տարվա ընթացքում` Սևանի, Հրազդանի և Հյուսիսային ջրավազանային տարածքների կառավարման պլանների հաստատում,

բ. ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակում,

գ. «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի հաստատում.

3) մեկ տարվա ընթացքում էկոլոգիական կրթության ու դաստիարակության մոտեցումների մշակում.

4) 2017 թվականին՝

ա. էկոլոգիական քաղաքականության օրենսդրական նոր հենքի ստեղծում,

բ. կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգի մշակում, կանաչ տնտեսության ազգային կենտրոնի ձևավորում,

գ. առնվազն 20 կետում Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգերի ներդրում.

5) երեք տարվա ընթացքում՝

ա. ռեկուլտիվացիոն ֆոնդի կառավարման համակարգի ներդրում,

բ. ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգերի ձևավորում, բնապահպանական հսկողության և վերահսկողության համակարգերի ուժեղացում,

գ. բնության հատուկ պահպանվող տարածքների («Ջերմուկ» ազգային պարկ, Իջևանի անտառային արգելավայր, «Լոռու լճեր» պահպանվող լանդշաֆտ և այլն) ընդլայնում և դրանց կառավարման համակարգերի կատարելագործում,

դ. նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառների ապօրինի հատումների կանխման համակարգի ներդրում,

ե. Երևան քաղաքում բուսաբանական այգու հիմքի վրա կենսաբազմազանության պահպանման և բնապահպանական կրթության ազգային կենտրոնի ստեղծում:

 

ՄՇԱԿՈՒՅԹ

 

1) միջազգային առաջավոր փորձի կիրառմամբ՝ մշակութային արտադրանքի և ծառայությունների պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանում.

2) ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնելու համար նպաստավոր պայմանների ապահովում, այդ լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակմանն աջակցության ցուցաբերում.

3) մեկ տարվա ընթացքում՝

ա. օտարերկրյա պետություններում հայկական 400 պատմամշակութային հուշարձանների հաշվառում, վավերագրում և առկա տեղեկատվական շտեմարանի համալրում,

բ. Հայաստանում պատմամշակութային անշարժ հուշարձանների 200 պահպանական գոտիների նախագծում և հաստատում, պետական միասնական կադաստրային համակարգում 10 պատմամշակութային անշարժ հուշարձանների ներառում,

գ. 2 հնավայրերի ամրակայման, թանգարանացման և 15 հնագիտական վայրերի մշակութային գտածոների ուսումնասիրման և թանգարանացման աշխատանքների իրականացում.

4) մեկ տարվա ընթացքում՝

ա. Հայաստանի Հանրապետության մարզերում 40 խոշոր մշակութային միջոցառման իրականացում,

բ. երեխաների շրջանում մշակութային ժառանգության հասանելիության բարձրացման նպատակով տարբեր տարիքային խմբերի համար 5 թանգարանում նոր մոտեցումներով ցուցադրական հարթակների ստեղծում.

5) 2017 թվականի ընթացքում՝

ա. թանգարանների վիրտուալ (նաև բջջային) տեղեկատվական համակարգերի ստեղծում,

բ. շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում, երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամն առնվազն 70 գործիքով համալրում, երաժշտական և արվեստի դպրոցների համար հայալեզու 20 անվանում ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և տպագրում,

գ. օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված առնվազն 90 մշակութային միջոցառման իրականացում,

դ. պետական աջակցությամբ իրականացվող 40 ծրագրի միջոցով ազգային մշակույթի հանրահռչակում, հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված նպատակային 10 ծրագրի իրականացում:

 

ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

 

1) տարածքային համաչափ զարգացման համատեքստում երիտասարդական ծրագրերի էական ավելացում մարզերում, ինչպես նաև երիտասարդության հիմնախնդիրների լուծման գործընթացներում մարզային երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացում.

2) ոչ ֆորմալ կրթության՝ որպես երիտասարդության շրջանում առկա գործազրկության կրճատման արդյունավետ գործիքի ճանաչելիությանն ուղղված աշխատանքների իրականացում.

3) միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման և երիտասարդների շարժունակության խթանում.

4) վեց ամսվա ընթացքում՝

ա. Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մասնակցության ապահովման նոր ֆինանսական մեխանիզմների ստեղծում,

բ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակում.

5) 2017 թվականին ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման նպատակով հինգ նոր խոշոր նպատակային ծրագրերի ներդրում` ուղղված տարիքային բոլոր խմբերին:

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

1) երկրաշարժի հետևանքով աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շարունակական իրականացում, 2017 թվականին Գյումրի քաղաքում ծրագրի ավարտ.

2) քաղաքաշինական խոշոր համալիրների ներդրումային ծրագրերի մշակում և ներկայացում միջազգային ներդրումային ցուցահանդեսներում.

3) եռամսյա ժամկետում քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների ստացման էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկում.

4) 6 ամսվա ընթացքում՝

ա. քաղաքաշինության ոլորտում պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացում,

բ. Հայաստանի Հանրապետության մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող՝ բնակելի և հասարակական նշանակության կիսակառույցների հետագա օգտագործմանն ուղղված առաջարկությունների մշակում.

5) 2017-2021 թվականների ընթացքում հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերով ապահովելու խնդրի ամբողջական լուծում:

 

ՆԱԽԱԲԱՆ...................................................................................................................................................

1.  

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ............................

1.1.  

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ..............................................................................................................................

   

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ............................................................

   

  Պետական կառավարման համակարգի օպտիմալացում.............................................................

   

  Պետական գնումներ.......................................................................................................................

   

  Էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում.............................................................

   

 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ....................................................................................................

1.2.  

ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ.......................................................................................

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ..........................................................................................

   

 Ներդրումների խրախուսում և պաշտպանություն.........................................................................

   

 Գործարարության զարգացում և խրախուսում..............................................................................

   

 Արտահանման խթանում..............................................................................................................

   

 Հարկային և մաքսային համակարգեր ...........................................................................................

   

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ..........................................................................................

   

 Զբոսաշրջության զարգացում .........................................................................................................

   

 Գյուղատնտեսություն......................................................................................................................

   

 Տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ.................................................

   

 Էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարներ............................................................

1.3.  

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՓՅՈՒՌՔ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԴԱ- ՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ....................................................................

   

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ....................................................................................................

   

ՍՓՅՈՒՌՔ.............................................................................................................................................

   

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ...........................................................................................................................

   

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ............................................................................

   

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ..............................................................................................................

   

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ..........

   

 Մարդու իրավունքներ և արդարադատություն...........................................................................

   

 Կոռուպցիայի դեմ պայքար............................................................................................................

     
1.4.  

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ............................................................................

   

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.....................................................................................................

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ..........................................................................................

   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ.....................................................................................................................

   

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ......................................................................................................................

   

ՄՇԱԿՈՒՅԹ..........................................................................................................................................

   

ՍՊՈՐՏ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ...................................................................................................

   

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ......................................................................................................................