«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60316378
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 14 նոյեմբերի 2016 թ.  | 
թիվ 17-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Հաշվետվություն հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև թիվ 6-ՏՑ (հիդրո) (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 24-Ն որոշումը:
| 
 Նախագահ`  | 
 Ս. Մնացականյան  | 
| 
 Հավելված 1  | 
| 
 ՁԵՎ 1-ՀԷԿ (տարեկան)  | 
| 
 | 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 20 թ.  | 
| 
 Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-48)  | ||||
| 
 Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ապրիլի 1-ը  | ||||
| 
 Ներկայացնում է __________________________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ____________________________________________________________ I___I___I___I___I 
 Մարզը ________________________________________________________________________ I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը /Վարչական շրջանը _____________________________________________________ I__ I_ _I_ _I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ I___I___I___I___I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________  | ||||
| 
 ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ  | ||||
| 
 Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:  | ||||
1. Ընդհանուր տեղեկություններ
| 
 Ցուցանիշները  | 
 Տողի   | 
 Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորու-թյունը տարեվերջին, կՎտ  | 
 Հիդրոէլեկտրակայանի օգտագործվող հզորու-թյունը տարեվերջին, կՎտ  | 
 Հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը հաշվետու տարում, կՎտ  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 1  | 
 2  | 
 3  | 
| 
 11  | 
| 
 Ցուցանիշները  | 
 Տողի   | 
 Հիդրոգեներատորային միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում, կՎտ  | 
 Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը,   | 
 Տարվա համար տեղա-կայված հզորության սահմանափակման մեծությունը՝ պատճառի նշումով, կՎտ  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 4  | 
 5  | 
 6  | 
| 
 11  | 
2. Տվյալներ շահագործման վերաբերյալ
| 
 Ցուցանիշները  | 
 Տողի   | 
 Չափի միավորը  | 
 Փաստացի  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 Գ  | 
 1  | 
| 
 Առավելագույն ծանրաբեռնվածությունը  | 
 01  | 
 հազ. կՎտ  | 
|
| 
 Թողարկված է էլեկտրաէներգիա  | 
 02  | 
 հազ. կՎտ ժամ  | 
|
| 
 Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակությունը (տ32 - տ34)  | 
 03  | 
 - // -  | 
|
| 
 Ծախսվել է էլեկտրաէներգիա սեփական կարիքների համար  | 
 04  | 
 - // -  | 
|
| 
 Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար)  | 
 05  | 
 %  | 
| 
 Ղեկավար  | 
 ________________________________ (Ազգանուն, անուն)  | 
 _______________________________ (Ստորագրություն)  | 
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)  | 
 _________________________________ (Ազգանուն, անուն)  | 
 ______________________________ (Ստորագրություն, պաշտոն)  | 
| 
 « __ » ___________20 թ. (լրացման ամսաթիվը)  | 
| 
 Հավելված 2  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԷԿ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Հաշվետվություն հիդրոէլեկտրակայանի գործունեության մասին» Ձև 1-ՀԷԿ (տարեկան), պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր հիդրոէլեկտրակայանները` անկախ հզորությունից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
4. Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (այսուհետ ՀՀ ԱՎԾ) և ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություններ հաշվետվական ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
5. Հաշվետվությունում տվյալները բերվում են հաշվետվական ձևում նշված չափի միավորներով:
6. Հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցեր կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորությունը տարեվերջին որոշվում է հիդրոէլեկտրակայանում տեղակայված բոլոր էլեկտրագեներատորների նոմինալ ակտիվ հզորության հանրագումարով:
Այն դեպքում, երբ տուրբինի հզորությունը փոքր է հիդրոգեներատորի նոմինալ հզորությունից, հիդրոագրեգատի տեղակայված հզորությունը հաշվարկվում է տուրբինի նոմինալ հզորությամբ, ճշտված, նոմինալ ռեժիմով աշխատող գեներատորի օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների տեղակայված հզորությունը կարող է փոխվել միայն համապատասխան փաստաթղթերով ձևակերպված, նոր տուրբինների կամ գեներատորների տեղակայման, հների ապամոնտաժման կամ գործող գեներատորների կամ տուրբինների վերագնահատման դեպքում:
9. Հիդրոէլեկտրակայանի առկա հզորությունը տարեվերջին որոշվում է որպես ագրեգատների տեղակայված հզորության և այդ հզորության օգտագործումը արգելակող գոյություն ունեցող սահմանափակումների տարբերությամբ:
10. Հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի միջին աշխատանքային հզորությունը որոշվում է միջին տարեկան տեղակայված հզորության փոքրացումով, սարքավորումների պլանային և արտապլանային (ներառյալ վթարային) նորոգման, կոնսերվացման և տեխնիկական վերազինման հետևանքով սարքավորումների շարքից դուրս գալու, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցող հզորության սահմանափակումների հետևանքով, հզորության միջին տարեկան նվազման մեծությամբ`
| Pմիջ | = | Pմիջ | - | Pմիջ | - | Pմիջ | - | Pմիջ | - | Pմիջ | - | Pմիջ | 
| աշխ. | տեղ. | պլ.նոր. | արտ. | կոնս. | տեխ. | սահմ. | ||||||
| պլ.նոր. | վերազ. | 
11. Պլանային նորոգման պատճառով հիդրոագրեգատների հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
| 
 P  | 
միջ. | n | |
| պլ.նոր | = | ∑ P yi x T պլ. նոր. | |
| 1 | 
որտեղ` Pyi - նորոգման ենթակա հիդրոագրեգատների տեղակայված հզորությունն է
Tպլ.նորոգ. - հիդրոագրեգատների պլանային նորոգման տևողությունը (փաստացի), օրերով
________________________________
365 (366)
Նույն ձևով է հաշվարկվում արտապլանային նորոգումների, կոնսերվացման և տեխնիկական վերազինման և վերակառուցման պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունները:
12. Հզորության սահմանափակումների պատճառով հզորության միջին տարեկան նվազման մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
| 
 P  | 
միջ. | ||
| սահմ. | = | P սահմ. x Tսահմ. | |
որտեղ` Pսահմ. - հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության սահմանափակման մեծությունն է
Tսահմ.- սահմանափակ հզորությամբ գործելու ժամանակը, օրերով
13. Հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորությունը հաշվետու տարում հաշվարկվում է հետևյալ բանաձով`
| 
 P  | 
միջ. | 
 P1 x t1 + P2 x t2 + ... + Pi x ti  | |||||||||||
| տեղ. | = | 
 ________________________  | |||||||||||
| 
 
  | 
 
  | 
 365  | |||||||||||
որտեղ` P1 , P2 ...Pi - ՀԵԿ-ի հզորությունն է (կՎտ) համապատասխանաբար t1, t2 … ti (օրեր) ժամանակահատվածներում, ընդ որում t1+ t2 +…+ ti գումարը = 365 օրվա (կամ 366):
14. Եթե տարվա ընթացքում հիդրոէլեկտրակայանում չեն տեղակայվել նոր հիդրոագրեգատներ և չեն ապամոնտաժվել հները, ապա հիդրոագրեգատների միջին տեղակայված հզորության մեծությունը հաշվետու տարում համընկնում է հաշվետու տարվա վերջին հիդրոէլեկտրակայանի տեղակայված հզորության ցուցանիշի հետ:
15. Հաշվետու տարում միջին տեղակայված հզորության օգտագործման ժամերի թիվը որոշվում է հետևյալ բանաձևով`
| 
 aօգտ.  | 
 Է  | ||
| 
 =  | 
_________ | ||
| P | միջ. | ||
| 
 
  | 
 
  | 
 տեղակ.  | |
որտեղ` է - հաշվետու տարում բոլոր հիդրոագրեգատների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է (բաժ. 2, տող 32):
III. ՏՎՅԱԼՆԵՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16. Առավելագույն ծանրաբեռնվածությունը` դա հաշվետու տարում հիդրոէլեկտրակայանի կողմից կրած ակտիվ ծանրաբեռնվածության ամենամեծ մեծությունն է, որը արձանագրվել է օրական ամփոփագրերում համապատասխան սարքերով:
17. Թողարկված է էլեկտրաէներգիա` դա հիդրոէլեկտրակայանների կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակն է, որը որոշվում է հիդրոագրեգատների հաշվիչների ցուցմունքներով, հաշվետու տարվա վերջի և սկզբի դրությամբ:
18. Հոսանքաձողերից բաց թողնված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է թողարկված էլեկտրաէներգիայի քանակի և սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի տարբերությամբ:
19. Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը` դա հիդրոէլեկտրակայանի աշխատանքը ապահովող, առանձին օժանդակ տեղակայանքների կողմից սպառած էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակն է:
20. Էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը սեփական արտադրական կարիքների համար (էլեկտրաէներգիայի թողարկման համար) որոշվում է սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեծության (տող 34) և թողարկված էլեկտրաէներգիայի քանակի (տող 32) հարաբերությամբ և արդյունքը բազմապատկելով 100: