Համարը 
N 1215-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2016.12.07/87(1267).1 Հոդ.1154.12
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.11.2016
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.12.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ին, իսկ սույն որոշման N 1 հավելվածի 19-25-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2016 թվականի N 1215-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1031-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը և պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1031-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ին, իսկ սույն որոշման N 1 հավելվածի 19-25-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1215-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) է տրամադրում՝ համաձայն NN 1 և 2 ձևերի:

2. Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել՝

1) անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը (այսուհետ՝ հայցող).

2) հայցողի կողմից լիազորված անձը:

3. Տեղեկանք ստանալու համար սույն կարգի 2-րդ կետում նշված անձինք նախարարություն են ներկայացնում՝

1) դիմում` համաձայն N 3 ձևի.

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր.

4) հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ գրավոր հայտարարություն՝ ստորագրված հայցողի կողմից՝ համաձայն N 4 ձևի.

5) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր.

6) ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշմամբ սահմանված ծառայություններից օգտվելու դեպքում:

4. Այն փաստաթղթերը, որոնք տրվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից, պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև հայերեն թարգմանությամբ։ Ներկայացվող օտարալեզու փաստաթղթերին կից ներկայացվող հայերենով թարգմանությունների իսկությունը պետք է վավերացված լինի նոտարի կամ հյուպատոսական հիմնարկի կողմից։

5. Դիմումը լրացվում և ստորագրվում է էլեկտրոնային եղանակով՝ նախարարությունում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ բացառությամբ սույն կարգի 16-րդ և 19-րդ կետերով նախատեսված դեպքերի։

6. Տեղեկանքը տրվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո՝ յոթերորդ աշխատանքային օրը: Եթե դիմումում նշված է նաև ապոստիլ դնելու վերաբերյալ խնդրանքը, ապա տեղեկանքը վերադարձվում է ապոստիլ դնելու համար սահմանված ժամկետում, որը սկսվում է հաշվարկվել տեղեկանքի տրման ժամկետի ավարտման օրը:

7. Դիմումը նախարարություն մուտքագրվելու օրը նախարարությունը փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարցում է կատարում համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին (այսուհետ՝ ՔԿԱԳ-ի մարմին)՝ հայցողի ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի, կամ չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր, կամ եթե հայցողը ծնվել է 1984 թվականի հունվարի 1-ից ավելի ուշ։ ՔԿԱԳ-ի մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգման արդյունքների հիման վրա նախարարությանն է տրամադրում համապատասխան հարցումների պատասխանները:

8. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում կատարված ստուգման արդյունքների հիման վրա։ Սույն կետով սահմանված դեպքերում տեղեկանքի տրամադրման համար գանձվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշմամբ նախատեսված ծառայության մատուցման համար վճար՝ բացառությամբ տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1215-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգով հյուպատոսական հիմնարկի կողմից տրամադրվելու դեպքի։

9. Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտության դեպքում սույն կարգի 6-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ժամկետը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ վերջինիս կողմից լիազորված անձի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել ևս յոթ աշխատանքային օրով:

10. Տեղեկանքը ստորագրվում է նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ` գործակալություն) պետի կողմից և կնքվում գործակալության կնիքով:

11. Եթե տեղեկանք ստանալու համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ապա նախարարությունն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հայտնում է դիմում ներկայացրած անձին՝ հնարավորություն ընձեռելով մինչև սույն կարգի 6-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ժամկետը լրանալը շտկելու գրությամբ ներկայացված թերությունները։ Եթե ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները չեն շտկվում մինչև սույն կարգի 6-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ժամկետը լրանալը, ապա նախարարությունն օրենքով սահմանված կարգով ընդունում է տեղեկանքի տրամադրումը մերժելու վերաբերյալ պատճառաբանված որոշում՝ գրությամբ վերադարձնելով դիմումին կից ներկայացված փաստաթղթերը:

12. Եթե փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում է հայցողի ամուսնության պետական գրանցում, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի լուծվել կամ անվավեր չի ճանաչվել, ապա նախարարությունն օրենքով սահմանված կարգով ընդունում է տեղեկանքի տրամադրումը մերժելու վերաբերյալ պատճառաբանված որոշում՝ գրությամբ վերադարձնելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը:

13. Դիմումի հետ միասին նախարարությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում պահվում են հետևյալ փաստաթղթերի բնօրինակների լուսապատճենները (տեսաներածված օրինակներ)՝

1) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, եթե դրանք տրված չեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից.

2) հայցողի կողմից տրված լիազորագիրը և սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հայտարարությունը.

3) ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար վճարումը հավաստող անդորրագրերը, որոնց բնօրինակները պահվում են նաև թղթային կրիչների վրա:

14. Տեղեկանքը հայցողի ցանկությամբ կարող է տրամադրվել նաև երկլեզու` համաձայն N 2 ձևի, որի համար գանձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշմամբ նախատեսված ծառայության մատուցման համար վճար՝ բացառությամբ տեղեկանքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1215-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգով հյուպատոսական հիմնարկի կողմից տրամադրվելու դեպքի։

15. Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից 6 ամիս։

16. Տեղեկանք ստանալու նպատակով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձինք դիմումը կարող են ներկայացնել նաև փոստի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշմամբ հաստատված օպերատորների միջոցով:

17. Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է դիմող անձի կողմից` Հայաստանի Հանրապետությունում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:

18. Նախարարությունը վարում է տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ նշվում է դիմող անձի անունը, ազգանունը, տեղեկանքի տրման ժամանակն ու համարը, տեղեկանք ստացող անձի ստորագրությունն ու տեղեկանքի ստացման (առաքման) ժամանակը։

19. Տեղեկանք ստանալու նպատակով հայցողը կարող է դիմել նաև www.e-gov.am ինտերնետային կայքում կամ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված էլեկտրոնային հղման միջոցով, որտեղ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային համակարգի (այսուհետ` համակարգ) «Ծառայությունների մատուցման բնագավառներ» բաժնում ընտրում է «Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում» ենթաբաժինը, որտեղ՝

1) լրացնում է դիմում-հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի.

2) վերբեռնում է անձնագրի տեսաներածված պատճենը և սույն կարգով նախատեսված այլ փաստաթղթերի տեսաներածված պատճենները PDF ֆորմատի ֆայլի տեսքով.

3) վերբեռնում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագրի տեսաներածված պատճենը PDF ֆորմատի ֆայլի տեսքով կամ մուտքագրում է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

20. Յուրաքանչյուր դիմումի համար համակարգն ավտոմատ գեներացնում է ծածկագիր (կոդ), որը մուտքագրելով համակարգ՝ տեղեկանք հայցողը կարող է հետևել իր դիմումի ընթացքին:

21. Էլեկտրոնային համակարգի միջոցով դիմում կարող է ներկայացնել միայն հայցողը՝ Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտի կիրառմամբ հաստատելով դիմումում առկա ստորագրության իսկությունը։

22. Էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը պետք է համապատասխանեն սույն կարգով դիմումի ներկայացման կարգին առաջադրվող պահանջներին՝ հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթերի առանձնահատկությունները։ Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների տեսաներածված պատճեններում տեքստը, կնիքները, դրոշմանիշները և ստորագրությունները պետք է լինեն ամբողջովին տեսանելի։ Ներկայացվող օտարալեզու փաստաթղթերին կից ներկայացվող հայերենով թարգմանությունների իսկությունը պետք է վավերացված լինի նոտարի կամ հյուպատոսական հիմնարկի կողմից։

23. Էլեկտրոնային համակարգով ստացված դիմումները քննարկվում են ընդհանուր կարգով։

24. Էլեկտրոնային դիմումի հիման վրա տեղեկանքն ուղարկվում է էլեկտրոնային դիմումում նշված հասցեով տեղեկանք տրամադրելու համար նախատեսված ժամկետում։

25. Տեղեկանքի իսկության ճշտումը կարող է կատարվել էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով՝ համապատասխան կայքում մուտքագրելով տեղեկանքի վրա զետեղված 12-նիշանոց հատուկ համարանիշը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 18-ի N 1215-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները (այսուհետ` հյուպատոսական հիմնարկ) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք (այսուհետ` տեղեկանք) են տրամադրում` համաձայն N 2 ձևի:

2. Տեղեկանք ստանալու նպատակով հյուպատոսական հիմնարկ կարող է դիմել՝

1) անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը (այսուհետ՝ հայցող).

2) հայցողի կողմից լիազորված անձը։

3. Տեղեկանք ստանալու համար սույն կարգի 2-րդ կետում նշված անձինք հյուպատոսական հիմնարկ են ներկայացնում՝

1) դիմում` համաձայն N 3 ձևի.

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր.

4) հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ գրավոր հայտարարություն՝ ստորագրված հայցողի կողմից՝ համաձայն N 4 ձևի.

5) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր.

6) ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշմամբ սահմանված ծառայություններից օգտվելու դեպքում:

4. Այն փաստաթղթերը, որոնք տրվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից, պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ։ Հայերեն թարգմանությունը հաստատվում է հյուպատոսական հիմնարկի կողմից։

5. Հյուպատոսական հիմնարկը ներկայացված փաստաթղթերի պատճենները էլեկտրոնային համակարգի միջոցով երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)։

6. Նախարարությունը յոթ աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարցում է կատարում համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին (այսուհետ՝ ՔԿԱԳ-ի մարմին)՝ հայցողի ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացին չունի կամ չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր, կամ եթե հայցողը ծնվել է 1984 թվականի հունվարի 1-ից ավելի ուշ։

7. ՔԿԱԳ-ի մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգման արդյունքների հիման վրա նախարարությանն է տրամադրում համապատասխան հարցումների պատասխանները:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված պատասխանն ստանալուց հետո նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային համակարգի միջոցով հյուպատոսական հիմնարկ է ուղարկում N 1 ձևով սահմանված տեղեկանք։ Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտության դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետը կարող է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ վերջինիս կողմից լիազորված անձի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել ևս յոթ աշխատանքային օրով:

9. Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմող անձին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հայերենով և անգլերենով (կամ նստավայր պետության լեզվով) ձևակերպված ամուսնության բացակայության մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ՝ համաձայն N 2 ձևի:

10. Եթե հյուպատոսական հիմնարկի կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, ապա նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային համակարգի միջոցով հյուպատոսական հիմնարկ է վերադարձնում դիմումը և ներկայացված փաստաթղթերի պատճենները՝ դրանք ամբողջացնելու նպատակով: Հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից փաստաթղթերը վերադարձնելու դեպքում այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմողին:

11. Եթե ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները չեն շտկվում մինչև սույն կարգով տեղեկանքի տրամադրման համար սահմանված ժամկետը լրանալը, ապա հյուպատոսական հիմնարկն ընդունում է տեղեկանքի տրամադրումը մերժելու վերաբերյալ պատճառաբանված որոշում՝ գրությամբ վերադարձնելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը: Եթե փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում է հայցողի ամուսնության պետական գրանցում, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի լուծվել կամ չի ճանաչվել անվավեր, ապա հյուպատոսական հիմնարկն ընդունում է տեղեկանքի տրամադրումը մերժելու վերաբերյալ պատճառաբանված որոշում՝ գրությամբ վերադարձնելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը:

12. Հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում պահվում են հետևյալ փաստաթղթերի բնօրինակների լուսապատճենները՝

1) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, եթե դրանք տրված չեն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից.

2) սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հայտարարությունը:

13. Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից 6 ամսվա ընթացքում։

14. Տեղեկանք ստանալու նպատակով սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձինք սահմանված փաստաթղթերը կարող են հյուպատոսական հիմնարկ ներկայացնել նաև փոստի միջոցով:

15. Դիմումում առկա ստորագրությունների և դրան կից ներկայացվող փաստաթղթերի պատճենների իսկությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերի, պետք է վավերացված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով (լինեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ)։

16. Տեղեկանքը, հայցողի ցանկությամբ և իր հաշվին, կարող է տրամադրվել փոստով՝ պատվիրված նամակով: Փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումն իրականացվում է դիմող անձի կողմից` օտարերկրյա պետություններում գործող փոստային ծառայությունների սակագներին համապատասխան:

17. Հյուպատոսական հիմնարկը վարում է տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ նշվում է դիմող անձի անունը, ազգանունը, տեղեկանքի տրման ժամանակն ու համարը, տեղեկանք ստացող անձի ստորագրությունն ու տեղեկանքի ստացման (առաքման) ժամանակը։

18. Նախարարությունը վարում է հյուպատոսական հիմնարկներից ստացած հարցումների հիման վրա տրված տեղեկանքների էլեկտրոնային հաշվառման մատյան, որտեղ նշվում են համապատասխան հյուպատոսական հիմնարկի անվանումը, հարցման ժամանակն ու համարը, դիմող անձի անունը, ազգանունը, տեղեկանքի տրման ժամանակն ու համարը:

19. Էլեկտրոնային համակարգով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ուղարկելու, դրան ի պատասխան տեղեկանքն էլեկտրոնային համակարգով ստանալու տեխնիկական անհնարինության դեպքում սույն կարգով սահմանված փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է համապատասխան ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

_______ _______________ 20_____ թ.

N ___________

__________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

________________________________________________________________-ի վերաբերյալ,

ծնված` _____ _________________ ________ թ., ՔԿԱԳ-ի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ամուսնության ակտի գրանցում չի հայտնաբերվել։

 

Ընտանեկան կարգավիճակը ___________________________________________________

(ամուրի, այրի, ամուսնալուծված)

 

Անձը հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ։

Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից վեց ամիս:

 

Կ.Տ.

 

______________________________

(ստորագրությունը)

_______________________________

(անունը, ազգանունը)

 

xxxxxxxxxxxx

 

Ձև N 2

 

Տրամադրող մարմնի անվանումը

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայերենով լրացված մասում առկա տվյալները երկրորդ լեզվով

Ում կողմից

                        

Տրման ժամանակը

                                       

___________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ծնվել է ___________________________________

(տարին, ամիսը, օրը)

                       

ՔԿԱԳ-ի միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ամուսնության ակտի գրանցում չի հայտնաբերվել

 

Ընտանեկան կարգավիճակը

ամուրի, այրի, ամուսնալուծված

 

Անձը հայտարարել է, որ չունի ամուսնության գրանցում որևէ այլ ՔԿԱԳ-ի մարմնում, և չկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ամուսնության կնքման արգելք հանդիսացող այլ հանգամանքներ։

 
 

 

Պաշտոնը_________________________________________________________________

Պաշտոնը՝ երկրորդ լեզվով_________________________________________________

 

Անունը, ազգանունը_______________________________________________________

Անունը, ազգանունը՝ երկրորդ լեզվով________________________________________

 

______________________________

(ստորագրությունը) Կ.Տ.

 

xxxxxxxxxxxx

 

www.e-gov.am

 

Ձև N 3

 

Նշումներ ՔԿԱԳ-ի մարմնի կողմից

____________________________

____________________________

____________________________

____________________________

________________________________________________-ից

դիմողի (անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթը (անվանումը,

_________________________________________________

սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

_________________________________________________

(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Խնդրում եմ իմ □, ինձ լիազորած անձի □

__________________________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

ծնված`________________________________________ թ.,

________________________________

(երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)

 

____________________________________վերաբերյալ տրամադրել ամուսնության բացակայության մասին տեղեկանք:

 

Նախկին ամուսնության առկայություն այո ոչ

 

Ամուսնությունը լուծվել է ամուսինը մահացել է

 

Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել 2 օր 3 օր 4-5 օր 7օր

 

Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ ___________________________________________

 

____________________________________________________________________________________

(անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքը ցանկանում եք ստանալ փոստով)

 

Խնդրում եմ տրամադրել երկլեզու տեղեկանք՝ հայերեն և ռուսերեն հայերեն և անգլերեն այլ

Այլ լեզվով տեղեկանք ստանալը կիրառելի է միայն հյուպատոսական հիմնարկ դիմելու դեպքում:

 

Խնդրում եմ տեղեկանքը ապոստիլով վավերացնել

 

Տեղեկացված եմ սահմանված չափի գումար վճարելու մասին

 

Կից ներկայացնում եմ`

1) անձը հաստատող փաստաթուղթ

2) հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն, հայցողի ամուսնության համար արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության հավաստման և ՔԿԱԳ-ի մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ հայտարարություն

3) հայցողի կողմից տրված լիազորագիր

4) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր

5) ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիր

6) փոստային ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիր

Ես՝_______________________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համար)

 

հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ։ Տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին։

(սույն պարբերությունը լրացվում է անձի կողմից դիմումը անձամբ ներկայացնելու դեպքում)

__________________________________________________________________________________

 

______________________________

(ստորագրությունը)

 

_____ __________________ 20 ____ թ.:

 

 

Լրացվում է դիմումն ընդունող պաշտոնատար անձի կողմից

Գանձվել է՝

Պետական տուրք

Տեղեկանքի ժամկետը կրճատելու ծառայության մատուցման համար վճարում 12.000  8.000  5.000

Երկլեզու տեղեկանք ստանալու համար 5.000

Տեղեկանքը ապոստիլով վավերացնելու ժամկետը կրճատելու ծառայության մատուցման համար վճարում 8.000

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ես՝______________________________________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)

 

հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ։ Տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին։

 

Միաժամանակ լիազորում եմ ՝

________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)

ստանալ իմ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը։

 

_____ __________________ 20 ____ թ.

____________________________________

(ստորագրությունը)