Համարը 
N 196-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2017.07.17/22(591) Հոդ.236
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
27.06.2017
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՈՒԳԱՆՔՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417262

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

 

27 հունիսի 2017 թ.

N 196-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՈՒԳԱՆՔՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել հարկ վճարողի գործունեության կասեցումը տուգանքով փոխարինելու վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թ. հունիսի 27-ի

N 196-Ն հրամանի

 

Ձև

______________________________________

Հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

Դիմումի ստացման ամսաթիվը (օր, ամիս, տարի)

_____ _____________20    թ.

(լրացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից)

ԴԻՄՈՒՄ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՈՒԳԱՆՔՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Փաստաթղթի հերթական համարը

_________________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Կասեցման օբյեկտի գտնվելու վայրի հասցեն (հասցեները)

 

4. Գործունեության կասեցման որոշման

համարը

ամսաթիվը
(օր, ամիս, տարի)

                        

 5. Գործունեության կասեցման ժամանակաշրջանի

սկիզբ

ավարտ

օր

ամիս

տարի

օր

ամիս

տարի

                                       

6. Գործունեության կասեցումը տուգանքի վճարմամբ փոխարինվող ժամանակաշրջանի

սկիզբ

ավարտ

օր

ամիս

տարի

օր

ամիս

տարի

                                             

7. Հաշվարկված և վճարված տուգանքի գումարը (ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված միջին օրական շրջանառություն X 0.7% (բայց ոչ պակաս 60.0 հազար դրամ) X օրերի թիվ)


դրամ

Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, գործունեության կասեցման օրերից՝ ____________ օրերը փոխարինել տուգանքի վճարումով:

 

Պատասխանատու անձի ________________________________________

   (ստորագրությունը, անունը, ազգանունը)