ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1235-Ն
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 11 Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործարար ծրագրերի հավանության արժանացման և այդ ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի ու դրան հավասարեցված վճարումների հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով`
1) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)՝
ա. աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն), այդ թվում` արտաժամյա աշխատանքի վարձատրությունը, գիշերային աշխատանքի վարձատրությունը, հանգստյան և ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը, լրավճարները, հավելումները, հավելավճարներն ու պարգևատրումները, լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով).
բ. ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) վճարովի արձակուրդի գումարները.
գ. հեղինակային վարձատրությունը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 34-րդ մասով սահմանված ռոյալթիների).
2) գործարար ծրագրի մեկնարկը համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետը.
3) նոր աշխատատեղեր են համարվում արտոնության տրամադրման հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի և ծրագրի մեկնարկին նախորդող հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի դրական տարբերությունը: Աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված ռեզիդենտի համար աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով ռեզիդենտի ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի ամիսների (այդ թվում` ոչ ամբողջական ամիսների) թվի վրա: Եթե ռեզիդենտն ստեղծվել է դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում այդ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ռեզիդենտի մոտ առկա աշխատողների քանակը.
4) լրացուցիչ աշխատավարձ է համարվում սույն կետի 3-րդ ենթակետում նշված` արտոնության տրամադրման հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի և ծրագրի մեկնարկին նախորդող հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի դրական տարբերության և արտոնության տրամադրման հարկային տարվա միջին տարեկան աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների արտադրյալը: Միջին տարեկան աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները որոշվում են արտոնության տրամադրման հարկային տարվա ընթացքում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարը հարաբերելով այդ հարկային տարվա աշխատողների միջին տարեկան քանակի վրա:
3. Գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող հինգ հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:
4. Գործարար ծրագրի հավանության ստացման համար գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` գործարար ծրագրի մեկնարկումից առնվազն մեկ ամիս առաջ:
5. Դիմումին կից ներկայացվում է գործարար ծրագիրը և ռեզիդենտ շահութահարկ վճարողի տնտեսական գործունեության մասին տեղեկատվություն` համաձայն NN 1 և 2 ձևերի:
6. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիք ստանալու համար, և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` եզրակացություն ստանալու համար:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:
8. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գնահատում են ծրագիրը՝ համաձայն գնահատման հետևյալ չափորոշիչների (փակագծերում նշվում է առավելագույն միավորը)՝
1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (7).
2) զբաղվածության ընդլայնում և ոլորտի միջին աշխատավարձի չափը (10).
3) նորարարություն և աշխատանքի արտադրողականության բարձրացում (10).
4) արտահանման ուղղվածություն (10).
5) պատշաճ մարքեթինգային քաղաքականություն (6).
6) համաֆինանսավորման առկայություն (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) (5):
9. Ծրագիրը գնահատվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից ներկայացված չափորոշիչների հիման վրա` հետևյալ մեթոդաբանությամբ՝
1) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով սույն կարգի N 2 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 7 միավոր.
2) զբաղվածության ընդլայնում և ոլորտի միջին աշխատավարձի չափը գնահատվում է՝ հիմք ընդունելով սույն կարգի N 2 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`
ա. մինչև 30 տոկոս աշխատատեղերի ավելացման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,
բ. 30-50 տոկոս աշխատատեղերի ավելացման դեպքում գնահատվում է 4-6 միավոր,
գ. 50 տոկոսից ավելի աշխատատեղերի ավելացման դեպքում գնահատվում է 7-10 միավոր.
3) նորարարություն և աշխատանքի արտադրողականության բարձրացումը գնահատվում է առավելագույնը 10 միավոր: Ընդ որում`
ա. մինչև 30 տոկոս արտադրողականության բարձրացման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,
բ. 30-60 տոկոս արտադրողականության բարձրացան դեպքում գնահատվում է 4-6 միավոր,
գ. 60 տոկոսից բարձր արտադրողականության բարձրացան դեպքում գնահատվում է 7-10 միավոր: Նոր արտադրության ստեղծման դեպքում նշված ցուցանիշները համեմատվում են տվյալ ճյուղի միջին արտադրողականության հետ.
4) արտահանման ուղղվածությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով սույն կարգի N 2 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 10 միավոր: Ընդ որում`
ա. մինչև 30 տոկոս արտադրանքի արտահանման դեպքում գնահատվում է 0-3 միավոր,
բ. 30-60 տոկոս արտահանման դեպքում` 4-6 միավոր,
գ. 60 տոկոսից բարձր արտահանման դեպքում` 7-10 միավոր.
5) պատշաճ մարքեթինգային քաղաքականությունը գնահատվում է՝ հիմք ընդունելով սույն կարգի N 1 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատականը` 6 միավոր.
6) համաֆինանսավորման առկայությունը (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) գնահատվում է՝ հիմք ընդունելով սույն կարգի N 1 ձևում նշված ցուցանիշները: Առավելագույն գնահատակը` 5 միավոր:
10. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, կարծիքներն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում, պատրաստում է եզրակացություն` ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները:
11. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի միջին թվաբանական արդյունքը:
12. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:
13. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրական կամ բացասական եզրակացության հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դրա մասին տեղեկացնում է ռեզիդենտ շահութահարկ վճարողին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ռեզիդենտի միջև կնքվում է գործարար ծրագրի իրականացման և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագիր` համաձայն N 3 ձևի:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Ձև N 1
Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ր Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Հակիրճ տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի գործունեության մասին
1. |
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի անվանումը |
|
2. |
Գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները |
|
3. |
Կազմակերպաիրավական ձևը |
|
4. |
Ուղղվածությունը/գործունեության բնագավառը |
|
5. |
Ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքները |
|
Առկա տարածք |
Անհրաժեշտ տարածք |
Հողատարածք |
|
|
Շենքեր և շինություններ |
|
|
Այլ |
|
|
6. |
Սեփականության ձևը, այդ թվում՝ բաժնետերեր` ըստ բաժնեմասի |
|
1. |
2. |
3. |
4. |
7. |
Հիմնադրման տարեթիվը |
Գործունեության մեկնարկի ժամկետները |
|
|
8. |
Ծրագրի նպատակը/ տեղեկատվություն իրականացվող ծրագրի մասին |
|
9. |
Մարքեթինգային քաղաքականության նկարագրությունը |
|
10. |
Գործընկերները |
|
11. |
Նորարարություն |
|
12. |
Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում) |
|
2. Ներդրումներ
NN ը/կ |
Ուղղվածությունը |
Սեփական միջոցները |
Այլ միջոցներ |
1 |
2 |
3 |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
|
Ընդհանուր ներդրումներ |
|
|
N 1 ձևի լրացման ուղեցույց
1. 1-ին` «Հակիրճ տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի գործունեության մասին» բաժնի՝
1) 5-րդ տողում նշվում են ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքների չափերը` քառ. մետր չափի միավորով.
2) 6-րդ տողում առանձին տողով նշվում է սեփականության ձևը, իսկ մնացած տողերում՝ 15 տոկոս և ավելի բաժնետեր հանդիսացող անձանց անունները (ռեզիդենտ շահութահարկ վճարողի՝ կազմակերպություն հանդիսանալու դեպքում).
3) 7-րդ տողում նշվում է ռեզիդենտի պետական գրանցման, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու տարեթիվը.
4) 8-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է ծրագրի նպատակը, որում կատարվում է նշում նաև արդեն իսկ իրականացված և անհրաժեշտ աշխատանքների, ինչպես նաև դրանց ժամկետների մասին.
5) 9-րդ տողում տեքստային տարբերակով նկարագրվում է իրականացվող և նախատեսվող մարքեթինգային քաղաքականությունը` նշելով նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.
6) 10-րդ տողում տեքստային տարբերակով նշվում է ծրագրի գործունեության արդյունքի իրացման առկա և հնարավոր գործընկերների մասին` պայմանագրերի կամ պայմանավորվածությունների առկայության դեպքում.
7) 11-րդ տողում տեքստային տարբերակով ներկայացվում է ծրագրի գործունեության արդյունքում նորամուծությունների ներդրումը.
8) 12-րդ կետում անհրաժեշտության դեպքում տեքստային տարբերակով ներկայացվում են ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ:
2. N 1 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:
Ձև N 2
Տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի տնտեսական գործունեության մասին
NN ը/կ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Ցուցանիշ |
20_ թ. |
20_ թ. |
20_ թ. |
20_ թ. |
20_ թ. |
20_ թ. |
20_ թ. |
20_ թ. |
2. |
Արտադրանք |
|
|
|
|
|
|
|
|
3. |
Իրացում |
|
|
|
|
|
|
|
|
4. |
Արտահանում |
|
|
|
|
|
|
|
|
5. |
Արտահանման երկրներ |
|
|
|
|
|
|
|
|
6. |
Աշխատողների միջին տարեկան քանակ |
|
|
|
|
|
|
|
|
7. |
Միջին տարեկան աշխատավարձ |
|
|
|
|
|
|
|
|
8. |
Արտադրողականություն |
|
|
|
|
|
|
|
|
9. |
ԱԱՀ |
|
|
|
|
|
|
|
|
10. |
Շահութահարկ |
|
|
|
|
|
|
|
|
11. |
Եկամտային հարկ |
|
|
|
|
|
|
|
|
N 2 ձևը լրացնելու ուղեցույց
1. 1-ին` «Տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի տնտեսական գործունեության մասին» բաժնի՝
1) 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներում նշված տեղեկատվությունը լրացվում է դիմումը ներկայացնելուն նախորդող երկու տարվա համար, իսկ հաջորդ սյունակներում արտացոլվում են կանխատեսվող տարիները՝ մինչև ծրագրի ավարտն ընկած ժամանակահատվածի համար.
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ տողերի չափի միավորն է հազ. դրամը:
2. N 2 ձևում լրացվող աղյուսակներում բացակայող տեղեկատվության դեպքում դրվում է «-» նշանը:
Ձև N 3
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան |
_______ ______________20 թ. |
|
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար`_________________, մի կողմից, և _____________________________, ի դեմս _____________ (այսուհետ` կազմակերպություն), մյուս կողմից (նախարարությունը և կազմակերպությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N -Ն որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով կազմակերպությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N -Ն որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը՝ ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. կազմակերպությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Կազմակերպությունը պարտավոր է`
2.3.1. ______________________________ .
2.3.2. ______________________________ .
2.3.3. հարկային պարտավորություններն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Կազմակերպությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետներ, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է կազմակերպությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. Կազմակերպության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել կազմակերպության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում կազմակերպությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Կազմակերպությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ներկայացնում է հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական)` յուրաքանչյուր ժամանակահատվածին հաջորդող ամսվա 10 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Եթե կազմակերպությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արտոնության կասեցման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: Ընդ որում, անկախ մոնիթորինգի արդյունքներից՝ պայմանագրի գործողությունը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ պետական մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում ստացվում է հիմնավորված տեղեկատվություն՝ ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպության հարկերի և այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ:
4.2. Կողմերը համաձայնում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ: