«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417259
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունիսի 2017 թ. |
N 193-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Սահմանել հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարության օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
|
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. հունիսի 27-ի
N 193-Ն հրամանի |
Ձև
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Անվանումը՝ ___________________________________________________
________________________________________________________________________ (լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով))
ՀՎՀՀ`
(լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը)
Հասցեն՝ ____________________________________________________
(լրացվում է գործունեության իրականացման, գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրի հասցեն)
Գործունեության
տեսակը (տեսակները)` __________________________________________
___________________________________________________________ (լրացվում է տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները)) |