Համարը 
թիվ 01-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2018.02.15/6(609) Հոդ.52
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
05.02.2018
Ստորագրող մարմինը 
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ  «ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 60318048

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

5 փետրվարի 2018 թ.

թիվ 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև 9-Պարտավորություն (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև 9-Պարտավորություն (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

 վիճակագրության պետական խորհրդի

 2018 թվականի փետրվարի 5-ի

թիվ 01-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՁԵՎ N 9- Պարտավորություն (եռամսյակային)

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ կազմակերպությունՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

_______ թ. __________________եռամսյակ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի

Հաշվետվության ներկայացման ժամկետը` I-III եռամսյակները՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը,

IV եռամսյակը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը

Ներկայացնում է__________________________________________________________

(անվանումը և կազմակերպական իրավական ձևը)

Գտնվելու վայրը _____________________________________________________ I___I___I___I

(գործունեության իրականացման վայրը)

(փոստային դասիչը)

 

Մարզը __________________________________________________________________

Համայնքը / Վարչական շրջանը _____________________________________________ 

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը

I__I__I__I__I__I__I

 
Պետական ռեգիստրի գրանցման համարը

I__I__I__I__I__I__I__I__I

 
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I__I__I__I__I__I__I

 
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

 

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

  

Պարտատեր

Գործիքի տեսակը

Գործիքի պայմա-նագրային գումարը

Հաշ-վետու ժա-մանա-կա-շրջանի վերջի դրու-թյամբ փաս-տացի ստաց-ված տրանշ-ները

Գործիքի
ժամկետայ-նությունը

Սպասարկման պայմանները

Երկիրը

Պարտատիրոջ հետ փոխհարա-բերությունը

Սեկտորի պատկա-նելիությունը

Գու-մարը պայմա-նագրա-յին ար-ժույթով

Ար-ժույթ

ներ-գրավ-ման ամսա-թիվ օր/
ամիս/
տարի

մար-ման ամսա-թիվ օր/
ամիս/
տարի

Տոկոսա-վճարի վճարման պար-բերա-կանու-թյուն

Նշել տար-վա այն բոլոր ամիս-ները, երբ պետք է կա-տարվի վճա-րումը

Տո-կոսա-վճարի առա-ջին վճար-ման ամսա-թիվ

Հիմնական գումարի մարման պարբերա-կանություն

Նշել տարվա այն բոլոր ամիս-ները, երբ պետք է կա-տարվի մա-րումը

Հիմնա-կան գու-մարի վճար-ման առա-ջին ամսա-թիվ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

 

Ուղղակի
ներդրող

Ֆինան-սական կազմա-կերպու-թյուն

Վարկ/
փոխա-ռություն

         

Տարին 1 անգամ

   

Մայր գումարի հավասա-րաչափ մարումներ

   
     

Միջազ-գային ֆինան-սական կազմա-կերպու-թյուն

Պարտքային արժեթուղթ

         

Տարին 2 անգամ

   

Միանվագ՝ վարկի մարման պահին

   
     

Պետական կառա-վարման մարմիններ

Առևտրային վարկ

         

Եռամսյա-կային

   

Անուի-տետային սկզբունքով

   
     

Ոչ ֆինան-սական առևտրային կազմա-կերպու-թյուն

Այլ պարտա-վորություն

         

Ամսական

   

Այլ* (* այս տարբերակի ընտրության դեպքում կազմա-կերպու-թյունը լրացնում է «Լրացուցիչ» աղյուսակ: Տե՚՛ս հաջորդ էջում)

   
     

Ֆիզիկական անձ

           

Միանվագ՝ վարկի մարման պահին

   

Ըստ պարտա-տիրոջ պահանջի

   
     

Ոչ առևտրային կազմա-կերպություն

           

Այլ*

         

2

 

Ուղղակի ներդրմամբ ընկերություն

Ֆինան-սական կազմա-կերպու-թյուն

Վարկ/
փոխա-ռություն

         

Տարին 1 անգամ

   

Մայր գումարի հավասա-րաչափ մարումներ

   
     

Միջազ-գային ֆինան-սական կազմա-կերպու-թյուն

Պարտքային արժեթուղթ

         

Տարին 2 անգամ

   

Միանվագ՝ վարկի
մարման պահին

   
     

Պետական կառա-վարման մարմիններ

Առևտրային վարկ

         

Եռամսյա-կային

   

Անուի-տետային սկզբունքով

   
     

Ոչ ֆինան-սական առևտրային կազմա-կերպու-թյուն

Այլ պարտա-վորություն

         

Ամսական

   

Այլ* (* այս տարբերակի ընտրության դեպքում կազմա-կերպու-թյունը լրացնում է «Լրացուցիչ» աղյուսակ: Տե՚՛ս հաջորդ էջում)

   
     

Ֆիզիկական անձ

           

Միանվագ՝ վարկի մարման պահին

   

Ըստ պարտա-տիրոջ պահանջի

   
     

Ոչ առևտրային կազմա-կերպու-թյուն

           

Այլ*

         

3

 

Փոխկա-պակցված ընկերություն

Ֆինան-սական կազմա-կերպու-թյուն

Վարկ/
փոխա-ռություն

         

Տարին 1 անգամ

   

Մայր գումարի հավասա-րաչափ մարումներ

   
     

Միջազ-գային ֆինան-սական կազմա-կերպու-թյուն

Պարտքային արժեթուղթ

         

Տարին 2 անգամ

   

Միանվագ՝ վարկի
մարման պահին

   
     

Պետական կառա-վարման մարմիններ

Առևտրային վարկ

         

Եռամսյա-կային

   

Անուի-տետային սկզբունքով

   
     

Ոչ ֆինան-սական առևտրային կազմա-կերպու-թյուն

Այլ պարտա-վորություն

         

Ամսական

   

Այլ* (* այս տարբերակի ընտրության դեպքում կազմա-կերպու-թյունը լրացնում է «Լրացուցիչ» աղյուսակ: Տե՚՛ս հաջորդ էջում)

   
     

Ֆիզիկական անձ

           

Միանվագ՝ վարկի մարման պահին

   

Ըստ պարտա-տիրոջ պահանջի

   
     

Ոչ առևտրային կազմա-կերպություն

           

Այլ*

         

4

 

Չփոխ-կապակցված ընկերու-թյուններ

Ֆինան-սական կազմա-կերպու-թյուն

Վարկ/
փոխա-ռություն

         

Տարին 1 անգամ

   

Մայր գումարի հավասա-րաչափ մարումներ

   
     

Միջազ-գային ֆինան-սական կազմա-կերպու-թյուն

Պարտքային արժեթուղթ

         

Տարին 2 անգամ

   

Միանվագ՝ վարկի
մարման պահին

   
     

Պետական կառա-վարման մարմիններ

Առևտրային վարկ

         

Եռամսյա-կային

   

Անուի-տետային սկզբունքով

   
     

Ոչ ֆինան-սական առևտրային կազմա-կերպու-թյուն

Այլ պարտա-վորություն

         

Ամսական

   

Այլ* (* այս տարբերակի ընտրության դեպքում կազմա-կերպու-թյունը լրացնում է «Լրացուցիչ» աղյուսակ: Տե՚՛ս հաջորդ էջում)

   
     

Ֆիզիկական անձ

           

Միանվագ՝ վարկի մարման պահին

   

Ըստ պարտա-տիրոջ պահանջի

   
     

Ոչ առևտրային կազմա-կերպություն

           

Այլ*

         
 

մայր արժույթի մլն. միավոր

Տոկոսա-դրույքի տեսակը

Գործիքի տարեկան տոկոսա-դրույքը, «լողա-ցողի» դեպքում նշել հիմքը և մարժան

Ներգրավ-ված միջոց-ների հաշվե-կշռային մնացորդը հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբին

Մուտ-քեր հաշ-վետու ժա-մանա-կա-շրջանի ընթաց-քում

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված մարումներ և
պարտքի դիմաց հաշվեգրված/
վճարված տոկոսավճարներ

Ներգրավված միջոցների հաշվե-կշռային մնացորդը հաշվետու ժամանակա-շրջանի վերջին

Հաշվետու ժամանակա-շրջանի վերջի դրությամբ պարտքի դիմաց հաշվեգրված, բայց դեռևս չվճարված տոկոսավճար

Ժամկետանց վճարներ հաշվետու ժամանա-կաշրջանի
վերջի դրությամբ

Այլ նշում-ներ

հիմնա-կան գու-մարի մա-րում

հաշ-վե-գրված տո-կոսա-վճար

փաս-տացի վճար-ված տո-կոսա-վճար

Այլ ճշտում-ներ

հիմ-նական գումար

տոկոսա-վճար

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

Լողացող

                       

Ֆիքսված

                       

Անտոկոս

                       
                         
                         
                         

Լողացող

             

 

 

     

Ֆիքսված

                       

Անտոկոս

                       
                         
                         
                         

Լողացող

                       

Ֆիքսված

                       

Անտոկոս

                       
                         
                         
                         

Լողացող

                       

Ֆիքսված

                       

Անտոկոս

                       
                         
                         
                         

Ղեկավար

_____________________________ __________________

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

____________________________ __________________

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)


Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

 վիճակագրության պետական խորհրդի

 2018 թվականի փետրվարի 5-ի

թիվ 01-Ն որոշման 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» ձև թիվ 9-Պարտավորություն (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են արտաքին պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, իսկ չորրորդ եռամսյակի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը: Ընդ որում, Հաշվետվությունը լրացվում է նաև տվյալ ժամանակաշրջանի ընթացքում պարտավորությունների գումարների կամ պայմանների փոփոխություններ չլինելու դեպքում:

 

II ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Հաշվետվությունը լրացվում է այն դեպքում, երբ Խորհրդի 2013 թվականի օգոստոսի 7-ի թիվ 07-Ն որոշմամբ հաստատված «Օտարերկրյա ներդրումների մասին» ձև 9-ներդրում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվական ձևի Մաս Ա-ի «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ»-ի «Պարտքային գործիքներում» (տող 130), Մաս Բ-ի «Պորտֆելային ներդրումների պարտավորությունների» պարտքային արժեթղթերում (տող 320) և «Այլ ներդրումների» պարտավորություններում (510, 520, 530 տողեր) առկա են լրացված տվյալներ: Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք գումարների, ստացված կանխավճարների (օրինակ, ներմուծված սարքավորումների դիմաց համաձայնեցված ուշ վճարումներ) և այլ պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է հաշվետվության մեջ միայն այն դեպքում, երբ նշված պարտավորություններն ունեն վարկերին (փոխառություններին) բնորոշ հիմնական հատկանիշներ: Դրանք են՝ ապագա մարման գրաֆիկ, սահմանված տոկոսադրույք և այլն: Ներգրավված վարկերի և փոխառությունների, լիզինգային պայմանագրերի, ինչպես նաև վարկային գծերի, օվերդրաֆտների վերաբերյալ տվյալները լրացվում են ցանկացած պարագայում: Այն դեպքում, երբ միասնական պարտքային պայմանագրով նախատեսված է պարտավորությունների ներգրավում առանձին մասնաբաժիններով (տրանշներով) և դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված պայմանները կամ տոկոսադրույքը տարբերվում է, ապա յուրաքանչյուր մասնաբաժնի համար տվյալները լրացվում են առանձին տողերով:

5. 1-ին սյունակում նշվում է պարտավորության հերթական համարը:

6. 2-րդ սյունակում նշվում է ոչ ռեզիդենտ պարտատիրոջ գրանցման երկրի անվանումը: Այն դեպքում, երբ պարտքը տրամադրված է միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից, սյան մեջ նշվում է կազմակերպության անունը (օրինակ, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ):

7. 3-րդ սյունակում նշվում է հաշվետու կազմակերպության և ոչ ռեզիդենտ պարտատիրոջ հետ փոխհարաբերությունների տեսակը, այսինքն՝ պարտատերը հանդիսանում է կազմակերպության ուղղակի ներդրող, ուղղակի ներդրմամբ ձեռնարկություն, իրար մեջ փոխկապակցված ընկերություններ, և որևէ ձևով չփոխկապակցված ընկերություններ: Փոխկապակցված ընկերությունների սահմանումը համապատասխանում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ձև 9-ներդրում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի 2-րդ բաժնի 15-րդ կետին:

8. 4-րդ սյունակում նշվում է ոչ ռեզիդենտ պարտատիրոջ հատվածային պատկանելությունը` ըստ հետևյալ տարանջատման.

1) ֆինանսական կազմակերպություններն ընդգրկում են կենտրոնական բանկ, բանկեր (ավանդներ ներգրավող կազմակերպություններ, բացի կենտրոնական բանկից) դրամական շուկայի ֆոնդեր, ոչ դրամական շուկայի ներդրումային ֆոնդեր, օժանդակ ֆինանսական կազմակերպություններ, այլ ֆինանսական միջնորդներ, բացի ապահովագրական կազմակերպություններից և կենսաթոշակային ֆոնդերից,

2) ապահովագրական կազմակերպություններ և կենսաթոշակային ֆոնդեր,

3) միջազգային ֆինանսական կազմակերպություններն ընդգրկում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների հիմնական ցանկը (տես՝ Հավելվածի «Միջազգային ֆինանսական կազմակերպություններ» էջում),

4) պետական կառավարման մարմիններն ընդգրկում են կենտրոնական, տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման պետական մարմինների բոլոր միավորները,

5) ոչ ֆինանսական կազմակերպությունները,

6) ֆիզիկական անձինք,

7) տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունները բաղկացած են ոչ շուկայական ոչ առևտրային կազմակերպություններից, որոնք չեն վերահսկվում պետական կառավարման մարմինների կողմից:

9. 5-րդ սյունակում լրացվում է յուրաքանչյուր պարտքային գործիքի տեսակը, այսինքն` պարտքային արժեթուղթ, վարկ (փոխառություն), առևտրային վարկեր, հետաձգված վճարներ (կանխավճարներ) և այլ պարտավորություններ:

10. 6-րդ, 7-րդ սյունակներում նշվում են պարտքի գումարը պայմանագրում նշված արժույթով (գումարը լրացվում է ամբողջությամբ) և արժույթի եռանիշ կոդը` համաձայն Ստանդարտացման միջազգային կազմակերպության դասակարգչի ծածկագրերի:

11. 8-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ պարտքի գծով արդեն ստացված տրանշների ընդհանուր գումարը՝ անկախ դրանց գծով իրականացված մարումներից:

12. 9-րդ սյունակում լրացվում է պարտքային պայմանագրում նշված պարտքի ներգրավման, իսկ 10-րդ սյունակում՝ դրանում նշված պարտքի վերջնական մարման ժամկետները (օրը, ամիսը և տարեթիվը):

13. 10-րդ սյունը չի լրացվում, եթե պարտավորությունը ցպահանջ է, կամ կազմակերպությունը հստակ չգիտի մարման ժամկետը, կամ պարտքի մարումը կախված է այլ հանգամանքներից (օրինակ, շինարարության դեպքում՝ շենքի ավարտման հետ, կամ պարտատիրոջ պահանջի դեպքում, կամ փոխադարձ համաձայնության գալու պարագայում և այլն): Եթե 10-րդ սյունը չի լրացվում, ապա դրա վերաբերյալ տեղեկատվության բացակայության բացատրությունը անհրաժեշտ է լրացնել «Այլ նշումներ» 29-րդ սյան մեջ:

14. 11-ից 16-րդ սյունակներում լրացվում են պարտքի սպասարկման պայմանները, համապատասխանաբար` վարկի դիմաց տոկոսավճարի վճարման պարբերականությունը, տարվա այն ամիսները, երբ պետք է կատարվեն վճարումները, տոկոսավճարի առաջին վճարման ամսաթիվը, հիմնական գումարի մարման պարբերականությունը, վճարումների ամիսները և հիմնական գումարի առաջին վճարման ամսաթիվը: Եթե տոկոսավճարների կամ մայր գումարների մարումները կատարվում են տարվա ընթացքում անհավասարաչափ, ապա ընտրվում է «այլ» տարբերակը և տվյալ վարկի մարման գրաֆիկի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է «Լրացուցիչ» էջում: Եթե պայմանագրով չկա հստակ սահմանված մարման գրաֆիկ, ապա ընտրվում է «ըստ պարտատիրոջ պահանջի» տարբերակը (բոլոր ժամկետները լրացվում են օր/ամիս/տարեթիվ հերթականությամբ):

15. 17-րդ սյունակում նշվում է պարտքի տոկոսադրույքի տեսակը՝ լողացող, ֆիքսված կամ անտոկոս:

16. 18-րդ սյունակում լրացվում է տոկոսադրույքի չափը: Եթե նախորդ սյան մեջ ընտրվել է «լողացող» տարբերակը, ապա այստեղ նշվում է տոկոսադրույքի հիմքը և համապատասխան մարժան, օրինակ՝ «վեցամսյա Libor+5%»:

17. 19-ից 28-րդ սյունակները լրացվում են 7-րդ սյունակում նշված վարկի մայր արժույթով: Հաշվեկշռային տվյալները լրացվում են անվանական գումարներով (մայր գումարներով), իսկ տոկոսավճարները անվանական արժեքով:

18. 19-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի սկզբի դրությամբ ոչ ռեզիդենտներից ներգրավված պարտքի մայր գումարների մնացորդները:

19. 20-րդ սյունակում նշվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում տվյալ պարտքային պայմանագրի շրջանակներում կատարված մուտքերը:

20. 21-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի պարտքի մայր գումարի մարմանն ուղղված վճարումների ծավալը:

21. 22-րդ և 23-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար հաշվետու ժամանակահատվածի ընթացքում պարտքի դիմաց հաշվեգրված և փաստացի վճարված տոկոսավճարները: Ընդ որում, տոկոսավճարներն արտացոլվում են համախառն հիմքով՝ առանց շահութահարկի զտման:

22. 24-րդ սյունակում լրացվում են պարտքի գծով հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված այլ ճշտումներ, օրինակ, դուրսգրումները, միակողմանի ներումները, վերադասակարգումները և այլն:

23. 25-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտներից ներգրավված պարտքի մայր գումարների մնացորդները:

24. 26-րդ սյունակում լրացվում են հաշվեգրված, սակայն հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ չվճարված տոկոսավճարները՝ հաշվարկված պարտքի ստացման պահից:

25. 27-րդ սյունակում արտացոլվում են պարտքի մայր գումարի դիմաց ժամկետանց վճարները՝ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ:

26. 28-րդ սյունակում արտացոլվում են պարտքի դիմաց ժամկետանց տոկոսավճարները՝ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ:

27. 29-րդ սյունակում կարող են իրականացվել նշումներ, եթե արտացոլված տվյալներն ունեն բացատրության կարիք (օրինակ, «տոկոսադրույքը ձևավորվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ի եռամսյա Libor-ի հիման վրա» կամ «վարկի մարումն իրականացվելու է երկարաժամկետ պարտավորությունների և կապիտալի հարաբերակցության 50%-ից ցածր լինելու դեպքում», կամ «աուդիտի արդյունքների հիման վրա իրականացվել է պարտավորության մասնակի դուրսգրում», ինչպես նաև այլ նշումներ, որոնք կազմակերպությունն էական կհամարի):