Համարը 
N 548-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.05.2018
Ստորագրող մարմինը 
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
08.05.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.05.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2018 թվականի N 548-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԼԱՆԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-285, 01․02․1995 թ.) 7-րդ հոդվածի «բ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի (այսուհետ՝ երկրորդ էներգաբլոկ) շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը`

1) իրականացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկի (այսուհետ՝ առաջին էներգաբլոկ) մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի և սարքավորումերի ապամոնտաժում՝ մեքենայական արտադրամասում ապահովելով ազատ տարածք՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների կատարման համար.

2) առաջին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը և սարքավորումները, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, օգտագործել երկրորդ էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման համար.

3) երկրորդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացնել առաջին էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման և արդիականացման աշխատանքները.

4) սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից սահմանված անվտանգության պահանջները.

5) սույն կետի 2-րդ ենթակետն իրականացնելիս ապահովել առաջին էներգաբլոկի ապամոնտաժված տեղակայանքների, համակարգերի և սարքավորումների գույքագրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թվականի մայիսի 8

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

մայիսի 3-ի N 548-Ա որոշման