Համարը 
N 1043-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2008.10.01/60(650) Հոդ.1024
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.09.2008
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.09.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1725-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2008 թվականի N 1043-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1725-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 25.01.18 N 58-Ն)

 

Ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված Փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ., լրաց. 25.01.18 N 58-Ն)

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում որոնման և փրկարարական ծառայությունների կազմակերպման և համագործակցության կարգը հաստատելու մասին» N 1725-Ն որոշումը:

2. Սահմանել օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի: 

(2-րդ կետը խմբ. 25.01.18 N 58-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 23

Երևան

  

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1043-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՂԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 25.01.18 N 58-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների հիման վրա և նպատակ ունի սահմանելու Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի կորելու, աղետալի վիճակում հայտնվելու և դրանց հետ կապված պատահարների կամ օդային երթևեկությանն այլ վտանգներ սպառնալու դեպքում անհրաժեշտ որոնողափրկարարական միջոցառումների իրականացման կարգը, ինչպես նաև որոնողափրկարարական ծառայությունների համագործակցությանն ուղղված միջոցառումները:

(1-ին կետը փոփ. 25.01.18 N 58-Ն)

2. Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ապահովումը` կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավերի, դրանց անձնակազմերի անդամների և ուղևորների որոնմանն ու փրկմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների համալիր է: Այն ներառում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում վթարի կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքների իրականացման դեպքերում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ` Հայաստանի փրկարար ծառայություն) կողմից իրականացվող միջոցառումները.

2) որոնողափրկարարական աշխատանքների ապահովման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեության շրջանակների սահմանումը.

3) համապատասխան հանդերձավորում ունեցող որոնողափրկարարական ուժերի ու միջոցների շուրջօրյա հերթապահության կազմակերպումն ու իրականացումը.

4) որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի, ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի փրկարար ծառայության որոնողափրկարարական ուժերի և միջոցների համակարգումն ու համագործակցությունը.

5) թռիչքային անձնակազմի ուսուցումը` վթարային իրավիճակներում գործելու, ինչպես նաև ինքնուրույն գոյատևման պայմաններում փրկարարական և կենսաապահովման միջոցներից օգտվելու նպատակով.

6) որոնողափրկարարական ուղղաթիռի համալրումը որոնողափրկարարական գույքով, հանդերձանքով և սարքավորումներով.

7) թռիչքային անձնակազմի, վերգետնյա որոնողափրկարարական խմբի, վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ տեխնիկայի և կապի միջոցների նախապատրաստումը.

8) վթարային իրավիճակներում գործելու նպատակով որոնողափրկարարական խմբերն անհրաժեշտ կադրերով համալրումը, նրանց, ինչպես նաև օդանավերի անձնակազմերի անդամների ուսուցումը:

3. Օդանավը կորած է համարվում այն դեպքում, երբ օդանավի հետ կապն ընդհատվել է, և գտնվելու վայրը հայտնի չէ: Օդանավը համարվում է աղետալի վիճակում հայտնված, եթե օդանավին կամ օդանավում գտնվող անձանց այնպիսի վտանգ է սպառնում, որը հնարավոր չէ չեզոքացնել տվյալ օդանավի անձնակազմի գործողությունների միջոցով:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) աղետի ենթարկված օդանավ` գետնավարման, թռիչքի ընթացքում կամ վայրէջքի ժամանակ վնասվածք ստացած կամ լրիվ խարխլված, ինչպես նաև հարկադիր վայրէջք կատարած օդանավ.

2) վթարային վայրէջք ջրի վրա` ելնելով անհրաժեշտությունից` օդանավի հարկադիր վայրէջք ջրային մակերևույթների վրա.

3) օդանավ շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում.

4) փրկարարական աշխատանք` վթարի ենթարկված մարդկանց կյանքը փրկելու, առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու, ավելի ապահով վայր տեղափոխելու նպատակով իրականացվող միջոցառում,

5) փրկում` աղետի ենթարկված անձանց փրկելու նպատակով իրականացվող միջոցառում, որի ընթացքում տուժածներին ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն, կամ նրանց փոխադրում են անվտանգ վայր.

6) փրկարարական համակարգող կենտրոն` որոնողափրկարարական շրջանի սահմաններում որոնողափրկարարական աշխատանքները համակարգող կենտրոն.

7) որոնում` վթարի ենթարկված օդանավի, դրա մեջ գտնվող անձանց գտնվելու վայրը որոշելու նպատակով փրկարարական համակարգող կենտրոնի կողմից համակարգվող և առկա որոնողափրկարարական ուժերով ու միջոցներով իրականացվող միջոցառում.

8) որոնողափրկարարական օդանավ (ուղղաթիռ)` վթարի ենթարկված օդանավի, դրա մեջ գտնվող մարդկանց գտնվելու վայրը որոշելու նպատակով հատուկ սարքավորված օդանավ (ուղղաթիռ).

9) որոնողափրկարարական խումբ` վթարի ենթարկված օդանավի, դրա մեջ գտնվող մարդկանց տեղը որոշելու նպատակով ստեղծված անձնակազմ, որը համալրված է համապատասխան ուսուցում անցած և որակավորում ունեցող մասնագետներով ու սարքավորումներով.

10) որոնողափրկարարական միջոց` ցանկացած շարժական ռեսուրս, ներառյալ որոնողափրկարարական խմբերը, որն օգտագործվում է որոնողափրկարարական աշխատանքներում.

11) որոնողափրկարարական ծառայություն` վթարային մոնիթորինգի իրականացման, կապի, համակարգման, որոնման և փրկման, առաջին բժշկական օգնության ցուցաբերման և տարահանման, այդ թվում` պետական և մասնավոր ռեսուրսների օգտագործմամբ ուժեր և միջոցներ, ինչպես նաև ինքնաթիռների, նավերի և այլ միջոցների հետ փոխհամագործակցության գործառույթներ իրականացնող ծառայություն.

12) որոնողափրկարարական շրջան` սահմանափակ տարածք` կապված համակարգող կենտրոնի հետ, որտեղ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ.

13) վթարափրկարարական ենթակենտրոն` վթարի վայրում փրկարարական խմբերի աշխատանքները համակարգող կենտրոն.

14) վթարափրկարարական խումբ` վթարի ենթարկված մարդկանց կյանքը փրկելու, առաջին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նախատեսված անձնակազմ, որը համալրված է արագ տեղաշարժման համար անհրաժեշտ գույքով ու փրկարարական հանդերձանքով.

15) գրանցման երկիր` պետություն, որտեղ հաշվառված է օդանավը.

16) ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ` վթարի ենթարկված օդանավերի որոնման տիեզերական համակարգ:

5. Կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավը ենթակա է անհապաղ որոնման և փրկման: Եթե որոնման ընթացքում կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավը հայտնաբերվել է, ապա կազմակերպվում ու իրականացվում են օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների փրկմանն ուղղված վթարափրկարարական անհապաղ միջոցառումներ:

6. Որոնման և փրկման են ենթակա կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ վթարի ենթարկված բոլոր օդանավերն ու դրանց ուղևորները: Որոնման և փրկման նպատակով պետք է օգտագործվեն առկա որոնողափրկարարական ուժերն ու միջոցները` աղետի ենթարկված օդանավի կամ աղետալի վիճակում հայտնված օդանավերին և դրանց ուղևորներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար:

7. Կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավերի որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ներառում է անհրաժեշտ ռեսուրսների կազմակերպում, ծառայությունների ապահովում որակյալ կադրերով և նրանց ուսուցում` տեխնիկական և կապի միջոցներով, որոնողափրկարարական աշխատանքների պլանավորում, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ միջազգային համագործակցության մեխանիզմների մշակում:

8. Հայաստանի Հանրապետության տարածքում կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված օդանավերի և դրանց ուղևորների անհապաղ որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի փրկարար ծառայության, քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիոն բազայի տրանսպորտային էսկադրիլիայի ուժերով ու միջոցներով:

9. Որոնողափրկարարական աշխատանքներն ապահովվում են հետևյալ միջոցառումների իրականացմամբ`

1) որոնողափրկարարական աշխատանքների շրջանի սահմանում, հերթապահող որոնողափրկարարական ուղղաթիռի թռիչքի կազմակերպում, որոնողափրկարարական ուժերի և միջոցների փոխհամագործակցության ապահովում ու ղեկավարում.

2) աղետի ենթարկված օդանավի որոնում.

3) աղետի ենթարկված օդանավից անձնակազմի անդամների և ուղևորների (վիրավորված, խեղդված, զոհված) տարահանում ու առաջին բժշկական օգնության ցուցաբերում.

4) աղետի վայրից մարդկանց տարահանում.

5) աղետի ենթարկված օդանավում հրդեհի մարման աշխատանքների իրականացում:

10. Փրկարարական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրը հայտնի է: Փրկարարական աշխատանքները ներառում են`

1) աղետի վայրի շրջափակումը` դեպքին առնչություն չունեցող անձանց մուտքն աղետի վայր արգելելու համար.

2) աղետի ենթարկված օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների փրկումը.

3) օդանավի անձնակազմի անդամներին և ուղևորներին առաջին բժշկական օգնության ցուցաբերումն ու նրանց փոխադրումը բուժհաստատություններ.

4) աղետի ենթարկված օդանավում հրդեհի մարման աշխատանքների իրականացումը.

5) աղետի ենթարկված օդանավի տարրերի պահպանության իրականացումը.

6) ավիացիոն պատահարի վայրից վթարված օդանավի տարահանումը:

 

II. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի աղետների և վթարների դեպքերում վթարափրկարարական աշխատանքները կազմակերպում ու ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, արտաքին գործերի, տրանսպորտի և կապի, արտակարգ իրավիճակների, պաշտպանության, առողջապահության և ֆինանսների նախարարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի ղեկավարները:

12. Կորած, ինչպես նաև աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմին է քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը:

13. Քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործառույթների իրականացման տարածք են Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքները, որտեղ աղետի ենթարկված օդանավերի վթարափրկարարական աշխատանքներն իրականացվում են օդանավակայանների, տվյալ օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և Հայաստանի փրկարար ծառայության ուժերով ու միջոցներով:

14. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի վթարների կամ աղետների դեպքերում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիոն բազայի տրանսպորտային էսկադրիլիայի ուժերն ու միջոցները, իսկ վերգետնյա փրկարարական աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների փրկարարական ուժերն ու միջոցները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ուժերն ու միջոցները և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրված ուղևորատար ավտոտրանսպորտի խմբաքանակը:

1) Նշված խմբերը հետևյալն են`

ա. Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերը (այդ թվում` տարածքային կառույցների),

բ. ավիացիոն տեխնիկական մասնագետների խումբը,

գ. շտապ բժշկական օգնության և սանիտարական կարանտինային ծառայության խմբերը,

դ. սանիտարական կարանտինային կետի մասնագետների խումբը,

ե. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները,

զ. ուղևորատար ավտոտրանսպորտի խմբաքանակը,

է. կապի ապահովման խումբը:

15. Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերն իրականացնում են հետևյալ միջոցառումները`

1) վթարի վայրում օդանավի հրդեհաշիջման աշխատանքների իրականացում.

2) վթարված օդանավում գտնվող մարդկանց փրկմանն ուղղված աշխատանքների կատարում.

3) վնասված օդանավի ուղևորների տարահանման աշխատանքների իրականացում:

16. Ավիացիոն տեխնիկական մասնագետների խումբը նախատեսված է`

1) օդանավի հիմնական և վթարային ելքերի բացման,

2) հրշեջ-փրկարարական խմբի հետ համատեղ օդանավում լրացուցիչ ելքերի ստեղծման,

3) օդանավի սրահների օդափոխության,

4) ավիացիոն պատահարի վայրից օդանավի տարահանման համար:

17. Շտապ բժշկական օգնության խմբերը նախատեսված են`

1) տուժածներին անմիջապես օդանավի վթարի վայրում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու,

2) տուժածներին ըստ վիճակի ծանրության առանձին խմբերի առանձնացնելու,

3) նրանց բուժհիմնարկներ տեղափոխելու նախապատրաստման և փոխադրման համար:

18. Սանիտարական կարանտինային ծառայության խումբը նախատեսված է`

1) աղետի վայրում և օդանավում համաճարակաբանական հետազոտության իրականացման,

2) աղետի վայրի, օդանավի և ուղևորների, բեռների, ուղեբեռների, փոստային առաքումների, մարդկային աճյունների նկատմամբ սանիտարակարանտինային հսկողության իրականացման,

3) անհրաժեշտության դեպքում ախտահանման, միջատասպան, կրծողազերծման և վարակազերծման աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար:

19. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները նախատեսված են`

1) մինչև փրկարարական աշխատանքների ավարտն ավիացիոն վթարի կամ աղետի վայրի շրջափակման և պահպանման,

2) հետաքննություն կատարելու նպատակով ավիացիոն վթարի կամ աղետի վայրը սկզբնական վիճակում (որքանով դա հնարավոր է) պահպանելու,

3) ավիացիոն վթարի կամ աղետի վայրի շրջակայքում երթևեկության կարգավորման,

4) միայն փրկարարական աշխատանքներ իրականացնելու լիազորություններ ունեցող անձանց մուտքը դեպի ավիացիոն պատահարի վայր ապահովելու,

5) օդանավից դուրս բերված անձնական իրերի պահպանության համար միջոցներ ձեռնարկելու,

6) օդանավի թռիչքային տվյալները գրանցող սարքի, խոսակցությունների ձայնագրիչի, ինչպես նաև բեռի, ուղեբեռի և փոստի պահպանման միջոցառումների իրականացման համար:

20. Ուղևորատար ավտոտրանսպորտի խմբաքանակը նախատեսված է վթարի վայրից ողջ մնացած և չվնասված ուղևորների` նշանակման վայր տարահանման աշխատանքների իրականացման համար:

21. Կապի ապահովման խումբը նախատեսվում է կառավարական հանձնաժողովին, փրկարարական համակարգող կենտրոնին, օդային երթևեկության կառավարման մարմիններին, վթարի վայրում ստեղծված վթարափրկարարական ենթակենտրոնին և փրկարարական խմբերին մշտական գործող երկկողմանի կապով ապահովելու համար: Կապի ապահովման խումբը պարտավոր է հուսալի կապ ապահովել`

1) փրկարարական համակարգող կենտրոնի հետ,

2) օդային երթևեկության կառավարման մարմինների հետ,

3) փրկարարական խմբի հետ` նրա ահազանգման նախապատրաստման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ,

4) համագործակցող կազմակերպությունների հետ` անհրաժեշտության դեպքում օգնության միջոցառումների ապահովման համար:

22. Հայաստանի փրկարար ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիոն բազայի տրանսպորտային էսկադրիլիային, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը քաղաքացիական օդանավի վթարի կամ աղետի մասին տեղեկացվում է ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի կենտրոնական կարգավարական ծառայության (այսուհետ` կենտրոնական կարգավարական ծառայություն) միջոցով` համաձայն տեղեկացման սխեմայի (N 3 ձև): Նրանց հաղորդվում են`

1) օդանավի տեսակը (տիպը), համարը, պատկանելությունը,

2) երթուղին, վթարի կամ աղետի վայրը կամ հավանական վայրը,

3) օդանավում գտնվող ուղևորների թիվը,

4) առկա բեռի քանակը և վտանգավորության աստիճանը:

23. Կենտրոնական կարգավարական ծառայության աշխատողը համապատասխան մատյանում գրանցում է սույն կարգի 20-րդ կետում նշված մարմիններին տեղեկատվությունը հայտնելու ժամանակը, այն ընդունող անձանց անունները, ազգանունները և պաշտոնները:

24. Օդանավի վթարի կամ աղետի մասին ազդանշանի ստացումից հետո անմիջապես Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ծառայություններն ազդանշանի ստացման մասին հաղորդում են օդանավի երթուղու վրա գտնվող իրենց ստորաբաժանումների տարածքային կենտրոններին, տեղամասերին, բաժիններին, բուժհիմնարկներին և անհապաղ հայտարարում «Պատրաստություն» վիճակ:

25. Փրկարարական համակարգող կենտրոնի կողմից որոնողափրկարարական աշխատանքներն սկսելու մասին որոշման ընդունումից հետո կենտրոնական կարգավարական ծառայությունը ընդունված որոշման մասին հաղորդում է նշված կազմակերպությունների համապատասխան ծառայություններին, որից հետո որոնողափրկարարական ուժերն ու միջոցներն սկսում են որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը:

26. Վթարված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավի փրկարարական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ իրականացվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքները, և հայտնի է վթարի կամ աղետի վայրը: Փրկարարական աշխատանքներն սկսելու մասին փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի հրահանգն ստանալուց անմիջապես հետո փրկարարական աշխատանքներին մասնակցող բոլոր խմբերը ժամանում են վթարի կամ աղետի վայր և ձեռնամուխ լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը:

27. Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ուժերի ու միջոցների սերտ համագործակցության պայմաններում:

28. Հայաստանի Հանրապետության տարածքին հարակից շրջաններում աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են` համաձայն միջպետական պայմանագրերի:

29. Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի ենթարկված օտարերկրյա օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են միջազգային պայմանագրերի և սույն կարգի համաձայն:

30. Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում կատարված ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

31. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, ինչպես նաև դրանց տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների փրկարարական խմբերի կազմավորումը, նրանց` փրկարարական սարքավորումներով ու միջոցներով ապահովումը և ուսուցումը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին կոնվենցիայի (ԻԿԱՕ) «Որոնում և փրկում» N 12 հավելվածի դրույթների համաձայն կազմակերպում ու իրականացնում են օդանավակայանների և տվյալ օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինները, որոնք օդանավակայաններում փրկարարական աշխատանքների ապահովման նպատակով նշանակում են փրկարարական աշխատանքների գծով հաստիքային աշխատողներ և ստեղծում վթարափրկարարական արտահաստիքային խմբեր` նրանց ապահովելով`

1) կապի միջոցներով սարքավորված` բարձր անցունակություն ունեցող տրանսպորտային միջոցներով.

2) շարժական կապի միջոցներով.

3) վթարային ռադիոկայաններով.

4) վերգետնյա վթարափրկարարական սարքավորումներով:

32. Օդանավակայանային և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների վթարափրկարարական հաստիքային և արտահաստիքային խմբերում ընդգրկվում են`

1) ավիացիոն անվտանգության ծառայության խումբը.

2) աերոդրոմային ծառայության խումբը.

3) ուղևորափոխադրումների ծառայության խումբը.

4) հատուկ ավտոտրանսպորտի ծառայության խումբը.

5) ավիացիոն տեխնիկական բազայի խումբը.

6) շտապ բժշկական օգնության խումբը.

7) սանիտարական կարանտինային ծառայության խումբը.

8) հակահրդեհային անվտանգության ծառայության խումբը.

9) ռադիոտեխնիկական ծառայության հերթապահ հերթափոխը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները:

33. Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայությունների անձնակազմերն այդ աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով պետք է պարտադիր պատրաստվեն և վերապատրաստվեն, կիրառեն փորձնական տագնապներ և իրականացնեն ուսումնական վարժանքներ:

34. Հայաստանի Հանրապետության տարածքում կորած, աղետալի վիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքները համակարգում է փրկարարական համակարգող կենտրոնը, որի աշխատանքների իրականացումն ապահովում է քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի կենտրոնական կարգավարական ծառայությունը:

35. Փրկարարական համակարգող կենտրոնի կազմում ընդգրկվում են`

1) քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը (փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավար).

2) քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալները (փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի տեղակալներ).

3) քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի թռիչքային անվտանգության տեսչական վարչության պետը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի փրկարարական ուժերի վարչության պետը:

36. Փրկարարական համակարգող կենտրոնի կազմում ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառի թռիչքային աշխատանքների կազմակերպման, օդային երթևեկության կառավարման, ավիացիոն անվտանգության, ինժեներաավիացիոն, որոնողափրկարարական աշխատանքների գծով մասնագետներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու այդ կազմակերպությունների վթարափրկարարական աշխատանքների գծով պատասխանատու աշխատողները:

37. Փրկարարական համակարգող կենտրոնի աշխատանքների ապահովման համար կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ապահովված լինի համապատասխան անձնակազմով, կապի միջոցներով և համակարգիչներով:

38. Փրկարարական համակարգող կենտրոնի աշխատանքների իրականացման ապահովման նպատակով կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ունենա արագ և հուսալի երկկողմանի կապ` հետևյալ ծառայությունների հետ`

1) օդային երթևեկության կառավարման.

2) վթարափրկարարական ենթակենտրոնների.

3) որոնման շրջանի ռադիոլոկացիոն և ռադիոպելենգային կայանների.

4) որոնման շրջանի որոնողափրկարարական շտաբների.

5) օդերևութաբանական դիտարկումներ իրականացնող հաստատությունների.

6) որոնողափրկարարական հաշվարկների.

7) ինտերնետ կապի, որն ապահովելու է կապը տվյալ շրջանն սպասարկող ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ տիեզերական համակարգի կոորդինացիոն կենտրոնի հետ:

39. Փրկարարական համակարգող կենտրոնին ցանկացած պահի պետք է հասանելի լինեն որոնման շրջանում իրականացվող աշխատանքների մասին նոր տեղեկատվությունը, այդ թվում` տվյալներ, որոնք վերաբերում են`  

1) իրականացվող աշխատանքներին, որոնողափրկարարական հաշվարկներին և վթարափրկարարական ենթակենտրոններին.

2) օդային երթևեկության կառավարման մարմիններին.

3) որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում օգտագործվող կապի միջոցներին.

4) որոնման շրջանում գործունեություն իրականացնող` օդանավ շահագործողներին (նրանց պաշտոնական ներկայացուցիչներին).

5) տվյալներ այլ միջոցների և ուժերի մասին, որոնք կարող են անհրաժեշտ լինել որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում:

40. Փրկարարական համակարգող կենտրոնը, ելնելով ստեղծված իրավիճակից և վերլուծելով որոնողափրկարարական աշխատանքների մասին ստացված տվյալները, պետք է նախապատրաստի որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մանրամասն պլաններ` կապված որոնման շրջանում աշխատանքների կազմակերպման հետ, որոնցում պետք է նշվեն նաև որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած օդանավերի (ուղղաթիռների) և այլ տրանսպորտային միջոցների սպասարկման ու լիցքավորման միջոցառումները, այդ թվում` նաև օտարերկրյա օդանավերի և տրանսպորտային միջոցների մասով:

41. Փրկարարական համակարգող կենտրոնին կից պետք է ստեղծվի տուժածներին և նրանց հարազատներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերող խումբ` կազմված քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի, օդանավակայանի, ավիաընկերության, մամուլի, տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական, էմիգրացիոն և այլ ծառայությունների մասնագետներից:

42. Վթարից տուժած կամ զոհված անձանց մասին պետք է տեղեկացվի նրանց հարազատներին, ինչպես նաև տուժածների հարազատներին ցուցաբերվի հոգեբանական, բժշկական, իրավաբանական, ֆինանսական օգնություն, ապահովվի օտարերկրյա քաղաքացիների տեղավորումը հյուրանոցներում, աշխատանքներ իրականացվեն դեսպանությունների և հյուպատոսությունների հետ` նրանց տուժած ուղևորների մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու նպատակով, օտարերկրյա քաղաքացիներին օգնեն էմիգրացիոն և մաքսային խնդիրների առաջացման դեպքերում:

43. Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

44. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով պետք է կազմակերպվի որոնողափրկարարական ծառայությունների ուժերի ու միջոցների շուրջօրյա հերթապահություն, որն իրականացվում է որոնողափրկարարական ծառայությունների ուժերի ու միջոցների տեղակայման վայրերում:

45. Հերթապահող որոնողափրկարարական ծառայությունների ուժերում ու միջոցներում ընդգրկվում են որոնողափրկարարական ուղղաթիռ (օդանավ)` իր անձնակազմով, Հայաստանի փրկարար ծառայության և օդանավակայանների վթարափրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները:

46. Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների ապահովման նպատակով շուրջօրյա հերթապահությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիոն բազայի տրանսպորտային էսկադրիլիան` իր տեղակայման վայրում շուրջօրյա հերթապահող որոնողափրկարարական ուղղաթիռով և անձնակազմով:

47. Հերթապահության նշանակված որոնողափրկարարական ուղղաթիռը և անձնակազմը պետք է մշտապես գտնվեն պատրաստականության վիճակում և պատրաստ լինեն կատարել թռիչք` աղետի ազդանշան ստանալուց 30 րոպե հետո` գարուն-ամառ ժամանակաշրջանի համար, և 45 րոպե հետո` աշուն-ձմեռ ժամանակաշրջանի համար:

48. Որոնողափրկարարական ուղղաթիռը նախատեսվում է աղետի ենթարկված օդանավերի հայտնաբերման, հնարավորության դեպքում նաև օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների փրկման, առաջին բժշկական օգնության ցուցաբերման, տարահանման, ինչպես նաև վերգետնյա որոնողափրկարարական ուժերին ուղղություն ցույց տալու համար:

49. Որոնողափրկարարական ուղղաթիռի անձնակազմում պետք է ընդգրկվեն թռիչքային և վերգետնյա որոնողափրկարարական աշխատանքների մասով պատրաստականություն ունեցող թռիչքային անձնակազմեր: Որոնողական ուղղաթիռի անձնակազմում անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել փրկարարական աշխատանքների ուսուցում անցած քաղաքացիական ավիացիայի բնագավառի մասնագետներ:

50. Որոնողափրկարարական ուղղաթիռը պետք է ապահովված լինի աղետի ենթարկված օդանավերի գտնվելու վայրի արագ հայտնաբերման (որոնման) սարքավորումներով և տուժածներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման փրկարարական հանդերձանքով, որոնման լուսարձակներով ու բեռնաբարձման համար անհրաժեշտ ամբարձիչով` փրկարարների իջեցման ու բարձրացման սարքավորումներով, ունենա արագ և հուսալի երկկողմանի կապ տվյալ որոնման շրջանում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող այլ որոնողափրկարարական ստորաբաժանումների հետ:

51. Որոնողափրկարարական ուղղաթիռը պետք է կարողանա կապ պահպանել ավիացիոն վթարային հաճախականություններով (121,5 ՄՀց և ծովային տարածքներում ու դժվարամատչելի տեղանքներում` 408,0 ՄՀց): Յուրաքանչյուր որոնողափրկարարական ուղղաթիռ պետք է կահավորված լինի նաև վթարային հաճախականությունները հայտնաբերող սարքավորումներով:

52. Որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում են այն դեպքերում, երբ`

1) օդանավից ստացվել է աղետի ազդանշան.

2) ժամանման հաշվարկային ժամկետից հետո 10 րոպեի ընթացքում օդանավը չի ժամանել վայրէջքի օդանավակայան, և ռադիոկապը նրա հետ բացակայում է.

3) օդանավի անձնակազմն ստացել է վայրէջքի թույլտվություն և այն չի կատարել նախատեսված ժամանակահատվածում, իսկ ինքնաթիռի հետ ռադիոկապն ընդհատվել է.

4) հայտնի է, կամ հիմքեր կան ենթադրելու, որ օդանավում եղած վառելիքի պաշարի մնացորդը կամ օդանավի տեխնիկական վիճակը չեն երաշխավորում օդանավի թռիչքի անվտանգ շարունակումը և ավարտը.

5) օդային երթուղով (երթուղուց դուրս) թռիչքի ընթացքում ընդհատվել է ռադիոկապն օդանավի անձնակազմի հետ, և 20 րոպեի ընթացքում չի հաջողվել որոշել գտնվելու վայրը:

53. Որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպվում են նաև այն դեպքերում, երբ`

1) անհրաժեշտ է օգնություն ցույց տալ օդանավի անձնակազմին.

2) ստացվել է հաղորդագրություն տիեզերական ապարատի սպասվելիք վայրէջքի մասին.

3) տարերային կամ տեխնածին աղետների դեպքում:

 

IV. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ

 

54. Օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավերի կորելու, աղետալի վիճակում հայտնվելու կամ աղետի ենթարկվելու մասին ունեցած տեղեկատվությունն անհապաղ հայտնում է որոնողափրկարարական աշխատանքների կենտրոնական կարգավարական ծառայությանը, որն իր հերթին անմիջապես տեղեկացնում է փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, նրա ցուցումով հայտարարում է իրավիճակին համապատասխան վթարային փուլ և սահմանված կարգով անհապաղ տեղեկացնում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:

55. Եթե օդանավի աղետների կամ վթարների մասին տեղեկատվությունն ստացվել է ոչ թե օդային երթևեկության կառավարման կենտրոնից, այլ ուրիշ աղբյուրներից, ապա կենտրոնական կարգավարական ծառայությունը դրա մասին անհապաղ տեղեկացնում է փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, նրա ցուցումով հայտարարում է իրավիճակին համապատասխան վթարային փուլ և հայտնում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:

56. Որոնման աշխատանքների մասին հայտարարումից հետո կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարը լրացնում է որոնման աշխատանքների մասին հրահանգավորման ձևաթերթը` համաձայն N 1 ձևի:

57. Օդանավերի կորելու, աղետալի վիճակում հայտնվելու կամ աղետի ենթարկվելու մասին ունեցած նախնական տեղեկությունները գրանցվում են նախնական տեղեկատվության գրանցման ձևաթերթում` համաձայն N 2 ձևի, որի օրինակները պահվում են կենտրոնական կարգավարական ծառայությունում և օդանավակայանների թռիչքների ղեկավարի մոտ:

58. Փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարն օդանավերի կորելու, աղետալի վիճակում հայտնվելու, աղետի ենթարկվելու կամ վթարների մասին տեղեկատվության ստացումից հետո գնահատում է ստացված տեղեկատվությունը, որոշում է, թե վթարային որ փուլին է համապատասխանում այդ իրավիճակը, սահմանում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մասշտաբները և ընդունում որոնողափրկարարական գործողությունների ձեռնարկման մասին որոշում:

59. Աղետալի իրավիճակների և օդանավերի աղետների դեպքերի դասակարգման, ինչպես նաև յուրաքանչյուր որոշակի դեպքում անհրաժեշտ որոնողափրկարարական գործողությունների ձեռնարկման նպատակով փրկարարական համակարգող կենտրոնը սահմանում է վթարային երեք փուլ`

1) անորոշության,

2) տագնապի,

3) աղետի։

60. Անորոշության փուլի ժամանակ փրկարարական համակարգող կենտրոնը գործում է օդային երթևեկության կառավարման մարմինների, այլ ծառայությունների ու հաստատությունների հետ` ապահովելու համար ստացված տեղեկատվության ստացումը, գնահատում է ստացված տեղեկատվությունը և ընդունում համապատասխան որոշում: Անորոշության փուլը հայտարարվում է, եթե`

1) օդանավից 30 րոպեի ընթացքում չի ստացվել ոչ մի հաղորդագրություն` այն պահից, երբ պետք է տրվեր հաղորդագրություն, կամ օդանավի հետ կապ հաստատելու առաջին անհաջող փորձից հետո` անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ.

2) օդանավից ստացված վերջին հաղորդագրությունից կամ օդային երթևեկության սպասարկման մարմինների կողմից հաշվարկված ժամանման ժամկետը լրանալուց հետո 30 րոպեի ընթացքում օդանավը չի ժամանում նշանակված վայր:

61. Տագնապի փուլի ժամանակ կենտրոնական կարգավարական ծառայությունը փրկարարական համակարգող կենտրոնի հանձնարարությամբ, անհապաղ տեղեկացնում է որոնողափրկարարական ծառայություններին: Տագնապի փուլը հայտարարվում է, եթե`

1) անորոշության փուլից հետո օդանավի հետ կապ հաստատելու հետագա փորձերը կամ այլ համապատասխան աղբյուրներից ստացված տեղեկությունները չեն պարունակում նոր տվյալներ այդ օդանավի մասին.

2) օդանավի անձնակազմն ստացել է վայրէջքի թույլտվություն, սակայն օդանավը չի կատարել վայրէջք` հաշվարկային ժամկետից հետո մինչև 5 րոպե ժամանակահատվածում, և չի հաջողվել կապ հաստատել օդանավի հետ.

3) ստացվել է տեղեկություն այն մասին, որ օդանավի շահագործման արդյունավետությունը նվազել է, սակայն` ոչ այնքան, որպեսզի հարկադիր վայրէջքի անհրաժեշտությունը հավանական լինի.

4) հայտնի է կամ ենթադրվում է, որ օդանավը դարձել է անօրինական միջամտության առարկա:

62. Աղետի փուլը հայտարարվում է, եթե`

1) տագնապի փուլից հետո օդանավի հետ կապ հաստատելու փորձերը և ավելի լայնածավալ տեղեկությունների հավաքման արդյունքները ցույց են տալիս, որ տվյալ օդանավն աղետալի վիճակում է.

2) համարվում է, որ օդանավում եղած վառելիքի պաշարն սպառված է կամ բավարար չէ, որպեսզի թույլ տա օդանավին անվտանգ վայրէջքի վայրը հասնել.

3) տեղեկություն է ստացվել կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ օդանավը պատրաստվում է կատարել կամ կատարել է հարկադիր վայրէջք:

63. Աղետի փուլի հայտարարումից հետո`

1) անհապաղ գործողության մեջ են դրվում որոնողափրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները.

2) որոշվում են աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրը, օդանավի գտնվելու վայրի ենթադրյալ սխալի մեծության չափանիշները, և դրանց հիման վրա որոշվում են որոնման շրջանի չափերը.

3) տեղեկացվում է օդանավ շահագործողին, եթե դա հնարավոր է, և հայտնում ձեռնարկված որոնողափրկարարական գործողությունների մասին.

4) տեղեկացվում է այն համակարգող կենտրոններին, որոնցից կարելի է օգնություն ստանալ, կամ որոնց կարող է վերաբերել տվյալ միջոցառումը.

5) տեղեկացվում է օդային երթևեկության կառավարման մարմիններին, եթե տեղեկատվությունն ստացվել է այլ աղբյուրներից.

6) սկզբնական փուլում առաջարկվում է օգնություն ցույց տալ որոնողափրկարարական միջոցառումների պլանում չընդգրկված այն օդանավերին, ափամերձ կայաններին և այլ ծառայություններին, որոնք ի վիճակի են ցույց տալ նման օգնություն.

7) հետևել աղետի ենթարկված օդանավից ստացվող հաղորդագրություններին, վթարափրկարարական ռադիոսարքավորումների ազդանշաններին (121,5 ՄՀց և 408,0 ՄՀց) հաճախականություններով.

8) աղետի ենթարկված օդանավին ցույց տալ հնարավոր օգնություն.

9) փրկարարական համակարգող կենտրոնին հայտնել դեպքերի զարգացման մասին: Փրկարարական համակարգող կենտրոնն ստացված տեղեկատվության հիման վրա մշակում է որոնողափրկարարական միջոցառումների պլան և փոխանցում որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված ծառայություններին, անհրաժեշտության դեպքում, ելնելով իրավիճակից, փոփոխում է միջոցառումների պլանը, աղետի մասին տեղեկացնում հետաքննության մարմնին:

64. Այն դեպքում, երբ հայտարարվել է վթարային փուլերից որևէ մեկն այն օդանավի նկատմամբ, որի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվություն չկա, և որը կարող է գտնվել որոնման մեկ կամ մի քանի շրջաններում, իրականացվում են հետևյալ միջոցառումները`

1) եթե փրկարարական համակարգող կենտրոններից որևէ մեկը տեղեկացվում է վթարային իրավիճակի մասին, և նրան հայտնի չէ, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացնում այլ փրկարարական համակարգող կենտրոնները, ապա նա իր վրա է վերցնում համապատասխան միջոցառումների իրականացման պատասխանատվությունը, կապվում է հարևան փրկարարական համակարգող կենտրոնների հետ, որպեսզի ճշտի նրանց կողմից իրականացվող գործողությունները.

2) այն փրկարարական համակարգող կենտրոնը, որը պետք է համակարգեր որոնողափրկարարական միջոցառումներն այլ շահագրգիռ փրկարարական համակարգող կենտրոնների հետ, ընդհանուր համաձայնության բացակայության դեպքում հանդիսանում է այնպիսի կենտրոն, որը պատասխանատու է`

ա. այն շրջանի համար, որտեղից ստացվել է վերջին հաղորդագրությունն օդանավի գտնվելու վայրի մասին,

բ. այն շրջանի համար, որտեղ մուտք է գործել օդանավը, երբ վերջին հաղորդագրությունն ստացվել է երկու որոնման շրջանների բաժանարար գծի վրա,

գ. այն շրջանի համար, որտեղ մուտք է գործել երկկողմանի կապի միջոցներով չկահավորված օդանավը, կամ պարտադիր չէ օդանավի կողմից ռադիոկապի պահպանումը,

դ. այն շրջանը, որտեղ գտնվող աղետի վայրը որոշվել է ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ համակարգով.

3) աղետի փուլի մասին հայտարարումից հետո որոնողափրկարարական միջոցառումները ղեկավարող փրկարարական համակարգող կենտրոնը վթարային իրավիճակի և գործողությունների հետագա զարգացման մասին տեղեկացնում է այն բոլոր փրկարարական համակարգող կենտրոններին, որոնք կարող են ընդգրկվել որոնողափրկարարական միջոցառումներում, իսկ որոնողափրկարարական միջոցառումներում ընդգրկված համակարգող կենտրոնները վթարային իրավիճակի մասին իրենց ստացած տեղեկատվությունը փոխանցում են որոնողափրկարարական միջոցառումները ղեկավարող փրկարարական համակարգող կենտրոնին:

65. Ելնելով նպատակահարմարությունից` որոնողափրկարարական միջոցառումները ղեկավարող փրկարարական համակարգող կենտրոնը պետք է որոնման շրջանի օդային երթևեկության կառավարման մարմնին փոխանցի որոնվող օդանավի գտնվելու վայրի թռիչքային տեղեկատվության և ձեռնարկված փրկարարական գործողությունների մասին, որպեսզի այդ տեղեկատվությունն օդային երթևեկության կառավարման մարմինը փոխանցի տվյալ շրջանում գտնվող օդանավերին:

 

V. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

66. Փրկարարական համակարգող կենտրոնի գործողություններն անորոշության փուլում հետևյալն են`

1) հնարավորության սահմաններում ստուգել օդային երթևեկության կառավարման կենտրոնից ստացվող տեղեկությունները.

2) այն դեպքում, երբ չի ներկայացվել թռիչքների պլանը, փորձել պարզել օդանավի երթուղին և թռիչքի ու վայրէջքի ժամերը.

3) օդային երթևեկության կառավարման համապատասխան մարմինների հետ պահպանել սերտ կապ, որպեսզի ստացված տեղեկությունները (կապի միջոցներով կամ թռիչքի պլանի ուսումնասիրման միջոցով ստացված, թռիչքից առաջ կամ ընթացքում օդանավի անձնակազմին հաղորդված եղանակի մասին տվյալների ուսումնասիրությունը) անմիջապես ներկայացվեն գնահատման, տեղանքի քարտեզի կամ օդանավի թռիչքի երթուղու վրա նշելու և որոշումներ ընդունելու համար, ինչպես նաև խուսափելու համար գործողությունների կրկնական կատարումից.

4) համապատասխան տեղեկությունների հիման վրա սկսել տվյալ օդանավի երթուղու նշագրումը քարտեզի վրա:

67. Կապի միջոցներով որոնումը նպատակ է հետապնդում`

1) փորձելու կապ հաստատել օդանավի հետ ռադիոփոխանակման սահմանված ալիքներով.

2) պարզելու օդանավի առավել հավանական գտնվելու վայրը` հարցում կատարելով օդանավի երթուղու վրա գտնվող բոլոր օդանավակայաններին և հավանական վայրէջքի այլ օդանավակայաններին.

3) կապ հաստատելու օդանավի երթուղով չվերթ իրականացնող այլ օդանավերի հետ` աղետալի վիճակում կամ աղետի ենթարկված օդանավի գտնվելու վայրի մասին հնարավոր տեղեկատվություն ստանալու նպատակով.

4) փորձելու օդանավի հետ կապ հաստատել բոլոր հնարավոր ռադիոհաճախականություններով.

5) որոշելու օդանավի առավել հավանական գտնվելու վայրը:

68. Եթե որոնման արդյունքներից, կապի միջոցներով որոնման կամ ստացված այլ տեղեկատվությամբ պարզվում է, որ օդանավը գտնվում է աղետալի վիճակում կամ աղետի է ենթարկվել, և առկա է որոնողափրկարարական միջոցառումների իրականացման անհրաժեշտություն, ապա փրկարարական համակարգող կենտրոնը հայտարարում է անորոշության փուլի ավարտը, հայտարարում տագնապի փուլ և հրահանգում սկսել որոնողափրկարարական աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնում է`

1) օդանավ շահագործողին.

2) տեղեկատվության սկզբնաղբյուրին.

3) այն ստորաբաժանումներին, որոնց ուղարկվել է վթարի կամ աղետի մասին տեղեկատվությունը:

69. Տագնապի փուլի հայտարարումից հետո փրկարարական համակարգող կենտրոնը պարտավոր է`

1) վթարի կամ աղետի մասին տեղեկատվությունը հաղորդել համապատասխան որոնողափրկարարական ստորաբաժանումներին.

2) դեպքերի զարգացման մասին ստացվող ամբողջ տեղեկատվությունը գրանցել ազատ ձևով վարվող գրանցամատյանում.

3) միջոցներ ձեռնարկել տեղեկատվության այլ աղբյուրներից վթարի կամ աղետի ենթարկված օդանավի մասին տեղեկատվություն ստանալու համար.

4) վերլուծել վթարի կամ աղետի ենթարկված օդանավի թռիչքային պլանը, եղանակային պայմանները, տեղանքի բնույթը, կապի հնարավոր խաթարման կամ ընդհատման դեպքերը, կապի դուրս գալու վերջին սեանսը, օդանավի գտնվելու հայտնի վերջին վայրը (կոորդինատները), կարգավարի որակավորման աստիճանը.

5) ճշտել օդանավի վառելանյութի չափը և ուշադրություն դարձնել անբարենպաստ եղանակային պայմաններում տվյալ օդանավի թռիչքային-տեխնիկական բնութագրերին.

6) սերտ կապ պահպանել օդային երթևեկության կառավարման համապատասխան ծառայության հետ, որպեսզի նոր ստացվող տեղեկատվությունն անմիջապես գնահատվի, անցկացվի քարտեզի վրա և ընդունվի անհրաժեշտ որոշում.

7) ձեռնարկել սույն կարգով սահմանված համապատասխան գործողություններ և դրանց մասին տեղեկատվությունը կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով փոխանցել որոնողափրկարարական ստորաբաժանումներին.

8) օդանավ շահագործող կազմակերպությանը հեռագրով և կապի այլ միջոցներով հայտնել ստացված տեղեկությունների և ձեռնարկվող գործողությունների մասին:

70. Այն դեպքերում, երբ ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ օդանավն աղետի չի ենթարկվել, փրկարարական համակարգող կենտրոնը հայտարարում է դադար և դրա մասին անհապաղ հայտնում օդանավը շահագործողին, ինչպես նաև` այն ծառայություններին ու ստորաբաժանումներին, որոնց հաղորդվել էր վթարի մասին ահազանգը, և որոնք արդեն սկսել էին որոնողափրկարարական գործողությունների իրականացումը:

71. Եթե ձեռնարկված գործողությունների ընթացքում օդանավը չի հայտնաբերվել, կամ թռիչքի սահմանված ժամանակահատվածի համար նախատեսված վառելանյութի պաշարների սպառման հաշվարկված ժամանակն անցել է, ապա համարվում է, որ օդանավին և դրա մեջ գտնվող անձանց անմիջական վտանգ է սպառնում, նրանք անհապաղ օգնության կարիք ունեն, և տագնապի փուլից անցում է կատարվում աղետի փուլ:

72. Աղետի փուլը հայտարարում է կենտրոնական կարգավարական ծառայությունը` փրկարարական համակարգող կենտրոնի հանձնարարությամբ: Աղետի փուլի հայտարարումից հետո փրկարարական համակարգող կենտրոնը պարտավոր է`

1) գործել սույն կարգի դրույթների համաձայն.

2) առկա տեղեկատվության հիման վրա կազմել որոնողափրկարարական գործողությունների իրականացման պլան և համապատասխան մասերն ուղարկել որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մարմիններ ու կազմակերպություններ.

3) սկսել որոնողափրկարարական գործողությունները և պլանով նախատեսված միջոցառումների մասին իրազեկել օդային երթևեկության կառավարման կարգավարին` օդային երթևեկության կառավարման աշխատանքները համակարգելու համար, ինչպես նաև օդանավի երթուղու և հարակից շրջանների փրկարարական համակարգող կենտրոններին.

4) որոշել օդանավի գտնվելու հավանական վայրը, սահմանել գտնվելու վայրի անորոշության աստիճանը և որոնման շրջանի այն տարածքը, որտեղ պետք է իրականացվեն որոնման աշխատանքները.

5) ելնելով իրավիճակից` փոփոխություններ կատարել գործողությունների պլանում.

6) քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի միջոցով տեղեկացնել օդանավի գրանցման երկրի ներկայացուցչությանը և ավիացիոն բնագավառում գործունեություն իրականացնող լիազոր մարմնին.

7) դիմել որոնողափրկարարական աշխատանքներում չընդգրկված օդանավերին, վերգետնյա ծառայություններին և ռադիոկայաններին` առկա կապի միջոցներով (ալիքներով) իրականացնելու օդանավից ստացվող ահազանգերի լսումներ, աղետի ենթարկված օդանավին ցույց տալ օգնություն և փրկարարական համակարգող կենտրոնին տեղեկացնել ձեռնարկված գործողությունների մասին.

8) համապատասխան հարցումով դիմել օդային երթևեկության կառավարման այն մարմիններին, որոնք տեղեկատվության փոխանցման միջոցով կարող են օգնել աղետի ենթարկված օդանավին, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն հաղորդել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող օդանավին (ուղղաթիռին), աղետի մասին տեղեկացնել նույն երթուղով չվերթ իրականացնող օդանավերին` դիտարկումներ կատարելու համար որոնողափրկարարական շրջանում օդանավերի թռիչքների նկատմամբ, և տեղեկացնել փրկարարական համակարգող կենտրոնին.

9) օդանավ շահագործողին տեղեկացնել իրականացվող ընթացիկ միջոցառումների մասին:

73. Այն դեպքում, երբ օդանավի գտնվելու վայրը հայտնի է, և կենդանի մնացած ուղևորները փրկվել են, փրկարարական համակարգող կենտրոնը դադարեցնում է որոնողափրկարարական աշխատանքները, հայտարարում վթարային փուլի ավարտ, դրա մասին անհապաղ տեղեկացնում է օդանավը շահագործողին, որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված ծառայություններին ու ստորաբաժանումներին:

74. Եթե աղետի փուլի ընթացքում պարզվում է, որ որոնման աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս, հանձնաժողովը որոշում է ընդունում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ և դրա մասին հայտնում փրկարարական համակարգող կենտրոնին, որն ընդունված որոշման մասին տեղեկացնում է որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող բոլոր ծառայություններին ու ստորաբաժանումներին, ինչպես նաև օդանավը շահագործողին:

 

VI. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

75. Հայաստանի Հանրապետության տարածքում աղետի ենթարկված օդանավերի որոնողափրկարարական աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովը` փրկարարական համակարգող կենտրոնի միջոցով:

76. Այն դեպքում, երբ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվում են մի քանի որոնողափրկարարական խմբեր և միջոցներ, օդում, ցամաքում ու ջրի վրա կատարվող որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով փրկարարական համակարգող կենտրոնի որոշմամբ աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար նշանակվում են մեկ կամ մի քանի վթարափրկարարական ենթակենտրոններ` հաշվի առնելով միջոցների առկայությունը և դրանց անհրաժեշտությունը:

77. Եթե որոնման աշխատանքների ընթացքում օդանավի (ուղղաթիռի) հրամանատարը նկատում է, որ մեկ ուրիշ օդանավ էլ է ենթարկվել աղետի, հնարավորության սահմաններում (բացի այն դեպքերից, երբ նա գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա) հսկողություն է սահմանում աղետի ենթարկված օդանավի նկատմամբ` այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չէ լքել տարածքը, կամ փրկարարական համակարգող կենտրոնի կողմից դրա մասին հրահանգ չի ստացվել, որոշում է աղետի մոտավոր վայրը, համապատասխան փրկարարական համակարգող կենտրոնին կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնին հայտնում հետևյալ տվյալները`

1) աղետի ենթարկված օդանավի վիճակը, տեսակը, արտաքին նշանները.

2) գտնվելու վայրը` արտահայտված աշխարհագրական կոորդինատային համակարգի տվյալներով, կամ նկարագրված մոտակայքում գտնվող որևէ աերոնավիգացիոն կայանի, սարքի դիրքի նկատմամբ.

3) ժամանակը` արտահայտված միջազգային կոորդինացիոն ժամային համակարգով (ՍTC).

4) նկատվող մարդկանց թիվը.

5) որևէ փաստ մարդկանց կողմից օդանավը լքելու մասին.

6) աղետի վայրում եղանակի պայմանները.

7) ողջ մնացածների արտաքին ֆիզիկական վիճակը.

8) աղետի վայր հասնելու տեսանելի օպտիմալ երթուղին:

78. Եթե աղետի վայր առաջինը ժամանել է ոչ որոնողափրկարար օդանավ, ապա այն ղեկավարում է մնացած բոլոր օդանավերի գործողությունները` այնքան ժամանակ, քանի դեռ չի ժամանել առաջին որոնողափրկարար օդանավը (ուղղաթիռը): Այն դեպքում, երբ առաջինը ժամանած ոչ որոնողափրկարար օդանավը չի կարողանում կապ հաստատել փրկարարական համակարգող կենտրոնի կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնի հետ, ապա հետագա գործողությունների ղեկավարումը երկուստեք պայմանավորվածությամբ ստանձնում է այն օդանավը, ում հաջողվում է կապ հաստատել և այն պահպանել` մինչև որոնողափրկարար օդանավի ժամանումը:

79. Եթե օդում գտնվող օդանավը ցանկանում է որևէ տեղեկություն հաղորդել ողջ մնացածներին կամ ցամաքային որոնողափրկարար խմբին, սակայն բացակայում են երկկողմանի կապի միջոցները, ապա, հնարավորության դեպքում, օդանավից կարող են ցած նետել որևէ ռադիոկապի սարք (եթե այդպիսիք կան) կամ տեղեկատվություն պարունակող գրություններ:

80. Այն դեպքում, երբ գետնից որևէ ազդանշան է տրվում, օդանավը, օգտագործելով սույն կարգի 8-րդ գլխում սահմանված տեսողական ազդանշանները, պետք է ցույց տա, որ ազդանշանն ընդունվել է:

81. Աղետի ազդանշան ստացած օդանավի հրամանատարը հնարավորության սահմաններում`

1) հաստատում է աղետի ազդանշանի ստացումը.

2) ֆիքսում է աղետի վայրը, եթե դրա մասին հաղորդվել է.

3) որոշում է ազդանշանը հաղորդող ռադիոկայանի դիրքը (պելենգը).

4) ստացված տեղեկատվության մասին հաղորդում է որոնողափրկարարական համակարգող կենտրոնին կամ օդային երթևեկությունն սպասարկող մարմնին.

5) իր հայեցողությամբ մեկնում է դեպքի վայրը` սպասելով լրացուցիչ հրահանգի:

82. Այն դեպքերում, երբ օդանավին անհրաժեշտ է նավն (ծովային) ուղղորդել դեպի այն վայրը, որտեղ վթարի է ենթարկվել օդանավը կամ նավը (ծովային), օդանավն իր տրամադրության տակ եղած կապի ցանկացած միջոցներով հաղորդում է ճիշտ հրահանգներ: Եթե անհնար է կապ հաստատել, ապա օդանավն օգտագործում է համապատասխան ազդանշաններ:

83. Որոնման աշխատանքների ընթացքում աղետի ենթարկված օդանավի հայտնաբերման դեպքում` որոնում իրականացնող օդանավի (ուղղաթիռի) անձնակազմը պարտավոր է`

1) աղետի ենթարկվածներին սահմանված ազդանշաններով ցույց տալ, որ նրանք հայտնաբերված են, և նրանց համար օդանավից իջեցնեն կապի ու կենսաապահովման միջոցներ.

2) աղետի վայրը պահել իր տեսադաշտում` շրջապտույտներ կատարելով նրանց վրա, ուսումնասիրել տեղանքը, քարտեզի վրա ճշգրտորեն որոշել աղետի վայրը.

3) օպերատիվ շտաբին զեկուցել աղետի վայրի հայտնաբերման մասին` հայտնելով աղետի վայրի բացահայտման ժամը, տեղը, պայմանները, ողջ մնացած աղետյալների թիվը և տեսանելի վիճակը, անհրաժեշտ որոնողափրկարարական և կենսաապահովման միջոցների կարիքը, աղետյալներից ստացված ահազանգերը (այդ թվում` նաև կապի միջոցներով), եղանակային պայմանները, տեղանքի առանձնահատկությունները, ձեռնարկված գործողությունները, որոնում իրականացնող օդանավի վառելանյութի քանակը.

4) կատարել աղետի վայրի տեսանկարահանում, լուսանկարահանում և որոնողափրկարարական ստորաբաժանումներին ցույց տալ աղետի վայր հասնելու առավել կարճ ճանապարհը.

5) մնալ աղետի վայրում` մինչև փոխարինումը, հարկադիր վերադարձի պահը կամ որոնողական աշխատանքների ավարտը:

84. Աղետի ենթարկված օդանավի հայտնաբերման դեպքում վերգետնյա որոնողափրկարարական խմբերը`

1) կատարում են աղետի վայրի տեղազննում, գնահատում և տվյալները հայտնում են փրկարարական համակարգող կենտրոնի շտաբին.

2) ցուցաբերում են առաջին օգնություն և նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում` ողջ մնացածների տարահանման համար.

3) կազմակերպում են աղետի վայրում օդանավի մնացորդների պահպանությունը և նախնական զննումը.

4) առկա միջոցներով տարահանում են ողջ մնացած ուղևորներին:

85. Աղետի ենթարկված օդանավի մնացորդները չպետք է տեղաշարժվեն` բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է դրանք տեղաշարժել ողջ մնացած ուղևորներին փրկելու համար: Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ օդանավի մնացորդները ոչ միայն որոշակիորեն վտանգավոր են, այլ նաև մեծ նշանակություն ունեն դեպքի հետագա քննության համար: Այդ պատճառով մինչև դրանք տեղաշարժելն անհրաժեշտ է, հնարավորության դեպքում, կատարել աղետի վայրի լուսանկարահանում:

86. Ողջ մնացած ուղևորների տարահանման ժամանակ պետք է հաշվի առնել նրանց վիճակը, փրկարարների բժշկական պատրաստականության և ապահովվածության աստիճանը, ուղևորների տարահանման համար փրկարարական խմբերի հնարավորությունները, փրկարարական համակարգող կենտրոնի հետ կապ պահպանելու ձևերն ու միջոցները, ինչպես նաև տեղանքի ռելիեֆային և օդերևութաբանական պայմանները: Ողջ մնացած ուղևորներին օդանավով (ուղղաթիռով) տարահանման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում փրկարարական խումբը նախապատրաստում է վայրէջքի հրապարակ և համապատասխան «երկիր-օդ» ազդանշանները:

87. Ողջ մնացած ուղևորներին բժշկական օգնության ցուցաբերման անհրաժեշտության դեպքում փրկարարական համակարգող կենտրոնին պետք է հայտնել հետևյալ տեղեկությունները`

1) որոնողափրկարարական խմբի անվանումը և սահմանված ռադիոկանչը.

2) որոնողափրկարարական խմբի գտնվելու վայրը, տեղանքը և ժամանման հաշվարկային ժամանակը.

3) ուղևորների անունները, հայրանունները, ազգանունները, տարիքը, տվյալներ շնչառության, սրտի աշխատանքի, արյան ճնշման, վնասվածքների բնույթի, առկա բուժման համար կիրառված մեթոդների, միջոցների և օգտագործված դեղերի մասին:

88. Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում զոհվածների դիակների հայտնաբերման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ուղևորը մահացել է փրկարար օդանավով (ուղղաթիռով) փոխադրման ընթացքում, յուրաքանչյուր զոհվածի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` նշելով զոհված ուղևորի անունը, ազգանունը, տարիքը (եթե դա հնարավոր է), մահվան տեղը, ժամը և պատճառը (եթե դա հնարավոր է): Անհրաժեշտության դեպքում որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո կազմակերպվում և իրականացվում են վարակված, կասկածելի տարածքի վարակազերծման աշխատանքները: Բազա վերադառնալուց անմիջապես հետո, փրկարարական համակարգող կենտրոնի ցուցումով, զոհվածի դին` կազմված արձանագրության հետ միասին պետք է փոխանցվի համապատասխան մարմիններին:

89. Որոնողափրկարարական աշխատանքների ավարտից անմիջապես հետո փրկարարական համակարգող կենտրոնը կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված ստորաբաժանումներին պետք է ծանուցի աշխատանքների ավարտի մասին և կազմի հաշվետվություն` իրականացված որոնողափրկարարական աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ:

 

VII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

90. Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքին հարակից շրջաններում աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերի և ուղևորների որոնողափրկարարական աշխատանքներում միջազգային համագործակցությունն իրականացվում է միջպետական պայմանագրերի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 12 «Որոնում և փրկում» հավելվածի դրույթների համաձայն:

91. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմինը որոնողափրկարարական աշխատանքների համակարգման և տեխնիկական աջակցության նպատակով փոխադարձ համաձայնության սկզբունքով համագործակցում է հարևան երկրների համապատասխան մարմինների ու որոնողափրկարարական խմբերի հետ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապահովում է այլ երկրների որոնողափրկարարական ուժերի ու միջոցների անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ապահովում է ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ համակարգից աղետների մասին տեղեկատվության ստացումը:

92. Այն երկրները, որոնք ցանկանում են իրենց որոնողափրկարարական խմբերով մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին, պետք է ուղերձով դիմեն քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնին` մանրամասն հիմնավորելով իրենց առաքելության նպատակը:

93. Քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինն անհապաղ հաստատում է սույն կարգի 89-րդ կետում նշված ուղերձի ստացումը և դիմող կողմին հայտնում այն պայմանները (եթե այդպիսիք կան), որոնց համաձայն կարող է իրականացվել նշված առաքելությունը, կամ դրանք անհրաժեշտ են օտարերկրյա պետությունների որոնողափրկարարական խմբերին` Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվության հատկացման համար:

94. Այն դեպքում, երբ որոնողափրկարարական աշխատանքների կատարման համար պատասխանատու են մեկից ավելի երկրներ, այդ երկրներից յուրաքանչյուրը ձեռնարկում է տվյալ տարածաշրջանային որոնողափրկարարական համակարգող կենտրոնի գործողությունների պլանին համապատասխան միջոցներ:

 

VIII. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ

 

95. Որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ կիրառվում են «օդ-երկիր» և «երկիր-օդ» տեսողական ազդանշանները, որոնք օգտագործվում են միայն նշանակետեր նշելու համար:

96. «Օդ-երկիր» տեսողական ազդանշանները հայտնելու ժամանակ օդանավի կողմից իրականացվում են հետևյալ գործողությունները`

1) կատարում է առնվազն մեկ պտույտ` նավի վրա.

2) ցածր բարձրության վրա նավի առաջամասի կողմից հատում է նրա ուղերթը և ճոճում թևերը, կամ փակում և բացում է շարժիչների կափարիչները (զասլոնկի), կամ փոխում շարժիչի պտուտակաթևերի քայլերը.

3) ընտրում է շարժման այնպիսի ուղղություն, որով շարժվում է նավը:

97. Օդանավի կողմից այս գործողությունների կատարումը նշանակում է, որ այն ցանկանում է ջրում գտնվող նավին ուղարկել աղետի ենթարկված նավի կամ օդանավի մոտ: Այսպիսի գործողությունների կրկնությունը չի փոխում ազդանշանների իմաստը:

98. Այն դեպքում, երբ ջրի վրա գտնվող նավի օգնության կարիքը չի զգացվում, օդանավը ցածր բարձրության վրա նավի նավախելային մասով հատում է դրա շարժման ուղղությունը և ճոճում թևերը, կամ փակում և բացում է շարժիչների կափարիչները, կամ փոխում շարժիչի պտուտակաթևերի քայլերը:

99. Սույն կարգի 93-րդ և 95-րդ կետերում նշված ազդանշաններին ի պատասխան` նավից պետք է տրվեն հետևյալ ազդանշանային պատասխանները`

1) ազդանշանն ընդունվել է. այս դեպքում`

ա. մինչև վերջ բարձրացվում է սպիտակ և կարմիր, ուղղաձիգ գծերով պայմանական նշանով դրոշ, որը նշանակում է, որ ազդանշանն ընդունվել է,

բ. ազդանշանային լապտերի միջոցով տրվում է Մորզեի այբուբենի «T» տառին համարժեք ազդանշան,

գ. նավը փոխում է շարժման ուղղությունը և հետևում օդանավին.

2) հրահանգների կատարումն անհնարին է. այս դեպքում`

ա. բարձրացվում է «N» տիպի միջազգային դրոշ, որն ունի սպիտակ ու կապույտ գույների շախմատաձև տեսք և միջնամասում` «N» տառը,

բ. ազդանշանային լապտերի միջոցով տրվում է Մորզեի այբուբենի «N» տառին համարժեք ազդանշան։

100. «Երկիր-օդ» տեսողական ազդանշանները հետևյալն են`

1) «երկիր-օդ» տեսողական ազդանշանի տարբերանշանները ողջ մնացածների օգտագործման համար.

NN
ը/կ

Ազդանշանի նշանակությունը

Ազդանշանը

1.

Պահանջվում է օգնություն

V

2.

Պահանջվում է բժշկական օգնություն

X

3.

Ոչ կամ բացասական

N

4.

Այո կամ դրական

Y

5.

Շարժվում ենք տվյալ ուղղությամբ

Ներմուծեք նկարագրությունը_22430

2) «երկիր-օդ» տեսողական ազդանշանի տարբերանշանները գետնի վրա գտնվող փրկարարների օգտագործման համար.

 

NN
ը/կ

Ազդանշանի նշանակությունը

Ազդանշանը

1.

Գործողություններն ավարտված են։

LLL

2.

Մենք գտել ենք բոլոր մարդկանց։

LL

3.

Մենք գտել ենք միայն մի քանի մարդու:

+ +

4.

Մենք ի վիճակի չենք շարունակել: Վերադառնում ենք բազա:

XX

5.

Բաժանվել ենք 2 խմբի: Յուրաքանչյուրը շարժվում է նշված ուղղություններով:

Ներմուծեք նկարագրությունը_20537

6.

Ստացված են տվյալներ, որ օդանավը գտնվում է այս ուղղությամբ։

Ներմուծեք նկարագրությունը_22431 Ներմուծեք նկարագրությունը_22431

7.

Ոչինչ չենք գտել: Շարունակում ենք որոնումները:

NN

 

101. Ազդանշանները պետք է պատրաստված լինեն առնվազն 2.5 մետր (8 ֆութ) երկարությամբ և հնարավորինս տեսանելի:

102. Աղետի վայրից «երկիր-օդ» ազդանշանները տալու ժամանակ ցույց տալու համար, որ գետնի վրայից արձակված ազդանշանները հասկացվել են, օդանավի կողմից պետք է կատարվեն հետևյալ գործողությունները`

1) ցերեկային ժամերին ճոճում է օդանավի թևերը.

2) մութ ժամերին կրկնակի անջատում և միացնում է վայրէջքի լուսարձակները, իսկ դրանց բացակայության դեպքում` աերոնավիգացիոն լապտերները:

103. Այս ազդանշանների բացակայությունը նշանակում է, որ գետնի վրայից ուղարկված ազդանշանները չեն հասկացվել:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐՄԱՆ

ՁԵՎԱԹԵՐԹ

 

__________________________

__________________________

(տարեթիվը, ամիսը, օրը

(ժամը` ՍTC-ով)

 

1. Որոնողական օդանավ __________________

__________________________

                           (տիպը)

(գրանցման վայրը)

 

2. Օդաչու (օդանավի հրամանատար)________________________ ___________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

3. Թռիչք __________________

__________________________

(վայրը)

 (ժամը` ՍTC-ով)

 

4. Վթարի կամ աղետի բնույթը _______________________________________________

__________________________________________________________________

__________________________________________________________________

 

5. Որոնվող օբյեկտի նկարագիրը`

 

1) օդանավ __________________ _________________________

(տիպը) 

(գրանցման վայրը)

ծովային նավ __________________  _________________________

(տիպը)

(գրանցման վայրը)

 

այլ օբյեկտ__________________________________________________________

 

2) գույնը, քողարկման նշանները և բնութագրական տվյալները ____________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

3) սեփականատերը կամ շահագործողը ___________________________________________

 

4) օդանավում գտնվող անձանց թիվը ____________________________________________

 

5) օդանավում գտնվող որոնողափրկարարական միջոցները _______________________________

____________________________________________________________________

 

6) դիտողությունները ______________________________________________________

____________________________________________________________________

6. Որոնման շրջանի նկարագիրը`

1) որոնման շրջանի սահմանների նշագրումը ________________________________________

2) որոնման սկզբնավայրը ____________________________________________________

3) որոնման ընդգրկման շրջանը ________________________________________________

4) որոնման տեղանքի նկարագիրը _______________________________________________

5) որոնման վայրում օբյեկտի առկայությունը հաստատող նշանները __________________________

____________________________________________________________________

7. Որոնման ձևերն ու եղանակները`

1) որոնման ընթացքում կիրառվող սխեման _________________________________________

2) որոնման տարածքի տեսանելիության չափը ________________________________________

(կիլոմետր, ծովային մղոն)

 

3) ճշգրտման պայմանները` ________________օդերևութաբանական, __________ եղանակային,

_____________________ տեղանքի:

4) տեսադաշտի լայնությունը __________________________________________________

(կիլոմետր, ծովային մղոն)

5) ճանապարհագծերի միջև ընկած հատվածը________________________________________

(կիլոմետր, ծովային մղոն)

6) հետազոտված շրջանների գրանցման մեթոդը ______________________________________

8. այլ որոնողափրկարարական ստորաբաժանումներ և դրանց հատկացված տարածքները`

օդանավերը ____________________________________________________________

____________________________________________________________________

ծովային նավերը _________________________________________________________

____________________________________________________________________

այլ ստորաբաժանումներ _____________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

9. Կապի հաստատման համար օգտագործման ենթակա հաճախականությունները և ազդականչերը`

 

Հաճախական.
_________

Ազդականչը
_______

Հաճախական.
________

Ազդականչը
________

 

Վթարափրկարարական օդանավերը      ___________________________________________

Ծովային նավերը ________________________________________________________

Այլ ստորաբաժանումներ ____________________________________________________

Աղետի ենթարկված օդանավեր, ծովային նավեր ______________________________________

___________________________________________________________________

Ողջ մնացածներ _________________________________________________________

Այլ _________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

10. Պաշտպանության ենթակա հաճախականությունները ________________________________

11. Հատուկ ցուցումներ, որոնք վերաբերում են որոնման շրջանում (շրջանից) կատարվող թռիչքներին

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

12. Կենդանի մնացածների համար օդանավից նետվող կենսաապահովման միջոցների տեսակներն

ու քանակները _________________________________________________________

___________________________________________________________________

13. Որոնման օբյեկտի բացահայտման ժամանակ իրականացվող գործողությունները`

1) ում հայտնել ________________________________________________

2) օդանավից նետել կապի և կենսաապահովման միջոցներ (պարաշյուտիստ-փրկարարներ)

3) եթե հնարավոր չէ իրականացնել փրկարարական միջոցառումներ, վթարի վայր ուղարկել այլ ուժեր.

4) լուսանկարահանել օդանավի վթարված մասերը և ողջ մնացածներին.

5) մնալ վթարի վայրում` մինչև փոխարինումը, փրկարարական աշխատանքների ավարտը կամ հարկադիր

վերադարձի ժամանակը:

14. Տեղեկատվությունը հաղորդվել է`

 

__________________________

__________________________

(ազգանունը, անունը) 

(վայրը)

 

__________________________

__________________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

(ժամը` ՍTC-ով)

 

Հաղորդման մեթոդը`

հրահանգավորում,
____________

 

հեռախոս,
_________

 

ռադիոհեռախոս,
____________

տելեքս,
_______

ֆաքս,
_______

 

Հրահանգավորման համար պատասխանատու աշխատող`

 

__________________________

__________________________

(ազգանունը, անունը) 

 (պաշտոնը)

 

Ձև N 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԱԹԵՐԹԻԿ

 

__________________________

__________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

(ժամը` ՍTC-ով)

 

1. Վթարի փուլերը` ________________________________________________________

2. Տեղեկացնող հաստատությունը կամ անձը` ________________________________________

____________________________________________________________________

(անունը, ազգանունը)

պաշտոնը ______________________________________________________________

հասցեն _______________________________________________________________

հեռախոսահամարը ________________________________________________________

աշխատանքի վայրը, հասցեն __________________________________________________

հեռախոսահամարը _______________________________________________________

ֆաքսը _______________________________________________________________

այլ ականատեսների անունները, ազգանունները, հասցեները _____________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

3. Վթարի վայրը և բնույթը`

դիտման տեղանքը ________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

դիտման ժամը ___________________________________________________________

դիտման տեղանքը ________________________________________________________

4. Տեղեկություններ թռիչքային պլանի մասին`

օդանավի գրանցումը ___________________ տիպը`_______________________________

օդանավի նավիգացիոն սարքավորումների տիպերը ____________________________________

թռիչքի օդանավակայանը ________________________ժամը ________________________

(ՍTC)

չվերթի երթուղին ________________________________________________________

արագությունը __________________________________________________________

վայրէջքի օդանավակայանը __________________________________________________

ժամանման հաշվարկային ժամանակը ____________________________________________

(ՍTC)

պահեստային օդանավակայանը ________________________________________________

վառելանյութի քանակությունը ________________________________________________

վառելանյութի մնացորդի չափը օդանավի վերջին հայտնի վայրում ___________________________

____________________________________________________________________

օդանավի վթարային ռադիոկայան, հաղորդիչ ________________________________________

օդանավի որոնողափրկարարական հանդերձանքը` գույնը և տարբերիչ

նշանները ______________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

օդանավ շահագործողը` կապը _________________________________________________

5. Կապը` տվյալներ անձնակազմի և ուղևորների հետ  

ռադիոհեռախոս (RTF) ______________, ընտրված ազդականչը` (SELCAL) ______

(ազդականչը)

(համարը)

                                                                       

6. Գտնվելու վայրի մասին վերջին հաղորդագրությունը`

վայրը _________________________________ ժամը _________________________,

(ՍTC)

7. Ձեռնարկված գործողությունները _____________________________________________

8. Աղետյալներին նետվող փրկարարական պիտույքների տեսակները __________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

9. Տվյալներ անձնակազմի և ուղևորների մասին։ Աղետի վայրում եղանակային պայմանները`

օդանավի հրամանատար ___________________________________________________

օդանավի անձնակազմի`

անդամներ _____________________________________________________________

ուղևորներ _____________________________________________________________

այլ __________________________________________________________________

թիվը _________________________________________________________________

չեն տուժել _____________________________________________________________

մարմնական վնասվածք են ստացել ______________________________________________

զոհվել են ______________________________________________________________

ընդամենը ______________________________________________________________

10. Աղետի վայրում եղանակային պայմանները։ Աղետի մասին ահազանգ ստացած անձի իրականացրած

գործողությունները _______________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

11. Աղետի մասին ահազանգ ստացած անձի իրականացրած գործողությունները`

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

____________________________________________________________________

_____________________________ _____________________

(կազմողի պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)                   (ստորագրությունը)

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԿՈՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_20538

 

(հավելվածը խմբ., փոփ. 25.01.18 N 58-Ն)