Համարը 
N 272-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.03.28/21(1379) Հոդ.333
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.03.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
21.03.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2018 թվականի N 272-Ն

 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2018 թ. մարտի 21
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 272-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ Ե Վ

 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձանց նշանակում է իրավասու մարմնի ղեկավարը՝ հաշվի առնելով իրավասու մարմնի կառուցվածքային առանձնահատկությունները:

2. Իրավասու մարմինը հաղորդման հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձանց տվյալները տեղադրում է իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում:

3. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված ժամկետներում հաղորդումները պատասխանատու անձի կողմից հաշվառվում են գրանցամատյանում (ձև N 1)՝ համապատասխան գրառման կատարմամբ: Գրանցամատյանում հաշվառվում են նաև այն հաղորդումները, որոնք ներկայացվել են ոչ իրավասու մարմին, և վերջինս այն oրենքով սահմանված կարգով վերահասցեագրել է իրավասու մարմնին:

4. Գրանցամատյանում արձանագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) հաղորդման հաշվառման հերթական համարը.

2) հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը.

3) հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը.

4) հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը.

5) հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների ամբողջական նկարագիրը.

6) հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների արդյունքը.

7) նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ.

8) ազդարարի ստորագրությունը.

9) գրանցամատյանը վարողի ստորագրությունը.

10) հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ:

5. Պատասխանատու անձը համարակալում, ստորագրում, իսկ փաստաթղթային տարբերակով վարման դեպքում՝ նաև կնքում է գրանցամատյանի բոլոր էջերը:

6. Պատասխանատու անձը վարում է գրանցամատյանի փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակը:

7. Հաղորդման հաշվառման նպատակով կազմվում և վարվում է գործ, որում պետք է պահվեն նաև գրանցամատյանում արձանագրված տեղեկություններին վերաբերող համապատասխան բոլոր նյութերի պատճենները։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ

 

Հաղորդման հաշվառման հերթական համարը

Հաղորդման ներկայացման օրը, ամիսը, տարեթիվը

Հաղորդումը ներկայացրած անձի անունը, ազգանունը և հայրանունը

Հաղորդմամբ ներկայացված տեղեկության համառոտ բովանդակությունը

Հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների ամբողջական նկարագիրը

Հաղորդման առնչությամբ ձեռնարկված միջոցների արդյունքը

Նշումներ ազդարարին ծանուցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ

Ազդարարի ստորագրությունը

Գրանցամատյանը վարողի ստորագրությունը

Հաղորդման առնչությամբ այլ տեղեկություններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
             
             
             

 

__________________________________

 Կ.Տ.                            

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 15-ի N 272-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԶԴԱՐԱՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:

2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:

3. Ազդարարման դեպքում ազդարարի անձնական տվյալները չբացահայտելու նպատակով փաստաթղթաշրջանառությունը կատարվում է իրավասու մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձի միջոցով:

4. Վարույթ հարուցելու դեպքում վարույթ հարուցելու մասին ակտի և վարույթի հետ կապված այլ փաստաթղթերի մեջ չեն նշվում ազդարարման փաստը և ազդարարի անձնական տվյալները:

5. Ազդարարին վնասակար գործողություններից կամ դրանց հետևանքներից պաշտպանելու նպատակով իրավասու մարմինն իր իրավասության շրջանակներում՝

1) ապահովում է տեղեկությունների գաղտնիությունը.

2) ստեղծում է ազդարարի կողմից իր ծառայողական պարտականությունների անարգել իրականացման համար բավարար պայմաններ.

3) ապահովում է ազդարարին արհեստականորեն հանձնարարականներով չծանրաբեռնելը` հանձնարարականների նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով.

4) ազդարարի գործունեությանն անհարկի և ապօրինի միջամտությունների դեպքում ձեռնարկում է դրանց վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ.

5) անհրաժեշտության դեպքում՝ ազդարարին հնարավորության դեպքում տեղափոխում է այլ աշխատասենյակ.

6) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ազդարարի աշխատանքային իրավունքների վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ ազդարարին վերականգնում է աշխատանքի, հատուցում նրա կրած վնասները.

7) ձեռնարկում է իրավիճակից բխող՝ ազդարարի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ այլ միջոցներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան