«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015253
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
4 հունիսի 2015 թ. |
N 128-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով և 30-րդ հոդվածի 8-րդ մասով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի դրույթներով՝
(նախաբանը փոփ. 26.01.16 N 18-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների ճանաչման կարգը»-ը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
|
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2015 թվականի հունիսի 4-ի
թիվ 128-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների կողմից տրված թռիչքային անձնակազմի անդամների վկայականների (այսուհետ՝ Վկայական) ճանաչման կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում է օտարերկրյա ավիացիոն իշխանությունների կողմից թռիչքային անձնակազմի անդամներին տրված վկայականների ճանաչման ընթացակարգը:
2. Վկայականները Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կիրառվում են, եթե Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականներ կրող ավիացիոն մասնագետներին (այսուհետ՝ Ավիացիոն մասնագետ):
3. Վկայականի ճանաչման ժամանակ վավերագրում նշվում է այն օդանավի տիպի որակավորման նիշը, որն անհրաժեշտ է ճանաչել:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) կողմից ճանաչվում են հետևյալ վկայականները՝
1) օդաչու (ինքնաթիռ, ուղղաթիռ, սավառնակ, ազատ օդապարիկ),
2) շտուրման,
3) բորտինժեներ,
4) բորտուղեկցորդ:
5. Վկայականների ճանաչման արդյունքում տրվում է Կարգի Ձև-2-ով սահմանված վավերագիր (այսուհետ՝ Վավերագիր):
6. Վկայականների և վավերագրերի վերաբերյալ Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչությունում (այսուհետ՝ ԹԳ վարչություն) վարվում է գրանցամատյան, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) վկայականը կրողի անուն, ազգանունը,
2) վկայականի համարը,
3) վավերագրի տրման ամսաթիվը,
4) վավերագրի գործողության ժամկետը,
5) վավերագրի հերթական համարը,
6) այլ նշումներ:
7. Վավերագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել վկայականի գործողության ժամկետը:
8. Վկայականը կարող է ճանաչվել, եթե.
1) վկայականը տրված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածով հաստատված թռիչքային անձնակազմի անդամներին վկայականներ տալու կարգի նվազագույն պահանջներին համապատասխան.
2) թռիչքային անձնակազմի անդամը ունի առնվազն 500 (հինգ հարյուր) թռիչքաժամ տվյալ տիպի օդանավի վրա:
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
9. Վկայականների ճանաչման համար Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող կազմակերպությունը, որի օդանավի անձնակազմի կազմում անհրաժեշտ է ներառել Ավիացիոն մասնագետին (այսուհետ՝ Հայտատու) Կարգի Ձև-1-ով սահմանված հայտ է (այսուհետ՝ Հայտ) ներկայացնում Գլխավոր վարչություն:
10. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1) Ավիացիոն մասնագետի անձնագրի պատճենը,
2) Վկայականի պատճենը,
3) համապատասխան որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
4) համապատասխան դասի բժշկական վկայականի պատճենը:
(10-րդ կետը փոփ. 16.12.16 N 231-Ն)
11. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչություն մուտք լինելուց հետո ուսումնասիրվում են Գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության (այսուհետ՝ ԹԳ վարչություն) կողմից: Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ դեպքում դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին, որը համապատասխան տեղեկացումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:
12. Հայտը Կարգի 11-րդ կետի ընթացակարգերը անցնելուց հետո` Գլխավոր վարչության կողմից ընդունված լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ԹԳ վարչությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի Կոնվենցիայի թիվ 1 հավելվածի 1-ին գլխի 1.2.2-րդ կետի 1.2.2.2-րդ ենթակետի պահանջների համաձայն` էլեկտրոնային փոստի միջոցով հարցում է կատարում վկայականը տրամադրող պետության լիազոր մարմնին` Վկայականի իսկությունը հավաստելու համար:
(12-րդ կետը խմբ. 16.12.16 N 231-Ն)
13. Կարգի 12-րդ կետում նշված հարցման պատասխանը ստանալուց հետո, Հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է Ավիացիոն մասնագետի մասնագիտական համապատասխանության գործընթացի ժամկետների մասին:
(13-րդ կետը խմբ. 16.12.16 N 231-Ն)
14. Մասնագիտական համապատասխան գործընթացը ներառում է անգլերեն լեզվի իմացության չորրորդ մակարդակի թեստավորում: Նշված թեստավորման դրական արդյունքի դեպքում Հայտատուին երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է վավերագիր:
(14-րդ կետը խմբ. 16.12.16 N 231-Ն)
15. Կարգի 14-րդ կետում նշված թեստավորման բացասական արդյունքի դեպքում Հայտը մերժվում է, որի վերաբերյալ երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայտատուին:
(15-րդ կետը խմբ. 16.12.16 N 231-Ն)
III. ՎԱՎԵՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Վավերագիրը կազմված է Ա 4 (210x148մմ ISO 26 միջազգային ստանդարտ) չափի թղթից և բաղկացած է 2 էջից, որի առաջին էջը հանդիսանում է տիտղոսաթերթ, իսկ 2-րդ էջը ենթակա է լրացման:
17. Վավերագիրը լրացվում է հետևյալ կերպ՝
1) 1-ին էջ - տիտղոսաթերթ, որի վրա ըստ հաջորդականության հայերեն և անգլերեն լեզուներով տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» բառերը, վավերագիր տվող լիազորված մարմնի անվանումը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ» բառերը.
2) 2-րդ էջը լրացվում է անգլերեն լեզվով, հետևյալ կերպ՝
ա. վավերագրի համարը հետևյալ ձևաչափով՝ Հայտատուին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից տրված (այսուհետ՝ ԻԿԱՕ) եռանիշ կոդը և հերթական համարը արաբական թվերով (օրինակ՝ XXX 001-15),
բ. վավերագիրը կրողի ազգանունը և անունը,
գ. վավերագրվող վկայականի տիպը,
դ. վավերագրվող վկայականին օտարերկրյա ավիացիոն իշխանության կողմից տրված համարը,
ե. վավերագրվող վկայականը տվող օտարերկրյա ավիացիոն իշխանության անվանումը և վկայականի տրման ամսաթիվը,
զ. վավերագիր կրողի այն որակավորման նիշը, որը անհրաժեշտ է ճանաչել,
է. վավերագիր կրողի ստորագրությունը,
ը. վավերագիր կրողի գործատուի անվանումը,
թ. նշում այն մասին, որ տվյալ վավերագիրը ուժի մեջ է միայն վավերագրվող վկայականի առկայության դեպքում,
ժ. վավերագրի գործողության ժամկետը,
ժա. վավերագիրը տվող պաշտոնատար անձի ստորագրությունը, հանձնման օրը, ամիսը, տարեթիվը և Գլխավոր վարչության կնիքը:
IV. ՎԱՎԵՐԱԳՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
18. Վավերագրի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ Գլխավոր վարչության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 212-Ն հրամանով սահմանված «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման կարգ»-ին համապատասխան:
19. Վավերագրի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում Վավերագիր կրողը և նրա գործատուն մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով ծանուցվում է այդ մասին:
20. Կարգի 19-րդ կետում նշված ծանուցումը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում Վավերագիր կրողը կամ նրա գործատուն Գլխավոր վարչություն է հանձնում Վավերագրի բնօրինակը:
Ձև 1
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՅՏ
Application for Verification of a Flight Crew Licence |
(Յուրաքանչյուր վկայականի վավերացման համար օգտագործեք առանձին հայտ) For each licence a separate application is used |
1 |
Ազգանուն Last name : |
................................................... |
Անուն First name : |
.............................................. |
Բնակության վայր: Permanent Address : ............................. ...................... ....... ............................. ............................. ............................. |
Հեռախոս (բնակարան) Telephone : ................................................... |
Բջջային հեռախոս: Mobile telephone .................................................... |
Ծննդյան թիվը Date օf Birtհ :
.........../.........../.................... |
Ծննդավայրը Place of Birth :
............................ |
Քաղաքացիությունը Citizenshp
................................................ |
Էլեկտրոնային հասցեն E-mail:
............................................... |
2 |
Վավերացման ներկայացրած վկայականի տվյալները Particulars of Licence Presented for Validation |
Տրամադրող պետությունը
State of issue |
Տրման ժամկետը
Date of issue |
Վկայականի տեսակը
Type of Licence |
Վկայականի №
Licence NO |
Վկայականի գործունեության ժամկետը Expiry Date |
|
......../.........../.......... |
|
|
......../.........../............ |
Կարգ, դաս, տիպի որակավորումը (որը անհրաժեշտ է ճանաչել) Category, Class, Type rating (to be validated)
Կարգ / Category |
Դաս / Class |
Տիպի որակավորումը/ Type rating |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդհանուր թռիչքաժամ (տվյալ տիպի օդանավի վրա)
Total flight hours (current A/C type) |
................................................. | Վերջին 90 օրվա ընթացքում թռիչքաժամերը
Flying hours for the last 90 days |
.................................................. | Վերջին թռիչքի ամսաթիվը
Date of last flight |
........ / ........... / .............
| |
3 |
Բժշկական Պիտանելիություն Medical Fitness
Բժշկական վկայականի դասը
Class of Medical Certificate held |
Վերջին բժշկական ստուգման ամսաթիվը/
Date of l ast Medical Examination |
Բժշկական վկայականի գործունեության ավարտի ժամկետը/
Medical Certificate Expiry Date
|
|
…......../............../.............. |
…......../............../.............. | |
|
4 |
ՍՈՒՅՆՈՎ ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, որ տվյալ հայտում նշված տեղեկությունները ճշգրիտ են : / I hereby declare that the information provided on this form is correct |
Դիմողի ստորագրությունը Applicant signature |
.................................................. |
Ամսաթիվ Date |
…........./.............../............ |
|
5 |
Կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Attachments must include all of the following: |
Անձնագրի պատճենը /
Passport copy |
|
|
|
Օտարերկրյա վկայականի պատճենը / Copy of Foreign Licence |
|
|
|
Բժշկական վկայականի պատճենը / Copy of Medical Licence |
|
|
|
Վերջին հմտության ստուգման պատճենը / Copy of Last Proficiency Cհeck |
|
|
|
Վերջին վթարափրկարարական վարժանքների վկայականի պատճենը / Copy of Last Safety Emergency Procedսre Certificate |
|
|
|
Վերջին վտանգավոր ուղեբեռի տեղափոխման վկայականի պատճենը / Copy of Last Dangerous Goods Certificate |
| |
Պաշտոնական գրառում / For official use only |
.............................................................................................................................................
.............................................................................................................................................
............................................................................................................................................
............................................................................................................................................. |
|
6 |
Լրացվում է բաժնի աշխատակցի կողմից / Fօr օfficial սse օոly |
Տրված վավերագրի համարը / Verification number |
Տրամադրման ամսաթիվը Date of Issue |
Ուժի մեջ է / Valid |
Նշումներ / Notices |
Սկսած / From |
Մինչև / Till |
|
…........./.............../............ |
....../......./....... |
....../......./....... |
|
Հաստատված է` / Approved .................................................................................................................
ՀՀ ԿԱ ՔԱԳՎ աշխատակազմի թռիչքային գործունեության վարչության պետ Director of Flight Operations Department of the GDCA at the Government of RA
........................ ........................ ստորագրություն / signature |
Ամսաթիվ …………....... ./ ................................................... / ........................ Date |
(ձևը փոփ., լրաց. 16.12.16 N 231-Ն)
Ձև 2
CERTIFICATE ON VALIDATION № |
Last Name: First name: |
Օriginal licence type: |
Օriginal Licence number: |
State of issue: Date of issue: |
Ratings: |
Holder's signature: |
Has the right to work for |
validity: Certificate on validation is valid with original Licence only |
valid till: |
Signature of issuing Օfficer and date GDCA Stamp |
Contact details mail: info@aviation.am |
Page 2
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA General Department of Civil Aviation at the Government Կառավարությանն առընթեր Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչություն
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ
FLIGHT CREW CERTIFICATE ON VALIDATION
Page 1 |
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 16.12.16 N 231-Ն)