«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
27 հունիսի 2017 թ. |
N 192-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հաստատել կամավորության սկզբունքով որպես հարկային գործակալ հանդես գալու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
|
Հավելված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի N 192-Ն հրամանի |
Ձև
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Փաստաթղթի հերթական համարը
______________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
2. Հարկ վճարողը |
|
Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներին համապատասխան հայտարարությունը ներկայացնելու օրը ներառող ամսվա 1-ից սկսած հանդիսանալու եմ հարկային գործակալ:
Պաշտոնատար անձ |
__________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |