«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 685-Ն
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ, ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 29-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. հունիսի 10 Երևան
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 685-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ, ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ, ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային համակարգերը ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, հողերի լվացման ու աղազերծման և գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործելու կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
ջրարբիացում` ջրազուրկ, սակավաջուր արոտավայրերում մարդկանց և անասուններին խմելու, կենցաղային և տնտեսական նպատակներով ջրամատակարարում.
լվացում` ավելորդ աղերի լուծման և աղային լուծույթի հետագա հեռացման գործընթաց.
ջրարբիացման համակարգ` գյուղատնտեսական օգտագործման նպատակով (տնտեսական, կենցաղային, արտադրական և այլ նպատակով) ջուրը ջրաղբյուրներից մինչև սպառման տեղերը (անասնապահական ֆերմա, արոտավայրերում տեղաբաշխված անասունների ջրելակետեր և այլն) տեղափոխելու, հասցնելու և բաշխելու համար նախատեսված ջրային համակարգ.
դրենաժային համակարգ` գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքեցուցիչների, չորացման հորերի և համապատասխան կառուցվածքների համակարգ.
ջրելակետ (ջրելատեղ)` արոտավայրերում կենդանիները ջրելու (խմելու) համար կահավորված հատուկ կետ (տաշտակներ, ջրման հրապարակ).
ջրելակետի ջրման շառավիղ` արոտավայրերում առանձին տեղամասերի սահմանային գծից ջրելակետերի տեղադրման հեռավորություն, որը որոշվում է կենդանիների յուրաքանչյուր տեսակի համար սահմանված մեծությունից (ջրման շառավղի նորմա).
ջրարբիացված արոտավայր` ջրարբիացված է համարվում արոտավայրի այն տեղամասը (տարածքը), որն ընդգրկված է տեխնիկական նորմերի պահանջներին համապատասխան կահավորված ջրելակետի ջրման շառավղում և որտեղ ապահովված է տվյալ տեղամասից օգտվող կենդանիների կազմի ու թվի ջրի սպառման նորմաներով հաշվարկված ջրի օրական, ժամային քանակը.
ջրի սպառման նորմա` 1 օրվա ընթացքում օգտագործելու համար նախատեսված ջրի քանակ:
II. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
3. Ջրային համակարգերը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքում կիրառելի է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշմամբ հաստատված՝ ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգը և ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունների պայմանները (ՀՀ ջրային օրենսգիրք):
III. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
4. Արոտավայրերի ջրարբիացման նպատակով ջրամատակարարումը ջրօգտագործողներին (ջրօգտագործողների ընկերություններ (ՋԸ), ջրօգտագործողների ընկերությունների միություններ (ՋՄ), անհատ ջուր սպառողներ (անասնատերեր) իրականացվում է ջրարբիացման համակարգերը շահագործող, սահմանված կարգով թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (ջրարբիացման համակարգերը շահագործող անձ) կողմից՝ պայմանագրային հիմունքներով, ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով:
5. Արոտավայրերի ջրարբիացման նպատակով ջրի կարգավորվող սակագնի ձևավորումն ու սահմանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79-րդ հոդվածի սկզբունքներով: Սակագինը հիմնավորող հաշվարկներն ու առաջարկությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում ջրարբիացման համակարգերը շահագործող անձը:
6. Ջրօգտագործման պլանավորման նպատակով ջրօգտագործողը՝
ա) ջուր սպառողների (անասնատերեր) կողմից ստացված հայտերի հիման վրա կազմում է ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով սպառիչների հաշվառման մատյանը (այսուհետ` մատյան) (N 1՝ ջբ ձևը կցվում է) և ճշտում այն արոտային շրջանն սկսվելուց 30 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար՝ մինչև հունվարի 1-ը: Ջրօգրագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների անդամները հայտով ներկայացնում են անասնագլխաքանակը՝ ըստ կենդանիների տեսակների, նշում ջրարբիացված արոտային շրջանի (տարածքի) անվանումը, տեղը (հանդամասը), որտեղ պահվելու են անասունները՝ ներառյալ մերձհամայնքային տարածքներում պահվող անասնագլխաքանակը.
բ) ստուգում է ստացված հայտերի տվյալները (համեմատում է գյուղապետարանի հաշվառման տվյալների հետ) և ստացված ջրի դիմաց պարտադիր վճարման համար ջուր սպառողի գրավոր երաշխիքի առկայության դեպքում հայտը համարվում է ընդունված: Անհամապատասխանության դեպքում հայտում նշված տվյալները ենթակա են ճշտման.
գ) ճշտված մատյանի մեկ օրինակը հանձնում է տեղական ինքնակառավարման մարմնին՝ արոտային շրջանում արոտավայրի օգտագործման ցուցակներում և հայտերում արտացոլված անասնագլխաքանակի համապատասխանությունը պարբերաբար ստուգելու, անհրաժեշտության դեպքում համապատասխան ճշտումներ կատարելու համար.
դ) մատյանների հիման վրա կազմում է ջուր սպառողների վերաբերյալ տեղեկանքը (N 2` ջբ ձևը կցվում է).
ե) հաշվարկում է արոտավայրերի ջրարբիացման և դրա հետ կապված այլ կարիքների համար ջրի պահանջարկը.
զ) ջրի պահանջարկի հաշվարկները ջրամատակարար կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո կազմում է ջրարբիացման և ջրօգտագործման ներտնտեսային պլան-ժամանակացույցերը (NN 3՝ ջբ և 4՝ ջբ ձևերը կցվում են)` ըստ ջրարբիացված արոտավայրերի, ջրարբիացման համակարգերի ու հանդամասերի (ջրելակետերի), և ջուր սպառողների վերաբերյալ տեղեկանքի հետ միասին ներկայացնում ջրամատակարարի համաձայնեցմանը:
7. Համաձայնեցված ջրօգտագործման պլանների հիման վրա ջրօգտագործողը ջրամատակարարի հետ կնքում է տվյալ ջրարբիացման համակարգից ջրի մատակարարման-օգտագործման պայմանագիր՝ ջրարբիացված արոտավայրերի համար՝ ոչ ուշ, քան արոտային շրջանն սկսվելուց 15 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար՝ մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ը:
8. Համաձայնեցված ջրօգտագործման պլանների հիման վրա ջրօգտագործողը ջրարբիացման ջրի մատակարարման հայտ ներկայացրած ընկերության անդամ ջուր սպառողների (անասնատերերի) հետ կնքում է ջրի մատակարարման-ստացման անհատական պայմանագրեր՝ ջրարբիացված արոտավայրերի համար՝ արոտային շրջանն սկսվելուց 15 օր առաջ, իսկ ամբողջ տարվա ընթացքում աշխատող օբյեկտների համար` մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ը:
9. Տարվա ընթացքում անասնագլխաքանակի փոփոխության դեպքում ջուր սպառողները դրա մասին գրավոր հայտնում են սպասարկող ջրօգտագործողին՝ ջրի և վճարման տվյալների համապատասխան ճշտումներ կատարելու համար: Ջրօգտագործողը դրա հիման վրա կատարում է ճշտում և տեղի ունեցած փոփոխության մասին գրավոր ներկայացնում ջրամատակարարին՝ կնքված պայմանագրերում փոփոխություն կատարելու համար:
10. Արոտավայրերի ջրարբիացման համակարգերով իրականացվող ջրառի, ջրօգտագործողներին (ՋԸ, ՋՄ) մատակարարվող ջրի հաշվառումը, ջրաչափությունն ու հաշվետվությունները կազմում ու ներկայացում է ջրարբիացման համակարգերը շահագործող անձը` ջրամատակարարը, իսկ ջրամատակարարից ստացվող ջրի և սպառողներին մատակարարված ջրի հաշվառումը, ջրաչափությունն ու հաշվետվությունները՝ ջրօգտագործողը:
11. Ջրամատակարար-ջրօգտագործող փոխհարաբերություններում ջրի չափումն ու հանձնում-ընդունումը կատարվում է սպասարկման գոտու սահմանազատման (ջրտուքի) կետերում, որոնք նշվում են պայմանագրի համապատասխան կետում, իսկ ջրօգտագործող (ՋՄ, ՋԸ)-ջուր սպառող հարաբերությունների համար ջրտուքի կետ է հանդիսանում ջրելակետում ջրի մուտքի ջրաչափման կետը, որի համար ջրօգտագործողը վարում է ամենամսյա գրանցման մատյան:
IV. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՂԱԶԵՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
12. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ աղակալված հողերի լվացման ու աղազերծման ծրագրերին համապատասխան կազմվում և հաստատվում է միջոցառումների իրականացման ժամանակացույց՝ ըստ համայնքների ու մարզերի:
13. Ջրօգտագործողները (ՋԸ, ՋՄ) աղակալված հողերի աղազերծման-լվացման, ինչպես նաև առաջին 3 տարում դրանց գյուղատնտեսական իրացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ աղակալված հողերի աղազերծման ու լվացման ծրագրին համապատասխան, կազմում են աղազերծման-լվացման տեխնոլոգիական քարտերով հիմնավորված, լվացման նորմաներով հաշվարկված ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը և ներկայացնում համապատասխան ջրամատակարարի համաձայնեցմանը:
14. Ջրօգտագործողները գյուղատնտեսական շրջանառության մեջ գտնվող (գյուղատնտեսական իրացման 4-րդ տարվանից սկսած) աղազերծված հողերի ոռոգման-լվացման (լվացման նպատակով ոռոգման բարձր նորմաներով ոռոգում) համար հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի (աղային հանույթի) տվյալներով և ոռոգման-լվացման նորմաներով կազմում են ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը և ներկայացնում համապատասխան ջրամատակարարի համաձայնեցմանը:
15. Հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով ամենամյա ջրօգտագործման պլան-ժամանակացույցերը կազմվում են երկու փուլով՝ վաղ աշնանը (նախնական) և վաղ գարնանը (ճշտված)՝ ջրման շրջանն սկսվելուց 20 օր առաջ:
16. Ջրամատակարար կազմակերպությունները ջրօգտագործողներից ստացված ջրօգտագործման պլան-ժամանակացույցերի հիման վրա կազմում են ամփոփ ջրամատակարարման և ջրառի իրականացման համակարգային պլան-ժամանակացույցեր և դրանք ներկայացնում ջրային համակարգերի կառավարման ու ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինների համաձայնեցմանը:
17. Ջրօգտագործողները ջրամատակարար կազմակերպությունների և ընկերության անդամ ջուր սպառողների հետ, համաձայնեցված պլան-ժամանակացույցերին համապատասխան, կնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագրեր (առանց վճարման պարտավորության):
18. Ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով ջուրը մատակարարվում և ջրային համակարգով ջրաղբյուրից ջրառ է իրականացվում տվյալ ջրային համակարգին տրված ջրօգտագործման թույլտվության, ջրի և հեռացվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների (լիմիտի) սահմաններում:
19. Ջրային համակարգերից նոր հողերի իրացման և առաջին 3 տարվա ընթացքում գյուղատնտեսական իրացման հետ կապված աղազերծման-լվացման նպատակով մատակարարված ջրի ամբողջ ծավալի, իսկ նախկինում աղազերծված (3 տարվանից ավելի օգտագործվող) հողերի ոռոգման-լվացման նպատակով մատակարարված ջրի ծավալից ջրման-լվացման և ջրման նորմաների տարբերությամբ հաշվարկված ջրի ծավալի դիմաց ջրօգտագործողը ջրամատակարարին չի վճարում (համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածի՝ այդ նպատակով ջուրը մատակարարվում է անվճար):
20. Ջրամատակարարը ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակով իրականացրած ջրառի ծավալի համար ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ սահմանված՝ ոռոգման նպատակով մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրօգտագործման վճարից:
21. Ջրային համակարգերով հողերի աղազերծման-լվացման և ոռոգման-լվացման նպատակներով ջրի մատակարարումը, հաշվառումը, հաշվետվությունը, ջրաչափությունն ու ջրի հանձնում-ընդունումն իրականացվում է ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով:
V. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ
22. Ջրային համակարգերը գյուղատնտեսական այլ նպատակներով օգտագործվում են պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգերին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև 1` ջբ
Մ Ա Տ Յ Ա Ն
ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով սպառիչների հաշվառման
ՀՀ_________ մարզի_________համայնքի__________________200...թ.
(ջրօգտագործող ՋԸ, ՋՄ անվանումը) |
NN ը/կ |
Ջրարբի- ացման համակար- գից օգտվող ընկերու- թյան անդամ ջուր սպառողի ազգա- նունը, անունը |
Ջուր սպառողի կողմից հայտարարված ջրի սպառիչները |
Այլ սպառողներ |
Ջուր սպառողի ստո- րագրու- թյունը |
խոշոր եղջերավոր |
մանր եղջերավոր |
խոզեր |
թռչուններ |
մարդ- կանց քա- նակը |
վերամշակվող գյուղմթերքի տեսակը, քանակը |
մեքենաների մակնիշը, քանակը |
կով |
գոմ- եշ |
եզ |
հորթ |
ձի (էշ, ջորի) |
մըտ- րուկ |
ոչ- խար |
այ- ծեր |
մայր խոզ` խոճ- կոր- ների հետ |
վա- րազ, հղի մերուն |
խոճ- կոր |
հավ |
բադ |
սագ |
հնդու- հավ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
1. |
----- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
----- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
----- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ջրօգտագործող |
|
_________________ (անվանումը) |
Ղեկավար |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Հաշվապահ |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Ձև 2` ջբ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ_________ մարզի_________համայնքի__________________200...թ.
(ջրօգտագործողի անվանումը) |
ջրային համակարգերից ջրարբիացման նպատակով ջուր սպառողների վերաբերյալ
NN ը/կ |
Ջրարբի- ացման համա- կար- գի, միջ- տնտեսա- յին բա- ժանա- րարի ան- վանու- մը |
Միջտնտե- սային 1-ին և 2-րդ կարգերի ջրատար- ներից սնվող ներտնտե- սային բաժանա- րարի անվա- նումը |
Ներտնտե- սային բաժանա- րարի իշխման տակ գտնվող ջրելա- կետերի N.. կամ անվա- նումը |
Տվյալ խմելակետից ջրվող անասնատեսակը և գլխաքանակը |
Այլ սպառողներ |
խոշոր եղջերավոր |
մանր եղջերավոր |
խոզեր |
թռչուններ |
մարդ- կանց քա- նակը |
վերա- մշակ- վող գյուղ- մթերքի տե- սակը, քա- նակը |
մեքե- նա- ների մակ- նիշը, քա- նակը |
կով |
գոմ- եշ |
եզ |
հորթ |
ձի (էշ, ջորի) |
մտրուկ |
ոչխար |
այծեր |
մայր խոզ` խոճ- կոր- ների հետ |
վա- րազ, հղի մե- րուն |
խոճ- կոր |
հավ |
բադ |
սագ |
հնդու- հավ |
մին- չև 1 տա- րե- կան |
1-2 տա- րե- կան |
բան- ող |
մայր ձի |
մին- չև 1,5 տա- րե- կան |
1,5 տա- րե- կա- նից մեծ |
գառ |
ոչ- խար |
ուլ |
այծ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
21 |
22 |
23 |
24 |
25 |
26 |
27 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ) |
|
_________________ (անվանումը) |
Ղեկավար |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Հաշվապահ |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Ձև 3` ջբ
|
Համաձայնեցված է` _______________տնօրեն (ջրամատակարարի անվանումը)
___________________
(անունը, ազգանունը)
____ _________200_ թ.
Կ.Տ. |
ՋՐԱՐԲԻԱՑՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ_________ մարզի_________համայնքի__________________200...թ.
(ջրօգտագործողի անվանումը) |
ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ցանցի ջրօգտագործման
(ջրտուքը ջրի սպառման կետում)
NN ը/կ |
Ջրարբի- ացման համակար- գի, միջ- տնտեսա- յին բա- ժանարարի անվա- նումը |
Միջտնտեսային 1-ին և 2-րդ կարգերի ջրատարներից սնվող ներտնտեսային բաժանարարի անվանումը |
Ներտնտեսային բաժանարարի սպասարկման տակ գտնվող ջրի սպառման կետերի անվանումը կամ N... |
Ջրտուքի չափը ջրի սպառման կետերում` ըստ տարվա ամիսների և տասնօրյակների |
հունվար |
փետրվար |
մարտ |
____ |
դեկտեմբեր |
Ընդա- մենը` տարում հազ. խոր. մ |
1-ին 10-օրյակ |
2-րդ 10-օրյակ |
3-րդ 10-օրյակ |
1-ին 10-օր- յակ |
2-րդ 10-օր- յակ |
3-րդ 10-օր- յակ |
1-ին 10-օր- յակ |
2-րդ 10-օր- յակ |
3-րդ 10-օր յակ |
____ |
1-ին 10-օր- յակ |
2-րդ 10-օր- յակ |
3-րդ 10-օր յակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
38 |
39 |
40 |
41 |
|
|
1 _____ |
1__ |
լ/վրկ հազ.խմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2__ |
լ/վրկ հազ.խմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3__ |
լ/վրկ հազ.խմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
n__ |
լ/վրկ հազ.խմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը .... բաժանարարի տակ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 ___ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
n ___ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը .... բաժանարարի տակ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը միջտնտեսային .... բաժանարարից |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը ...... համակարգից |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ) |
|
_________________ (անվանումը) |
Ղեկավար |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Մասնագետ (մելիորատոր, ջրբաշխ) |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Ձև 4` ջբ
|
Համաձայնեցված է` ________________տնօրեն (ջրամատակարարի անվանումը)
___________________
(անունը, ազգանունը)
____ _________200_ թ.
Կ.Տ. |
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ_________ մարզի_________համայնքի__________________200...թ.
(ջրօգտագործողի անվանումը) |
ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ցանցի ջրօգտագործման
(ջրառը ներտնտեսային բաժանարարի, ցանցի գլխամասում` ջրտուքի կետում)
NN ը/կ |
Ջրարբի- ացման համակար- գի, միջ- տնտեսա- յին բա- ժանարարի անվա- նումը |
Միջտնտեսային 1-ին և 2-րդ կարգերի ջրատարներից սնվող ներտնտեսային բաժանարարի անվանումը |
Ներտնտեսային բաժանարարի սպասարկման տակ գտնվող ջրի սպառման կետերի անվանումը կամ N... |
Ջրտուքի չափը ջրի սպառման կետերում` ըստ տարվա ամիսների և տասնօրյակների |
հունվար |
փետրվար |
մարտ |
____ |
դեկտեմբեր |
Ընդա- մենը` տարում հազ. խոր. մ |
1-ին 10-օրյակ |
2-րդ 10-օրյակ |
3-րդ 10-օրյակ |
1-ին 10-օր- յակ |
2-րդ 10-օր- յակ |
3-րդ 10-օր- յակ |
1-ին 10-օր- յակ |
2-րդ 10-օր- յակ |
3-րդ 10-օր յակ |
____ |
1-ին 10-օր- յակ |
2-րդ 10-օր- յակ |
3-րդ 10-օր յակ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
38 |
39 |
40 |
41 |
|
|
1 _____ |
1__ |
լ/վրկ հազ.խմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2__ |
լ/վրկ հազ.խմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3__ |
լ/վրկ հազ.խմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
n__ |
լ/վրկ հազ.խմ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը .... բաժանարարի տակ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 ___ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
n ___ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը .... բաժանարարի տակ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը միջտնտեսային .... բաժանարարից |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը ...... համակարգից |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ջրօգտագործող (համայնք, ՋԸ, ՋՄ) |
|
_________________ (անվանումը) |
Ղեկավար |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |
Մասնագետ (մելիորատոր, ջրբաշխ) |
_________________ (ստորագրությունը) |
_________________ (անունը, ազգանունը) |