Համարը 
N 579-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.586
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.06.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2017 թվականի N 579-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 36.1-ին և 36.2-րդ կետերով.

«36.1. Դրամաշնորհի հատկացման պայմանագրի կնքումից հետո 3-օրյա ժամկետում պայմանագիր կնքած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության կողմից դրամաշնորհ ստանալու համար ներկայացված ծրագիրը հրապարակվում են դրամաշնորհ տրամադրած պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

36.2. Կազմակերպությունը, որի հետ կնքվել է դրամաշնորհի հատկացման պայմանագիր, պայմանագրով նախատեսված ժամկետներում դրամաշնորհ տրամադրած պետական մարմնին ներկայացնում է ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվություն, որը պետական մարմնի կողմից ընդունվելուց հետո 3-օրյա ժամկետում հրապարակվում է դրամաշնորհ տրամադրած պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում` բացառությամբ անձի եկամուտներին վերաբերող դրամաշնորհային պայմանագրերի:».

2) 37-րդ կետը «ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման չափանիշները,» բառերից հետո լրացնել «հաշվետվությունների ներկայացման կարգն ու ժամկետները,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 1

Երևան