Համարը 
N 659-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.06.28/41(1316) Հոդ.637
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.06.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԿՆՔՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆԸ) ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ԼՐԻՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

8 հունիսի 2017 թվականի N 659-Ն

  

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԿՆՔՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆԸ) ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ԼՐԻՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը, լրացման, ներկայացման կարգը և ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.

2) հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը, մոնիթորինգի անցկացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիության ապահովման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 20

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 8-ի N 659-Ն որոշման

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևի, լրացման, ներկայացման կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատերերի վրա:

2. Հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ N 1 ձևին համապատասխան դիմումը (այսուհետ՝ դիմում) կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու հարկային տարվան նախորդող հարկային տարվա հունիսի 30-ը ներառյալ:

3. Դիմումի՝

1) 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

2) 2-րդ տողում լրացվում է կազմակերպության անվանումը.

3) 3-րդ տողում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը.

4) 4-րդ տողում լրացվում է կազմակերպության գործունեության այն ոլորտը, որի համար իրականացվելու է հորիզոնական մոնիթորինգ.

5) 5-րդ տողում լրացվում է կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմնի (հարկային (տարածքային) տեսչության) անվանումը:

4. Հարկային մարմինը կազմակերպության դիմումի քննարկման արդյունքներով մինչև դիմումը ներկայացնելու տարվա հուլիսի 31-ը ներառյալ ընդունում է N 2 ձևին համապատասխան որոշում՝ կազմակերպության գործունեության նկատմամբ հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու կամ մերժելու վերաբերյալ: Հարկային մարմինն ընդունած որոշման մեկ օրինակը, այն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով` պատվիրված նամակով, տրամադրում է կազմակերպության իրավասու անձին: Սույն կետում նշված N 2 ձևի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում, իսկ 2-րդ կետը՝ հորիզոնական մոնիթորինգի իրականացումը մերժելու դեպքում՝ նշելով մերժման հիմքը:

5. Հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ կազմակերպության դիմումը հարկային մարմինը մերժում է, եթե՝

1) կազմակերպությունը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, չի համարվում խոշոր կազմակերպություն, կամ

2) կազմակերպության գործունեության տեսակը չի դասվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու թույլատրելի գործունեության ոլորտներին, կամ

3) դիմումը հարկային մարմին ստացվելու օրվա դրությամբ առկա են ժամկետանց հարկային պարտավորություններ, կամ

4) դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարում հորիզոնական մոնիթորինգի կիրառությունը վաղաժամկետ դադարեցվել է հարկային մարմնի կամ կազմակերպության նախաձեռնությամբ:

6. Հորիզոնական մոնիթորինգ անցկացնելու վերաբերյալ հարկային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում հորիզոնական մոնիթորինգը սկսվում է դիմումը ներկայացնելու տարվան հաջորդող հարկային տարվա հունվարի 1-ից և ավարտվում է դիմումում նշված ժամկետում: Յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվող հորիզոնական մոնիթորինգի անցկացման ժամանակահատվածը չի կարող պակաս լինել մեկ հարկային տարվանից՝ բացառությամբ հարկային մարմնի կամ կազմակերպության կողմից հորիզոնական մոնիթորինգի կիրառությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքերի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

 

_______________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

               

2. Կազմակերպության անվանումը

 

3. Կազմակերպության գտնվելու վայրը

 

4. Գործունեության ոլորտը (ոլորտները), որի համար իրականացվելու է հորիզոնական մոնիթորինգ

 

5. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն 20  թ. հունվարի 1-ից մինչև 20  թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացնել հորիզոնական մոնիթորինգ:

 

Կազմակերպության պատասխանատու անձի

____________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ (ՄԵՐԺԵԼՈՒ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N ------

----- -------------  20  թ.

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն որոշում է.

1. ____________________________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն)

 

__________________________________ գործունեության նկատմամբ իրականացնել

(նշել գործունեության տեսակը)

 

հորիզոնական մոնիթորինգ ______ _____________ 20  թ-ից մինչև ____ _____________ 20  թ. ներառյալ:

 

2. Մերժել

____________________________________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն)

__________________________________ գործունեության նկատմամբ հորիզոնական

(նշել գործունեության տեսակը)

 

մոնիթորինգի իրականացումը՝

_______________________________ հիմքով:

(նշել մերժման հիմքը)

 

Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 8-ի N 659-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՁԵՎԻ, ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԿՆՔՄԱՆ, ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆԸ) ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ ԼՐԻՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) ձևի, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի, կնքման, մերժման հիմքերի և հորիզոնական մոնիթորինգի անցկացման, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիության ապահովման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատերերի վրա:

2. Հարկային մարմնի և կազմակերպության միջև հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ սույն կարգի ձևին համապատասխան համաձայնագիրը կնքվում է հորիզոնական մոնիթորինգ անցկացնելու վերաբերյալ հարկային մարմնի ընդունած որոշման հիման վրա՝ մինչև որոշման ընդունման տարվա սեպտեմբերի 30-ը ներառյալ: Համաձայնագիրը սույն կետում նշված ժամկետում չկնքվելու դեպքում, հարկային մարմինն այդ ժամկետին հաջորդող մեկ ամսվա ընթացքում անվավեր է ճանաչում հորիզոնական մոնիթորինգ անցկացնելու վերաբերյալ ընդունված որոշումը և դրա մասին էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով` պատվիրված նամակով, ծանուցում է կազմակերպության իրավասու անձին:

3. Հարկային մարմնի և կազմակերպության միջև համաձայնագիր կնքվելու դեպքում այն կնքելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանվում է հորիզոնական մոնիթորինգ իրականացնող պատասխանատու անձ (անձինք):

4. Հորիզոնական մոնիթորինգն իրականացվում է կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմնում՝ իրական ժամանակում (առցանց ռեժիմով)` հորիզոնական մոնիթորինգի իրականացման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Հորիզոնական մոնիթորինգի իրականացման ընթացքում կազմակերպությունը հարկային մարմնին հասանելի է դարձնում իր կողմից վարվող հաշվապահական հաշվառման ծրագիրը, հնարավորություն է ստեղծում հարկային մարմնի կողմից իրականացնել հսկողություն՝ կազմակերպության իրացման շրջանառության, համախառն եկամտի, ֆիսկալային հասույթի, նվազեցվող եկամուտների, ծախսերի, կորուստների, այլ նվազեցումների, եկամուտները և ծախսերը հիմնավորող հաշվարկային և վճարային փաստաթղթերի, աշխատավարձի հաշվարկային կամ հաշվարկավճարային տեղեկագրերի, ակտիվների շարժի (հիմնական միջոց, հումք, նյութ, արտադրանք, ապրանք, ոչ նյութական ակտիվներ), ինչպես նաև հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկման օբյեկտների, հարկային պարտավորությունների ճիշտ հաշվարկման նկատմամբ: Հորիզոնական մոնիթորինգն իրականացվում է կազմակերպության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հարկային հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, այլ փաստաթղթերի տվյալների, հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների, հարկային մարմնի կողմից կատարված հարցադրումների հիման վրա ստացված տվյալների համադրման միջոցով:

5. Հորիզոնական մոնիթորինգի իրականացման ժամանակահատվածում հարկային մարմինը՝

1) իրավասու է կազմակերպությունից պահանջելու հաշվարկային և վճարային փաստաթղթեր, պայմանագրեր (այսուհետ՝ փաստաթղթեր), բացատրություններ, պարզաբանումներ, տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ)՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկման օբյեկտների, հարկային պարտավորությունների հաշվարկման և վճարման ճշտության, կազմակերպության ներկայացրած հարկային հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի և հարկային օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվական տվյալների ու հարկային մարմնում առկա տվյալների միջև հայտնաբերված շեղումների վերաբերյալ.

2) հարկային մարմինն իրավասու չէ կազմակերպությունից պահանջելու այնպիսի փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք առկա են հարկային մարմնի տեղեկատվական բազայում կամ կազմակերպության հարկային գործում կամ կազմակերպության կողմից դրանք նախկինում ներկայացվել են.

3) պարտավոր է հարկային մարմին դիմելու դեպքում կազմակերպությանը տրամադրել պարզաբանումներ՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկման օբյեկտների, հարկային պարտավորությունների հաշվարկումն ու վճարումը կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ, ինչպես կատարված, այնպես էլ նախատեսվող գործարքների (գործառնությունների) մասով:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի, տեղեկությունների և պարզաբանումների տրամադրումը հարկային մարմնի և կազմակերպության միջև իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան դիմումը կամ հարցադրումը ստացվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում: Կազմակերպության կողմից սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով տրամադրելու անհնարինության դեպքում դրանց պատճենները կարող են տրամադրվել թղթային կրիչով՝ առձեռն կամ փոստային կապի միջոցով` պատվիրված նամակով՝ սույն կետում նշված ժամկետում:

7. Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում իրականացվող գործունեության մասով հորիզոնական մոնիթորինգի ենթարկվող կազմակերպության նկատմամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառելիս հաշվի է առնվում, որ՝

1) եթե հարկային մարմինը հորիզոնական մոնիթորինգի ենթարկվող կազմակերպության կողմից սույն կարգի 4-րդ կետով սահմանված պարտականությունների կատարման արդյունքում հնարավորություն է ստացել իրական ժամանակում (առցանց ռեժիմով) հսկողություն սահմանել հորիզոնական մոնիթորինգի ենթարկվող կազմակերպության նկատմամբ, ապա հարկային մարմինը տվյալ կազմակերպության կողմից վարվող հաշվառումը համարում է օրենսդրության պահանջներին համապատասխանող, քանի դեռ հարկային մարմինը տվյալ կազմակերպությանը չի տեղեկացրել օրենսդրությամբ սահմանված որևէ պահանջի խախտման մասին.

2) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի՝

ա. 1-ին մասի համաձայն վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք,

բ. 2-րդ մասի համաձայն, եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով:

8. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը կամ տեղեկությունները կազմակերպության կողմից նույն կետում նշված ժամկետում հարկային մարմնին տրամադրելու անհնարինության դեպքում կազմակերպությունը դրա մասին հարկային մարմնի հարցումն ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով հայտնում է հարկային մարմնին՝ նշելով համապատասխան փաստաթուղթը կամ տեղեկությունը ներկայացնելու անհնարինության պատճառների և այն կատարելու հնարավոր ժամկետի մասին: Հարկային մարմնի ղեկավարը, կազմակերպության ներկայացրած հիմնավորումից ելնելով, երկարաձգում է սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետը 10 աշխատանքային օրով, որի վերաբերյալ 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցում է կազմակերպությանը:

9. Հորիզոնական մոնիթորինգի կիրառությունը հարկային մարմնի կողմից կամ կազմակերպության նախաձեռնությամբ վաղաժամկետ դադարեցվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության կամ համաձայնագրով նախատեսված պարտականությունների չկատարման դեպքերում, ինչպես նաև կազմակերպության կողմից հարկային մարմնի հարցադրումների վերաբերյալ սույն կարգով և ժամկետներում չարձագանքելու հետևանքով հորիզոնական մոնիթորինգի հետագա իրականացման անհնարինության վերաբերյալ հարկային մարմնի եզրակացության հիման վրա:

10. Հարկային մարմնի կամ կազմակերպության կողմից հորիզոնական մոնիթորինգի համակարգի կիրառությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում դադարեցումից առնվազն 1 ամիս առաջ դադարեցնող կողմը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մյուս կողմին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

_________________

(վայրը)

_____ _________________ թ.

____________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

այսուհետ` կազմակերպություն, ի դեմս`

___________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Մի կողմից, և

_____________________________________________________________,

(կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը)

 

այսուհետ` հարկային մարմին, ի դեմս`

_________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

մյուս կողմից (այսուհետ՝ նաև կողմեր), կնքեցին սույն համաձայնագիրը՝ հետևյալի մասին։

 

1. Համաձայնագրի առարկան

Կազմակերպությունում հարկային մարմնի կողմից հորիզոնական մոնիթորինգի իրականացում:

2. Հորիզոնական մոնիթորինգի իրականացման ժամանակահատվածը

______________________________________________________________________________

(20  թ. հունվարի 1-ից մինչև 20  թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ)

 

3. Կողմերի իրավունքները և պարտականությունները

3.1. Կազմակերպությունը`

3.1.1 Պարտավոր է՝

1) ապահովել լրիվ հասանելիություն՝ իր կողմից վարվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար.

2) հարկային մարմին ներկայացնել հաշվարկային և վճարային փաստաթղթեր, պայմանագրեր, բացատրություններ, պարզաբանումներ, տեղեկություններ՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկման օբյեկտների, հարկային պարտավորությունների հաշվարկման և վճարման ճշտության, կազմակերպության ներկայացրած հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի և հարկային օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվական տվյալների ու հարկային մարմնում առկա տվյալների միջև հայտնաբերված շեղումների վերաբերյալ.

3.1.2. Իրավունք ունի՝

1) հարկային մարմնից ստանալու պարզաբանումներ՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկման օբյեկտները, հարկային պարտավորությունների հաշվարկումն ու վճարումը կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ, ինչպես կատարված, այնպես էլ նախատեսվող գործարքների (գործառնությունների) մասով.

2) իր նախաձեռնությամբ վաղաժամկետ դադարեցնելու հորիզոնական մոնիթորինգի կիրառությունը:

3.2 Հարկային մարմինը`

3.2.1. Պարտավոր է՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացնել հորիզոնական մոնիթորինգ.

2) հարկային մարմին դիմելու դեպքում կազմակերպությանը տրամադրել պարզաբանումներ` հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկման օբյեկտների, հարկային պարտավորությունների հաշվարկումն ու վճարումը կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ, ինչպես կատարված, այնպես էլ նախատեսվող գործարքների (գործառնությունների) մասով.

3) չներառել կազմակերպությանը համաձայնագրի գործողության ժամանակահատվածում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում՝ անկախ կազմակերպության ռիսկայնության խմբից.

4) օրենքով սահմանված կարգով պահպանել կազմակերպության կողմից վարվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար հասանելիության արդյունքում ի հայտ եկած տեղեկությունները.

3.2.2. Իրավունք ունի՝

1) կազմակերպությունից ստանալու հաշվարկային և վճարային փաստաթղթեր, պայմանագրեր, բացատրություններ, պարզաբանումներ, տեղեկություններ՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկման օբյեկտների, հարկային պարտավորությունների հաշվարկման և վճարման ճշտության, կազմակերպության ներկայացրած հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի և հարկային օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկատվական տվյալների և հարկային մարմնում առկա տվյալների միջև հայտնաբերված շեղումների վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելու արտագնա և կամերալ (ներքին) ուսումնասիրություններ.

3) վաղաժամկետ դադարեցնելու հորիզոնական մոնիթորինգի կիրառությունը՝ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված և սույն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով:

4. Հարկային մարմնի կողմից հորիզոնական մոնիթորինգն իրականացվում է անվճար հիմունքներով:

5. Համաձայնագրի գործողության ժամկետը

5.1. Սույն համաձայնագիրը կնքված է ____ __________________թ. և ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից։

5.2. Սույն համաձայնագիրը հարկային մարմնի կամ կազմակերպության կողմից վաղաժամկետ լուծարվելու դեպքում դրա մասին լուծարող կողմը մյուս կողմին գրավոր ծանուցում է լուծարումից առնվազն մեկ ամիս առաջ:

6. Այլ պայմաններ

6.1. Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել միայն կողմերի համաձայնությամբ։

6.2. Սույն համաձայնագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

6.3. Սույն համաձայնագրով ծագած վեճերը կողմերը լուծում են բանակցությունների միջոցով։

6.4. Սույն համաձայնագիրը կնքված է հայերենով, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ։

7. Կողմերի ղեկավար անձանց ստորագրությունները

 

Հարկային մարմնի ղեկավար (լիազորված անձ)

_________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կազմակերպության ղեկավար (լիազորված անձ)

_________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)