Համարը 
N 822-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2017.07.26/47(1322) Հոդ.745
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.07.2017
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.07.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀՀ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2017 թվականի N 822-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից դրոշմավորման ենթակա ապրանքներն առանց դրոշմավորման Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար մաքսային մարմնի կողմից համաձայնություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

    

2017 թ. հուլիսի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 13-ի N 822-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների (այսուհետ՝ դիվանագիտական ներկայացուցչություններ) կողմից դրոշմավորման ենթակա ապրանքներն առանց դրոշմավորման Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար մաքսային մարմնի կողմից համաձայնություն տալու հետ կապված հարաբերությունները:

2. Դրոշմավորման ենթակա ապրանքներն առանց դրոշմավորման Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար մաքսային մարմնի կողմից համաձայնություն (այսուհետ՝ համաձայնություն) տալը՝ սույն կարգին համապատասխան առանց դրոշմավորման ապրանքների բացթողումն է, ԵՏՄ-ի անդամ պետությունից ցամաքային տրանսպորտով ապրանքների ներմուծման դեպքում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման գործընթացն ավարտելն է, իսկ ԵՏՄ-ի անդամ պետությունից օդային տրանսպորտով ապրանքների տեղափոխման դեպքում՝ առանց դրոշմավորման ներմուծելն է:

3. Դիվանագիտական ներկայացուցչությունները կամ մաքսային հայտարարագրում իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետություն առանց դրոշմավորման ներմուծելու համար մաքսային մարմին են ներկայացնում ապրանքների ցանկ (այսուհետ՝ ցանկ)՝ համաձայն ձևի: Ցանկը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով: Ցանկում ներառվում են այն ապրանքները, որոնց՝ առանց դրոշմավորման ներմուծման համար անհրաժեշտ է մաքսային մարմնի համաձայնությունը:

4. Ցանկը ներկայացնելու համար, բացառությամբ ԵՏՄ-ի անդամ պետությունից օդային տրանսպորտով ապրանքների ներմուծման դեպքերի, կիրառվում է մաքսային կամ տարանցման հայտարարագրի հետևյալ դասակարգիչը՝

 

 09018

Առանց դրոշմավորելու ներմուծվող ապրանքների ցանկ

5. Ցանկը մաքսային մարմին է ներկայացվում մինչև մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումը, իսկ ԵՏՄ-ի անդամ պետությունից ապրանքների ներմուծման դեպքում՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տարանցման ընթացակարգի ավարտը:

6. Մաքսային մարմինը ցանկի տվյալները համեմատում է գրանցման ներկայացված մաքսային հայտարարագրով (ԵՏՄ-ի մաքսային օրենսգրքին համապատասխան ցամաքային տրանսպորտով ներմուծման դեպքում տարանցման հայտարարագրով) հայտարարագրվող, իսկ ԵՏՄ-ի ապրանքները ԵՏՄ-ի անդամ պետություններից օդային տրանսպորտով ներմուծվելու դեպքում ուղեկցող փաստաթղթում նշված համապատասխան ապրանքների տվյալների հետ և դրանց համապատասխանության դեպքում տալիս համաձայնություն:

7. Ցանկում ներառված տվյալների և մաքսային հայտարարագրով (ԵՏՄ-ի մաքսային օրենսգրքին համապատասխան ցամաքային տրանսպորտով ներմուծման դեպքում տարանցման հայտարարագրով) հայտարարագրվող, իսկ ԵՏՄ-ի ապրանքները ԵՏՄ-ի անդամ պետություններից օդային տրանսպորտով ներմուծվելու դեպքում ուղեկցող փաստաթղթում նշված համապատասխան ապրանքների տվյալների միջև անհամապատասխանություններ առաջանալու դեպքում ցանկը ճշգրտվում է սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց կողմից, որից հետո մաքսային մարմնի կողմից տրվում է համաձայնություն:

8. Մաքսային մարմնի կողմից համաձայնություն չտրվելու դեպքում՝ ցանկում ներառված ապրանքները պետք է դրոշմավորվեն դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, մինչև մաքսային ընթացակարգով ապրանքների բացթողումը, իսկ ԵՏՄ-ի անդամ պետությունից ապրանքների ներմուծման դեպքում՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տարանցման ընթացակարգի ավարտը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև

 

ՑԱՆԿ
առանց դրոշմավորելու ներմուծվող ապրանքների

Փաստաթղթի հերթական համարը
_______________________________________
(լրացվում է մաքսային մարմնի կողմից)
 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ-ն)

               

2. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպության անվանումը

 

3. Գտնվելու վայրը

 

4. Հաշվառված մաքսատան ծածկագիրը

 
 

5. NN
ը/կ

6. Ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

7. Ապրանքախմբի համառոտ անվանումը

8. Ապրանքա-տեսակի անվանումը

9. Ենթատեսակը (նկարագիրը)

10. Ապրանքի չափման միավորն ըստ մաքսային հայտարարագրի

11. Ապրանքատեսակի քանակն ըստ մաքսային հայտարարագրի

             
             
             

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական

ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի, դրանց

հավասարեցված միջազգային կազմակերպության պատասխանատու անձ _________________________________________

 

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

___ _____________ 20   թ

 

Հաստատված է մաքսային մարմնի պատասխանատու անձի կողմից

 

1. 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

2. 2-րդ կետում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպության անվանումը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ:

3. 3-րդ կետում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպության գտնվելու վայրը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ:

4. 4-րդ կետում լրացվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպության հաշվառված մաքսատան ծածկագիրը, տեղեկությունների ընդունման ծրագրի կողմից՝ ինքնաշխատ:

5. 5-րդ կետում լրացվում է հերթական համարն ըստ մաքսային հայտարարագրի կամ տարանցման հայտարարագրի, իսկ դրա բացակայության դեպքում՝ ըստ ուղեկցող փաստաթղթերի ապրանքի համարի:

6. 6-րդ կետում լրացվում է դրոշմավորման ենթակա ապրանքների ծածկագիրն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի դասակարգչի, օրինակ՝ 3004:

7. 7-րդ կետում լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքախմբի համառոտ անվանումը, օրինակ՝ դեղամիջոց:

8. 8-րդ կետում լրացվում է ապրանքատեսակի անվանումը, օրինակ՝ կետոնալ:

9. 9-րդ կետում լրացվում է ապրանքի ենթատեսակը (նկարագիրը), օրինակ՝ 2,5% գել:

10. 10-րդ կետում լրացվում է ապրանքի չափման միավորն ըստ ապրանքների մաքսային հայտարարագրի կամ տարանցման հայտարարագրի, իսկ դրա բացակայության դեպքում՝ ըստ ուղեկցող փաստաթղթերի:

11. 11-րդ կետում լրացվում է ներմուծվող՝ դրոշմավորման ենթակա ապրանքների քանակն ըստ մաքսային հայտարարագրի կամ տարանցման հայտարարագրի, իսկ դրա բացակայության դեպքում՝ ըստ ուղեկցող փաստաթղթերի:

Մաքսային մարմնի կողմից համաձայնության դեպքում մաքսային մարմնի պատասխանատու անձի կողմից կատարվում է նշում՝ ցանկի ներքևի մասում: