Համարը 
N 71-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2015.02.11/7(1096) Հոդ.101
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.01.2015
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.02.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2015 թվականի N 71-Ն

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշման հավելվածի 55-րդ կետի չորրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

2. Սույն որոշման N 2 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

(2-րդ կետը փոփ. 18.02.16 N 142-Ն, 17.08.17 N 1020-Ն)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը:

3.1. Սույն որոշման N 3 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

(3.1-ին կետը լրաց. 09.04.15 N 369-Ն, 17.08.17 N 1020-Ն)

3.2. Սույն որոշման N 4 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչությունը:

(3.2-րդ կետը լրաց. 09.04.15 N 369-Ն) 

3.3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:

(3.3-րդ կետը լրաց. 09.04.15 N 369-Ն, խմբ. 17.08.17 N 1020-Ն)

3.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:

(3.4-րդ կետը լրաց. 09.04.15 N 369-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 3
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 882 որոշմամբ հաստատված «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 34 որոշմամբ հաստատված «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 024/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

8. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 874 որոշմամբ հաստատված «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 029/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

(հավելվածը լրաց. 09.04.15 N 369-Ն, խմբ. 17.08.17 N 1020-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 71-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

(վերնագիրը փոփ. 18.02.16 N 142-Ն, խմբ. 17.08.17 N 1020-Ն)

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 799 որոշմամբ հաստատված «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 797 որոշմամբ հաստատված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 875 որոշմամբ հաստատված «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 798 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 32 որոշմամբ հաստատված «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

9. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 876 որոշմամբ հաստատված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 59 որոշմամբ հաստատված «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

11. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

12. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 60 որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

(հավելվածը լրաց. 09.04.15 N 369-Ն, փոփ. 18.02.16 N 142-Ն, խմբ. 17.08.17 N 1020-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 71-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը խմբ. 17.08.17 N 1020-Ն)

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 825 որոշմամբ հաստատված «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 012/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հուլիսի 2-ի N 41 որոշմամբ հաստատված «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 032/2013) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ հաստատված «Վերելակների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 011/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 57 որոշմամբ հաստատված «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 028/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշմամբ հաստատված «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 019/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

(հավելվածը լրաց. 09.04.15 N 369-Ն, խմբ. 17.08.17 N 1020-Ն)

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 71-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը խմբ. 17.08.17 N 1020-Ն)

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 33 որոշմամբ հաստատված «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 026/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 827 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» (ՄՄ ՏԿ 014/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 001/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Արագընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 002/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 003/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ

(հավելվածը լրաց. 09.04.15 N 369-Ն, խմբ. 17.08.17 N 1020-Ն)