«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
19 հուլիսի 2017 թ.
ք. Երևան |
N 228-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն ապահովելու նպատակով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
|
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ. հուլիսի 19-ի
N 228-Ն հրամանի |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տրվում է, առ այն, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ «__»_____________ 20__ թվականի դրությամբ __________________________________________________
|
(հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն) |
հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (այդ թվում` հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցների գծով) պետական բյուջեի հանդեպ պարտավորությունները կազմում են`
Հարկատեսակ |
Պարտավորության չափը |
1 |
2 |
ԱԱՀ |
|
Շահութահարկ |
|
Եկամտային հարկ |
|
Ակցիզային հարկ |
|
Շրջանառության հարկ |
|
Արտոնագրային հարկ |
|
Բնապահպանական հարկ |
|
Ոչ ռեզիդենտի շահութահարկ |
|
Սոցիալական վճար |
|
Պետական տուրք |
|
Բնօգտագործման վճար |
|
Այլ հարկային եկամուտներ |
|
Ընդամենը |
|
Տեղեկանքը ներկայացվում է պետական ռեգիստրի գործակալություն: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ` |
_______________ |
_________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
|
«___» _____________ 20 թ. |
|
|
Սույն տեղեկանքը տրվում է տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, որը կարող է փոփոխվել հսկողական միջոցառումների արդյունքում կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ նոր տվյալներ առաջ գալու պարագայում: |